Ու․ ԱՄՆ–ի կոմկուսի ազգ․ նախագահն է։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
ՈՒԻՉԵՌԼԻ (Wycherley) Ուիլյամ (1640-
1716), անգլիացի դրամատուրգ։ Ռեստավրացիայի շրշանի խոշորագույն կատակերգակը։ Կրթությամբ իրավաբան։ Մասնակցել է XVII դ․ անգլո–հոլանդ․ երկրորդ
պատերազմին։ 1669-ին անստորագիր
հրատարակել է «Հերոյի և Լեանդրի ծանակումը» բանաստեղծությունների ժող․։
Առաշին իսկ կատակերգությունը4 «Սերն
անտառում կամ Աենտ Զեյմսի զբոսայգին» (1․671), հաշողություն է բերել հեղինակին։ «Ջենտլմենը՝ պարերի ուսու
ցիչ» (1671–72), «Գյուղացի կինը» (1675)
և «Ուղղամիտը» (1676) կատակերգություն
ներում արտացոլված է «կենսուրախ» թագավոր Կարլոս II-ի դարաշրշանի ոգին,
փառաբանված է կյանքում հարմարվելու
հմտությունը։ Ու․ անօրինակ շիտակությամբ նկարագրել է արիստոկրատիայի
արատները՝ առանց դրանք պարսավելու։
Սակայն սրամտության, փայլուն լեզվի և
ռեալիզմի տարրերի շնորհիվ Ու–ի պիեսները ոչ միայն ժամանակի հուշարձանն են, այլև բարքերի անգլ․ դասական կատակերգության նախագուշակները։
ՈՒԻՍԹԼԵՐ (Whistler) Զեյմս էբբոտ Մաք–
Նեյլ (1834–1903), ամեր․ նկարիչ։ Ապրել է Պետերբուրգում (1843–49, հաճախել է Գեղարվեստի ակադեմիա), Փարիզում (1855–59, սովորել Շ․ Գլեյրի արվեստանոցում), Լոնդոնում (1859–84,
1896–1903)։ Կրել է Գ․ Կարբեի, ճապոն, արվեստի ազդեցությունը, նկարելակերպով մոտ եղել ֆրանս․ իմպրեսիոնիզմին։
Ջ․ Ու ի ս թ լ և ր․ Մոր դիմանկարը (1871,
Լուվր, Փարիզ)
Դիմանկարներում ձգտել է կոմպոզիցիայի հակիրճ ընդհանրացման, գծային ռիթմերի ու տոնային ներդաշնակության նուրբ երաժշտականության («N«t1 սպիտակի սիմֆոնիա։ Սպիտակ հագած աղշիկը»,
1862, Ազգ․ պատկերասրահ, Վաշինգ–
տոն, «Մոր դիմանկարը», 1871, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ, միսս Մ․ Ալեք–
սանդերի դիմանկարը, 1872–74, Ազգ․
պատկերասրահ, Լոնդոն)։ Գեղանկարչական էֆեկտների ձգտումը բնանկար «նոկտյուրններում» Ու–ին հանգեցրել է միշավայրի երերուն, երբեմն համարյա Ու․ Ուիամեն
անիրական շարժունության տպավորություն ստեղծելուն («Կապույտ և ոսկյանոկտյուրն։ Բատերսիի հին կամուրջը»,
1872–75, Թեյտ պատկերասրահ, Լոն
դոն)։ Ու․ օֆորտի խոշոր վարպետ է («Վենետիկյան նկարաշար», 1879–80)։
ՈՒԻՏՄԵՆ (Whitman) Ուոլտ (1819–1892),
ամերիկացի բանաստեղծ։ Գրել է պատմվածքներ, հոդվածներ, բանաստեղծություններ։ 1846-ին խմբագրել է «Բրուքլին Իգլ» («Brooklyn Eagle») թերթը։ 1855-ին
տպագրվել է նրա «խոտի տերևներ» գիրքը։ 1861–65-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ աշխատել է որպես սանիտար։ Պատերազմական իրադարձություններին են նվիրված «Թմբկահարություն» (1865) և «Երբ այս գարնանը բակում տան առշև ծաղկում էր եղրևանին»
(1865) ժող–ները։ 1873-ին Ու․ կաթված է ստացել։ «խոտի տերևներ» գրքի հիմնական գաղափարները կապված են տրանսցենդենտալիզմի ուսմունքի (տես Տրանսցենդենտ) հետ։ Ու–ին հաճախ անվանում են համաշխարհային դեմոկրատիայի երգիչ։ Բանաստեղծը միաժամանակ մերկացրել է հենց իր երգած դեմոկրատիայի
արատները, որը պատմականորեն բուրժուականի կերպարանք է ստացել։ Նրա
քնարերգության մեջ կարևոր տեղ է գրավում արդ․ թեման, որի մշակումով նա դարձել է այսպես կոչված ուրբանիստական պոեզիայի նախակարապետը։ Շատ
երկրներում Ու․ ընկալվում
է որպես հեղափոխական
բանաստեղծ (շնորհիվ իտալ․, ավստր․, ֆրանս․
ապստամբներին ձոնված հիմներգերի), սակայն նա
ամեր․ իրականության նկատմամբ ռեֆորմիստական ձգտումներից այն կողմ չի անցել։ Ու․ նորարար բանաստեղծ էր։ Նրա գրչի
տակ ազատ և անհանգ ոտանավորը ձեռք է բերել
ճկունություն և առաձգականություն։ Դեռևս Ու–ի
կենդանության օրոք նրա
հռչակը հասել է Եվրոպա։
Ու–ի որոշ բանաստեղծություններ տարբեր ժամա
նակներում թարգմանվել են
հայերեն։ Հատկանշական են Ե․ Չարենցի թարգմանությունները («Մեր Օրերը», «Եվրոպա»)։
Երկ․ The Complete Poetry
and Prose, v․ 1–2, N․ Y․,
1948; Избр․ произв․ Листья
травы․ Проза, М․, 1970․
Գրկ․ Ч у к о в с к и й К․, Мой Уитмен,
[2 изд․], М․, 1969․
ՈՒԼԱՆ ԲԱՏՈՐ, Ուլաանբաատար,
ՄԺՀ մայրաքաղաքը։ Երկրի քաղ․, տնտ․
և մշակութային գլխավոր կենտրոնն է։
Գտնվում է․ Տոլա գետի հովտում, 1300–
1350 մ բարձրության վրա։ Կլիման խիստ
ցամաքային է։ Հունվարի միշին ջերմաստիճանը –27°Cէ, հուլիսինը՝ 18°С, տա
րեկան տեղումները՝ 250 մմ։ Ու․ Բ․ կազմված է 4 վարչական շրջանից։ Նրա կազմի
մեշ է մտնում Նալայխա քաղաք–արբան–
յակը։ Ինքնուրույն վարչական միավոր է (տարածությունը4 7,3 հզ․ կմ2), բն․ 460 հզ․
(1984)։
XVIII դ․ 2-րդ կեսից Արտաքին Մոնղոլիայի վարչ․ կենտրոնն էր և մանջուրական կուսակալի նստավայրը։ 1860-ին
Ու․ Բ–ում հիմնվել է ռուս, հյուպատոսություն։ 1911 – 15-ին մոնղ․ ֆեոդ, պետության մայրաքաղաքն էր, 1915-ից՝ ինքնավար Արտաքին Մոնղոլիայի գլխ․ քաղաքը։
1919-ին Դ․ Սուխե Բաւոորը, խ․ Չոյբալ–
սանը և ուր․ այստեղ կազմակերպել են
առաջին հեղափոխ․ խմբակները, որոնք
հիմք են հանդիսացել 1921-ին Մոնղ․ ժող․
կուսակցության (1925-ից՝ Մոնղ․ ժողո–
վըրդահեղափոխ․ կուսակցություն) ստեղծման համար։ 1924-ին դարձել է ՄԺՀ մայրաքաղաքը։
Ու․ Բ․ երկրի արդ․ խոշորագույն կենտրոնն է։ Քաղաքում արտադրվում է ՄԺՀ
արդ․ համախառն արտադրանքի մոտ
1/2-ը։ Մի շարք արդ․ ձեռնարկություններ
ստեղծվել են ՍՍՀՄ և սոցիալիստ, մյուս
երկրների աջակցությամբ։ Առավել զարգացած է թեթև, սննդի, շինանյութերի, փայտամշակման արդյունաբերությունը։
Կա մետաղամշակում։ էլեկտրաէներգիա
ստանում է 3 շէկից։ Ու․ Բ․ երկրի
տրանսպորտային հիմնական հանգույցն
է, արտաքին առևտրի գլխավոր կենտրոնը։ Այստեղով է անցնում Մոսկվա–Պե–