Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/215

Այս էջը սրբագրված չէ

Ու կ ր ա ի ն ա կան ՍՍՀ վ ա ր չ ա– տերիտորիալ բաժան ու մը (1984 թ․) ձ շ « Ю *3 в л Г, Я Վարչական 3 ^ f 1 կենտրոնը Ь ․3 ․3 օ1 սՅ о* (Հ) J3 а л Անդրկարպատ–՝ յան մարզ 12,8 1196 Ուժգորոդ Դնեպրուցետ– րովսկի մարզ 31,9 3771 Դնեպրոպետ– րովսկ Դոնեցկի մարզ 26,5 5282 Դոնեցկ Զապորոժիեի մարզ 27,2 2022 Զապորոժիե ժիտոմիրի մարզ 29,9 1560 ժիտոմիր Իվանո–Ֆրան– Իվանո–Ֆրան– կովսկի մարզ 13,9 1368 կովսկ Լվովի մարզ 21,8 2639 Լվով 1սարկովի մարզ 31,4 3126 խարկով իյերսոնի մարզ 28,5 1205 Ի»երսոն խմելնիցկու մարզ 20,6 1535 Ւ^մելնիցկի Կին ք․ 2448* Կիեի մարզ | 28,9 1930 Կիե Կիրովոգրադի մարզ 24,6 1234 Կիրովոգրադ Ղրիմի մարզ 27,0 2309 Սիմֆերոպոլ Նիկոլաեի մարզ 24,6 1274 Նիկոլաե Չեոնիգովի մարզ 31,9 1447 Չեռնիգով Չեռնովցիի մարզ 8,1 909 Չեռնովցի Չերկասիի մարգ 20,9 1533 Չերկասի Պոլտավայի մարզ 28,8 1727 Պոլտավա Ռովնոյի մարզ 20,1 1158 Ռովնո Սումիի մարզ 23,8 1435 Սումի Վիննիցայի մարզ 26,5 1983 Վիննիցա վոլինի մարզ 20,2 1033 Լուցկ Վորոշիլովգրա– Վորոշիլով– դի մարզ 26,7 2820 գրադ Տեռնոպոլի մարզ 13,8 1157 Տեռնոպոլ Օդեսայի մարզ 33,3 2598 Օդեսա

  • Ներառյալ Պուշկա Վոդիցա քւոա–ի բնակ–

չությունը, 1985։ III․ Բնությունը Ուկր․ ՍՍՀ տերիտորիան աչքի է ընկ– նում բնական պայմանների բազմազանու– թյամբ, օգտակար հանածոների հարուստ պաշարներով։ Մակերևույթն առավելա– պես հարթավայրային է՝ հս–հվ․ ու արմ– արլ․ ընդհանուր թեքությամբ։ Դրանք գրավում են տերիտորիայի մոտ 95%–ը։ Լեռները տարածվում են միայն արմ–ում ու ծայր հվ–ում և գրավում են տերիտորիայի 5%–ը։ Հարթավայրերի միշին բարձրութ․ 175 մ է, առավելագույնը՝ 515 մ (Րերդա լեռ, Խոտինի բարձրությունում), նվազա– գույնը՝ մինչև 2 մ (Սև և Ազովի ծովերի առափնյա մասեր)։ Սև ծովի ափերը գե– րազանցապես ցածրադիր են։ Ղրիմի թերա– կղզու հվ․ ափերը բարձրադիր ու լեռնա– յին են, Ազովի ծովի հս․ ափերը՝ տափա– րակ, կան ցամաքալեզվակներ։ Արաբա– թյան սլաք ցամաքալեզվակը Սիվաշի աղի ծոցը բաժանում է Ազովի ծովից։ Հարթա– վայրային մասում առավել բարձրադիրը Դնեպրի աշափնյակն է՝ կազմված Մերձ– դնեպրյան, Պոդոլսկի և Վոլինի բարձրու– թյուններից (տես Վոչին–ՊոդոԱան բարձ– րություն)։ Ձախափնյակում են գտնվում Միշին ռուսական բարձրության ճյուղա– վոբությունները, Դոնեցկի բլբաշարն ու Մերձազովյան բարձրությունը։ Խոշոր դաշտավայրերը (Պոչեսիեի դաշտավայրը, Մերձդնեւցրյան դաշտավայրը, Մերձսն– ծովյան դաշտավայրը, Հս–Ղրիմյան, Ան– ղըրկարպատյան ևն) գրավում են հանրա– պետության տերիտորիայի 70% –ը։ Արմ–ում ձգվում են Արմ․ Կարպատների (տես Կարկատներ) մասը կազմող Ուկր․ Կարպատները (Ուկր․ ՍՍՀ սահմաննե– րում՝ 270 կմ, լայնությունը՝ 100–110 կմ), որոնց բնորոշ է զոնայակւսն կառուց– վածքը։ Հս–արմ–ից հվ–արլ․ զուգահեռա– բար ձգվում են Նախակարպատները, Ար– տաքին բլրաշարը, որից արմ․ զուգահե– ռաբար ձգվում են Ջրբաժանային Վերին Կարպատներն ու Պոլոնինսկ–Չեռնոգորյան Կարպատները։ Ուկր․ ՍՍՀ տերիտորիայի առավել բարձր կետը Չեռնոգորիե զանգ– վածի Գովեռլա լեռն է (2061 մ)։ Դեպի արմ․ հաշորդում են Հրաբխային լեռ– նաշղթան և Անդրկարպատյան դաշտավայ– րը։ Հվ–ում գտնվում են Ռախովսկի զանգ– վածն ու Չիվչինսկի լեռները, ծայր հվ–ում՝ Ղրիմի ւեոները։ Դրանցից հվ․ ձգվում է Ղրիմի հարավային ավւը։ Ե․Ի․ Ստեցենկո Երկրաբանական կառուցվածքը Ա օգ– տակար հանածոները։ Ու–ի տարածքը գրավում է Արևելա–Եվրոպական պլատ– ֆորմի հվ–արմ․ մասը և նրան եզերող Կարպատների ու Ղրիմի ծալքավոր կա– ռուցվածքները։ Պլատֆորմային հատվա– ծի սահմաններում առանձնացվում են․ Ուկրաինական բյուրեղային զանգվածը (վահանը), Վոլին–Պոդոլյան սալը, Լվովի իշվածքը, Դոնեցկի ավլակոգենը, Դնեպր– Դոնեցկի և Մերձսևծովյան իշվածքները։ Դոնեցկի ավլակոգենը (տես Դոնեցկի ածխային ավազան) կենտր․ մասում ներ– կայացված է քարածխային ժամանակա– շրջանի ածխաբեր հզոր (մինչև 15 կմ) գոյացումներով և պերմի աղաբեր հաստ– վածքներով, որոնք դուրս են գալիս Երկ– րի մակերևույթ։ Ավազանի հս–արմ–ում մերկանում են տրիասի և յուրայի նըստ– վածքները, իսկ եզրերում՝ կավճի և պալեո– գեն–նեոգենի ապարները։ Հվ–ում Ուկր, վահանը սահմանափակված է Մերձսևծով– յան իջվածքով, որը կազմված է կավճի և պալեոգեն–նեոգենի մեղմաթեք տեղա– դրված նստվածքներից։ Ու–ի հվ–ի լեռնային կառուցվածքները՝ Լեռնային Ղրիմը և Արլ․ Կարպատների մի մասը, մտնում են Աչւցյան ծաչըավո– րության մեջ։ Ղրիմի լեռները խոշորաբե– կոր–անտիկլինալային բարձրություն են կազմում և բաղկացած են տրիաս–յուրայի ֆլիշային ապարներից, կավճի և երրորդա– կան հասակի ա վազա կա վային ու կարբո– նատային հաստվածքներից։ Ուկր․ Կար– պատները ընդգրկում են Նախակարպատ– յան եզրային ճկվածքը, Կարպատների ծալքավոր մարզը և Անդրկարպատյան ներքին ճկվածքը։ Ծալքավոր մարզում մերկանում են մինչքեմբրիի և պալեոզոյի ապարները։ Նեոգենի առաջացումները բնորոշ են Նախակարպատյան և Անդր– կարպատյան իջվածքներին։ Ու–ի տարածքում են գտնվում խոշոր հանքային և ածխային ավազաններ․ Կրի– վոյ ռոգի երկաթահանքային, Կերչի երկա– թահանքային, Նիկոպոլի մանգանահան– քային, Դոնեցկի ածխային և Լվով–Վո– լինյան ածխային ավազանները, ինչպես նաև գորշ ածխի՝ բազմաթիվ հանքավայ– րեր։ Այրվող գազի և նավթի հանքավայ– րերը կապված են հիմնականում Դնեպր– Դոնեցկի իջվածքի պալեոզոյան և Նախա– կարպատյան իջվածքի (Բորիսլավ, Դաշա– վա) պալեոգեն–նեոգենյան նստվածքների հետ։ Առավել խոշորը Կրեստիշչենկայի և Շեբելինկայի հանքավայրերն են։ Դոնեց– կի ավազանում է գտնվում Նիկիտովկայի սնդիկի հանքավայրը։ Ու–ում կան տիտա– նի, բոքսիտների, նեֆելինի, ալունիտի, կաոլինի, քարաղի, կալիումական աղե– րի հանքավայրեր։ Շատ են ոչ մետաղա– յին օգտակար հանածոները՝ գրանիտ, գաբբրո, լաբրադորիտ (հիմնականում ժի– տոմիրի մարզում), ֆլյուսային կրաքա– րեր, քվարցիտներ, մարմար, գրաֆիտ, կավիճ, ավազներ։ Ու․ հարուստ է նաև հանքային բուժիչ ջրերով։ Մի շարք հան– քային աղբյուրներ համաշխարհային փառք ունեն (Տրուսկավեց)։ Սև և Ազովի ծովերի առափնյա մասերում տարածված են բուժիչ ցեխեր։ Կլիման։ Ունի բարեխառն, գերազան– ցապես չափավոր ցամաքային կլիմա։ Արմ ից արլ․ կլիման ավելի ցամաքային է, և նկատվում է լայնական զոնայականու– թյուն։ Հս – հվ․ ավելանում է ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերու– թյունը, պակասում՝ ձնածածկույթի հաս– տությունը, մթնոլորտային տեղումների քանակն ու հարաբերական խոնավությու– նը։ Ղրիմի հվ․ ափին բնորոշ է մերձարևա– դարձային կլիման։ Արեգակնային գու– մարային ճառագայթումը հս–ում 95–97 կկաւհւմ2 է, Ղրիմի հվ․ ափին՝ մինչև 125–127 կկաւ/սմ2։ Հունվարի միջին ջեր– մաստիճանը հս–արմ–ում՝ –7°C, Ղրիմի հվ․ ափին՝ 2–4°C, հուլիսինը՝ համապա– տասխանաբար 18°C, 20–24°C։ Նվազա– գույն ջերմաստիճանը –35°Շ–ից –40°C է, առավելագույնը՝ 40–42°C, անսառնա– մանիք օրերի թիվը՝ 150–210։ Առավելա– գույն տեղումներ լինում են գարնանն ու ամռանը։ Դրանց քանակը նվազում է արմ–ից և հս–արմ–ից (550–650 մմ) հվ․, հվ–արլ․ (300–350 մմ)։ Ղրիմի լեռներում տարեկան տեղումներն ավելի քան 1000 մմ են, Կարպատներում՝ մինչև 1500 մմ։ Ձնածածկույթի տևողությունը հս–ում և միջին մասում նոյեմբերի կեսից մինչև մարտի կեսն է, հաստությունը՝ 20–30 սմ, Կարպատներում՝ 70–80 սմ։ Հվ–ում, մաս– նավորապես Ղրիմի հվ․ ափին, առանձին տարիների կայուն ձնածածկույթ չի լի– նում։ Քամիներն ունեն սեզոնային բը– նույթ։ Պատահում են խորշակներ։ Հվ–ում լինում են ամպրոպներ, մառախուղ, սառ– նամանիքներ, երաշտ։ Ներքին ջրերը։ Գետային ցանցի երկա– րությունը մոտ 170 հզ․ կմ է։ Առավել խիտ գետային ցանց ունեն Ուկր․ Կարպատնե– րը, Դոնեցկի բլրաշարը և Արմ․ Պոլեսիեն։ Հվ–ում գետերը համեմատաբար քիչ են։ Գետերի հիմնական մասը պատկանում է Սև և Ազովի ծովերի, 4%-ը՝ Բալթիկ ծո–