Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/225

Այս էջը սրբագրված չէ

XIX դ․ վերջին կենդանիների սելեկցիայի և կլիմայավարժման աշխատանքներ սկը– սեցին Ասկանյա–Նովայում։ Ստեղծվեցին առաջին բարձրագույն տեխ․ ուսումն, հաս– տատությունները՝ Ւոսրկովի տեխնոլոգ, ինստ–ը (1885), Կիևի պոլիտեխ․ ինստ–ը (1898) և Եկատերինոսլավի բարձրագույն լեռնային ուսումնարանը (1889, 1921-ից՝ Լեռնային ինստ․)։ XIX ղ․ վերջին աշխատանքներ սկսե– ցին դոմնային արտադրության մեքենա– յացման, մետաղագիտության և այլ բնա– գավառներում։ 1919-ին ստեղծվեց Ուկր․ ՍՍՀ ԴԱ, ճյու– ղային ԴՀԻ–ներ՝ Ւյարկովում, Կիևում, Դնեպրոպետրովսկում և այլ կենտրոննե– րում։ Ն․ Կռիլովը և Ն․ Բոգոլյուբովը հիմք դրեցին ոչ գծային մեխանիկային։ Ա․ Դին– նիկն ստեղծեց առաձգականության տե– սության, իսկ Դ․ Գրավեն հանրահաշվա– գետների դպրոց։ Հիմնարար աշխատանք– ներ են կատարվել խմբերի տեսության բնագավառում (0․ Շմիդտ), հետազոտվել են կոնեքսների տեսության և դիֆերեն– ցիալ հավասարումների հետ դրա կապի (Դ․ Սինցով), դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների ինտեգրման մոտավոր մեթոդների կառուցվածքի (Մ․ Կրավչուկ) հարցերը։ Առաջարկվել է մասնակի ածանցյալներով տարբեր դասերի դի– ֆերենցիալ հավասարումների ձևական ին– տեգրման եղանակ։ Մշակվել է հավա– նականությունների տեսության աքսիոմա– տիկ հիմնավորումը (Ս․ Բեռնշտեյն)։ Հաջողությամբ են զարգանում հետա– զոտությունները ֆիզիկայի բնագավա– ռում (Ա․ Իոֆֆե, Ի․ Օբրեիմով, Կ․ Սինել– նիկով, Լ․ Լանդաու, Կ․ Վալտեր, Լ․ Շուբ– նիկով և ուրիշներ)։ Ուսումնասիրություն– ներ են տարվում ցածր ջերմաստիճան– ների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, պինդ մարմինների ֆիզիկայի, տեսական ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի վերաբերյալ։ Ու–ում 1932-ին, առաջին անգամ ՍՍՀՄ–ում, լիթիումի ատոմի միջուկի ճեղք– ման փորձեր կատարվեցին, ստացվեց հե– ղուկ հելիում։ Ա․ Լեյպունսկին ուսումնա– սիրեց ատոմի միջուկների և տարբեր էներգիաների նեյտրոնների փոխազդե– ցությունը։ Դ․ Բլոխինցևը ստեղծեց ֆոս– ֆորեսցենցման առաջին քվանտային տե– սությունը (1934)։ Ու–ում կառուցվել է ՍՍՀՄ–ում առաջին լիցքավորված մասնիկ– ների էլեկտրաստատիկ արագացուցիչը (1935–36), ստեղծվել է ՍՍՀՄ–ում առա– ջին ռադիոլոկատորը (1939)։ Աստղագի– տության բնագավառում հետազոտություն– ներ են կատարվել Երկրի դեֆորմացման և բևեռների շարժման վերաբերյալ (Ա․ Օռ– լով), ստեղծվել է մոլորակների ուսումնա– սիրման դպրոցը (Ն․ Բարաբաշովի ղեկա– վարությամբ)։ Երկրի մասին գիտության զարգացման մեջ բացառիկ ավանդ ունի Վ․ վերնաղս– կին։ Լեռնային գիտության զարգացմանը նպաստել են Ա․ Սկոչինսկու, Ն ․ Ստարի– կովի աշխատանքները։ Դոնբասի հանքե– րի ածխաբերության պրոբլեմներն ու– սումնասիրել են Ն․ Լեբեդևը, Ա․ Շիրոկովը և ուրիշներ, գորշ ածխի հանքավայրերի երկրաբանությունը՝ Վ․ Չիրվինսկին։ Ե․ Պատոնը հետազոտություններ կա– տարեց էլեկտրաեռակցման բնագավա– ռում, մշակեց արագացված ավտոմատ եռակցման եղանակը ֆլյուսի տակ։ Դ․ Կըր– ժիժանովսկին և Ա․ Վինտերն զբաղվում էին էներգետիկայի հարցերով։ Ուսում– նասիրվում էին բարդ էներգահամակար– գերի և էլեկտրացանցերի (Վ․ խրուշչով), էլեկտրատեխ․ սարքավորումների ստեղծ– ման հարցերը։ Հետազոտություններ էին կատարվում քիմիայի և քիմ․ տեխնոլոգիայի բնագա– վառում։ Ուսումնասիրվել են էլեկտրոնա– յին երևույթների օրինաչափությունները և օքսիդացման–վերականգնման ռեակցիա– յի էությունը (Լ․ Պիսարժևսկի)։ Ու–ում (ՍՍՀՄ–ում առաջինը) ստացվել է ծանր ջուր (Ա․ Բրոդսկի, 1934)։ Ուսումնասիրվում էին էլեկտրոլիտիկ դիսոցման պրոբլեմները, ոչ ջրային լու– ծույթների էլեկտրաքիմիան (Վ․ Պլոտնի– կով)։ Ախտաբան ֆիզիոլոգների ուկր․ դպրո– ցի հիմնադիր Ա․ Բոգոմոլեցը և ուրիշներ հետազոտել են հոգնածության, երկա– րակեցության, արյան փոխներարկման պրոբլեմները։ Բոգոմոլեցը շարակցական հյուսվածքի ֆիզիոլոգ, հատկությունների հիման վրա ստեղծեց հակառեթիկուլյար ցիտոտոքսիկ շիճուկ։ Կենսաքիմ․ հետա– զոտությունների շնորհիվ ստացվեցին առաջին խոշոր արդյունքները մկանային գործունեության կենսաքիմիայի վերա– բերյալ (Մ․ Ֆերդման)։ Ա․ Պալադինը կարևոր հետազոտություններ կատարեց նյարդային հյուսվածքի համեմատական կենսաքիմիայի վերաբերյալ։ Ուսումնա– սիրվեցին բջիջներն էներգիայով ապահո– վող պրոցեսները։ Վ․ Ֆիլատովը մշակեց աչքի եղջերաթաղանթի պատվաստման մե– թոդները, ստեղծվեց ուսմունք կենսա– ծին խթանիչների մասին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ու–ի շատ ԴՀԻ–ներ էվակուացվեցին արլ․։ Ուկր․ ՍՍՀ ԴԱ էլեկտրաեռակցման ինստ–ը Պա– տոնի ղեկավարությամբ մշակեց տանկե– րի, ավիառոււքբերի իրանների ավտոմատ էլեկտրաեռակցման տեխնոլոգիան։ Գիտ– նականները զգալի հաջողություններ ձեռք բերեցին ինքնաթիռաշինության, շարժի– չաշինության բնագավառում։ Ավտոմոբիլ– ների, տանկերի և տրակտորների համար նախագծվեցին հիդրոտրանսֆորմատոր– ներ և հիդրոկցորդիչներ։ Մշակվեց բարձ– րորակ թուջ, որը լայնորեն կիրառվում էր մեքենաշինության մեջ՝ արկերի և ավիա– ռումբերի պատրաստման համար։ Մտեղծ– վեցին նոր ձայնագիտական սարքեր՝ հակաօդային պաշտպանության համար։ Ետպատերազմյան տարիներին զգա– լիորեն աճեց գիտ․ հիմնարկների ցանցը, ընդլայնվեց դրանց աշխարհագրությունը։ Հետազոտություններ են կատարվում գործնականում գիտության բոլոր բնագա– վառներում։ Մաթեմատիկա։ ճանաչում են ստացել ոչ գծային դիֆերենցիալ հավասարումնե– րի և ոչ գծային տատանումների (Ն․ Բո– գոլյուբով և ուրիշներ), կոմպլեքս փոփո– խականի ֆունկցիայի, քվազիկոնֆորմ ար– տապատկերումների (Մ․ Լավրենտև), ֆունկցիաների մոտավորության՜ տեսու– թյուններին նվիրված աշխատություննե– րը։ Մշակվել են մասնակի ածանցյալներով գծային դիֆերենցիալ հավասարումների լուծման մեթոդներ։ Հիմնարար հետազո– տություններ են կատարվել խմբերի, մատ– րիցների տեսությունների, Դալուայի տե– սության որոշ բաժինների, գծային հան– րահաշվի բնագավառներում։ Կիբեռնետիկա։ Ուկր․ ԱԱՀ–ում է ստեղծ– վել ՍՍՀՄ առաջին էլեկտրոնային հաշ– վողական մեքենաներից մեկը՝ «ՄԷՍՄ» (1951, Ա․ Լեբեդև), որոշ ժամանակ անց (1959)՝ «Կիև> ունիվերսալ հաշվողական մեքենան։ Մշակվել է թվանշանային ավ– տոմատների և մաթ․ մեքենաների ընդհա– նուր տեսությունը, որը հիմք է ծառայել կիբեռնետիկական սարքավորումների վերլուծության և սինթեզի համար (Վ․ Մ․ Դլուշկով)։ Մեխանիկա։ Կատարվել են փոփոխա– կան լարումների և մետաղական կոնս– տրուկցիաների հոգնածության դեպքում մեքենաների դետալների դինամիկական ամրության ուսումնասիրություններ, տըր– վել են թռչող ապարատների մեխանիկա– յի տեսական և կիրառական մի շարք խըն– դիրների լուծումներ (Մ․ Ցանգել)։ Հետա– զոտվել են որոշ դժվարահալ մետաղների մեխանիկական հատկությունները մինչև 3500°C, ինչպես նաև գերցածր ջերմաստի– ճանների դեպքում, պոլիմերներից և ապա– կեպլաստիկներից պատրաստված շին– վածքների ու կոնստրուկցիաների լարված ու դեֆորմացված վիճակները։ Կարևոր արդյունքներ են ստացվել թաղանթների ոչ դասական տեսության, դինամիկական կոնտակտային խնդիրների և առաձգա– կանության տեսության բնագավառներում (Ա․ Իշլինսկի և ուրիշներ)։ Մեծ ավանդ է մուծվել ինքնաթիռների և ավիացիոն շար– ժիչների մշակման և կառուցման գործում (ստեղծվել է աշխարհի խոշորագույն՝ «Ան– թեյ» ինքնաթիռը)։ Ֆիզիկա։ Հայտնաբերվել, տեսականո– րեն և փորձով հետազոտվել է հակաֆեռո– մագնիսների միջանկյալ վիճակը։ Լուծ– վել են գամմա–ճառագայթման և նյութի վւոխազդեցության որոշ հարցեր (Դ․ Լա– տիշն)։ Հայտնաբերվել է նոր երևույթ՝ պլազմայի տուրբուլենտ տաքացումը և անոմալ դիմադրությունը, որը մեծ նշա– նակություն ունի ջերմամիջուկային սին– թեզի և պլազմային մեթոդներով մասնիկ– ների արագացման խնդիրների լուծման համար։ Մշակվել են մետաղների արդի տեսության, բարձր էներգիաների ֆիզի– կայի մի շարք հարցեր։ Փորձով և տեսա– կանորեն ուսումնասիրվել են կուպերյան զույգերի թունելավորման առանձնահատ– կությունները և հայտնաբերվել այդ երե– վույթն ուղեկցող գերբարձրահաճախային ճառագայթման գրգռումը։ Զգալի տեղ են գրավում ցածր ջերմաստիճանների ֆիզի– կայի, օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկա–տեխ․ հիմունքների, ռադիոալիքների գրգռման և տարածման ֆիզիկայի հետազոտու– թյունները։ Ձևավորվել է գերբարձրահա– ճախային էլեկտրոնիկայի նոր ուղղու– թյուն՝ դիֆրակցիոն էլեկտրոնիկան։ Զգալի են աստղագիտության (Ն․ Բա– րաբաշով և ուրիշներ) և ռադիոաստղագի– տության նվաճումները։ Կատարվում են