Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/196

Այս էջը սրբագրված չէ

տադրամաաիկ․ թատրոնը, 1929, 1939-ին վերակազմվել է 2 ինքնուրույն կոլեկտի– վի՝ Ուզբ․ օպերայի և բալետի թատրոն և Մուքիմիի անվ․ երաժշտ․ դրամայի և կոմեդիայի թատրոն)։ Ստեղծվել է ֆիլ– հարմոնիա (1936), նրան կից՝ Ուզբ․ ՍՍՀ պետ․ սիմֆ․ նվագախումբ (1938), Թ․ Ջա– լիլովի անվ․ ժող․ գործիքների նվագա– խումբ (1938), լարային կվարտետ (1952), ա կապելլա երգչախումբ (1949), երգի և պարի անսամբլներ («Շոդլիկ», «Լյազգի»), Տաշքենդի մյուզիկհոլլը (1970), էստրա– դային անսամբլներ են։ Կատարելագործ– վել են ժող․ գործիքները, ստեղծվել նվա– գախմբեր։ Երաժշտական արվեստի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել բա– նաստեղծ և դրամատուրգ Հ․ Համզայի գործունեությունը։ XX դ․ 30-ական թթ․ են վերաբերում ուզբեկ կոմպոզիտորներ Մ․ Աշրաֆիի (ուզբ․ աոաջին՝ «Բորան» օպերայի հե– ղինակներից, 1939), Ֆ․ Սա դի կովի, Մ․ Բուրխանովի, Ս․ Ցուդակովի առաջին ստեղծագործությունները։ 1941–45-ին երաժշտ․ ստեղծագործության մեջ գերիշ– խել են օպերայի, երաժշտ․ դրամայի և սիմֆոնիայի ժանրերր (կոմպոզիտորներ Ա․ Կոզլովսկի, Գ․ Մուշել, Աշրաֆի, Սա– դիկով)։ Ստեղծվել են երաժշտ․ նոր կո– լեկտիվներ (Սամարղանդի օպերայի և բալետի թատրոն, 1964 են)։ Նշանակալից օպերաներ, երաժշտ․ դրամաներ, կան– տատներ, խմբերգեր են գրել Մ․ Աշրաֆին, Դ․ Զաքիրովը, Մ․ Բուրխանովը, Ի․ Համ– րաեը, Ս․ Ցուդակովը, Ս․ Բաբանը, Ի․ Աք– բարովը, Ռ․ Համրաևը։ 1960-ական թթ․ ստեղծվել են ժող․ երաժշտության սկըզ– բունքների վրա հիմնված ինքնատիպ սիմ– ֆոնիկ երկեր (Աքբարով, Ռ․ Համրաև, Դ․ Սայդամինովա, Մ․ Տաջիե, Մ․ Մահ– մուդով)։ Կատարողներից են դիրիժոր– ներ՝ Դ․ Աբդուրահմանովան, Ֆ․ Շամսուտ– դիՆովը, Զ․ ^աքՆազարովը, երգիչներ՝ Կ․ Զաքիրովը, Հ․ Նասիրովան, Ս․ Յարա– շեը, Կ․ Դավիդովան, Ն․ Հաշիմովը, Ս․ Քա– բուլովան։ Գործում են 14 երաժշտ․ թատ– րոն։ Երաժշտագետներից են՝ 6ա․ Պեկե– րը, Տ․ Վիզգոն, Ա․ Պետրոսյանցը (վերա– կառուցել և կատարելագործել է ժող․ գործիքները), Ս․ Վեկսլերը, Ֆ․ Կարոմա– տովը։ Երաժշտության ուսումնասիրու– թյամբ զբաղվում է Հ․ Համզայի անվ․ երա– ժըշտագիտության ինստ–ը (հիմն․ 1928-ին, Սամարղանդում, 1931-ից գործում է Տաշ– քենդում)։ 1938-ին ստեղծվել է Ուզբեկական ՍՍՀ կոմպոզիտորների միությունը (1983-ին4 75 անդամ)։ XVII․ Պարը։ Բալետը Պարերը կատարվել են կրոն, և ընտա– նեկան տոնակատարությունների, ծիսա– կատարությունների ժամանակ։ Ուզբեկ, դասական պարի շարժումները խիստ տար– բերվում են Ասիայի այլ ժողովուրդների դասական պարի շարժումներից (մնջա– խաղի տարրերն ավելի քիչ են)։ Հայտնի են Ֆերգանայի, խորեզմի և Բուխարայի դասական պարի դպրոցները։ Մ․ թ․ ա․ VIII–IV դդ․ հայտնի էին Սամարղանդի, Բուխարայի և Տաշքենդի պարողները։ Պրոֆեսիոնալ պարողներ եղել են նաե միջին դարերում (IX–XII, XIV-XVI դդ․)։ Ավելի ուշ, զանազան արգելքների պատ– ճառով պարերը կորցրել են իրենց մասսա– յականությունը։ XX դ․ սկզբին պրոֆեսիո– նալ պարողների կատարմամբ պահպան– վել են միայն մենապարերը։ 1923-ին Մ․ Կարի–Ցակուբովը ստեղծել է համեր– գային թատերախումբ, 1926-ին Կարի–Ցա– կուբովը, Թամարա խանումը և ուրիշներ հիմնադրել են Ուզբեկ, ազգագր․ խումբը (1928-ից4 Ուզբեկ, համերգային անսամբլ Սամարղանդում, 1929-ից՝ Երաժշտա–դրա– մատիկ․ թատրոն Տաշքենդում, որը 1939-ին դարձել է Մուքիմիի անվ․ երաժշտ․ դրա– մայի և կոմեդիայի, Ուզբեկ, օպերայի և բալետի թատրոնների հիմքը)։ 1935-ին, Տաշքենդում կազմակերպվել է պարար– վեստի ուսումնարան, 1964-ին՝ Սամար– ղանդի օպերայի և բալետի թատրոնը։ 1933-ին բեմադրվել է Ն․ Ռոսլավեցի «Պախ– տա», 1939-ին՝ Ֆ․ Տալիի «Շահիդա» բա– լետները։ Երաժշտ․ թատրոնների խաղա– ցանկում են՝ ուզբեկ, կոմպոզիտորներ Ի․ Աքբարովի, Մ․ Աշրաֆիի, Լ․ Ֆեյգինի, Մ․ Լեիեի, ինչպես և ՍՍՀՄ այլ ժողովուրդ– ների կոմպոզիտորների ու դասական բա– լետները։ Բալետմայստերներից են՝ Թա– մարա խանումը, Մ․ Տուրգունբաեան, Գ․ Իզմայլովան, բալետի արտիստներից՝ Ֆ․ Սագդուլաեան, Կ․ Ցուսուպովան, խ․ Քամիլովան, Բ․ Կարիեան, Վ․ Պրոս– կուրինան, Ռ․ Տանգուրիեան, Վ․ Վավի– լեը։ Հանրապետությունում գործում են՝ Ուզ– բեկաոանի երգի և պարի (1936), «Բախոր» (1954), խորեզմի «Լյազգի» երգի և պարի (1958) անսամբլները։ XVIII․ Թատրոնը Թատերարվեստի տարրեր են պարու– նակել ժող․ խաղերը, կրոն, ծեսերը, տո– նակատարությունները։ Միջնադարում տարածված են եղել ժող․ դերասանների (կըզըկչի) ու տիկնիկային թատրոնների ներկայացումները։tXIX դ․ 2-րդ կեսին եվրոպ․ տիպի թատրոնի սկզբնավորմանը մեծապես նպաստել են ռուս․, թաթար․, հայկ․, ադրբ․ թատերախմբերի հյուրա– խաղերը։ XX դ․ սկզբին ձևավորվել են սիրողական դերասանական խմբեր․ 1914-ից Տաշքենդում հանդես է եկել բա– նաստեղծ Ա․ Ավլոնիի ղեկավարած թա– տերախումբը, 1915-ին Կոկանդում թա– տերախումբ է ստեղծել Հ․ Համզան։ 1917-ին, Ֆերգանայում Համզան կազմա– կերպել է ուզբեկ, առաջին սովետական թատրոնը՝ քաղաքային շրջիկ թատերա– խումբը․ նրա նախաձեռնությամբ 1919-ին Կոկանդում և Անդիժանում, 1922-ին՝ Ւփ– վայում հիմնադրվել են թատրոններ։ 1919-ին, Տաշքենդում Կ․ Մարքսի անվ․ դրամատիկ, խումբ է ստեղծել Մ․ Ույղուրը։ 1918–19-ին ռուս, դրամատիկ, թատրոն– ներ են բացվել Տաշքենդում և Սամարղան– դում (1929-ից վերակազմավորվել և վե– րանվանվել է Համզայի անվ․ ուզբեկ, դրամատիկ, թատրոն, 1931-ից գործում է Տաշքենդում)։ 1928-ին, Տաշքենդում բաց– վել է Պատանի հանդիսատեսի թատրոն։ 1920–30-ական թթ․ երաժշտ․ և դրամա– տիկ․ նոր թատրոններ են բացվել Նաման– գանում (1929), Սամարղանդում և Բուխա– րայում (երկուսն էլ՝ 1930), Ֆերգանայում (1931)։ 1961-ին մի քանի երաժշտ․ թատ– րոններ վերակազմավորվել են դրամատի– կականի։ Հանրապետության թատրոննե– րի խաղացանկում ուզբեկ, դրամատուրգ– ներ Հ․ Ալիմջանի, Կ․ Ցաշենի, Ի․ Սուլթա– նի, Մ․ Շեյխզադեի պիեսներն են, ՍՍՀՄ այլ ժողովուրդների գրողների և արտա– սահմանյան դասականների գործեր։ Ռե– ժիսորներից են՝ Մ․ Ույղուրը, 6ա․ Բա– բաջանովը, Տ․ խոջաևը, դերասաններից՝ Ա․ Ջալիլովը, Մ․ Միրակիլովը, Մ․ Կուզ– նեցովան, Ա․ խիդոյատովը, Լ․ Նազրու– լաևը, Ա․ Բաքիրովը, Շ․ Բուրխանովը, Մ․ Իշանթուրաևան, Ն․ Ռահիմովը, Ա․ խոջաևը, խ․ խոջաևան, Մ․ Ազիզովան, Մ․ Մանսուրովը, Զ․ Մուհամեդջանովը։ Տաշքենդում գործում է թատերարվեստի ինստ–ը։ Գործում են (1983)՝ դրամատիկ․ 14, պատանի հանդիսատեսի 2, տիկնիկա– յին 2, երաժշտ․ դրամայի և կոմեդիայի 10 թատրոն։ 1945-ին հիմնադրվել է Ուզբ* ՍՍՀ թա– տեր․ ընկերությունը։ XIX․ Կինոն 1924-ին, Ուզբ․ ՍՍՀ լուսժողկոմատի որոշմամբ սկսվել է «Շարկ Ցուլդուզի» (1936-ից՝ «Ուզբեկֆիլմ») կինոստուդիայի շինարարությունը։ 1920-ական թթ․ վեր– ջին երիտասարդների մի խումբ գործուղ– վել է սովորելու Լենինգրադի և Մոսկվա– յի ուս․ հաստատություններում, ստեղծվել են հատուկ մասնագիտ․ դասընթացներ։ Ազգ․ կինոյի հաստատմանը մեծապես նպաստել է ուզբեկ, կինոստուդիայի առա– ջին դիրեկտոր և դերասան Ն․ Գանիևը։ Ուզբեկ, կինեմատոգրաֆիայի ստեղծմանն օգնելու նպատակով 1920-ական թթ․ կենտր․ ստուդիաներից եկած ռեժիսոր– ներ Վ․ Վիսկովսկին, Օ․ Ֆրելիխը, Մ․ Դո– րոնինը, Մ․ Ավերբախը, Կ․ Գերտելը, օպե– րատորներ Ա․ Դոռնը, Ֆ․ Վերիգո–Դա– րովսկին նկարահանել են երիտասարդ հանրապետության համար հրատապ խըն– դիրներ արծարծող գեղարվեստական ֆիլ– մեր («Մուսուլմանուհի», 1925, «Չադրա», 1927, «Վերջին բեկը», 1930 ևն)։ 1930-ական թթ․ ուզբեկ, կինոռեժիսորները ստեղծել են առաջին ինքնուրույն կինոժապավենները։ 1937-ին նկարահանվել է առաջին ուզբեկ, հնչուն ֆիլմը՝ «Երդում» (ռեժ․ Ա․ Ուսոլ– ցև–Գարֆ), 1938-ին՝ Մ․ Կայումովի «Տաշ– քենդի տեքստիլ կոմբինատը» վավերա– գրական կինոնկարը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ուզբեկ, կինե– մատոգրաֆիստների և Ուզբ․ ՍՍՀ էվա– կուացված այլ հանրապետությունների կինոստուդիաների համագործակցությամբ ստեղծվել են4 «Ալեքսանդր Պորխոմենկո» (1942), «Երկու մարտիկ» (1943, երկուսն էլ՝ ռեժ․ Լ․ Լուկով), «Նասրեդդինը Բու– խարայում» (1943, ռեժ․ 6ա․ Պրոտազա– նով) և այլ կինոնկարներ։ Ու–ի կինոյի ետ– պատերազմյան տարիների նվաճումներից են՝ «Թահիր և Զուհրա» (1945, ռեժ․ Ն․ Գա– նին) և «Ալիշեր Նավոի» (1947, ռեժ․ Կ․ Ցարմատով) ֆիլմերը։ 1950-ական թթ․ վերջին և 60-ական թթ․ սկզբին կինո– ստուդիան համալրվել է Կինեմատոգրա– ֆիայի համամիութենական ինստ–ի և Ռե– ժիսորական բարձրագույն դասընթացնե– րի շրջանավարտներով․ ռեժիսորներ4 Շ․ Աբասով, Ա․ խաչատուրով, Ռ․ Բաթի–