Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/210

Այս էջը սրբագրված չէ

փոխության շրշանի Բուլիգինյան դուման բոյկոտելու կուսակցության տակտիկան Ու․ սխալմամբ կիրառում էին 1907–10-ի ռեակցիայի տարիներին, երբ կուսակցու– թյունից պահանջվում էր զուգակցել մաս– սաների մեջ տարվող աշխատանքի լեգալ և անլեգալ ձևերը։ Ի տարբերություն օտզովիստների, որոնք գտնում էին, որ ռեակցիայի պայմաններում կուսակցու– թյունը պետք է օգտվի աշխատանքի միայն անլեգալ ձևերից, Ու․ պահանջում էին դու– մայի ս–դ․ ֆրակցիային (այն մենշևիկների ճնշմամբ ՌՍԴԲԿ ԿԿ–ից իր անկախ լինե– լու մասին որոշում էր ընդունել) ներկա– յացնել ուլտիմատում (որից էլ՝ անվանու– մը)՝ նրանից պահանջելով անառարկե– լիորեն ենթարկվել կուսակցության ԿԿ–ի որոշումներին, այլապես ետ կանչվել։ Նրանց գործունեությունը դատապարտվեց

  • Պրուեւոարի>–ի ընդչայնած խմբագրու–

թյան խորհրդակցությունում (1909)։ Քըն– նադատության ազդեցությամբ Ու–ի մի մա– սը Շանցերի գլխավորությամբ փոխեց իր տեսակետը, մյուս մասը միացավ օտզո– վիստներին՝ նրանց հետ ստեղծելով հա– կակուսակցական «Վպերյոդ» խումբը։ Գբկ․ Տես Օւոզովիաոներ հոդվածի գրակա– նությունը։

ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ (< լատ․ ultimus – ամե– նավերջինի տես Վերջնագիր։

ՈՒԼՏՐԱԻՄՊԵՐԻԱԼԻ&ՄԻ» ՏԵՍՈՒ–

ԹՅՈՒՆ, բուրժ․ և աջ օպորտունիստական ըմբռնում, ընդունում է իմպերիալիզմից հետո կապիտալիզմի զարգացման առա– վել բարձր փուլի («ուլտրաիմպերիալիզ– մի») առաջացման հնարավորությունը, որի պայմաններում մոնոպոլիստ, կապիտալի հիման վրա, իբրև, հնարավոր են մեծ տե– րությունների միջև ոչ բռնի, ոչ իմպերիա– լիստական, խաղաղ միջպետ․ հարաբե– րություններ։ Այս տեսությունը տալիս է իմպերիալիզմի էության, պատմ․ տեղի ու իմպեր․ երկրների միջպետ․ հարաբե– րությունների աղավաղված բնութագիր։ Այն ուղղված է կապիտալիզմի վերացման և սոցիալիստ, հասարակարգի կառուց– ման համար բանվոր դասակարգի հեղա– փոխ․ պայքարի դեմ։ «Ու․» տ․ առաջ է քաշել Կ․ Կաուցկին, 1914-ին։ Այն Կաուց– կու իմպերիալիզմի տեսության շարունա– կությունն է, որն իմպերիալիզմը համա– րում է հատուկ, այսինքն՝ ագրարային տարածքներ զավթելու կապիտ․ զարգա– ցած երկրների քաղաքականություն։ Կաուցկին գտնում էր, որ «ուլտրաիմպե– րիալիզմը» միջազգայնորեն միավորված ֆինանս, կապիտալի կողմից աշխարհի համատեղ շահագործման կապիտ․ գլխ․ տերությունների քաղաքականությունն է։ Ի հակակշիռ իմպեր․ պատերազմը քա– ղաքացիականի վերածելու լենինյան լո– զունգի, «Ու․» տ–յան կողմնակիցները իմպերիալիզմի հետ հաշտվելու «դասա– կարգային հաշտության» կոչ էին անում։ Վ․ Ի․ Լենինը բացահայտեց «Ու․» տ–յան հակահեղափոխական ու հակագիտ․ բնույ– թը։ Նա ցույց տվեց, որ կապիտ․ արտա– դրության համակենտրոնացման ու կենտ– րոնացման աճն իսկապես առաջացնում է միասնական համաշխարհային տրեստ ստեղծելու միտում։ Սակայն այդ պրո– ցեսն ընթանում է այնպիսի հակամարտ ձևերով, որ համաշխարհային տրեստի կազմավորումից շատ առաջ կապիտալիզ– մը կմահանա, և դրան կփոխարինի սո– ցիալիզմը։ Արտադրության և կապիտա– լի համակենտրոնացման աճն անխուսա– փելիորեն տանում է կապիտալիզմի դա– սակարգային և այլ հակասությունների սրման, էապես խորացնում է իմպեր․ եր– կըրների տնտ․ և քաղ․ զարգացման ան– համաչափությունը, և աշխարհի բաժան– ման ավարտի հետ նրանց միջև սկսվում են դրա վերաբաժանման համաշխարհա– յին պատերազմներ։ Վ․ Ի․ Լենինը նշում էր, որ «ուլտրաիմպերիալիստական» դա– շինքները կամ անհնար են ընդհանրա– պես, կամ էլ հնարավոր են որպես իմպեր․ տերությունների ու կապիտալիստների ժամանակավոր համաձայնություններ, որ– պեսզի «Եվրոպայում համատեղ ճնշեն սո– ցիալիզմը», «համատեղ պահպանեն կո– ղոպտած գաղութները», «արդյունավետ վա– րեն մրցակցային պայքարը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 26, էշ 433)։ վ․ Ի․ Լենինը ոչ միայն բացահայտեց «ուլտրաիմպերիա– լիզմի» հետադիմական ու ուտոպիական էությունը, այլև կռահեց իմպեր․ երկրնե– րում ժամանակակից ինտեգրացիոն պրո– ցեսների սոցիալ–տնտ․ ուղղվածությու– նը։ XX դ․ պատմ․ փորձը «Ու․» տ–յան սնանկության համոզիչ վկայությունն է։

ՈՒԼՏՐԱՁԱՅՆ (< լատ․ ultra – անդրա․․․, գեր․․․, սահմանանց և ձայն), անդրա– ձ ա յ ն, առաձգական տատանումներ և ալիքներ, որոնց հաճախականություններն ընկած են 1,5–2104 հց–ից (15–20 կհց) մինչև 109 հց (1 Գհց) տիրույթում։ 109 հց–ից բարձր (մինչև 1012–1013 հց) հաճախակա– նության տատանումները կոչվում են հի– պերձայն ։ Ու–ի հաճախականությունների ՞տիրույթը կարելի է բաժանել երեք են– թատիրույթների՝ ցածր հաճախականու– թյունների (1,5-104–105 հց) Ու․, միջին հաճախականությունների (105–107 հց) Ու․ և բարձր հաճախականությունների (107–109 հց) Ու․։ Այս ենթաաիրույթնե– րից յուրաքանչյուրը բնութագրվում է գըր– գըռման, ընդունման, տարածման և կի– րառման ուրույն առանձնահատկություն– ներով։ Ըստ ֆիզիկ, բնույթի Ու․ առաձգական ալիք է և նման է ձայնին, այդ պատճառով ձայնային և ուլտրաձայնային ալիքների հաճախային սահմանը պայմանական է։ Այդ սահմանը որոշվում է մարդու լսողու– թյան սուբյեկտիվ հատկություններով և համապատասխանում է լսելի ձայնի մի– ջինացված վերին սահմանին։ Գազերում և, մասնավորապես, օդում տարածվելիս Ու․ արագ մարում է, իսկ հեղուկները և պինդ մարմինները (հատկապես միա– բյուրեղները) Ու–ի լավ հաղորդիչ են։ Ալի– քի փոքր երկարության պատճառով Ու–ի տարածման բնույթն էապես կախված է միջավայրի մոլեկուլային կառուցվածքից, ուստի, իմանալով Ու–ի տարածման արա– գությունը և կլանման գործակիցը, կարե– լի է գաղափար կազմել նյութի մոլեկուլա– յին հատկությունների մասին։ Գազերում և հեղուկներում Ու–ի տարածման բնորոշ առանձնահատկությունը դիսպերսիայի հստակ արտահայտված տիրույթների գո– յությունն է (տես Դիսպերսիա ձայնի)։ Ուլտրաձայնային ալիքի տարածումն ուղե– կցվում է խտացումների և նոսրացումների համախմբով, որը յուրօրինակ դիֆրակցիոն ցանց է՝ օպտիկապես թափանցիկ մարմին– ներում լուսային ալիքների դիֆրակցիան դիտելու համար։ Ու–ին հատուկ են երկ– րաչափական անդրադարձման ու բեկման, ինչպես նաև կիզակետման երևույթները։ Ու–ի մյուս կարևոր առանձնահատկությու– նը մեծ ինտենսիվություն ստանալու հնա– րավորությունն է՝ նույնիսկ տատանում– ների փոքր ամպլիտուդների դեպքում։ Մեծ ինտենսիվության ուլտրաձայնային ալիքներն ուղեկցվում են մի շարք էֆեկտ– ներով (օրինակ, ձայնական կավիաացիան հեղուկներում), որոնք կարող են նկարա– գրվել միայն ոչ գծային ձայնագիտության օրենքներով։ Բնության մեջ Ու․ գոյություն ունի բնա– կան աղմուկների (քամու, ջրվեժի ձայն ևն) սպեկտրային կազմության մեջ։ Ու․ ար– ձակում են նաև որոշ կենդանիներ (չըղ– ջիկները, դելֆինները ևն)․ նրանք այն օգտագործում են որպես լոկացիայի մի– ջոց 50–70 կհց հաճախականությունների տիրույթում։ Ու․ ստացվում է հիմնականում երկու խմբի փոխակերպիչների միջոցով՝ մեխանիկական և էլեկտրամեխանիկական։ Մեխանիկական փոխակերպիչներն են սուլիչները և շչակները, որոնք օդի կամ ջրի հոսքի մեխանիկական էներգիան վե– րածում են ձայնայինի։ Դրանք կիրառվում են տեխնոլոգիական այնպիսի պրոցես– ներում, որտեղ Ու–ի հաճախականությու– նը և ամպլիտուդը նշանակություն չունեն։ Լայն տարածում են գտել Ու–ի ստացման էլեկտրամեխանիկական միջոցները՝ մագ– նիսաստրիկցիոն և պիեզոէլեկտրական փոխակերպիչները։ Մագնիսասարիկցիոն փոխակերպիչների առավելագույն հաճա– խականությունը, որի դեպքում կարելի է ստանալ օգտագործելի հզորության Ու․, 100 կհց է։ Ավելի բարձր հաճախականու– թյուն ստանալու համար փոխակերպիչի չափերը փոքրացնում են, որովհետև այն աշխատում է ռեզոնանսի պայմաններում և սկսում է տաքանալ։ Որոշ դեպքերում, երբ հարկավոր է լինում ստանալ մեծ հզո– րություններ, օգտագործում են ձայնական կոնցենտրատորներ։ Ու–ի ստացման պիե– զոԷէեկւորական փոխակերպիչների աշխա– տանքի սկզբունքը հիմնված է որոշ նյու– թերի պիեզոէլեկտրական հատկության վրա (տես Պիեզոէչեկարականություն)։ Ու–ի կիրառությունները խիստ բազմա– զան են։ Այն հետազոտությունների հզոր մեթոդ է ֆիզիկայի շատ բնագավառնե– րում։ Այսպես, ուլտրաձայնային մեթոդնե– րը կիրառվում են գազերի, հեղուկների, պինդ մարմինների հատկություններն ուսումնասիրելիս։ Առաջացել է ֆիզիկա– յի մի նոր բնագավառ՝ ակուստոէլեկտրո– նիկան, որի նվաճումների հիման վրա միկ– րոէլեկտրոնիկայում ստեղծվում են ազդա– նշանային ինֆորմացիայի մշակման տար– բեր սարքեր։ Բժշկության մեջ փոքր հզո– րության Ու․ օգտագործվում է որպես ախ– տորոշման, իսկ մեծ հզորության Ու․ կի– րառվում է վիրաբուժական նպատակնե– րով։ Այն օգտագործվում է արատացույց– ներում՝ մետաղների կամ այլ միջավայրե– րի խոռոչների և արատների հայտնաբեր–