ՍՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման փոր– ձի ընդհանրացմանը, միջազգային հեղա– փոխական շարժմանը, գիա․ կոմունիզմի մշակմանը։ 50–80-ական թթ․ կարևոր հետազոտություններ են կատարվել դիա– լեկտիկական մատերիալիզմի, դիալեկ– տիկայի պատմության և տեսության, գիտ․ ճանաչողության մեթոդաբանության բնա– գավառներում (Մ․ Օմելյանովսկի, Պ․ Կոպ– նին, Վ․ Շինկառուկ, Պ․ Դիշլեոյ և ուրիշ– ներ), մշակվել են հասարակական զար– գացման, կոմունիստական դաստիարա– կության, նոր մարդու ձևավորման պրոբ– լեմները։ Ուսումնասիրվում են տրամա– բանության մեթոդաբանական պրոբլեմ– ները, արդի բնագիտության փիլ․ հարցե– րը, գեղագիտության և աթեիզմի պրոբ– լեմները (Վ․ Վոյտկո, Վ․ Կուցենկո և ուրիշներ), Ու–ի փիլ․ մտքի պատմությունը, քննադատության է ենթարկվում արդի բուրժ․ փիլ՜ը, և ուկր․ բուրժ․ նացիոնալիզ– մը (Դ․ Օստրյանին, Ն․ Շլեպակով և ուրիշներ)։ Ու–ի փիլիսոփաները սերտորեն համագործակցում են եղբայրական միու– թենական հանրապետությունների փիլի– սոփաների հետ (համատեղ հետազոտու– թյուններ, տեսական կոնֆերանսներ ևն)։ Հրատարակվում է «Ֆիլոսոֆսկա դում– կա» («Ф1лософська думка», 1927–37, 1969-ից) ամսագիրը։ Պատմական գիտությունը։ Պատմ․ մըտ– քի հնագույն հուշարձաններ են Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանի հին ռուս, տարեգրությունները, որոնք ներկայաց– նում են ռուս․, ուկր․ և բելոռուս, պատմա– գրության զարգացման ընդհանուր սկըզբ– նական շրջանը։ Ուկր․ ժողովրդի ձևավոր– մամբ ի հայտ են եկել զուտ ուկր․ տարե– գրություններ և ժամանակագրություններ, որոնք հիմնականում գրվում էին վանքե– րում։ XVII դ․ վերջին –XVIII դ․ կազմա– վորվում է ուկր․ վերնախավային–ազնվա– կանական պատմագրությունը, որի հիմ– նական միտումն էր կազակության և հատ– կապես նրա վերնախավի գովաբանումը։ Պատմ․ գիտությունը զարգացում է ապրել XIX դ․ 1-ին կեսին։ Ուկր․ պատմագի– տության զարգացման գործում մեծ ներ– դրում է կատարել Տ․ Դ․ Շևչենկոն, որը հիմնադրել է նրա հեղափոխական–դեմո– կրատական ուղղությունը։ XIX դ․ 1-ին կեսին զգալիորեն ընդլայնվել է Ու–ում պատմագրության աղբյուրագիտական բա– զան, ինչին նպաստել է 0․ Բոդյանսկու հրատարակչական գործունեությունը։ 1843-ից Կիևում գործել է «Բնագույն ակ– տերի հավաքման ժամանակավոր հանձ– նաժողովը», որը հրատարակել է պատմ․ շատ փաստաթղթեր։ XIX դ․ 2-րդ կեսին Ու–ում պատմագրության զարգացման գոր– ծում ակնառու դեր են խաղացել հեղափո– խական–դեմոկրատներ Ի․ 6ա․ Ֆրանկոն (հրատարակել է Ու–ի պատմությունը սկզբից մինչև XX դ․ սկիզբը լուսաբանող գործեր), Ս․ Ա․ Պոդոլինսկին (ուսումնա– սիրել է կապիտալիզմի զարգացումը և արդ․ պրոլետարիատի ձևավորումը Ու–ում), Պ․ Ա․ Դրաբովսկին, Լեսյա Ուկ– րաինկան։ Որոշակի լումա ունեն Ու–ի փաստական պատմության ուսումնասիրու– թյան գործում բուրժ․–լիբերալ պատմա– բաններ Ն․ Ի․ Կոստոմարովը, Ա․ Մ․ Լա– զարևսկին, Դ․ Ի․ Բագալեյը։ ժողովրդա– դեմոկրատական ուղղության պատմաբան Ա․ Յա․ Եֆիմենկոն գրել է Ու–ի պատմու– թյունն ընդհանրացնող աշխատություն։ XIX դ․ վերջից սկսվել է բուրժ․ պատ– մագրության ճգնաժամը, որը հատկապես ցայտուն արտահայտվեց բուրժ․–ազգայ– նական պատմաբաններ Վ․ Պ․ Անտոնո– վիչի, Մ․ Ս․ Գրուշևսկու և այլոց երկե– րում։ Նրանք Ու–ի պատմությունը լուսա– բանում էին ուկր․ ժողովրդի «բացառիկու– թյան» և «անդասակարգայնության» բուրժ․ հակագիտական տեսության հիման վրա՝ նպատակ ունենալով կտրել ուկր․ ժողո– վըրղին եղբայր ռուս ժողովրդից։ Սովետական իշխանության հաղթանա– կը լայն հնարավորություններ ստեղծեց Ու–ում մարքսիստական պատմագրության զարգացման համար։ 1920–30-ական թթ․ մարքսիստական պատմագիտության կազ– մավորումը տեղի էր ունենում Մ․ Գրուշևս– կու և նրա «դպրոցի», ինչպես նաև Մ․ Ի․ Ցավորսկու մանրբուրժ․ տեսակետների դեմ գաղափարական պայքարի պայման– ներում։ Նախապատերազմյան տարիներին ուկր․ պատմաբանները հրատարակեցին մի շարք երկեր․ «Ուկրաինայի պատմու– թյան ակնարկներ»-ը4 «Ուկրաինայի պատ– մությունը փաստաթղթերում և նյութերում» (ուկրաիներեն) շարքից։ Ու–ի կոմկուսի պատմության ուսումնասիրման գործում մեծ դեր խաղացին կուսակցական և պետ․ գործիչներ Ե․ Բ․ Բոշի, Վ․ Պ․ Զատոնսկու, Ս․ վ․ Կոսիորի, Դ․ Զ․ Մանուիլսկու, Պ․ Պ․ Լյուբչենկոյի, Գ․ Ի․ Պետրովսկու, Ն․ Ա․ Սկրիպնիկի, Ա․ Գ․ Շլիխտերի, Վ․ 6ա․ Չուբարի և ուրիշների աշխատություննե– րը։ Հայրենական պատերազմի (1941–45) տարիներին Ու–ի պատմաբանները ժողո– վըրդականացնում էին ուկր․ ժողովրդի հերոսական ավանդույթները, մարտական արիությունն ու քաջությունը։ Ուկր․ սովետական պատմագրությունը բարձր զարգացման հասավ ետպատե– րազմյան տարիներին։ 1959–57-ին հրա– տարակվեցին «Ուկրաինական ՍՍՀ պատ– մությունը» 2 հատորով, «Ուկրաինական ՍՍՀ հնագույն պատմության ակնարկ– ներ»^ (1957)։ 1963–75-ին առաջին ան– գամ ուկր․ լույս տեսավ Վ․ Ի․ Լենինի Երկերի լիակատար ժողովածուն։ Հրատա– րակվել է «Ուկրաինայի կոմունիստական կուսակցության պատմության ուրվա– գծեր»–^ Կուսակցության պատմության պատմաբաններ Ա․ Ա․ Բորոդինը, Վ․ Ե․ Մայանչուկը, ի․ Դ․ Նազարենկոն, Ա․ Տ․ Չեկանյուկը, Վ․ Ի․ Ցուրչուկը և ուրիշներ ուսումնասիրել են Ու–nuf բոլշևիկյան կազ– մակերպությունների նախահեղափոխա– կան պատմությունը, կոմկուսակցության դերը սոցիալիստ, հեղափոխության մեջ, քաղաքացիական և Հայրենական մեծ պա– տերազմների տարիներին, սոցիալիստ, և կոմունիստ, շինարարության գործում ևն։ 1971–75-ին հրատարակվել են ավելի քան 400 մենագրություն, բրոշյուր, ժողո– վածու՝ պատմության տարբեր հարցերի վերաբերյալ։ Հոկտեմբերյան սոցիալիստ, հեղափոխության և սովետական հասա– րակության պատմությունն է լուսաբան– ված Բ․ Մ․ Բաբիի, Բ․ Պ․ Կովալևսկու, Ս․ Մ․ Կորոլիվսկու, Մ․ Ա․ Ռուբաչի, Ն․ Ի․ Սուպրունենկոյի և ուրիշների աշ– խատություններում։ Արմ․ Ուկր–ի աշխա– տավորների ազգային–սոցիալ․ պայքարին են նվիրված Վ․ Ե․ Մալանչուկի, Ի․ Ի․ Կոմպանի և ուրիշների գործերը։ Կապի– տալիզմի շրջանի բանվոր դասակարգի և գյուղացիության պատմությունն են լու– սաբանում Ի․ Ա․ Գուրժին, Ֆ․ Ե․ Լոսը և ուրիշներ, ֆեոդալիզմի ժամանակաշրջա– նի պատմությունը՝ Վ․ Ա․ Գոլոբուցկին, Կ․ Գ․ Դուսլիստին, Ի․ Պ․ Կրիպյակևիչը, Ե․ Ի․ Ստեցյուկը և ուրիշներ, ընդհանուր պատմությունը, միջազգային հարաբերու– թյունները՝ Վ․ Ի․ Կլոկովը, Ի․ Ն․ Մելնի– կովան, Ա․ Ն․ Շլեպակովը։ Պատմ․ հետազոտություններ կատար– վում են Ուկր․ ՍՍՀ ԴԱ պատմության ինստ–ում, Ու–ի Կենտկոմին կից կուսակ– ցության պատմության ինստ–ում, բուհերի համապատասխան ամբիոններում։ Հրա– տարակվում են «Ուկրսփնսկիյ իստորիչ– նիյ ժուռնալ» («Украшскш кторичний журнал», 1957-ից), «Արխիվի Ուկրաինի» (Apxieu УкраТни»-, 1965-ից), «Պամյատ– նիկի Ուկրաինի» («Памятники Украши», 1969-ից) ևն։ Տնտեսագիտությունը։ Որպես գիտու– թյան առանձին ճյուղ Ու–ում տնտեսագի– տությունը կազմավորվել է XVIII դ․ վեր– ջին–XIX դ․ 1-ին կեսին։ Ուկր․ լուսա– վորիչ Գ․ Սկովորոդայի աշխատություննե– րում հիմնավորվում էր հասարակության կյանքում աշխատանքի որոշիչ դերի գաղա– փարը։ Տնտեսագիտության ձևավորման գործում որոշակի դեր ունի նաև Վ․ Կա– րազինը։ XIX դ․ կեսերին Ա․ Սկալկովսկին ուսումնասիրել է Ու–ի հվ–ի էկոնոմիկան, լիբերալ–բուրժ․ վիճակագիր Դ․ ժուրավս– կին դրել է վիճակագրական հետազոտու– թյունների սկիզբը։ Մարքսի տնտեսա– գիտական ուսմունքի տարածման գործում նշանակալի է Ն․ Զիրերի «Գավիթ Ռիկար– դոն և Կարլ Մարքսը իրենց հասարակա– կան տնտեսագիտ․ հետազոտություննե– րում» (1885) գրքի դերը։ Կ․ Մարքսի ուս– մունքը Ու–ում կիրառելու առաջին փորձն իրենց աշխատություններում կատարել են հեղափոխական–դեմոկրատ Մ․ Պոդոլինս– կին, Արմ․ Ու–ում՝ Ի․ Ֆրանկոն և Մ․ Պավլիկը։ Կ․ Մարքսի տնտեսագիտ․ ուս– մունքի սիստեմատիկ պրոպագանդումն սկսվել է «Աշխատանքի ազատագրու– թյուն» խմբի կազմավորմամբ (1883)։ Վ․ Ի․ Լենինի աշխատություններն սկըզբ– նավորեցին մարքս–լենինյան տնտեսագի– տությունը ինչպես Ռուսաստանում, այն– պես էլ Ու–ում։ Ա–դ․ շարժման գործիչներ Վ․ Վորովսկին, Դ․ Պետրովսկին, Արտ– յոմը (Ֆ․ Սերգեև), Ն․ Սկրիպնիկը, Ա․ Շլիխտերը պրոպագանդում էին սոցիա– լիզմի տնտեսագիտական տեսությունը, լենինյան գաղափարները։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հե– տո սոցիալիզմի տնտեսագիտ․ տեսության հարստացման ու զարգացման գործում մեծ ներդրում էին ՌԿ(բ)Կ փաստաթղթերն ու որոշումները, կուսակցական և պետ․ գործիչներ Գ․ Պետրովսկու, է․ Կվիրինգի, Վ․ Չուբարի, Վ․ Զատոնսկու, Ս․ Կոսիորի, Պ․ Պոստիշևի և ուրիշների աշխատություն– ները։ Սոցիալիզմի կառուցման տնւո․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/228
Այս էջը սրբագրված չէ