դըրկարպատներում։ Դեմոկրատ․ ուղղու– թյան բանաստեղծների մեջ այստեղ կա– րևոր տեղ է գրավում Վ․ Շաշկևիչի (1839– 1885) ստեղծագործությունը։ Նշանավոր դեմոկրատ գրողներից է 6ու․ Ֆեդկովիչը (1834–88)։ 70–80-ական թթ․ գրկ․ մուտք են գործում խոշորագույն ռեալիստ գրող– ներ Ի․ Նեչույ–Լևիցկին (1838–1918), Պանաս Միրնին (1849–1920), Ի․ Կար– պենկո–Կարին (1845–19Q7)։ Ուկր․ ժողո– վըրդի հոգևոր կյանքում և հատկապես նրա գրկ–յան մեջ իր ստեղծագործությամբ մի ամբողջ փուլ նշանավորեց Ի․ Ֆրանկոն (1856–1916), որն անմիջականորեն մաս– նակցեց Դալիցիայի աշխատավորության ազատագր․ շարժմանը։ Ռուս, առաջին հեղափոխության ժամանակների հեղա– փոխ․ պայքարն արտացոլում գտավ Լես– յա Ուկրաինկայի (1871 – 1913), Մ․ Կոց– յուբինսկու (1864–1913) ստեղծագործու– թյան մեջ, պրոլետարիատի դասակարգա– յին պայքարի կարևորագույն ըմբռնումը՝ Պ․ Դրաբովսկու (1864–1902) գործերում։ Ավստրո–Հունգարական կայսրությունում Բուկովինայի գյուղացիության աղքատա– ցումն է արտացոլել Օ․ Կոբիլյանսկայան (1863–1942)։ Ուկր․ նովելը մեծ վարպե– տության է հասնում Վ․ Ստեֆանիկի (1871 – 1936), Լ․ Մարտովիչի (1871 – 1916), Մ․ Չերեմշինայի (1874–1927) ստեղծա– գործության մեջ։ Աչքի են ընկնում դեմո– կրատ․ ուղղության ռեալիստ գրողներ Ա․ Տեսլենկոյի (1882–1911) և Ա․ Վասիլ– չենկոյի (1879–1932) ստեղծագործություն– ները։ Մինչհոկտեմբերյան շրջանի ուկր․ գրկ–յան ժողովրդականությունն ու ռեա– լիզմի զարգացման ասպարեզի նվաճում– ները նրա համար նկատելի տեղ ապա– հովեցին համաշխարհային գրկ–յան մեջ, նպաստեցին ուկր․ գրկ–յան զարգացմանը Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղա– փոխության հաղթանակից հետո։ Ուկր․ սովետակպն գրկ–յան կազմավո– րածս ա՚սց՚սուս Հ ուկր․ բուրժ․ նացիոնա– Լիզմի գաղափարախոսության, զանազան խեղաթյուրումների ու գռեհկացումների դեմ մղված սուր պայքարում։ Ուկր․ սո– վետական գրկ․ են մուտք գործում Պ․ Տի– չինան (1891 – 1967) և Մ․ Ռիլսկին (1895– 1964)։ Քաղաքացիական պատերազմի վեր– ջերին և 20-ական թթ․ ընթացքում գրկ․ մտան ուրիշ շատ տաղանդավոր գրողներ, որոնց ստեղծագործությունը որոշեց գրկ–յան զաղա փարա կան–թե մատիկ ուղղը– վածությունը։ Այդ գրողներն են Ա․ Գո– լովկոն (1897–1972), Մ․ Իրչանը (1897– 1937), Պ․ Պանչը (1891 – 1978), Մ․ Բաժանը (1904–1983), Պ․ Ուսենկոն (1902–75), Օստապ Վիշնյան (1889–56), վ․ Բլակիտ– նին (1893-25), Ա, Կոպիլենկոն (1900– 1968), Ցու․ Ցանովսկին (1902–54), 6ու․ Սմոլիչը (1900–76), Ա․ Կոռնեյչուկը (1905–72), Ի․ Միկիտենկոն (1897–1937), Ն․ Կուլի2Д (1892–1942), Ի․ Կոչերգան (1881 – 1952) և ուրիշներ։ Արևմտաուկրաի– նական երկրամասում, մինչև դրանց վե– րամիավորումը Սովետական Ուկրաինա– յի հետ, հանդես էին գալիս հեղափոխ․ գրողներ Վ․ Բոբինսկին (1898–1938), Ս․ Տուդորը (1892–1941), Ա․ Գավրիլյու– կը (1911 – 1941), 0Ш․ Դալանը (1902–49), Պ․ Կոզլանյուկը (Т904–65) և ուրիշներ։ 1930-ական թթ․ ուկր․ սովետական գրկ, վերջնականապես հաստատվեց սոցիա– լիստ․ ռեալիզմի դիրքերում։ Մինչև 1932-ը գոյություն ունեցած բոլոր գրական կազ– մակերպությունները միավորվեցին ՄՍՀՄ գրողների միասնական միության մեջ։ 1934-ին ուկր․ գրողների առաջին համա– գումարում ստեղծվեց Ուկրաինայի գրող– ների միությունը։ Ամրապնդվեց գրողնե– րի կապը կյանքի հետ։ Լավագույն երկե– րում արտացոլվեցին ժամանակի կարևո– րագույն սոցիալ․ պրոցեսները, նոր մար– դու աճը, սոցիալիստ, շինարարությունը։ Աճեց ուկր․ գրողների նոր սերունդ [Ա․ Մալիշկո (1912–70), Լ․ Սմիլյանսկի (1904-66), Կ․ Դորդիենկո (ծն․ 1899), Ս․ Սկլյարենկո (1901–69), Ա․ Շիյան (ծն, 1906), Լ․ Պերվոմայսկի (1908–73) և Ուրիշներ]։ Այդ տարիներին արդյունավետ էին աշ– խատում Ուկրաինայում ապրող ռուս գրող– ներ Ն․ Ուշակովը (1899–1973), Պ․ Բես– պոշչադնին (1895–1968), Լ․ Վիշեսլավս– կին (ծն․ 1914) և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրողներն ակտիվորեն հանդես էին գալիս ռազմա– ճակատային ու պարտիզանական մամու– լում, ռադիոյով, նրանց խոսքը սովետա– կան ժողովրդին կոչում էր պայքարի, սո– ցիալիստ․ հայրենիքի պաշտպանության։ Պատերազմի տարիներին զոհվեցին շատ գրողներ, այդ թվում՝ Օ․ Դեսնյակը (1909– 1942), Կ․ Դերասիմենկոն (1907–42), 8ա․ Կաչուրան (1897–1943)։ Ետպատերազմյան տարիները հանդի– սացան գրկ–յան զարգացման նոր փուլ։ Խաղաղ աշխատանքի, խաղաղության հա– մար պայքարի, մարդասիրության գաղա– փարներով են տոգորվում շատ գրողների լավագույն ստեղծագործությունները։ Ուկր․ սովետական գրկ–ը դարձավ կո– մունիստական կուսակցության հզոր զեն– քը կոմունիզմի կառուցման համար մըղ– վող պայքարում։ Մասսայակաէ դարձան բոլոր ժանրերի տաղանդավոր շատ ստեղ– ծագործություններ։ Այդպիսի երկերի հե– ղինակներ են Մ․ Ռիլսկին, Պ․ Տիչինան, Վ․ Սոսյուրան (1898–1965), Մ․ Բաժանը, Ցու․ Ցանովսկին, Ա․ Դովժենկոն (1894– 1956), Ա․ Մալիշկոն, Օ․ Դոնչարը, Մ․ Ստել– մախը, Ի․ Վիլդեն, Դ․ Տյուտյուննիկը (1920–61), Ն․ Ռիբակը (1913–78), Վ․ Սոբկոն (1919–70), Վ․ Կուչերը (1911 – 1967), Ցու․ Զբանացկին (ծն․ 1913–1914), Պ․ Վորոնկոն (ծն․ 1913), Պ․ Զագրեբելնին (ծն․ 1924), Վ․ Կոզաչենկոն (ծն․ 1913), Ս․ Օլեյնիկը (1908–82), Բ․ Օլեյնիկը (ծն․ 1935), Ի․ Դրաչը (ծն․ 1936), Վ․ Կո– րոտիչը (ծն․ 1936), Դ․ Պավլիչենկոն և շատ ուրիշներ։ Ուկր․ գրողների ստեղծա– գործությունները թարգմանվեցին բազմա– թիվ լեզուներով և դարձան աշխարհի առա– ջավոր գրկ–յան սեփականությունը։ Ֆ․ Սաբակա Հայ–ուկրսփնական գրական կապերը վաղեմի պատմություն ունեն։ Սակայն դարերի ընթացքում այդ կապերը սահմա– նափակված էին աշխարհագրականորեն, զարգանում էին գերազանցապես Ուկրաի– նայի սահմաններում, որտեղ ոչ քիչ թվով հայկ․ գաղութներ կային։ Ուկրաինայի և Հայաստանի գրկ–ների ստեղծագործական փոխներգործություն ու փոխազդեցություն ըստ էության չի եղել, քանի որ չի եղել դրա համար ամենաանհրաժեշտ միջոցը՝ գեղարվեստական թարգմանությունը։ Հայ–ուկր․ գրկ․ կապերը հաստատվել են XIX դ․ 2-րդ կեսին։ Հայաստանում ապրել է ուկր․ գրող Ա․ Նավրոցկին, որն զբաղ– վել է հայ գրկ–յան ուսումնասիրությամբ։ Հայ գրկ՜ից ուկր․ առաջին թարգմանու– թյունները (1897-ից սկսած) պատկանում են հայտնի բանաստեղծ–հեղափոխական Պ, Դրաբովսկուն․ նա թարգմանել է Ռ․ Պատկանյանի, Լեռենցի, Ս․ Շահազի– զի, Հ․ Թումանյանի, Հ․ Հովհաննիսյանի, Ա․ Ծատուրյանի, Ա․ Իսահակյանի ստեղ– ծագործություններից ։Հայ ընթերցողը ուկր․ գրկ–յանը ծանո– թացել է XIX դ․ 70-ական թթ․, երբ «Բազ– մավեպ» հանդեսում Ք․ Քուշներյանը տպա– գրել է (1878) Տ․ Շևչենկոյի մի քանի բա– նաստեղծությունների իր թարգմանու– թյունները և մի մեծ ակնարկ նրա կյանքի ու ստեղծագործության մասին։ Տ․ Շևչեն– կոյի, Ի․ Ֆրանկոյի և ուկր․ այլ գրողների ստեղծագործությունները հայ մամուլում երևացել են նաև հետագայում, բայց դա տարերային բնույթ է կրել։ ․Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո նոր փուլ սկսվեց հայ և ուկր․ գրա– կան կապերի պատմության մե£, եղբայ– րական գրկ–ների թարգմանությունն ու մասսայականացումը դարձավ սիստեմա– տիկ, պետ․ նշանակություն ստացավ։ Հայ– ուկր․ գրական կապերի զարգացման մեջ խոշոր դեր խաղաց Պ․ Տիչինան։ Դեռ 20-ական թթ․ նա սկսել է ուսումնասիրել հայոց լեզուն, թարգմանել է Հ․ Հովհան– նիսյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակ– յանի, Ա․ Ծատուրյանի, Հ․ Հակոբյանի, Ե․ Չարենցի և ուրիշների բանաստեղծու– թյուններից։ Հետագայում նա ուկր․ ըն– թերցողին մատուցեց հայ դասական և Ժա– մանակակից չափածոյի, արձակի ու դրա– մատուրգիայի շատ ստեղծագործություն՝ ներ։ 1939-ին Պ․ Տիչինայի ընդհանուր խըմ– բագրությամբ ուկր․ լույս տեսավ «Սասուն– ցի Դավիթ» էպոսը։ Նույն տարում Դ․ Սար– յանի թարգմանությամբ Երևանում հրա– տարակվեց Տ․ Շևչենկոյի «Կոբզարը»։ Այդ թարգմանությունը հետագայում վերա– հրատարակվել է Ա․ Իսահակյանի առաջա– բանով։ 30-ական թթ․ հայերեն հրատա– րակվեցին Իվան Կուլիկի պատմվածքների ժողովածուն, Ցու․ Ցանովսկու «Հեծյալնե– րը» վեպը։ Հայ–ուկր․ գրական հարաբերություն– ները լայն թափ ստացան ետպատերազմ– յան շրջանում։ Ուկր․ հրատարակվեցին 1ս․ Աբովյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսա– հակյանի, Ա․ Շիրվանզադեի, Ե․ Չարենցի, Ս․ Զորյանի, Ն․ Զարյանի, Դ․ Դեմիրճյա– նի, Հ․ Քոչարի, Վ․ Անանյանի, Դ․ Սևուն– ցի, Դ․ Սարյանի, Աղավնու, Ա․ Պապայա– նի, К Գյուլնազարյանի, Ս․ Այվազյանի, Ա․ Խնկոյանի, Մ․ Կորյունի, Ա․ Դարբնու, Դ․ էմինի, Ս․ Կապուտիկյանի, Պ․ Սևակի, Վ․ Պետրոսյանի, Հ․ Մաթևոսյանի, Մ․ Գալ– շոյանի և ուրիշների գրքերը։ Ուկրաինա– յում հայ գրականության պրոպագանդման գործում մեծ ենՄ․Ռիլսկու, Լ․Պերվոմայս– կու և հատկապես Վ․ Կոչևսկու ծառայու– թյունները։ Նույն տարիներին Հայաստա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/230
Այս էջը սրբագրված չէ