Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/204

Այս էջը սրբագրված չէ

աոբը այն զուգահեռագծի անկյունագիծն է, որի համար որպես կողմեր ընտրված են այդ ուժերի վեկտորները։ Ու․ զ–ի կա– ռուցմամբ մարմնի միևնույն կետում կիրառված երկու ուժերի համար որոշված ուժը միաժամանակ այդ ուժերի համազորն է (Ու․ զ–ի աքսիոմ)։ Դինամիկայում այս արդյունքն ուժի մեջ է միայն լույսի արագությունից փոքր արագություններով շարժման դեպքում։


ՈՒԺԻ ԲԱԶՈՒԿ, տես Ուժի մուէենա։


ՈՒԺԻ ՄՈՄԵՆՏ, մեխանիկական մեծություն, որը բնութագրում է պինդ մարմնի վրա ներգործող ուժի պտտական ազդեցությունը։ Տարբերում են Ու․ մ․ բևեռի (կետի) և առանցքի նկատմամբ։ Օ բևեռի նկատմամբ Ու․ մ․ (նկ․) վեկտորական մեծություն է, որը հավասար է Օ բևեռից ուժի կիրառման կետը տարած г շառավիղ–վեկ– տորի և F ուժի վեկտորի վեկտորական արտադրյալին․ M=[r, F]։ Ու․ մ․ հաշվում են M=Frsina բանաձևով, որտեղ a-ն г և F վեկտորների կազմած անկյունն է, իսկ l^rsina-ն՝ ու ժ ի բ ա զ ու– կ ը, որը հավասար է ուժի ազդման գծի և Օ կե տի միջև եղած հեռավորությանը։ Ու․ մ․ а առանցքի նկատմամբ (Ма) սկալյար մեծություն է, որը հավասար է Ու․ մ–ի վեկտորի պրոյեկցիային а ա– ռանցքի վրա՝ այդ առանցքի ցանկացած Օ կետի նկատմամբ (Ма-ի արժեքը կախված չէ Օ բևեռի ընտրությունից а առանցքի վրա)։ Ու․ մ–ները բևեռի նկատմամբ գումարվում են երկրաչափորեն, իսկ առանց քի նկատմամբ՝ հանրահաշվորեն։ Միավորների միջազգային համակարգում Ու․ մ․ լափ․վւԼք է ն, - էՀ–ով;


ՈՒԺԻ ՎԵՐԱԾՈՒՄ, պինդ մարմնին կիրառված մեկ ուժի փոխարինումը մարմնի վրա նույն մեխանիկական ազդեցությունը գործող ուժային համակարգով։ Ու․ վ․ կարելի է դիտել որպես ուժերի գումարման հա կառակ գործողություն։ Ու․ վ–ման խնդիրը որոշակի դարձնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ պայմաններ։ Օրինակ, տըվ– յալ ուժը նույն հարթության մեջ գտնվող երկու ուժերի վերածելու համար անհրաժեշտ է լրացուցիչ նշել որոնելի ուժերի ուղղությունները կամ էլ թվային մեծությունները։


ՈՒԺՎԻ Նատալյա Միխայլովնա (1898 – 1986), ուկրաինացի սովետական դերասանուհի։ ՍԱՀՄ ժողովրդ․ արտիստուհի (1944)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1922-ից եղել է ՈԻԱՄՀ Տ․ Շևչենկոյի անվ․ Առաջին պետ․ դրամատիկական (Կիև), 1925-ից՝ «Դերժդրամա» (այժմ՝ Օդեսայի Հոկտեմբերյան հեղափոխության անվ․ թատրոն), 1926-ից՝ «Բերեզիլ» (խարկով), 1936-ից՝ Ի․ Ֆրանկոյի անվ․ ուկր․ դրամա– տիկական (Կիև) թատրոնների դերասանուհի։ Նրա բեմ․ կերպարներն առանձ նանում են բանաստեղծական ոգեշնչվա– ծությամբ, խոր զգացմունքներով և գաղափարներով։ Լավագույն դերերից են՝ Աննա (Ֆրանկոյի -«Դողացված երջանկություն»), Կրուչինինա, Տուգինա (Ա․ Օաո– րովսկու «Անմեղ մեղավորներ», «Վերջին զոհը»), Ռանևսկայա (Չեխովի «Բալենու այգին»), Բեաարիչե (Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»), Նատալյա Կովշիկ [Կոռնեյ– չուկի «Կալինովայա ռոշչա» («Բռինչի պու րակ»)]։ 1926-ից նկարահանվել է կինոյում․ դերերից են՝ Եվդոկիա («Վիբորգ– յան կողմ», 1939), Օլյոնա Կոստյուկ («Ծիածան», 1944)։ Ուկրաինական թատերական ընկերության նախագահը (1954- ից)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1946, 1949, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 4 և 4 այլ շքանշաններով։


ՈՒԻԼԿԻՆԱ (Wilkins) Մորիս (ծն․ 1916), անգւիական կենսաֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1959)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (փիլիսոփայության դ–ր)։ 1946-ից աշխատում է Քինգս–կոլեջում (Լոնդոն), 1962-ից՝ պրոֆեսոր, մոլեկուլային կենսաբանության բաժնի ղեկավար (1970-ից՝ կենսաֆիզիկայի պրոֆեսոր)։ Ոենտգեն– կառուցվածքային վերլուծության մեթոդ ներով ուսումնասիրելով ԴՆԹ–ի կառուցվածքը՝ Ու․ հաստատել է նրա մոլեկուլի կառուցվածքի մասին եղած վարկածը (կրկնակի պարույր), մշակել ֆոտո– և ջերմալյումինեսցենցման տեսությունը։ Զբաղվում է նաև նյարդային համակարգի կենսաֆիզիկայի հարցերով։ Նոբելյան մրցանակ (1962, Ֆ․ Քրիքի, Զ․ Ուոթսոնի հետ միասին)։


ՈՒԻԼԿՍԻ ԵՐԿԻՐ (Wilkes Land), Արլ․ Ան– տարկտիդայի մասը Ադելի երկրի և Մերի թագուհու երկրի միջև։ Մայրցամաքային սառցադաշտային ծածկույթ Է, ավելի քան 3000 մ հաստությամբ։ Սառցադաշտային մակերևույթի բարձրությունը հասնում է 1000–2500 մ, ափամերձ մասերում հան դիպում են սառցից ազաա տեղամասեր։ Ավաորալիայի (Քեյսիի գիտ․ կայան) և ԱՍՀՄ–ի ուսումնասիրությունների շրջանն Է։ Հայտնաբերել է Չ․ Ուիլկսի ամերիկյան արշավախումբը, 1840-ին։


ՈՒԻԼՅԱՄՍ (Williams) Թենեսի (Թոմաս Լ ա ն ի ր, 1911 –1983), ամերիկացի դրա մատուրգ։ Սովորել է Միսսուրիի և Այո– վայի համալսարաններում։ Իրականության քննադատական ընկալումը («Ապա կե գազանանոցը», 1945), օտար շրջապատում մեռնող հերոսների նկատմամբ կարեկցանքը («Ցանկություն» տրամվայը», 1947, «Օրփեոսը իջնում է դժոխք», 1955) Ու–ի պիեսների ուժեղ կողմն են։ Նատուրալիզմի, մոդեռնիզմի և ժամանակակից փիլ–յան մեջ իդեալիստ, ուղղությունների ազդեցությունն են կրում «Իգուանի գիշերը» (1961) դրաման, «Հրեշային երկիր» (1970) ժող–ի պիեսները և այլ գործեր։ «Պլաստիկ թատրոնի» իր ըմբռնումներին համապատասխան Ու․ գլխ․ դերը հատկացնում է ո՝չ գրական միջոցներին՝ դեկորացիաներին, միզանսցեններին, լուսային ու երաժշտ․ Էֆեկտ ներին։ Ու–ի պատմվածքները («Ութ օրի նավոր մոլագար կանայք», 1974, ժող․) թեմատիկայով և գեղարվեստորեն մոտ են իր դրամատուրգիային։


ՈՒԻԼԱՈՆ (Wilson) Միտչել (1913-1973), ամերիկացի գրող։ Կրթությամբ ֆիզիկոս։ 1940–54-ին աշխատել է ֆիզիկոս Է․ Ֆերմիի լաբորատորիայում։ 40-ական թթ․ հանդես է եկել արկածային վեպերով ու պատմվածքներով։ Հեղինակ է ամեր․ ֆիզիկոսների մասին գրված վեպերի՝ «Ապրիր կայծակների մեջ» (1949), «Իմ եղբայ րը՝ իմ թշնամին Է» (1952), «Դևի Մելորի» (1956), «Հանդիպում հեռավոր միջօրեականի վրա» (1961)։ Հիմնական խնդիրնե– րըն են՝ գիտության բարոյական ասպեկտները, գիտնականի պատասխանատը– վությունը իր հայտնագործության սոցիալ․ ճակատագրի համար, հակոտնյա գիտնականների՝ ստեղծագործողի և ձեռնարկատիրոջ հակամարտությունը։ Ու․ համա կրանքով է արտահայտվել ՍՍՀՄ–ի մասին, որտեղ եղել է բազմիցս։ Դրել է գիտահանրամատչելի գրքեր («Ամերիկյան գիտնականներ ու գյուտարարներ», 1954)։


ՈՒԻՆԱՏԵՆԼԻ (Winstanley) Զերարդ (1609–1652-ից հետո), անգլ․ սոցիալիստ– ուտոպիստ, XVII դ․ Անգլ․ բուրժ․ հեղափոխության դեմոկրատական շարժման ծայրահեղ ձախ թևի ներկայացուցիչների՝ դիգերների գաղափարախոսը։ Պամֆլետներում (սկսած «Արդարության նոր օրենքը»-ից, 1649) Ու․ շարադրել է իր սոցիալ․ ուսմունքը, որի բաղկացուցիչ մասերն են․ «սոցիալական արդարության օրենքը», դեմոկրատական ագրար, հեղաշրջման անհրաժեշտության հիմնավորումը, «Ազատ հանրապետության» նախագիծը։ 1649-ին Ու․ գլխավորեց դիգեր– ների ելույթը, որը նշանավորվեց որպես Անգլիայում XVII դ․ կեսի հեղափոխ․-դեմոկրատ․ զարգացման բարձրագույն կետ։ Ու–ի հիմնած դիգերների գաղութը նոր պատմության մեջ առաջին կոմունիստական փորձն Էր։ Գաղութի կործանումից (1650) հետո Ու․ գրել է իր գաղափարական կտակը՝ «Ագատության օրենքը» (1652") կոմունիստական ուտոպիան, որտեղ առաջին անգամ հստակորեն կապակցել է կոմունիստ․ հասարակության սոցիալ․ գաղափարները չքավորների ձգտումների հետ, իսկ քաղաքացու ազատությունը դիտել է նախ և առաջ կարիքից նրա ազատվելը։


ՈՒԻՆՍՏՈՆ (Winston) Հենրի (ծն․ 1911), ամեր․ բանվ․ շարժման գործիչ։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1931-ին ընդունվել է կոմունիստական երիտասարդական միության (ԿԵՄ), 1933-ին՝ ԱՄՆ–ի կոմու նիստական կուսակցության շարքերը։ 1931–32-ին դեպի Վաշինգտոն Կանզաս Սիթիի գործազուրկների երթի կազմակերպիչներից Էր։ 1938–41-ին՝ ԿԵՄ Ազգ․ գործկոմի քարտուղար։ 1941–45-ին ծառայել է ԱՄՆ–ի զինված ուժերում։ 1947-ին ընտրվել է կոմկուսի ազգ․ խորհրդի անդամ և ազգ․ կոմիտեի քարտուղար։ 1948-ից հետապնդվել և հալածվել Է, 1956-ին՝ բանտարկվել։ Բանտում ծանր հիվանդացել և կուրացել Է։ 1961-ին ամեր․ և համաշխարհային հասարակայնության բողոքի ճընշ– մամբ ժամկետից շուտ ազատվել է բանտից։ 1961-ից եղել է ԱՄՆ–ի կոմկուսի գործադիր բյուրոյի (1969-ից՝ քւալկոմի– տե), 1964-ից՝ ազգ․ կոմիտեի քարտուղարության (1972-ից՝ ԿԿ) անդամ։ 1966-ից