Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/207

Այս էջը սրբագրված չէ

Սնվում է կանաչ խուոաբույսերով, ծաղիկ– ներով։ Գրանցված է ՀՍՍՀ Կարմիր գըր– քում։ Մ․ Աղամյան

ՈՒԼԱՖ (Օ լ ա ֆ) V (Olav V) Ալեքսանդեր էդուարդ Քրիստիան Ֆրեդերիկ (ծն․ 1903), Նորվեգիայի թագավոր 1957-ից, գեներալ և ծովակալ (1939)։ 1921-ից Պեա․ խոր– հըրդի անդամ։ 1924-ին ավարտել է բարձ– րագույն ռազմ, դպրոց Նորվեգիայում, 1926-ին՝ Օքսֆորդի համալսարանի պետ․ էկոնոմիկայի ֆակ–ը։ Նորվեգիայի գեր– մանաֆաշիստ․ օկուպացիայի (1940–45) ժամանակ գտնվել է Մեծ Բրիտանիայում։ 1944–45-ին եղել է Մարտնչող Նորվեգիա– յի զինված ուժերի ^գերագույն գլխ․ հրա– մանատար։ 1945-ի մայիսին վերադարձել է Նորվեգիա։ 1955-ից՝ ռեգենտ, գահ է բարձրացել 1957-ի սեպտ․ 21-ին, հոր՝ Նորվեգիայի թագավոր Հոկոն VII-ի մա– հից հետո։

ՈՒԼԲՐԻԻՏ (Ulbricht) Վալտեր (30․6․1893, Լայպցիգ–1․8․1973, Բեռլին), գերմ․ և միշազգային բանվ․ շարժման, ԳԴՀ–ի կուսակցական և պետ․ գործիչ։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1908-ին մտել է Սոցիալիստական երիտասարդության կազմակերպության, 1912-ին՝ Գերմանիա– յի ս–դ․ կուսակցության մեշ։ 1923-ին ա– ռաջին անգամ ընտրվել է ԳԿԿ ԿԿ ան– դամ, ապա՝ ԳԿԿ ԿԿ քարտուղար, 1935-ից՝ ԳԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ է․ Թեչ– մանի և Վ․ Պիկի հետ պայքարել է ԳԿԿ–ն մարքս–լենինյան մասսայական պրոլե– տարական կուսակցություն դարձնելու հա– մար։ 1926–28-ին Ու․ ընտրվել է Սաք– սոնիայի լանդտագի, 1928–33-ին՝ ԳԿԿ–ի կողմից Գերմանիայի ռայխստագի դե– պուտատ։ 1928-ից Կոմինտերնի ԳԿ ան– դամության թեկնածու էր, 1928–29-ին ե 1938–43-ին՝ ԳԿԿ ներկայացուցիչ Կո– մինտերնի ԳԿ–ում։ Գերմանիայում ֆա– շիստ․ դիկտատուրա հաստատվելուց հե– տո Ու․ անցել է ընդհատակ։ 1933-ին, ձեր– բակալումից խուսափելով, մեկնել է Գեր– մանիայից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին բա– ցատրական աշխատանք է տարել ՍՍՀՄ–ում գտնվող գերմ․ ռազմագերինե– րի շրշանում։ Մասնակցել է «Ազատ Գեր– մանիա» ազգ․ կոմիտեի ստեղծմանը։ Ֆա– շիզմի շախշախումից հետո վերադարձել է հայրենիք, եղել է Գերմանիայի սոցիա– էիաոական միասնական կուսակցության (ԳՍՄԿ, 1946) հիմնադիրներից։ 1946– 1949-ին՝ ԳՍՄԿ նախագահի տեղակալ, 1949-ից՝ ԳՍՄԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1950–53-ին՝ գլխ․ քարտուղար, 1953– 1971-ին՝ առաշին քարտուղար, 1971-ից՝ ԳՍՄԿ նախագահ։ 1949–55-ին Ու․ ԳԴՀ պրեմիեր մինիստրի տեղակալն էր, 1955– 1960-ին՝ Մինիստրների խորհրդի նախա– գահի առաջին տեղակալը, 1960–71-ին՝ Պաշտպանության ազգ․ խորհրդի, 1960-ից՝ Պետ․ խորհրդի նախագահը։ Ու–ին շնորհ– վել է Աշխատանքի հերոսի կոչում (1953, 1958, 1963)։ Պարգևատրվել է Կ․ Մարքսի՝ 3 և ԳԴՀ այլ շքանշաններով։ Նրան շնորհ– վել է Աովետական Միության հերոսի կոչում (1963), պարգևատրվել է Հոկտեմ– բերյան հեղափոխության (1968) և սովե– տական այլ շքանշաններով։ Վ․ Ուլբրիխա Լ․ Հ․ Ուլիբեկյան ՈհԼհԲԵԿՅԱՆ Լևոն Հովհաննեսի [1886, Շուլավեր (այժմ՝ Շահումյան քտա, ՎՍՍՀ Մառնեուլի շրշանում)–1938], բանվոր– հեղափոխական, Անդրկովկասում հեղա– փոխական շարժումների, Հայաստանում սովետական իշխանության հաստատման ու ամրապնդման համար պայքարի մաս– նակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1906-ից։ 1914-ին զորակոչվել է բանակ և ուղարկվել Կովկասյան ռազմա– ճակատ։ 1917-ի Փետրվարյան հեղափո– խությունից հետո վերադարձել է Շուլա– վեր, ընտրվել ՌՍԴԲ(բ)Կ գավառային կոմիտեի քարտուղար։ 1918-ին Թիֆլի– սում հեղափոխական գործունեության հա– մար ձերբակալվել և արտաքսվել է Վբաս– տանի սահմաններից։ 1919-ին եկել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) և աշխատել երկաթուղային դեպոյում, շա– րունակել հեղափոխական աշխատանքը։ Դաշնակների կողմից ձերբակալվել և չորս ամիս ներկալվել է Ալեքսանդրապոլի բան– տում։ Մասնակցել է Մայիսյան ապստամ– բությանը (1920), ընտրվել Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի կազ– մում։ Ապստամբությունը ճնշելուց հետո մեկնել է Բաքու, որտեղ ընտրվել է Հա– յաստանի կոմկուսի Կենտկոմի արտա– սահմանյան բյուրոյի կազմում։ Հայաստանում սովետական իշխանու– թյան հաղթանակից հետո արհմիութենա– կան ղեկավար աշխատանք է կատարել Երևանում և Լենինականում։ Լ․ Առաքեչյան ՈհԼՍ՚ԱՆ (Ullmann) Ֆրից (1875–1939), շվեյցարացի քիմիկոս։ Կրթությունն ստա– ցել է Լոգանում, աշխատել է ժնևի և Բեռ– լինի համալսարաններում։ Աշխատանք– ները վերաբերում են օրգ․ քիմիայի բնա– գավառին։ Հայտնաբերել է (1896) արիլ– հալոգենիդները, պղնձի փոշու առկայու– թյամբ տաքացնելու (100–360°C) միշոցով բազմամիշուկ արոմատիկ միացություննե– րի ստացման եղանակը, որն ի պատիվ նրա կոչվում է Ու լմանի ռեակ– ցիա։ Օրինակ, 2СбН51+Си=СеН5– –СеН5+Си12։ Եղանակը կիրառվում է ներկանյութերի արտադրության համար։ Ու․ խմբագրել և մասամբ գրել է «Տեխ– նիկական քիմիայի հանրագիտարան» (հ․ 1 – 12, 1915–23, վերահրատարակվել է «Ullmanns Encyklopadie der technischen Chemie» վերնագրով, 3 հրտ․, հ․ 1 –19, 1951–70)։

ՈՒԼՅԱՆՈՎ Ալեքսանդր Իլյիչ [31․3(12․4), 1866, Նիժնի Նովգորոդ (այժմ՝ Գորկի)– 8(20)․5․1887, Շլիսելբուրգ (այժմ՝ Պետրո– կրեպոստ)], Ռուսաստանում հեղափոխա– Ա․ Ի․ Ուլյանով Դ․ Ի․ Ուլյանով կան շարժման մասնակից։ Վ․ Ի․ Լենինի ավագ եղբայրը։ 1883-ին ավարտել է Աիմ– բիրսկի գիմնազիան և ընդունվել Պետեր– բուրգի համալսարանի բնական գիտու– թյունների ֆակուլտետը։ Մասնակցել է ուսանողական գաղտնի ժողովներին, ագի– տացիոն աշխատանք է կատարել բանվ․ խմբակում։ 1886-ին դարձել է «Նարոդնա– յա վոլյա» կուսակցության «տեռորիստա– կան ֆրակցիայի» անդամ։ Եղել է նրա ծրագրի հեղինակներից։ Բանվոր դասա– կարգին դիտելով որպես «սոցիալիստա– կան կուսակցության ղեկավար կորիզ»՝ Ու․ միաժամանակ ծրագրում նշել է, որ ինքնակալության դեմ պայքարի նախա– ձեռնությունը իր վրա պետք է վերցնի հեղափոխական մտավորականությունը։ Որպես պայքարի մեթոդ ընդունել է տե– ռորը։ Ու․ ընկերների հետ մահափորձ է նախապատրաստել Ալեքսանդր III-ի դեմ, սակայն 1887-ի մարտի 1-ին ձերբակալ– վել է։ Դատավարության ժամանակ հան– դես է եկել քաղ․ ճառով։ Ու․ և նրա ընկեր– ները դատապարտվել են մահվան և կա– խաղան հանվել։ ՈհԼՏԱՆՈՎ Դմիտրի Իլյիչ [4( 16)․8․1874, Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ)–16․7․1943, Գորկի Լենինսկիե, թաղված է Մոսկվա– յում], ռուսաստանյան հեղափոխական շարժման գործիչ։ Կոմունիստական կու– սակցության անդամ 1903-ից, հեղափոխա– կան շարժմանը մասնակցել է 1894-ից։ Վ․ Ի․ Լենինի կրասեր եղբայրը։ 1901-ին ավարտել է Ցուրևի (Տարտու) համալսա– րանի բժշկ․ ֆակուլտետը։ 1902-ից, որպես բժիշկ աշխատել է Ռուսաստանի հվ․ շրշաններում։ 1903-ին հեղափոխ․ աշխա– տանքներ է կատարել Տուլայում, եղել է ՌՍԴԲԿ II համագումարի պատգամավոր, ապա ՌՍԴԲԿ ԿԿ գործակալը Կիևում։ Բազմիցս ձերբակալվել է։ 1905–07-ի հե– ղավւոխության տարիներին որպես բժիշկ աշխատել է Աիմբիրսկում, եղել է ՌՍԴԲԿ տեղի կոմիտեի անդամ։ Առաշին համաշ– խարհային պատերազմի (1914–18) տա– րիներին որպես զինվորական բժիշկ ծա– ռայել է Աևաստոպոլում, Օդեսայում, ռում․ ռազմաճակատի սանվարչությունում, միաժամանակ կատարել է հեղ․ աշխա– տանք։ Մասնակցել է Ղրիմում սովետա– կան իշխանության համար պայքարին։ 1917-ի դեկտեմբերից՝ ՌՍԴԲ(բ)Կ Տավրիկ– յան կոմիտեի անդամ։ 1918–19-ին եղել է Ղրիմի կուսակցական ընդհատակում։ 1919-ին՝ ՌԿ(բ)Կ Եվպատորիայի կոմի– տեի, հեղկոմի անդամ, Ղրիմի ԺԿխ նա– խագահի տեղակալ։ 1920–21-ին՝ ՌԿ(բ)Կ Ղրիմի մարզկոմի և հեղկոմի անդամ։