Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/198

Այս էջը սրբագրված չէ

կարգերի պայմաններում Ու․ ձեռք բերե– ցին իրենց ազգ․ պետականությունը (Ուզ– բեկ․ ՍՍՀ) և ձևավորվեցին իբրև սոցիա– լիստ․ ազգ, հաղթահարեցին տնտ․ և մշա– կութային հետամնացությունը, մեծ հա– ջողությունների հասան գիտության և ար– վեստի զարգացման բնագավառներում։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Ուզբեկական ՍՍ<, հոդվածում։ Գրկ․ Народы Средней Азии и Казахстана, т․ 1, М․, 1962․ ՈՒ&ԲՈՏ, Արմ․ Ու զ բ п յ, աղուտային իջվածքներով և լճերի շղթաներով հին հովիտ Միջին Ասիայի անապատներում։ Ձգվում է Կարակումների հս–արմ․ ծայրա– մասի երկարությամբ, Աարիղամիշի գո– գավորությունից մինչև Կասպից ծով։ Եր– կարությունը մոտ 550 կմ է, բարձրությունը՝ 50 г/–ից պակաս։ Ու․ ունի նախկին գետա– հունի ելքի տիպիկ գծեր, որով պարբե– րաբար կատարվել է Ամուդարյայի ջրերի մասնակի հոսք։ Ու–ում տարածված են սաքսաուլի մացառուտները, լճերի մոտ՝ կարմրան ու եղեգ։ ՈհձԴԵՆ, քաղաք, Կիրգիզ․ ՄԱՀ Օշի մարզի Ուզգենի շրջանի կենտրոնը, Կա– րադարյա գետի աջ ափին։ Առաջացել է մ․ թ․ ա․ վերջին դարերում, մեծ դեր խաղա– ցել հատկապես XI – XII դդ․։ Ու–ում պահ– պանվել են XI – XII դդ․ ճարտ․ հուշար– ձաններ․ մինարեթ՝ զարդարված 12 շարք ձևավոր շարվածքով, և միմյանց կից 3 գմբեթավոր դամբարաններ՝ միջին (ավե– րակ), հս․ և հվ․ (պատկերազարդումը տես ՀՍՀ, հ․ 5, 432–433-րդ էջերի միջև՝ աղ– յուսակ XII), որոնց հարդարանքում կի– րառված են ձևավոր շարվածք, փորագրա– զարդված գաջ և թրծակավ։ Միջնադար– յան Ու․ քաղաքատեղիից գտնվել են ջնա– րակված և չջնարակված նախշազարդ խե– ցեղեն (X–XII դդ․), ապակե ամանեղենի մնացորդներ։ ՈՒձՈՒՆԴԱՐԱ, հայկ․ հարսանեկան, կա– гшд)1 ^Նագույ՚ս ԱնՆապար։ Տարածված է հատկապես․ Լեռնային Ղարաբաււում։ Կա– տարել են հարսնացու և հարսնացած աղ– ջիկները, հարսին պարի մեջ քաշելու արա– րողության ժամանակ, որպես ծեսի մի մաս։ Հետագայում կատարվել է նաև խըն– ջույքների m տոնախմբությունների ժա– մանակ։ Պարաձևը կազմվում է ոտ փոխե– լու, օձաձև և երկուս գնալ, երկուս դառ– նալ, թեթև թռիչքներով քայլերից, որոնք միացվում են կատարողի ընտրությամբ ու ցանկությամբ։ Շարժումները դանդաղ են, հանդիսավոր, ձեռքերի գեղեցիկ, շըր– ջանաձև պտույտներով։ խիստ կանացի շարժումները ընդգծում են կատարողի մարմնի ու շարժուձևի գեղեցկությունը։ Պարեղանակը մեկն է, չափը՝ 8 Ժ․ Խաչատրյան ՈՒ&ՈՒՆՅԱՆ էլվիրա Գրիգորի (ծն․ 6․12․ 1934, Թիֆլիս), հայ սովետական երգչու– հի (քնարա–կոլորատուրային սոպրանո)։ ՀՍՍՀ (1978) և ՎՍՍՀ (1985) ժող․ ար– տիստուհի։ 1956-ին ավարտել է Թբիլիսիի մանկավարժական ինաո–ի պատմության ֆակ–ը, 1963-ին՝ Թբիլիսիի կոնսերվատո– րիան (Ն․ Բախութաշվիլի–Շուլգինայի դա– սարանը)։ 1962-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Դերերգե– րից են՝ Անուշ (Ա, Տիգրանյանի «Անուշ»), Օլիմպիա (Չուխաճյանի «Արշակ Բ»),Մարո (Փալիաշվիլու «Դաիսի»),Մարֆա (Ռիմսկի– Կ որսա կովի «Թագավորի հարսնացուն»), Լյուչիա (Դոնիցեատիի «Լյուչիա դի Լա– մերմուր»), Ռոզինա (Ռոսսինիի «Աևիլ– յան սավւրիչ»), Վիոլետա, Զիլդա (Վեր– դիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), Ցեր– լինա (Մոցարտի «Գոն–ժուան») ևն։ Աչքի է ընկնում կերպարների վոկալ–երաժշտ․ և բեմ․ հղկվածությամբ։ Հանդես է գալիս համերգներով։ Նկարահանվել է կինո– նկարներում («Պատանեկության ափը», «Սպիտակ ափեր», «Եվս 5 օր», «Մասնա– վոր դեպք»)։ Կ․ Մարկոսյան ՈՒ&ՈՒՆՔԻԼԻՍԵ, գյուղ Կարսի մարզի համանուն օկրուգի հս–արլ–ում, Ալեք– սանդրապոլից մոտ 15 կմ հեռավորու– թյամբ։ 1893-ին ուներ 675 (72 տուն), XX դ․ սկզբին՝ 1950 (199 տուն), 1907–10-ին՝ ավելի քան 2100 հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և անաս– նապահությամբ։ Գյուղում կար քարաշեն եկեղեցի և դպրոց։ խուսափելով թուրք, բռնություններից՝ բնակիչները 1918– 1920-ին գաղթել են Երևան և շրջակա գա– վառները։ Թ․ Հակոբյան ՈՒ&ՈՒՍՖՐՈՒԿՏՈՒՍ, ու զ ու ֆ ր ՈԼ կ տ (լատ․ ususfructus < usus – օգտագոր– ծում և fructus – պտուղ, եկամուտ), Հին Հռոմում ուրիշի գույքի և դրանից ստաց– ված եկամուտների օգտագործման իրա– վունք՝ նրա ամբողջականությունն ու տնտ․ նշանակությունը պահպանելու պայմա– նով։ Ու․, այսպես կոչված, անձնական սերվիւոոււոներից էր՝ սահմանվում էր որևէ կոնկրետ անձի օգտին՝ ցմահ կամ որոշակի ժամկետով։ Ու–ով փոխանցվող գույքը սեփականացվել և ժառանգվել չէր կարող։ Լայնորեն կիրառվել է միջնադա– րում և հատկապես բուրժ․ իրավունքում (օրինակ, Ֆրանսիայում), որտեղ այն դիտ– վել է որպես ինքնուրույն ընչական իրա– վունք։ ՈՒձՈՒՐՊԱՏՈՒՄ (լատ․ usurpatio < usur- po – զավթել, գրավել), որևէ բանի ապօ– րինի զավթումը կամ ուրիշի իրավունքնե– րի բռնի յուրացումը։ Քաղ–յան ոլորտոււ! անձնական դիկտատուրա հաստատելու նպատակով կառավարական իշխանության հակաիրավական զավթումը կամ պետու– թյան գլխի լիազորությունների յուրացումը պետ․ հեղաշրջման միջոցով (օրինակ, իշխանության Ու․ Նապոլեոն Բոնապար– տի կողմից, 1799-ի հեղաշրջման հետևան– քով)։ «ՈՒԹ ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՎԵՏԱ ՐԱՆ», Կիլիկիայի արքունական ամենա– ճոխ և ընտիր ձեռագրերից։ Գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե– նադարանում (ձեռ․ N« 7651)։ Պատկերա– զարդվել է XIII դ․ վերջին քառորդում ան– հայտ նկարիչների, և 1320-ին՝ Սարգին Պիծակի, կողմից։ Գրիչն է նշանավոր Ավե– տիսը, որը մինչ այդ ընդօրինակել էր նան Թորոս Ռռսչինի պատկերազարդած մ Ավետարան և «Մաշտոցը», <Կեռան Թա– գուհու ավետարանը» ևն։ Ըստ ձեռագրի 1320-ի հիշատակարանի, որ թողել է Սե– բաստիայի Ստեփանոս եպիսկոպոսը, գրի– Վերևում՝ «Մոգերի երկրպագությունը», լու– սանցքում՝ «Հրեշտակի հայտնությունը մո– գերին», ներքևում՝ «Փախուստ Եգիպտոս», մանրանկարներ «Ութ մանրանկարիչների ավե– տարանից» (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSP 7651) չը գրելու ընթացքում բնագրում թողել է տեղեր գլխատառերի, ոսկե երկաթագրե– րի, տեքստային մանրանկարների համար։ Ձեռագրի մանրանկարների զգալի մասի ոճը և ընտիր գրչությունը թույլ են տալիս այն համարել արքունական դպրոցի 80-ական թթ․ գործ (ինչպես 1286-ի «Հ&- թում Բ թագավորի ճաշոցը», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի ձեռ․ JSP 9422 Ավետարանը ևն)։ Ըստ հի– շատակարանի, 1320-ին Ստեփանոս եպիս– կոպոսը այն ստացել է Աիսի արքունական գրապահոցից և տվել Մարգիս Պիծակին՝ պատկերազարդումը ավարտելու։ Ձեռա– գիրն ունի 230 սյուժետային մանրանկար և չորս շքեղ տիտղոսաթերթ։ Այն պատկե– րազարդել են վեցից ութ մանրանկարիչ– ներ։ Մանրանկարները (մի մասը վերա– գրվել է Թորոս Ռոսլինին) բազմաբնույթ են ինչպես ոճով, այնպես էլ թեմատիկա– յով։ Ձեռագրում հանդիպում են հայ և բյուզ․ արվեստում մշակված տեքստային մանրանկարների գրեթե բոլոր հայտնի տիպերը։ Ձեռագրի 17 ֆրիզաձև մանրա– նկարներ ընդօրինակված են Ֆլորենցիա– յի Լաուրենցիանա գրադարանի նշանա– վոր VI․ 23 բյուզ․ քառավետարանից (XI դ․)։ Մնացած դեպքերում գործադրվել է ոճական մեծ հնարամտություն ու բազ– մազանություն։ 1320-ին Մարգիս Պիծա– կի ծաղկած 13 մանրանկարներում ավելի շեշտված են սյուժեների արարողական և այլաբանական կողմերը (Քրիստոսի առակների մեծ մասի պատկերազարդումը Մարգիս Պիծակինն է)։ XIII դ․ մանրա– նկարներում շեշտված են առավելապես պատմողական և դրամատիկական կող– մերը։ Ձեռագիրը արժեքավոր է նաև նրա–