Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/209

Այս էջը սրբագրված չէ

նախապատրաստել Լենինի նամակները հարազատներին, Լենինի արտասահման– յան ռեֆերատների մասին նյութերի ժո– ղովածուն։ 1932-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿՎՀ նա– խագահության և ՍՍՀՄ 9ԳՏ ժողկոմատի կոլեգիայի անդամ, ՍՍՀՄ և ՌՍՖՍՀ £ԳՏ ժողկոմատի գանգատների միացյալ բյու– րոյի վարիչ։ 1934–ից՝ Սովետական վերա– հսկողության հանձնաժողովի բյուրոյի անդամ, գանգատների բյուրոյի վարիչ։ Կուսակցության VI, XIII –XVII համագու– մարների պատգամավոր, XIV–XVI համա– գումարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿՎՀ–ի, XVII-ում՝ Սովետական վերահըս– կողության հանձնաժողովի անդամ։ 1935 ին ընտրվել է ՍՍՀՄ ԿԴԿ–ի անդամ։ Լենինի մասին հուշերի հեղինակ է։ Պար– գևատրվել է Լենինի շքանշանով։ Թաղ– ված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

ՈՒԼՅԱՆՈՎՍԿ (մինչև 1780-Ը՝ Ս ի ն– բ ի ր ս կ, մինչև 1924-ը՝ Ս ի մ բ ի ր ս կ), քաղաք, ՌՍՖՍՀ Ուլյանովսկի մարզի կենտրոնը։ Գտնվում է Վոլգա և Սվիյագա գետերի ափերին։ Երկաթուղային հան– գույց է, գետային նավահանգիստ։ Ունի օդանավակայան։ 544 հզ․ բն․ (1985)։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշա– կումը։ Գործում են Վ․ Ի․ Լենինի անվ․ ավտոմոբիլային, ծանր ւ եզակի հաստոց– ների, մոտորների, *Կոնտակտոր», «Ավ– տոպահեստամասերի», Վոլոդարսկու անվ․ մեքենաշինական, հիդրոապարատների, ջերմամեկուսիչների գործարաններ, տնա– շինական կոմբինատ, տրիկոտաժի ֆաբ– րիկա, կաշվի–կոշիկի, շինանյութերի և սննդի արդյունաբերության ձեռնարկու– թյուններ։ Ունի պոլիաեխ․, գյուղատնտ․, մանկավարժ, ինստ–ներ, 2 թատրոն, ֆիլ– հարմոնիա։ Ու–ում են Վ․ Ի․ Լենինի կենտ– րոնական թանգարանի Ուլյանովսկի մաս– նաճյուղը և վ․ Ի․ Լենինի տուն–թանգա–

  • րանը, լենինյան հուշահամալիրը, Ի․ Ա․

Գոնչարովի անվ․ հայրենագիտական, գե– ղարվեստական թանգարանները, Կույ– բիշևի պլանային ինստ–ի մասնաճյուղը։ Հիմնադրվել է 1648-ին։ Ու–ում ծնվել է Վ․ Ի․ Լենինը։ Ու․ 1970-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՈՒԼՅԱՆՈՎՍԿԻ ՄԱՐԶ, ՌԱՖԱՀ կազմում։ Կազմավորվել է 1943-ի հունվ․ 19-ին։ Գտնվում է Միջին Պովոլժիեում։ Տարածու– թյունը 37,3 հզ․ կմ2 է, բն․՝ 1315 հզ․ (1985)։ Բաժանված է 20 վարչական շրջանի, ունի 6 քաղաք, 32 քտա։ Վարչական կենտրոնը՝ Ուլյանովսկ։ 1966-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Մարզի տարածքի մոտ 3/4-ը գտնվում է Մերձվոլգյան բարձրու– թյան վրա (բարձրությունը՝ մինչև 353 մ)։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվա– րի միջին ջերմաստիճանը –13°C է, հու– լիսինը՝ 19°C։ Տարեկան տեղումները 300–500 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 174 օր։ Գլխավոր գետը Վոլգան է։ Ու․ մ․ գտնվում է անտառատափաստանային զո– նայում։ Տիրապետում են սևահողերը։ Տա– րածքի 25%–ը անտառածածկ է։ Կենդա– նիներից հանդիպում են որմզդեղն, կզա– քիս, սկյուռ, նապաստակ։ Շատ կան թըռ– չուններ, ջրամբարում՝ ձկներ։ Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ, թաթարներ, չուվաշներ, մորդվաներ և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 35,2 մարդ է (1985), քաղաքա– յին բնակչությունը՝ 69%։ Քաղաքներն են Ուլյանովսկը, Դիմիտրովգրադը, Բա– րիշը, ինզան, Նովոուլյանովսկը, Սեն– գիլեյը։ Տնտեսությունը։ Սովետական իշխանու– թյան տարիներին Ու․ մ․ դարձել է բարձր զարգացած ինդուստրիալ և ինտենսիվ գյուղատնտեսության շրջան։ Մասնագի– տացել է մեքենաշինության և մետաղա– մշակության, թեթև ու սննդի արդյունաբե– րության ուղղությամբ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) Ու․ մ․ էվակուացված մի շարք ձեռնարկություն– ներ հիմք հանդիսացան բազմաճյուղ մե– քենաշինության զարգացման համար։ Ետ– պատերազմյան տարիներին մարզում զարգացավ ավտոմոբիլաշինությունը («ՈւԱԶ»), հաստոցաշինությունը, էլեկ– տրատեխ և քիմ․ սարքավորումների ար– տադրությունը, գյուղատնտ․ մեքենաշի– նությունը։ Մեքենաշինական ձեռնարկու– թյունները հիմնականում կենտրոնացած են Ուլյանովսկում։ Մարզում զարգացած են նաև շինանյութերի, թեթև (բրդյա գործվածքների և տրիկոտաժի, կաշվի– կոշիկի, գորգերի), սննդի (ալրաղացային, յուղի–պանրի, մսի, սպիրտի), անտառա– յին (փայտամշակման, ստվարաթղթի, կա– հույքի) արդյունաբերությունը։ Մարզի էլեկտրակայանները մտնում են ՍՍՀՍ եվրոպական մասի միասնական էներգա– համակարգի մեջ։ Գյուղատնտեսության զարգացած ճյու– ղերն են հացահատիկային, տեխ․ կուլ– տուրաների և կարտոֆիլի մշակումը, մսա– կաթնատու անասնապահությունը։ Մշա– կում են ցորեն, տարեկան, կորեկ, հնդկա– ցորեն, գարի, վարսակ, արևածաղիկ, շա– քարի ճակնդեղ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև կերային կուլտուրաների մշակու– թյամբ։ Երկաթուղիների երկարությունը մոտ 750 կմ է։ Վոլգայի վրա կա նավարկություն (ավելի քան 200 կմ)։ Ավտոտրանսպորտը մեծ դեր ունի ներքին բեռնափոխադրում– ների գործում։ Ու․ մ․ օդային գծերով կապ– ված է ՍՍՀՄ բազմաթիվ շրջանների հետ։ Մարզի տարածքով են անցնում «Բարե– կամություն» նավթամուղը և Կույբիշև– Մոսկվա էլեկտրահաղորդիչ գիծը։ 1983–84 ուս․ տարում Ու․ մ–ում գործում էին 743 հանրակրթական դպրոց, 35 պրոֆ– տեխ․ ուսումնարան, 20 միջնակարգ մաս– նագիտական ուս․ հաստատություն, 3 բուհ։ Մարզում է Կույբիշևի պլանային ինստ–ի մասնաճյուղը։ 1983-ին մարզում կար 706 գրադարան, թանգարաններ, 3 թատրոն, 888 ակումբային հիմնարկ, 838 կինոսարք։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։ 1982-ին մարզի 111 հիվանդանո– ցային հիմնարկներում աշխատում էին 3553 բժիշկ։ Մարզում գործում է 5 առող– ջարան։ ՈհԼՏԻՄԱՏայՏՆԵՐ, ՌՍԴԲԿ մեջ 1908-ին առաջացած ձախ օպորտունիստական խումբ (Գ․ Ա․ Ալեքսինսկի, Լ․ P․ Կրասին, Վ․ Լ․ Շանցեր և ուրիշներ), օտզովիստների տարատեսակություն։ 1905–07-ի հեղա–