(ավելի փոքրաչափ) հատվածը ևս՝ այսպես կոչված սկսվածքների համակարգը։ Սկսվածքներին կարևոր դեր է հատկացվել պաշտոներգության մեջ։ Դրանց օգնությամբ մենակատար–խմբավարը իրականացրել է անցումները սաղմոսներից դեպի կցուրդների խմբական երկդաս կատարումը։ Բացի այդ, սկսվածքների դրության միշոցով դպիրները տիրապեւոել են գործնական երգեցողությանն ու տեսությանը։ Ավելի ուշ, հայ հոգևոր ինքնուրույն երգի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են հայկ․ միջնադարյան երաժշտածիսական հիմնական մատյաններին ․ (նրանցում ընդգրկված երգի տեսակներին) վերաբերող Ու–ի նոր հատվածներ։ Շարակնոցի արդեն բազմացած նյութերի ընտրության, խմբագրման և համապատասխան ձայնեղանակների զատորոշման հարցերով 7 դ․ զբաղվել է Շիրակի դպրեվանքի առաջնորդ Բարսեղ ճոնը (ստեղծելով ճոնընտիր կոչված ժողովածուն)։ VIII դ․ սկզբին Ստեփանոս Սյունեցքու երկրորդը կանոնացրել է ընտրված կցուրդշարականները և խմբագրել վերջիններիս կապված Ու․, բաղկացած հիմնական ութ եղանակներից, նույնչափ «դարձվածքներից» և նրանց շուրջ խմբված մոտ 40 տիպական մեղեդիներից։ XII դ․ Ներսես Շնորհալին տեսականորեն իմաստավորել է «ծանր» (նոր տիպի), «ստեղի» և «զարտուղի» կոչված ձայնեղանակները։
XIII դ․ կլիկյան մի շարք նշանավոր երաժշտապետների ջանքերով խազգրքերում ութ հիմնական նորակերտ ձայնեղանակներից յուրաքանչյուրի շուրջ խմբվել են տասը և ավելի «մանրուսման» երգեր։
13–14 դդ․ Կիլիկիայում և Կենտր․ Հայաստանում հատուկ ուշադրության առարկա են դարձել նաև Գանձարան ժողովածուի բաղադրիչները։ 14 դ․ վերջին 15 դ․ սկզբին Տաթևի համալսարանի երաժշտ․ մասնաճյուղում Գրիգոր Տաղեկավարությամբ ընդհանուր հայտարարի են բերվել հայկ․ Ու–ի տեսությանն ու գործնականին վերաբերող դրույթները, որից մի հակիրճ ամփոփում է հասել մինչև Գ․ Գապասաքալյանը, Հ․ Լիմոնճյանը, Ն․ Թաշճյանն ու մեր օրերը։
Հայկ․ Ու․ մշակվել է միջնադարյան վանքերին կից դպրոցներում և համալսարաններում։ Այն խմբագրողները եղել են երաժիշտ–վարդապետներ, որոնց մտահոգության գլխ․ առարկան, գուցեև հաճախ, ներկայացրել է հայ եկեղեցական երաժշտությունն ու նրա կարգավորությունը։ Այնուամենայնիվ, սխալ կլիներ հայկ․ Ու․ քննել հին ու միջնադարյան հայ աշխարհիկ երաժշտությունից անկախ։ Հայ եկեղեցին, հիմնական ձայնեղանակները սկզբից ևեթ փոխառնելով սեփական ժողովրդի աշխարհիկ (գյուղական, քաղաքային և գուսանական) երգարվեստից ու հետագայում ևս մշտապես սնվելով աշխարհիկ երգ–երաժշտության լեզվական հարստություններից, իր տեսական նվաճումներով առարկայորեն ընդհանրացրել է հայ ժող․–ազգ․ երաժշտության ելևէջային կողմին հատուկ ոճական օրինաչափությունները։
Գրկ․ Uթայան Ռ․, Հայկական խազային նոտագրությունը, Ե․, 1959։ Թահմիզյան Ն․, Հասարակ օրերի կանոնագլուխ ները, «էջմիածին», 1971, № 4։ Նույնի, Հանդիսավոր օրերի կանոնագլուխները, «էջմիածին», 1971, № 9, 11։ Նույնի, Ութ ձայնի սկսվածքները, «էջմիածին», 1972, № 2, 3, 4, 5։ Նույնի, Ներսես Շնորհալին եր գահան և երաժիշտ, Ե․, 1973։ Кушна рёв X․, Вопросы истории и теории армян ской монодической музыки, Д․, 1958; Т а г- м и з я н Н․, Теория музыки в древней Ар мении, Е․, 1977․ Ն․ Թահմիզյան
ՈՒԹՄԱՋՏԱՆ Հայկարամ Մուրադի (1912–70), կուսակցական, պետ․ աշխատող, պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1966), պրոֆեսոր (1967)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1936–41-ին սովորել է Երևանի պետ․ համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1948-ից դասախոսել է Երևանի համալսարանում։ 1954–57-ին՝ ՀԿԿ Երևանի կազմակերպության Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար։ 1957-ից՝ համալսարանի ՄՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, 1966-ից՝ պրոռեկտոր։ 1967–70-ին եղել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մամուլի պետ․ կոմիտեի նախագահը։ 1954 60-ին և 1966-ից ընտըրվել է ՀԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ Եղել է ՀՄՄՀ IV և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Աշխատությունները նվիրված են հայ ժողովրդի պատմության, ինչպես նաև ՄՄԿԿ պատմության տեսական ու գործնական հարցերի լուսաբանմանը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
ՈՒԹՆՅԱԿ, տես Օկտավ (< լատ․ octava–ութերորդ)։
ՈՒԹՈՏԱՆԻՆԵՐ (Octopoda), ութոտնիկներ, երկխռիկավորների ենթադասի ծովային գլխոտանի փափկամորթների կարգ։ Մարմինը կարճ է, ետին մասում ձվաձև, հաճախ 1–2 զույգ լողակներով։ Խեցին եւոաճած է, գլխի վրա կան 8 երկար շոշափուկներ՝ «ձեռքեր» (նախկինում կոչվել են «ոտքեր»)։ Արուների 1 կամ 2 շոշափուկները ձևափոխվելով վերածվել են զուգավորման օրգանի՝ հեկտոկոտիլի։ Շոշափուկներն իրար միացած են լողաթաղանթով և ունեն ծծիչներ։
Մարմնի երկարությունը ձգված «ձեռքերի» հետ միասին մի քանի աէ–ից մինչև 6 it է։ Հայտնի է Ու–ի մոտ 200 (ԱԱՀՄ–ում՝ 30) տեսակ։ Ապրում են շատ աղի ջրերում, սկսած ափամերձ գոտուց մինչև 8 կւէ խորությունները։ Հատակին շարժվում են «ձեռքերի» միջոցով, բայց կան և ազատ լողացող ձևեր (արգոնավտներ ևն)։ Ծանծաղուտներում ապրող Ու․ ունեն թանաքագեղձ, որի արտադրանքը պաշտպանվելիս բաց են թողնում ջրի մեջ։ խորջրյա տեսակները թանաքագեղձ չունեն, որոշ տեսակների բնորոշ են լուսարձակող օրգանները։ Բոլոր Ու․ գիշատիչ են։ Իրենց հերթին նրանք կեր են ծառայում որոշ ծովային կաթնասունների և ձկների համար։ Օգտագործվում են սննդի մեջ։
«ՈՒԹՍՈՒՆԱԿԱՆՆԵՐ», արևմտահայ գրողների, քննադատների, հրապարակախոսների այն սերունդը, որը հրապարակ իջավ XIX դ․ 80-ական թթ․ և շարունակեց իր գործունեությունը մինչև արևմտահայերի 1895–96)-ի կոտորածները, երբ արևմտահայ գրական կյանքի առաջխաղացումը բռնի կերպով կասեցվեց։ «Ու․»-ի շարժումը միաժամանակ և՝ գրական–գեղագիտական էր, և՝ հասարակական–գաղափարական։ Նպատակն էր արևմտահայ գրկ–յան մեջ հաստատել ռեալիզմի սկզբունքները։ Իբրև շարժման սկիզբ սովորաբար ընդունվում է <Արևեչք> թերթի հիմնադրման տարին, որն իր եռանդուն գործունեությամբ նպատակասլաց ռեալիստական ուղղություն հավորդեց արևմտահայ գրական–հասարակական կյանքին։ «Ու․»-ի գործունեության ամնեաբեղմնավոր շրջանը <Հայրենիք> թերթի հրատարակության տարիներն են։ Այս պարբերականների շուրջը համախմբվել է առավելապես գրական երիտասարդությունը (Լ․ Բաշալյան, Տ․ Կամսարական, Մ․ Կյուրճյան, Թլկատինցի, Գ․ Զոհրապ, Ա․ Չոպանյան, Գ․ Ֆնտքլյան, Հ․ Շահնազար և ուրիշներ), որի գաղափարական առաջնորդը, տեսաբանն ու կազմակերպիչը Ա․ Արփիարյանն էր։ Արձակի գրեթե բոլոր ժանրերում (վեպ, վիպակ, պատմվածք, նովել, ակնարկ, Ժամանակագրություն), քննադատության և հրապարակախոսության մեջ «Ու․» ստեղծեցին նշանակալից արժեքներ։ Գրկ․ Մնացականյան Լ․, Արևմտահայ քննադատական մտքի պատմությունից, Ե․, 1982։ Վ․ Կիրակոսյան
ՈՒԹՈՒՃՅԱՆ էդուարդ Մկրտչի (12․11․ 1905, Կ․ Պոլիս–28․7․1975, Շարտր, Ֆրանսիա), ֆրանսահայ քաղաքաշինարար, ճարտարապետ։ Քաղաքացիական ինժեների կրթությունը ստացել է ամերիկյան Ռոբերտ կոլեջում։ 1934-ին ավարտել է Փարիզի համալսարանի քաղաքաշինական ճարտ–յան ինստ․, 1934–36-ին ուսանել է հուշարձանների վերականգնման դասընթացներում։ Ու–ի նախաձեռնությամբ 1933-ին Փարիզում կազմակերպվել է Ստորգետնյա քաղաքաշինության ընկերություն, որը 1937-ին վերածվել է միջազգայինի, ընդգրկելով շուրջ 90 երկիր։ Ընկերության 1937, 1948 և 1959 թթ․ համագումարներում Ու․ ընտրվել է քարտուղար։ 1936-ին հիմնել է «Լը մոնդ սուտերեն» («Le monde souterrain») մասնագիտական հանդեսը, որի պատասխանատու տնօրենն ու խմբագիրն է եղել մինչև կյանքի վերջը։ Ու–ի նախագծերով Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում կառուցվել են շուրջ 250 կառույցներ։ Ու․