Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/221

Այս էջը սրբագրված չէ

պետություն է։ Նյութական արտադրու– թյան ընդհանուր ծավալով, ՍՍՀՄ ժող․ տնտեսության համակարգում Ու․ գրավում է 2-րդ տեղը (ՌՍՖՍՀ–ից հետո)։ Երկրի ածխամետալուրգիական կարևոր բազա– ներից է։ Մինչև հեղափոխությունը Ու․ ռուս, պետության տնտեսապես առավել զարգացած շրջաններից էր։ Ու–ի տերի– տորիայում ձևավորվել էր ածխամետա– լուրգիական բազա, շաքարի ճակնդեղի արտադրության խոշոր շրջան և հացահա– տիկի կարևորագույն շտեմարան։ Սակայն տնտեսությունն ուներ միակողմանի բը– նույթ։ Կար հանքարդյունահանություն և հանքանյութի ու գյուղատնտ․ հումքի վե– րամշակում։ Սովետական իշխանության տարիներին Ու–ի տնտեսության կառուց– վածքում տեղի ունեցան արմատական փո– փոխություններ։ Արդյունաբերության ար– տադրանքի ծավալը 1982-ին 110 անգամ գերազանցեց 1913–ի մակարդակը, գյու– ղատնտ․ արտադրանքի ծավալը՝ 3,4 ան– գամ։ Ստեղծվել է շինարարական ինդուս– տրիայի խոշոր համալիր։ Ու–ին բաժին է ընկնում թուջի ընդհանուր միութենական արտադրանքի 45%-ը, պողպատի 38%-ը, գլոցվածքի 37%-ը, ջերմաքարշերի գրեթե ամբողջ թողարկումը, տրակտորների և գյուղատնտ․ մեքենաների արտադրության մոտ 1/4-ը, շաքարի ճակնդեղի բերքի 60%-ը, արևածաղկի սերմի 40%–ը, կեն– դանական յուղի 25%–ը, մսի 22%-ը։ Արդյունաբերությունը։ Ու–ի արդյունա– բերությունը բարդ, բազմակողմանի զար– գացած կոմպլեքս է, որի կազմում կան ժա– մանակակից ինդուստրիայի բոլոր հիմ– նական ճյուղերը։ Արտադրության միջոց– ների արտադրության տեսակարար կշի– ռը 1913-ի 36%–ից 1982-ին հասել է 72,5%–ի։ Ստեղծվել են արդյունաբերու– թյան նոր ճյուղեր։ Առավել արագ տեմպե– րով զարգանում է մեքենաշինությունը։ ժող․ տնտեսության կարևոր ճյուղը վառելիքաէներգետիկ հզոր համալիրն է, որը ներառնում է ածխի, նավ– թի, գազի, տորֆի արդյունաբերությունը և էներգետիկան։ Վառելիքի արդյունա– հանության 1–ին տեղում է ածխարդյունա– բերությունը (արդյունահանման մոտ 2/3-ը), որը կենտրոնացած է Դոնեցկի և Լվով–Վոլինի ածխային ավազաններում, նավթի և գազի արդյունահանումը՝ Մերձ– կարպատներում (Լվովի ու Իվանո–Ֆրան– կովսկի մարզերում) և Դնեպրի ձախափ– նյակում (Իոսրկովի, Չեռնիգովի և այլ մարզերում)։ Նավթ, նավթամթերք և գազ ներմուծվում է նաև այլ հանրապետու– թյուններից։ Գորշ ածխի և տորֆի արդյու– նաբերությունն ունի տեղական նշանակու– թյուն։ Խոշոր ջէկերը գտնվում են Դոն– բասում, Մերձդնեպրյան շրջանում, Ւոսրկո– վում, Կիևում և արմ․ մարզերում։ Դնեպրի վրա կա հէկերի կասկադ (Դնեպրի Վ․ Ի․ Լենինի անվ․, Կախովկայի, Դնեպրոձեր– ժինսկի, Կրեմենչուգի, Կանեի, Կիևի)։ Կա– ռուցվել են աէկ–ներ (Չեռնոբիլի, Ռովնո– յի, Հվ–Ուկրաինական)։ Ու–ի բոլոր խոշոր էլեկտրակայանները միավորված են ԱԱՀՄ միասնական էներգահամակարգում, որը միացած է սոց․ երկրների էներգահամա– կարգին։ Միութենական նշանակություն ունի սև մետալ ու րգիան, որը Արդ․ արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը Արտադրանքի տեսակը 1913 1940 1960 1980 1984 էլեկտրաէներգիա, մլրդ կվա․ժ 0,5 12,4 53,9 236,0 257 Գլոցվածք, մլն ա 2,09 6,52 21,1 36,0 38,3 Երկաթի հանքանյութ, մլն ա 6,9 20,2 59,1 125,4 123 Հանքային պարարտանյութեր (պայմանա– կան միավոր), մլն m 0,04 1,01 3,85 4,1 4,8 Քիմ․ թել, հզ․ m – 1,6 14,2 161,2 180 Սոդա, հզ․ ա 113,0 413,0 773,0 1077,0 1300 Ծծմբական թթու, հզ․ m 45,0 407,0 1311,0 4507, 4400 Ուժային տրանսֆորմատորներ, կվ․ա – – 24,7 72,1 74,1** Մետաղահատ հաստոցներ, հզ․ հատ 0,07 11․7 20,5 32,9 10,9** Մայրուղային ջերմաքարշեր – 1,0 1142,0 1311,0 1234* Տրակտորներ, հզ․ հատ – 10,4 88,0 135,6 135** էքսկավատորներ, հզ․ հատ – 0,017 3,05 9,87 9,83* Տրակտորային գութաններ, հզ․ հատ – 19,8 80,7 29,8 28,7** Տրակտորային սերմնացաններ, հզ․ հատ – 11,0 72,2 42,9 29,9** ճակնդեղահավաք կոմբայններ, հզ․ հատ – – 4,7 3,7 3,2** Կաշվե կոշիկներ, մլն զույգ 8,0 40,8 76,8 177,2 182 Հեռուստացույցներ, մլն հատ – –• 0,98 2,526 2,8 Սառնարաններ կենցաղային, հզ․ հատ – 0,2 11,9 702,0 690 Միս, հզ․ w (ներառյալ I կարգի ենթամթերքը) – 299,3 911,4 3500 3700 Կենդանական յուղ, հզ․ m –- 33,3 190,0 335,5 378 Կաթնամթերք (այդ թվում՝ կաթ), հզ, иг – – 1467,0 4874,0 5103,0 Բուսական յուղ, հզ․ ա – 158,7 449,2 941,0 880 Շաքար–շաքարավազ, մլն ա M 1,58 3,88 5,3 6,9 Պահածոներ, մլն պայմանական տուփ 30,0 339,0 1160,0 5488,0 4000 Դինի խաղողի, մլն դալ – 5,1 20,2 34,6 60,0*

  • 1982, ** 1983

հենված է Կրիվոյ ռոգի, Կերչի, Կրեմեն– չուգի, Բելօզերսկոյեի երկաթի և Նիկո– պոլի ու Տոկմակի մանգանի հանքանյու– թերի հզոր բազայի վրա։ Մետալուրգիա– կան գործարանները գտնվում են Մերձ– դնեպրյան, Մերձազովյան (ժդանով) շըր– ջաններում և Դոնբասում։ Ու–ի էկոնոմի– կայի կարևոր ճյուղերից է գունավոր մետալ ու րգիան։ Գործում են Դնեպրոպետրովսկի ալյումինի (Զապորո– ժիեում), «Ուկրցինկ», Պոբուգսկոյեի նի– կելի գործարանները, Նիկիտովսկի սըն– դիկի (Դոնեցկի մարզում), Վերին Դնեպ– րյան լեռնամետալուրգիական (Դնեպ– րոպետրովսկի մարզում) կոմբինատնե– րը։ Բանվորների զբաղվածության քա– նակով և թողարկվող արտադրանքի ծավալով Ու–ի էկոնոմիկայի խոշորագույն ճյուղը մեքենաշինությունն է։ Զարգացած են մետալուրգիական գործա– րանների ու հանքահորերի համար սար– քավորումների արտադրությունը, տրանս– պորտային՝ ջերմաքարշերի, երկաթուղա– յին վագոնների, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների, ավտոբուսների ու ավ– տոպահեստամասերի արտադրությունը, ճանապարհաշինական, քիմ․, գյուղատնտ․ մեքենաշինությունը, նավաշինությունը, հաստոցաշինությունը, էներգետիկ մե– քենաշինությունն ու էլեկտրատեխ․ արդ– յունաբերությունը, սարքաշինությունը, սննդի ու թեթև արդյունաբերության հա– մար սարքավորումների արտադրությու– «Ազովստալ* մետալուրգիական գործարանը ժղանովում նը։ Սովետական իշխանության տարինե– րին Ու–ում ստեղծվել է հզոր քիմ․ արդյունաբերություն, որի կա– րևոր ճյուղը հիմնական քիմիան է (հան– քային պարարտանյութերի, սոդայի ար– տադրություն)։ Կա հանքաքիմ․, լաքի– ներկերի, անիլինային ներկերի, սինթե– տիկ ձյութի, պլաստմասսայի, արհեստա– կան և սինթետիկ թելերի, քիմ․ ռեակտիվ– ների, գյուղատնտեսության համար և կեն– ցաղային զանազան նյութերի արտադրու– թյուն։ Զարգանում է նավթաքիմ․ արդյու– նաբերությունը։ Սիվաշի ծոցի աղի բա– գայի վրա ձևավորվում է քիմ․ արդյունա– բերության նոր շրջան։ Ու–ի էկոնոմիկայում սննդի արդ– յունաբերությունը համախառն արտադրանքի ծավալով գրավում է 2-րդ, արդ․ արտադր․ անձնակազմի թվով՝ 3-րդ տեղը։ Մի շարք ճյուղեր (շաքարի, գինե– գործական, սպիրտի, աղի, հրուշակեղե– նի, յուղի–ճարպի, մսի, աղացային, պտուղ– բանջարեղենի, պտղի–բանջարեղենի պա– հածոների արտադրանք) ունեն միութե– նական նշանակություն։ Առաջատար ճյու– ղը շաքարի արդյունաբերությունն է։ Ու–ում ստեղծվել է (Հվ–արմ․ տնտ․ շրջանում) շա– քարի ճակնդեղի արտադրության աշխար– հի խոշորագույն շրջանը։ Շաքարի արտա– դրության և կարտոֆիլի վերամշակման թափոնների բազայի վրա ստեղծվել է սպիրտի արտադրություն։ Հանրապետու– թյան հվ․ մարզերում (Ղրիմի, Օդեսայի, խերսոնի, Անդրկարպատյան) զարգացած են պտղի–պահածոների արտադրությունն ու գինեգործությունը, առափնյա քաղաք– ներում (Օդեսա, ժդանով, Աևաստոպոլ, Բերդյանսկ, Կերչ, Իզմայիլ)՝ ձկան արդ– յունաբերությունը։ Ետպատերազմյան տա– րիներին Ու–ում ստեղծվել է բազմաճյուղ թեթև արդյունաբերություն։ Կան բամբակե մանվածքի, բամբակե, վուշե, բրդե և մետաքսե գործվածքների