Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/218

Այս էջը սրբագրված չէ

ներ։ Ու–ում առաջին պրոլետարական կազ– մակերպությունը 1875-ին Օդեսայում հիմ– նադրված «Բանվորների հարավռուսաս– տանյան միությունն» էր (հիմնադիր Ե․ Օ․ Զասլավսկի)։ Միությունը տարածում էր հեղափոխ․ թռուցիկներ, ղեկավարում գոր– ծադուլները։ Բանվորների պայքարը սո– ցիալ․ ճնշման դեմ ծավալվեց նաև արմ– ուկր․ հողերում։ 1870-ին Լվովում գործա– դուլ արեցին տպարանների բանվորները։ Տարբեր մասնագիտությունների տեր աշ– խատավորների գործադուլներ տեղի ունե– ցան 1871, 1874 և 1875-ին։ Բանվորական շարժմանը ակտիվորեն մասնակցեց ուկր․ հեղափոխական–դեմոկրատ գրող Ի․ 6ա․ Ֆրանկոն, որն ուկր - թարգմանեց Կ․ Մարք– սի և Ֆ․ էնգելսի երկերը։ 1890-ին առաջի– նը Ու–ում Լվովի բանվորները նշեցին Մայիսի 1-ը։ Բանվ․ շարժման հետ աճեց և գյուղաց․ շարժումը․ 1881–88-ին տեղի ունեցավ ավելի քան 80 խոշոր ելույթ։ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ 1895-ին Պետերբուրգում ստեղծված «Բանվոր դա– սակարգի ազատագրության պայքարի միության» ազդեցությամբ, 1897-ին Կիեում և Եկատերինոսլավում ստեղծվեցին «Պայ– քարի միություններ»։ Եկատերինոսլավի «Պայքարի միության» կազմակերպիչներից և ղեկավարներից էին Վ․ ի․ Լենինի աշա– կերտներ և զինակիցներ Ի․ վ․ Բաբուշկինն ու ի․ Ք․ Լալայանցը։ 1900-ի գարնանը իշ– խանությունների կամայականություննե– րի դեմ ընդվզեցին Կիևի համալսարանի ուսանողները։ Նույն տարին Ի–»արկովում կայացավ մայիսմեկյան առաջին քաղ․ ցույցը։ 1901–03-ին Ու–ի շատ քաղաքնե– րում առաջացան և հեղափոխ․ գործու– նեություն սկսեցին իսկրայական կազմա– կերպությունները, խմբերն ու խմբակնե– րը։ ՌՍԴԲԿ II համագումարի (1903) 43 պատգամավորներից 12-ը Ու–ի ս–դ․ կազ– մակերպությունների ներկայացուցիչներ էին։ XX դ․ սկզբին սրվեցին դասակարգա– յ)ւՆ սա1/սաաթ}ուեեերը, ուժեղացավ բան– վորական և գյուղաց! շարժումը, վերջինս Ու–ում առավել թափ ստացավ 1902-ին, Պոլտավայի և Ւոսրկովի նահանգներում։ Ռուսաստանում 1905–07-ի հեղափոխու– թյունն ընդգրկեց երկրի ազգ․ շրջանները, այդ թվում և Ու․։ 1905-ի Հոկտեմբերյան համառուսաստանյան քաղ․ գործադուլի ընթացքում Ու–ում գործադուլ արեցին մոտ 120 հզ․ աշխատավորներ։ Նոյեմբ․ 10-ին ապստամբեցին Կիևի կայազորի սակրա– վորները։ 1905-ի հոկտեմբեր–դեկտեմ– բերին սովետներ առաջացան Կիևում, Եկատերինոսլավում, Օդեսայում և Ու–ի մյուս քաղաքներում։ 1905-ի հեղափոխա– կան պայքարի բարձրակետը Ու–ում Գոր– լովկայի (Դոնբաս) Դեկտեմբերյան զին– ված ապստամբությունն էր, որին մասնակ– ցեց շուրջ 4 հզ․ դրուժիննիկ։ Ետհեղափոխ․ ռեակցիայի (1907–10) և հեղավւոխ․ նոր վերելքի տարիներին (1910–14) Ու–ում շարունակվում էր պայքարը ինքնակալու– թյան դեմ։ Մեծ քաղաքներում գործում էին ս–դ․ կազմակերպություններ և խմբեր։ Մոտ 40 հզ․ մարդ մասնակցեց 1912-ին Լենայի ոսկու հանքերում աշխատավորների գնդա– կոծության դեմ ուղղված ապրիլյան բողո– քի գործադուլին։ 1913-ին Ու–ում տեղի ունեցավ 250 գործադուլ։ ՀեղաՓոխ․ շար– ժումը մեծ վերելք ապրեց 1914-ի 1-ին կեսին։ Փողոցային զանգվածային ցույցեր տեղի ունեցան Ւսսրկովում, Նիկոլաևում, մայիսմեկյան քաղ․ գործադուլներ՝ Կիևի, Ւոսրկովի, Պոլտավայի, Պերսոնի, Եկա– տերինոսլավի նահանգներում։ 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկ– րատական հեղափոխությամբ ինքնա– կա լութ յան տապալումից հետո, ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ Ու–ում ստեղծվեց երկիշխանություն։ Բանվ․ և զինվ․ դեպուտատների սովետների կող– քին առաջացան բուրժ․ ժամանակավոր կառավարության տեղական մարմիններ։ Ուկր․ բուրժուաազգայնականները 1917-ի մարտին ստեղծեցին հակահեղափոխա– կան Կենտրոնական ռադան։ Ընդհատա– կից դուրս եկած բոլշևիկների գլխավորու– թյամբ Ու–ի բանվոր դասակարգը ակտիվո– րեն աջակցում էր Ռուսաստանի պրոլե– տարիատին։ Պետրոգրադում 1917-ին, Հոկտեմբերյան զինված ապստամբու– թյան հաղթանակից հետո, անմիջապես սովետական իշխանություն հաստատվեց Դոնբասի քաղաքների և ավանների մեծ մասում։ Ու–ի մի շարք քաղաքներում սո– վետական իշխանության համար պայքարն ընդունեց զինված ապստամբության բը– նույթ։ Հոկտ․ 29–31 (նոյեմբ․ 11 – 13)-ի ծանր մարտերի հետևանքով ժամանակա– վոր կառավարության զորքերը պարտվե– ցին։ Մակայն Կիևի հեղափոխ․ բանվոր– ների ու զինվորների հաղթանակից օգտ– վեց Կենտր․ ռադան և զավթեց իշխանու– թյունն Ու–ում։ Ռադայի դեմ պայքար ծա– վալեցին Ու–ի աշխատավորները։ 1917-ի դեկտ․ 11 –12(24–25)-ին Ւաւրկովում կա– յացած Սովետների համաուկր․ 1-ին հա– մագումարը Ու․ հռչակեց սովետական հանրապետություն և ընտրեց Ու–ի Սո– վետների կենտգործկոմ, որը կազմեց Ու–ի սովետական առաջին կառավարությունը՝ ժող․ քարտուղարությունը։ Կենտր․ ռա– դայի դեմ պայքարն ընդունեց համաժող․ բնույթ։ Ու–ի ապստամբած բանվորների և գյուղացիների հետ Կենտր․ ռադայի դեմ ելան Ու․ եկած (ուկր․ սովետական կառա– վարության խնդրանքով) Սովետական Ռուսաստանի զորքերը։ 1918-ի հունվարին սովետական իշխանությունը հաղթեց Օդե– սայում։ Կարմիրգվարդիական ջոկատնե– րը 1917-ի դեկտեմբերին ազատագրեցին Դոնբասը, 1918-ի հունվարին՝ Ձախափնյա Ու․։ Սովետական իշխանություն հաստատ– վեց Աջափնյա․ Ու–ի շատ քաղաքներում։ 1918-ի հունվ․ 26 (փետր․ 8)-ին Կենտր․ ռադան վտարվեց Կիևից, որը դարձավ Սովետական Ու–ի մայրաքաղաքը (1919-ի դեկտեմբերից 1934-ի հունիսը Ու–ի մայրա– քաղաքն էր Իաւրկովը)։ 1918-ի մարտ– ապրիլին Ու․ օկուպացրին ավստրո–գերմ․ իմպերիալիստները։ Ապրիլին նրանք լու– ծարքի ենթարկեցին իրենց հետ ետ բե– րած Կենտր․ ռադան և ստեղծեցին հետ– ման Պ․ Պ․ Ակորոպադսկու խամաճիկ կա– ռավարությունը՝ հաստատելով բուր– ժուակալվածատիրական դիկտատուրա։ Բոլշևիկյան կազմակերպությունների ղե– կավարությամբ Ու–ում ծավալվեց ապըս– տամբական–պարտիզանական շարժում։ Մարտական ստորաբաժանումների գոր– ծին ակտիվորեն մասնակցեցին Արտյոմը (Ֆ․ Ա․ Սերգեև), Ա․ Ս․ Բուբնովը, Վ․ Ն․ Բոժենկոն, Ա․ Վ․ Իվանովը, Մ․ Դ․ Կրոպիվ– յանսկին, Վ․ Մ․ Պրիմակովը, Ն․ Ա․ Շչորսը և ուրիշներ։ Ուկր․ ժողովրդի ազատագր․ պայքարի համար վճռական նշանակու– թյուն ունեցավ Ու–ի կոմունիստական կու– սակցության ստեղծումը (Մոսկվա, 1919-ի հուլիսի 5–12), որը ՌԿ(բ)Կ բաղկացուցիչ և անբաժան մասն էր։ Ավստրո–Հունգա– րիայում և Դերմանիայում 1918-ի հեղա– փոխությունից հետո սկսվեց Ու–ից օկու– պանտների զանգվածային վտարումը։ Օգտվելով նրանց փախուստից՝ 1918-ի դեկտ․ 14-ին Կիևում իշխանությունը զավ– թեց բուրժուաազգայնական Ուկրաինա– կան դիրեկտորիան։ 1918-ի վերջին – 1919-ի սկզբին Ու–ի հվ–ում ափ իջան Ան– տանտի զորքերը, գրավեցին Օդեսան, մնաստոպոլը, Պերսոնը, Նիկոլաևը։ 1919-ի հունվար–փետրվարհն կարմիր բա– նակը ազատագրեց Ու․։ Սակայն 1919-ի աշնանը Դենիկինի սպիտակգվարդ․ բա– նակներն արդեն գրավել էին համարյա ամբողջ Ու․։ Նրա տարածքում ծավալվեց զանգվածային ապստամբական–պարտի– զանական շարժում Ու–ի կոմկուսի ԿԿ–ի Անդրճակատային բյուրոյի ղեկավարու– թյամբ (գլխավորում էր Ս․ Վ․ Կոսիորը)։ 1919-ի դեկտեմբեր –1920-ի փետրվարին կարմիր բանակը ազատագրեց Ու․ դենի– կինյան զորքերից։ Հակահեղափոխության դեմ պայքարի գործում վճռական դեր խա– ղաց վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ 1919-ին ստեղծված սովետական հանրա– պետությունների ռազմաքաղ․ միությունը։ 1920-ի ապրիլին Ու․ ներխուժեցին բուր– ժուակալվածատիրական Լեհաստանի զորքերը (1919-ի հուլիսին գրավել էին արմ–ուկր․ բոլոր հողերը), հունիսի սկըզ– բին Ու–ի հվ–ի վրա հարձակում սկսեց Վրանգելի սպիտակգվարդ․ բանակը։ Հու– նիսին սովետական զորքերն անցան հա– կահարձակման, լեհ․ զավթիչներից ազա– տագրեցին ամբողշ Աշավւնյա Ու․ և Արմ, Ու–ի նշանակալի մասը։ 1921-ի Ռիգայի հաշտության պայմանագրով Արմ․ Ու․ անցավ Լեհաստանին։ 1918-ի վերջին բո– յարական Ռումինիան գրավել էր Հս․ Բու– կովինան, բուրժ․ Չեխոսլովակիան՝ Ան– դըրկարպատյան Ու․ (1919-ին)։ 1920-ի նոյեմբերին կարմիր բանակը ազատագրեց Ու–ի հվ–ը և Ղրիմը՝ վրանգելականներից։ Քաղաքացիական պատերազմի տարինե– րին Ու–ում շարունակվում էր սովետական շինարարությունը։ 1919-ի հունվարին Ու–ի բանվորագյուղացիական ժամանակավոր կառավարությունը (ստեղծվել էր 1918-ի նոյեմբերին) վերկազմավորվեց որպես Ուկր․ ՍՍՀ ժողկոմխորհ, 1919-ի մարտին Սովետների համաուկր․ համագումարն ընդունեց Ու–ի առաջին սահմանադրու– թյունը, ինչպես նաև համաուկր․ ԿԴԿ նոր կազմ՝ Դ․ Ի․ Պետրովսկու ղեկավարու– թյամբ։ Լեհ զավթիչների գրաված արմ– ուկր․ հողերում շարունակվում էր հեղա– փոխ․ պայքարը։ 1919–ին ստեղծվեց Արլ․ Դալիցիայի կոմկուսը, ստեղծվեցին բան– վորների և զինվորների դեպուտատների սովետներ։ 1919-ի ապրիլին Դրոգոբիչում բռնկեց ապստամբություն՝ կոմունիստնե– րի ղեկավարությամբ, որը դաժանորեն ճնշեցին լեհ․ զորքերը։ Շարունակվում էր