Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/216

Այս էջը սրբագրված չէ

վի ավազաններին։ Հիմնական ջրային զարկերակը Դնեպրն է (Ու–ի սահմաննե– րում 981 կմ)Հ Դեսնա, Պրիպյատ, Տետերև, Պսյոլ, Ինգուլեց և այլ վտակներով։ Արմ–ի և հվ–արմ–ի գետերը պատկանում են ծայր հվ–արմ–ում հոսող Դանուբի (Ու–ի սահ– մաններում՝ 174 կմ) և Հվ․ Քուգի ու Դնեստ– րի ավազաններին։ Անդրկարպատյան դաշտավայրով է հոսում Տիսան։ Չեռնով– ցիի մարզից սկիզբ է առնում Պրոււոը։ Հարթավայրային գետերի մեծ մասի սնու– մը (50–80%) հալոցքային ջրերով է, լեռ– նային գետերինը՝ առավելապես անձրև– ներով։ Ջրային պաշարները կազմում են 95 մլրդ մ3 (3,2 մլրդ մ3-ըտ ստորգետնյա ջրեր)։ Ուկր․ ՍԱՀ տարածքում գտնվող մոտ 20 հզ․ լճերից 7 հզ–ը ունեն 0,1 կմ2 և ավելի մակերես։ Ծովափնյա մասե– րում կան աղի լճեր։ Տարածված են նաև կարստային լճեր։ Ջրային ռեսուրսների կոմպլեքս օգտագործման նպատակով շատ գետերի վրա կառուցվել են ջրամբար– ներ (ավելի քան 800) և արհեստական լճեր (ավելի քան 23 հզ․)։ Դնեպրի վրա են Կիևի, Կանեի, Կրեմենչուգի, Դնեպրո– ձերժինսկի, Դնեպրի և Կախովկայի ջրամ– բարները։ ճահիճները (հիմնականում Պոլեսիեում) գրավում են 613 հզ․ հա տարածություն։ Ջրային ռեսուրսներն օգ– տագործվում են հիդրոէներգիա ստանա– լու (Դնեպրի հէկերի կասկադը), ոռոգման և ջրամատակարարման համար։ Գործում են Դնեպր–Դոնբաս, Դնեպր–Կրիվոյ ռոգ, Աևերսկի Դոնեց–Դոնբաս, Հս–Ղրիմ– յան, կառուցվում՝ Դանուբ–Դնեպր, Դնեպր–Ինգուլեց–Ինգուլ ջրանցքները։ Տողերը։ Հանրապետության հարթա– վայրային մասին բնորոշ է հողերի զո– նայականությունը։ Խառն անտառների զո– նայում գերակշռում են ճմապոդզոլային հողերը՝ զուգակցված ճմապոդզոլային գլեացված, անտառային մոխրագույն, ան– տառային մուգ մոխրագույն, մարգագետ– նային YYv ճահճայիՆ հողերի և պոդզոլաց– ված սեաեողերի հետ։ Անտառատափաս– տանային զոնայում գերակշռում են ան– տառային մոխրագույն հողերն ու սևա– հողերը։ Վերջինները տափաստանային զոնայի հողերի հիմնական տեսակն են և արտահայտված են սովորական ու հվ․ սևահողերի զոնաներով։ Հվ–ում դրանք փոխարինվում են մուգ շագանակագույն հողերով ու աղուտներով։ Կարպատյան նախալեռների ճմագլեյան հողերը բարձ– րում փոխարինվում են գորշ անտառային հողերով, ճմագորշահողերով և լեռնա– մարգագետնային գորշահողերով։ Ղրիմի նախալեռների սևահողերն ըստ բարձրու– թյան փոխարինվում են ճմակարբոնա– տային, մոխրագույն լեռնաանտառատա– փաստանային հողերով ու գորշահողերով։ Ցայլաներում՝ լեռնամարգագետնային, Ղրիմի հվ․ ափին կարմրագորշ ու դարչ– նագույն հողեր են։ Բուսական աշխարհը։ Ուկր․ ԱԱՀ աչքի է ընկնում բուսածածկույթի բազմազանու– թյամբ ու տեսակների (մոտ 25 հզ․) հա– րըստությամբ։ 600 բուսատեսակ էնդեմիկ է։ Կա ավելի քան 800 դեղաբույս։ Հս–ում՝ խառն անտառների զոնայում, գերակըշ– ռում են սոճու, կաղնու–սոճու անտառնե– րը՝ կեչու, բոխու–կաղնու–սոճու անտառ– ների զուգակցությամբ։ Անտառածածկ է զոնայի մոտ 30%–ը։ Նշանակալի տարա– ծություն են զբաղեցնում մարգագետին– ներն ու ճահիճները։ Անտառատափաստա– նի բուսածածկույթը ներկարսցված է տա– փաստանացած մարգագետիններով և տա– փաստաններով, կաղնու, կաղնու–բոխու, կաղնու–թխկու անտառների զանգվածնե– րով։ Այստեղ անտառն զբաղեցնում է տարածքի 12%-ը։ Տավւաստաններում բնական բուսածածկույթը պահպանվում է միայն արգելոցներում, ձորակների լան– ջերին և քարային մերկացումների շրջա– նում։ Գետերի ողողատներում կան ան– տառներ։ Կարպատներում և Կարպատնե– րի բարձրադիր մասերում ենթալպյան և ալպյան մարգագետիններ են, Ղրիմի յայ– լաներում՝ մարգագետնատափաստանային բուսածածկույթ։ Ղրիմի հվ․ ափին բնո– րոշ են քսերոֆիտ անտառները, թփուտ– ներն ու մշտականաչ բուսածածկույթը։ Կենդանական աշխարհը։ Բնորոշ կեն– դանիներն են որմզդեղնը, այծյամը, վայ– րի խոզը, գայլը, աղվեսը, կզաքիսը, գոր– շուկը, նապաստակը, սկյուռը, գորշ ար– ջը, լուսանը, անտառակատուն, թռչուն– ներից՝ խլահավը, աքարը, ցախաքլորը, կեռնեխը, արտույտը, լորը, կաքավը, մեծ արոսը, արծիվը, բուն։ Ու–ի տերիտորիայում ստեղծվել են Կարպատյան ազգային պարկը և 11 ար– գելոց (Ասկանյա Նովա, Դանուբյան, Կանևսկի, Կարպատյան, Պոլեսիեի, Ցալ– թայի, Սևծովյան ևն)։ Կան արգելավայրեր և բազմաթիվ բնական հուշարձաններ։ Ե․ Ի․ Սաեցենկո IV․ Բնակչությունը Ուկր․ ԱԱՀ հիմնական բնակիչները ուկ– րաինացիներ են (36489 հզ․, 1979-ի մար– դահամարով)։ Բնակվում են նաև ռուս– ներ, հրեաներ, բելոռուսներ, մոլդավներ, լեհեր, բուլղարներ, հունգարներ, ռումին– ներ, հույներ, թաթարներ և այլք։ Բնակ– չության աճը կատարվում Հ բնական աճի (1000 բնակչին՝ 3,5 մարդ, 1982) և միգրա– ցիայի հաշվին։ Ուկր․ ԱԱՀ առավել խիտ բնակեցված (1 կմ2 վրա՝ 83,6 մարդ, 1983) հանրապետություններից է։ Պատմ․ և սո– ցիալ–տնտ․ պատճառներից բացի բնակ– չության տեղաբաշխման վրա ազդում է նաև աշխարհագրական գործոնը։ խիտ են բնակեցված Դոնեցկի (1 կմ2 վրա՝ 198,2 մարդ), Լվովի, Դնեպրոպետրովսկի, Վո– րոշիլովգրադի մարզերը, համեմատաբար նոսր՝ Կարպատները, Պոլեսիեն, խերսո– նի, Չեռնիգովի, Նիկոլաևի և Վոլինի մար– զերը։ Կանայք կազմում են հանրապետու– թյան բնակչության 54%–ը (1983)։ 1979-ի մարդահամարի տվյալներով բնակչության 54%–ը կազմում են բանվորները, 22,2%–ը՝ ծառայողները, 23%–ը՝ կոլտնտեսականնե– րը։ 1983-ին քաղաքային բնակչությունը կազմել է 64%։ խոշոր քաղաքներն են Կիևը, խարկովը, Դնեպրոպետրովսկը, Օդեսան, Դոնեցկը, Զապորոժիեն, Լվովը, Կրիվոյ ռոգը։ Ռ․ Գ․ Սեմենենկո V․ Պատմական ակնարկ Ու–ի տարածքում մարդը բնակություն է հաստատել հին քարի դարից, զբաղվել որսորդությամբ և հավաքչությամբ։ Նոր քարի դարում սկսել են զարգանալ երկ– րագործությունը և անասնապահությունը, որոնք բարձր մակարդակի են հասել Տրի– պոլյան մշակույթի (մ․ թ․ ա․ 4000– 2000 թթ․) ցեղերի մոտ։ Մ․ թ․ ա․ II հազա– րամյակի վերջին –I-ի սկզբին Ու–ի տա– փաստանային մասում բնակություն են հաստատել կիմերները, մ․ թ․ ա․ VII դ․՝ սկյութական քոչվոր ցեղերը, որոնք նվա– ճել են տեղական ցեղերին։ Մ․ թ․ ա․ I հա– զարամյակի կեսին սկյութական ցեղերի միությունը աստիճանաբար ձեռք է բերել ստրկատիրական պետության գծեր։ Մ․ թ․ ա․ II դ․ Հս․ Մերձսևծովյան տափաս– տանները նվաճել են սարմատները։ Մ․ թ․ ա․ VII–V դդ․ Սև ծովի հս․ ափին հաս– տատվել են հույները, որոնք այստեղ հիմ– նել են մի շարք ստրկատիրական պետու– թյուններ՝ Բոացորի թագավորությունը, Օչվքւան, Խերսոնեսը, Տյուրան։ Մ․ թ․ ա․ И –I դդ․ Հս․ Մերձսևծովյան անտիկ պե– տությունները ընկել են Հռոմի տիրապե– տության տակ, IV դ․ ավերել են հոները։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի վերջին –մ․ թ․ I հազարամյակի սկզբին ժամանակակից Ու–ի անտառատափաստանային շրջանում և Պոլեսիեում բնակություն են հաստատել նստակյաց երկրագործ–անասՆապահա– կան ցեղեր, որոնց մի մասին համարում են սլավոնների նախնիներ։ IV դ․ Դնեպրի և Դնեստրի միջև տարածքում (գոթերի դեմ պայքարում) ձևավորվել է արևելա– սլավոն․ ցեղերի՝ անտերի միությունը (կործանվել է VI դ․ ավարների արշավան– քի հետևանքով)։ VIII–IX դդ․ կազմա– վորվել են արլ․ սլավոնների մի շարք պետ․ միավորումներ, դրանցից էր Պոլ– յանների իշխանության շուրջ ձևավորված միավորումը՝ Կիև կենտրոնով, որով և հիմք է դրվել հին ռուս, պետությանը՝ Կիևյան Ռուսիային։ IX դ․ հաստատվում է արտադրության ֆեոդ, եղանակը։ Կիևի մեծ իշխանի իշխանությունը տարածվում էր Նովգորոդի, Պոլոցկի, Չեռնիգովի, Պերեյասլավլի, Ամոլենսկի, Ռոստովի (Վե– րին Պովոլժիե) ևն վրա։ Տարեգրության համաձայն Կիևի իշխաններ Ասկոլդը և Դիրը 860-ին հաջող արշավանք են ձեռ– նարկել Բյուզանդիայի դեմ։ Կիևյան Ռու– սիայի միջազգային հեղինակությունն աճել է իշխաններ Օլեգի (882–912), Իգո– րի (912–945), իշխանուհի Օլգայի (945– 969), իշխան Ավյատոսլավի (957–972) օրոք։ Հին ռուս, պետությունը առավել ծաղկման է հասել Վլադիմիր Սվյատոսլա– վիչի (մոտ 980–1015) և Յարոսլավ Իմաս– տունի (1019–54) ժամանակ։ Կիևյան Ռու– սիայի ծաղկմանը մեծապես նպաստել է 988–989-ին քրիստոնեության ընդունու– մը։ Կիևը միտրոպոլիտի նստավայրն էր։ Կիևյան Ռուսիան մեծ դեր է խաղացել արլ․ սլավոնների պատմության, քաղ․ և մշակութային զարգացման, արտաքին թշնամիների դեմ պայքարի գործում։ Այն քաղ․ և մշակութային կապերի մեջ է եղել Արլ–ի և Եվրոպայի շատ երկրների հետ։ Կիևյան Ռուսիայի հեղինակության մասին են վկայում Կիևյան մեծ իշխանական տան դինաստիական լայն կապերը եվրոպ․ արքունիքների հետ։ XII դ․ կեսին ֆեոդ, հարաբերությունների զարգացման, առան– ձին երկրների (իշխանությունների) քաղ․ և տնտ․ առաջընթացի հետևանքով Կիև– յան Ռուսիան բաժանվել է ինքնուրույն