ստեղծվել շաքարի ճակնդեղի, աշնանա– ցան տարեկանի և գյուղատնտ․ այլ բույ– սերի նոր բարձրբերքատու սորտեր։ Ջրա– կենսաբաններն ուսումնասիրել են ծովե– րը, գետերը և լճերը, դրանց կենսբ․ պա– շարները։ Դնեպրի վրա մեծ ջրամբարնե– րի կառուցման հետ կապված հետազոտ– վել են ջրային բուս, և կենդան, օրգանիզմ– ների, պլանկտոնի և բենթոսի առաջա– ցումը, ձկների ձվադրման օրինաչափու– թյունները (Վ․ Մովչան)։ Բժշկա գիտ ու թյան բնագավա– ռում մշակվել են հիվանդությունների (մասնավորապես զանգվածային վարակիչ) կանխման և վերացման, մարդու կյանքի երկարացման միջոցառումներ։ Ու–ի բժիշկ– ները նշանակալի հաջողությունների են հասել կլինիկական և տեսական մի շարք կարեորագույն պրոբլեմների լուծման բնագավառում։ Զարգացել են ուռուցքա– բանությունը, սրտի վիրաբուժությունը, տիեզերական ֆիզիոլոգիան և բժշկագի– տությունը, քիթ–կոկորդ–ականջաբանու– թյունը (Ա․ Կոլոմիչենկո), գինեկոլոգիան (Ա․ Լուրյե)։ Գյուղատնտեսական գիտությունների խնդիրն է՝ լուծել հատիկային և տեխ․ բույ– սերի բարձր բերքի ապահովման հարցե– րը, ստանալ առավելագույն գյուղատնտ․․ արտադրանք մեկ միավոր տարածությու նից նվազագույն ծախսերով, բարձրացնել անասնապահության մթերատվությունը են։ Ծավալուն հետազոտություններ են տարվում գյուղատնտ․ բույսերի գենետի– կայի, սելեկցիայի, սերմնաբուծության, մելիորացման, սնուցման բնագավառ– ներում են։ Մեծ աշխատանքներ են տար– վում քիմիացման հիմքի վրա գյուղատնտ․ արտադրության համակողմանի ինտեն– սիվացման համար։ Առաջարկվել են միկ– րոպարարտանյութերի արդյունավետ օգ– տագործման եղանակներ։ Ուկր․ գիտնա– կաններն ստեղծել են գյուղատնտ․ բույ– սերի մի շարք նոր սորտեր (Վ․ Ցուրե, Վ․ Ռեմեսլո և ուրիշներ), հայտնի են աշ– նանացան ցորենի բարձրբերքատու (Օդեսկայա 3, Օդեսկայա 16, Միչուրին– կա, Միրոնովսկայա 808, Ցուբիլեյնայա սորտերը)։ Մեծ նվաճումներ են ձեռք բերվել եգիպտացորենի բարձրբերքատու հիբրիդների և սորտերի ստացման գոր– ծում։ Ստացվել և արտադրության մեջ են ներդրվել հատիկաընդավորների, ձի– թատու, եթերայուղատու և կերային բույ– սերի բարձրբերքատու, կարտոֆիլի քաղց– կեղադիմացկուն սորտեր, բանջարաբոս– տանային բույսերի բարձրբերքատու սոր– տեր և հիբրիդներ։ Ստեղծվել էtպըտ– ղատու և հատապտղատու բույսերի հիբ– րիդային ֆոնդ, ուսումնասիրվում են խա– ղողի վազի մշակման և տեխ․ վերամշակ– ման հարցերը։ Մշակվել է խոզերի արհես– տական սերմնավորման ֆրակցիոն մե– թոդը։ Ուկր․ գիտնականները (Ա․ Վա– սիլենկո և ուրիշներ) ստեղծել են նոր հա– տիկա– և եգիպտացորենահավաք, ճա– կընդեղահավաք կոմբայններ, հողը մշա– կող, ցանքի և գյուղատնտ․ այլ մեքենա– ներ ու մեխանիզմներ։ 2․ Հասարակական գիտությունները Փիլիսոփայությունը։ Ուկր․ ժողովրդի փիլ․ և սոցիոլոգ, մտքի ակունքները հաս– նում են մինչե Կիեյան Ռուսիայի մշակույ– թը։ Ռուս, ուկր․ և բելոռուս ժողովուրդնե– րի ծագման և պատմ․ ճակատագրի ընդ– հանրությունը, սոցիալ․, ազգ․ և կրոն, ճնշման դեմ համատեղ պայքարը պայմա– նավորել են նրանց հոգԱոր մշակույթի, փիլ․ և սոցիոլոգ, մտքի մոտ լինելը և միասնությունը։ Հին ռուս․ Կիեյան պետությունում տի– րապետում էր կրոն, գաղափարախոսու– թյունը, փիլ–յան մեջ գերիշխում էր դոգ– մատիզմը և մտահայեցողականությունը։ Բյուզ․ մշակույթի միջոցով տարածվում է նեոպլատոնականությունը, ստոիցիզմի բարոյագիտ․ ուսմունքը, միաժամանակ հեթանոսության և քրիստոնեության հա– կամարտությունը ծնում է կրոն, սկեպ– տիցիզմ և ազատախոհություն։ Մոնղոլ– թաթար․ արշավանքների հետևանքով քայքայված մշակույթի վերածնման պայ– մաններում սոցիալ․ և ազգ․ ճնշման դեմ ժող․ բողոքը արտահայտվեց Ու–ում լայ– նորեն տարածված հերետիկոսական շարժ– մամբ (Ստեպան Լովան, Ֆեոդոսի Կոսոյ, Ֆեոդոր Կուրիցին, Սատվեյ Բաշկին)։ XV–XVI դդ․ հերետիկոսական ուսմունք– ների կողքին զարգանում էին նաև հու– մանիստական գաղափարներ։ Ցուրի Դրո– գոբիչցու, Ստանիսլավ Օրեխովսկու, Պա– վելՌուսինի, վարպետ ԼուկաշՆովոմեսա– ցու, Մարտին ժուրավիցցու և այլոց եր– կերում հումանիստական գաղափարները զուգակցված էին լեհ ֆեոդալների լծից ուկր․ ժողովրդի ազատագրման, Ռուսաս– տանի հետ վերամիավորման գաղափար– ներին։ XVI–XVII դդ․ Ու–ում սոցիալ․, հակաֆեոդ․, ազգ․–ազատագր․, կաթոլի– կության ու ունիթոռության դեմ հանուն եղբայրական Ռուսաստանի հետ վերա– միավորման պայքարը ստանում է կրոն, բանավեճի ձե։ Ուկր․ փիլ–յան վերելքը կապված է առա– ջին բուհի՝ Կիև–Մոգիլայան ակադեմիայի (կոլեգիայի) բացման (1632) հետ։ Այս– տեղ դասավանդվող փիլ–ը սխոլաստիկա– կան էր, ակադեմիայի պրոֆեսորները շա– րունակում էին կաթոլիկության և ունիայի դեմ գաղափարական պայքարը։ XVIII դ․ Լուսավորականության մեջ Ու–ում առանձ– նանում են գիտալուսավորական (Պրոկո– պովիչ, Գ․ Կոնիսկի) և բարոյահումա– նիստական (Գ․ Սկովորոդա) ուղղություն– ները։ Ուկր․ Փիլ․ և հասարակական–քաղ․ մըտ– քի հետագա առաջընթացը կապված էր կապիտալիստական հարաբերություննե– րի զարգացման և հակաճորտատիրական շարժման ուժեղացման հետ։ Լուսավո– րական գաղափարներ էին զարգացնում 6ա․ Կոզելսկին, Ի․ Ռիժսկին, Պ․ Լոդիյը, Ի․ Կոտլյարեսկին, Վ․ Կարազինը և ուրիշ– ներ։ XIX դ․ սկզբին ցարիզմի և ճորտատի– րության դեմ պայքարում, ֆեոդ, հասարա– կության հոգեոր մշակույթի քննադատու– թյան մեջ նշանակալի դեր խաղացին Ա․ Ռադիշչեի և դեկաբրիստների երկերը, որոնք տարածվում էին ձեռագիր ընդօրի– նակություններով։tXIXtդ․ 40-ական թթ․ առաջացած հեղափոխական–դեմոկրատա– կան շարժման գաղափարախոսը Տ․ Շեչեն– կոն էր, որի ստեղծագործությունները կա– րեոր դեր խաղացին մատերիալիստական փիլ–յան զարգացման, հակաճորտատիրա– կան գաղափարախոսության* ուկր, ժողո– վըրդի ինքնագիտակցության ձետվորման գործում։ XIX դ․ 2-րդ կեսին մատերիալիզ– մը զարգանում Էր՝ նեոկանտականությա– նը, նեոհեգելականությանը, պոզիտիվիզ– մին հակվող իդեալիստական պաշտոնա– կան փիլ–յան (Պ․ Ցուրկեիչ, Ս․՝Գոգոցկի, Կ․ Գանկեիչ, Ա․ Կոզլով, Պ․ Լինիցկի, Վ․ Լեսեիչ) և ուկր․ բուրժ․ նացիոնալիզմի (Պ․ Կուլիշ, Վ․ Անտոնովիչ, Վ․ Բարվինս– կի, Ե․ Օգոնովսկի) դեմ պայքարում։ Առա– ջադիմական փիլ․ և հասարակական–յքաղ․ մտքի տարածմանը նպաստել են հեդա– փոխ․ նարոդնիկներ Ա․ ժելյաբովը, 6ա․ Ստեֆանովիչը, Վ․ Դեբոգորհ–Մոկրիե– վիչը, Լ․ Դեյչը, Ի․ Ֆեսենկոն lr ուրիշներ։ 80-ական թթ․ հեղափոխ․–դեմոկրատ, գա– ղափարախոսության հետագա զարգացու– մը կապվում է Ի․ Ֆրանկոյի, Մ․ Պավլիկի, Ս․ Պոդոլինսկու, Պ․ Գրաբովսկու, Մ․ Կոց– յուբինսկու, Լեսյա Ուկրաինկայի գործու– նեության և ստեղծագործության հետ։ Փիլ–յան զարգացման որակական նոր փուլը կապվում է մարքսիստական խմբե– րի և ս–դ․ խմբակների առաջացման հետ։ Մարքսի և Էնգելսի առանձին երկեր հայտ– նի էին XIX դ․ կեսից, մարքսիզմի որոշ կողմեր մասսայականացնում էին բուրժ․- լիբերալ մտավորականության ներկայա– ցուցիչները (Ն․ Զիբեր, Ի․ Կաուֆման և ուրիշներ), հեղափոխ․–նարոդնիկները և հեղափոխ․–դեմոկրատները։ Մարքսիզմի սիստեմատիկ պրոպագանդան և մասսա– յականացումը սկսվեցին 80-ական թթ․ կեսից։ Մարքսիստական փիլ–յան զարգաց– ման համար կարեորագույն նշանակություն ունեցան Վ․ ի․ Լենինի երկերը։ Լենինի զինակիցներ, Ու–ում ս–դ․ շարժման ղե– կավարներ Ի․ Բաբուշկինը, Վ․ Վորովսկին, Գ․ Պետրովսկին, Ֆ․ Սերգեեը (Արտյոմ), Ն․ Սկրիպնիկը, Ա․ Շլիխտերը և ուրիշներ պրոպագանդում էին մարքսիզմ–լենինիզ– մը, գաղափարապես նախապատրաստում Ու–ում սոցիալիստ, հեղափոխության հաղ– թանակը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո հաղ– թահարելով իդեալիզմի և բուրժ․ նացիո– նալիզմի ներկայացուցիչների դիմադրու– թյունը՝ մարքս–լենինյան փիլ–ը դառնում է սոցիալիզմի կառուցման համար պայ– քարի տեսական զենքը, հասարակական և բնական գիտությունների մեթոդաբանա– կան հիմքը։ Մարքս–լենինյան փիլ–յան պրոբլեմների մշակման և հասարակական գիտությունների բնագավառում մարքսիս– տական կադրերի պատրաստման համար Ու–ում ստեղծվեցին Արտյոմի անվ․ կոմու– նիստական համալսարանը, մարքսիզմ– լենինիզմի ուկր․ ինստ–ը (1922–31), Մարքս–լենինյան ինստ–ների համաուկր․ ասոցիացիան (1931–36), Կարմիր պրո– ֆեսուրայի ինստ–ը են։ Փիլ–յան զարգաց– ման համար կարեոր նշանակություն ունե– ցան 20–30-ական թթ․ ծավալված փիլ․ բանավեճերը։ Ու–ում փիլ–յան հետագա զարգացումը կապված է ՈԻՍՍՀ ԳԱ փիլ–յան ինստ–ի (1946) և հանրապետության բուհերի փիլ–յան ամբիոնների կազմակերպման հետ։ Հետազոտություններ են նվիրվում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/227
Այս էջը սրբագրված չէ