Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/223

Այս էջը սրբագրված չէ

Օդեսայի նավահանգիստը 1982-ին երկաթուղիների բեռնաշրջանա– ռությունը կազմել է 475 մլրդ ա․ կմ։ Փո– խադրվել է 983 մլն ա բեռ։ Գլխավոր մայ– րուղիներն են Մոսկվա–Կիև, Մոսկվա– Դոնբաս, Մոսկվա–Խաբ կով–Սեասաո– պոլ, Կիե–Օդեսա, Կիև–Լվով, Կրիվոյ ռոգ–Դոնբաս, Իոսրկով–Դնեպրոպետ– րովսկ–Խերսոն, ինչպես նաև ՍՍՀՄ–ը ԼԺՀ, ՉՍՀ, ՀԺՀ, ՌՍՀ հեա կապող եր– կաթուղիները։ Կարեոր դեր ունի նաե ծովային տրանսպորտը, որի ընդհանուր բեռնաշրջանառությունը 95,5 մլրդ ա մղոն է (1982)։ Ծովային գլխավոր նավահան– գիստներն են Օդեսան, Իլյիչեսկը, ժդա– նովը, Կերչը, Իզմայիլը, Խերսոնը։ Գետա– յին նավարկուղիների ընդհանուր երկա– րությունը 4,9 հզ․ կմ է, գետային տրանս– պորտի բեռնաշրջանառությունը՝ 11,3 մլրդ ա կմ, փոխադրումները՝ 54,1 մլն иг։ Ջրային հիմնական զարկերակը Դնեպրն է։ Կառուցվել է ջրամբարների կասկադ՝ միասնական խորջրյա դնեպրյան ճանա– պարհ։ Գետային կարեոր նավահանգիստ– ներն են Կիեը, Կանեը, Չերկասին, Կրե– մենչուգը, Դնեպրոպետրովսկը, Զապորո– ժիեն, Նիկոպոլը, Խերսոնը։ Մյուս նավար– կելի գետերն են Դանուբը, Դնեպրի վտակ– ներ Դեսնան և Պրիպյատը, Հվ․ Բուգը (մինչե Վոզնեսենսկ), Սեերսկի Դոնեցը, Դնեստրը՝ Մոգիլյով–Պոդոլսկից մինչե ստորին հոսանքները։ 1982-ին կոշտ ծած– կով ավտոճանապարհների երկարությու– նը 163,3 հզ․ կմ էր (1940-ին՝ 29,3 հզ․ կմ), ավտոմոբիլային տրանսպորտի բեռնա– շրջանառությունը՝ 75,3 մլրդ ակմ (1940-ին՝ 1,7 մլրդ ակմ)։ Զարգացած է օդային տրանսպորտը։ Խոշոր օդանավակայան– ներ կան Բորիսպոլում (Կիեի մոտ), Խար– կովում, Լվովում, Օդեսայում, Սիմֆերո– պոլում, Դոնեցկում, Դնեպրոպետրովս– կում, Զապհրոժիեում։ 1982-ին օդային տրանսպորտով փոխադրվել է 12,7 մլն ուղևոր, 272 եզ․ ui բեռ։ Խողովակաշարա– յին տրանսպորտի երկարությունը 14 հզ․ կմ է։ Ուկր․ ՍՍՀ տարածքով են անցնում Դաշավա–Լվով (առաջինը ՍՍՀՄ–ում), Դաշավա–Կիև, <Սոյուզ» և <Ուրենգոյ– Ուժգորոդ» գազամուղները, <Բարեկամու– թյուն» նավթամուղը։ Ու–ի և <ւՍՍՀ տնտ․ կապերը։ Ուկր․ ՍՍՀ և ՀՍՍՀ տնտ․կապերն արտահայտվում են ապրանքամատակարարման, մասնագետ– ների, փորձի ու նախագծի փոխանակման, սոց․ մրցության, առանձին ձեռնարկու– թյունների միջև տնտ․ կապերի ձևով։ ՀՍՍՀ միջհանրապետական կապերի ընդհանուր համակարգում ՌՍՖՍՀ–ից հետո 2-րդ տեղը պատկանում է Ու–ին։ Ու–ից ներմուծվում են սև և գունավոր մետաղներ, քարածուխ, թուջ, լաքեր, ներկեր, կալցինացված սո– դա, ծծմբական թթու, էքսկավատորներ, բուլդոզերներ, էլեկտրակռունկներ, մար– դատար ավտոմեքենաներ, ավտոբուսներ, տրակտորներ, սիլոսահավաք, ճակնդե– ղահավաք կոմբայններ, սառնարանային սարքեր, մետաղահատ հաստոցներ, հե– ռուստացույցներ, փոշեծծիչներ, լուսա– նկարչական ապարատներ, շաքար, կաթ– նային պահածոներ, կենդանական ու բու– սական յուղ ևն։ ՀՍՍՀ–ից Ու․ ստանում է գեներատորներ, շարժական էլեկտրակա– յաններ, ավտոսայլակներ, կոմպրեսոր– ներ, տրանսֆորմատորներ, պոմպեր, վե– րելակային սարքավորում, ժամացույցներ, գունավոր մետաղներ, ալյումինի փայլա– թիթեղ, շինանյութ, էլեկտրաճշգրիտ գոր– ծիքներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ, թեթև արդյու– նաբերության արտադրանք, քիմիկատներ, գինի, կոնյակ, հանքային ջրեր, մրգի ու բանջարեղենի պահածոներ, հյութեր։ Սո– ցիալիստ․ մրցության մեջ են Կիև և Երևան քաղաքները։ Մ․ Մ․ Պաււսմւսրչուկ X․ Բժշկասանիտարական բնութագիրը և առողջապահությունը Ուկր․ ՍՍՀ–ում 1982-ի տվյալներով ծը– նունդը կազմել է 1000 բնակչին 14,8, մա– հացությունը՝ 11,3 (1940-ին համապատաս– խանաբար՝ 27,3 և 14,3), մանկական մա– հացությունը (1984) 1000 ողջ ծնվածին՝ 19,3 (1940-ին՝ 164)։ Կյանքի միջին տևո– ղությունը 71 տարի է (1926 –27-ին՝ 47 տարի)։ Մահացության հիմնական պատ– ճառները սիրտ–անոթային համակարգի հիվանդություններն ու չարորակ նորա– գոյացություններն են։ Սանի rnuipui հակա– համաճարակային միջոցառումների շնոր– հիվ նվազել են վարակիչ հիվանդություն– ները։ 1955–60-ից չեն գրանցվում բծավոր և ետադարձ տիֆերը, մալարիան, պոլիո– միելիտը։ 1984-ին կար 3820 հիվանդա– նոցային հիմնարկ՝ 652,5 հզ․ մահճակա– լով (129,2 մահճակալ 10 հզ․ բնակչին, 1913-ին՝ 1,4 հզ․ հիվանդանոցային հիմ– նարկ՝ 47,7 հզ․ մահճակալով)։ Արտահի– վանդանոցային օգնություն էին կազմա– կերպում ամբուլատորային և պոլիկլինի– կական 6,2 հզ․ հիմնարկություն, 5,36 հզ․ մանկական պոլիկլինիկա, կանանց կոն– սուլտացիա և ամբուլատորիա, ավելի քան 300 բժշկասանիտարական մաս։ Ստեղծվել են հանրապետական, միջմար– զային և մարզային մասնագիտացված բժշկ․ օգնության կենտրոններ (այրվածք– ների վիրաբուժություն, անոթային վիրա– բուժություն, մանրավիրաբուժություն, սրտաբանություն, ալերգիաբանություն, թոքաբանություն, երիկամաբանություն են)։ Գործում էին նաև ստոմատոլոգիական 5540 բաժանմունք և կաբինետ, ավելի քան 3310 քաղաքային և 2590 գյուղական դե– ղատուն։ 1984-ին աշխատում էին 205,3 հզ․ բժիշկ՝ բոլոր մասնագիտությունների գծով (10 հզ․ բնակչին՝ 40,5 բժիշկ) և 553,9 հզ․ միջին բուժաշխատող։ Բժշկ․ կադրեր են պատրաստում 15 բժշկ․ ինստ–ներ, բժիշկ– ների կատարելագործման 3 ինստ․, 108 բժշկ․ ուսումնարան։ 1982-ին հանրապե– տությունում գործում էին 508 առողջարան ու պանսիոնատ (բուժումով)՝ 146,8 հզ․ տեղով, 289 հանգստյան տուն ու պան– սիոնատ՝ 96,9 հզ․ տեղով։ Հռչակ են վա– յելում Ղրիմի առողջարանները, Օդեսայի առողջարանային շրջանը (բալնեոկլիմա– յական, բալնեոցեխաբուժական և մերձ– ծովյան կլիմայական), Անդրկարպատյան խումբը։ XI․ Ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները Կիևյան Ռուսիայում առաջին դպրոցնե– րը, որ հիմնականում հոգևորականներ են պատրաստել, բացվել են դեռևս X– XI դդ․։ XII –XIV դդ․ առևտրի և արհեստ– ների զարգացումը նպաստել են քաղաքա– յին բնակչության շրջանում գրագիտու– թյան տարածմանը։ Հետագայում լուսա– վորական աշխատանքները և ազգ․ մշա– կույթի ստեղծումը Աջափնյա Ու–ում ըն– թացել են լեհ–լիտվ․ ֆեոդալների և կա– թոլիկության դեմ ազգային–կրոնական սուր պայքարում։ XV–XVIII դդ․ տարբեր վայրերում ստեղծված ազգ․ կրոն, կազ– մակերպությունները (միաբանություն– ները) ուկր․ ժողովրդի անկախության կարևոր պայմանն են համարել նաև դըպ– րոցը։ Ռուսաստանի հետ Ու–ի միավո– րումը (1654) Ու–ի մշակույթի և լու– սավորության զարգացման գործում կա– րևոր ազդակ դարձավ և պայմաններ ստեղծեց երկու ժողովուրդների մշակույթ– ների փոխհարստացման, կրթական ու լուսավորական աշխատանքների ծավալ– ման համար։ 1803-ի ռեֆորմով Ու–ում սահմանվել է ուս․ հաստատությունների 4 տիպ՝ ծխական դպրոցներ, գավառային ուսումնարաններ, նահանգային գիմնա– զիաներ և համալսարաններ։ 1805-ին հիմնվել է Ւաւրկովի համալսարանը, 1834-ին՝ Կիևինը։ Պոլտավայում, Խարկո– վում, Օդեսայում, Կիևում, Կերչում բաց– վել են (XIX դ․ 1-ին կես) ազնվազարմ օրիորդաց արտոնյալ դպրոցներ։ Դպրոցի ժողովրդականացմանը և ժողկրթության զարգացմանը մեծ ծառայություն են մա– տուցել Գ․ Մ․ Սկովորոդան, Տ․ Գ․ Շևչեն– կոն, Ի․ 6ա․ Ֆրանկոն, Պ․ Ա․ Գրաբովսկին, Մ․ Մ․ Կոցյուբինսկին, Լեսյա Ուկրաինկան, Կ․ Դ․ Ուշինսկին, Ն․ Ի․ Պիրոգովը և ուրիշ– ներ։ Սակայն մինչև Հոկտեմբերյան սո– ցիալիստական մեծ հեղափոխությունը ժող․ լայն զանգվածները շարունակում էին մնալ անգրագետ։ Հոկտեմբերյան հեղա– փոխության (1917) նախօրյակին Ու–ում ըստ էության գործել է կրթական երկու համակարգ, մեկը՝ տիրող դասակարգի (միջնակարգ և բարձրագույն դպրոց, կա– դետական կորպուս, զինվորական ուսում– նարան, հոգևոր սեմինարիա ևն), մյուսը՝ աշխատավորության երեխաների (ծխա– կան և ցածր տիպի այլ դպրոցներ) համար։ 1914/15 ուս․ տարում Ու–ում գործել են 26069 հանրակրթական դպրոց (2607,2 հզ․ սովորող), այդ թվում՝ 25․106 տարրական (2371,8 հզ․ սովորող), 386 ոչ լրիվ միջ– նակարգ (49,7 հզ․ սովորող), 577 միջնա– կարգ (185,8 հզ․ սովորող), 88 միջնա– կարգ մասնագիտ․ (12,5 հզ․ սովորող) և 27 բարձրագույն (35,2 հզ․ ուսանող) ուս․ հաստատություն։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղ– թանակով սկզբնավորվել է ժող․ կրթու– թյան բնագավառի արմատական վերա– կառուցումը։ 1919–21-ին հանրապետու– թյան քաղաքներում ու գյուղերում ստեղծ– վել են բազմաթիվ նոր դպրոցներ, բացվել՝