Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/236

Այս էջը սրբագրված չէ

Լ․ Բիկով), «Nnh Կովպակի մասին> (1973, 1975, 1976, ռեժ․ Տ․ Լեչուկ) են։ 1981-ին, Կիեի 1500-ամյակի առթիվ ստեղծվել է «Ցարոսլավ Իմաստուն» ֆիլմը (ռեժ․ Գ․ Կոխան)։ 1980-ական թթ․ կինոնկարնե– րից են՝ «Գիշերը կարճ է» (ռեժ․ Մ․ Բելի– կով), «Բարձր լեռնանցքը» (ռեժ․ Վ․ Դենի– սենկո), «Եթե թշնամին չի հանձնվում» (ռեժ․ Լևչուկ), «ՍԱ հավը կամ Ստոր– գետնյա բնակիչները» (ռեժ․ Վ․ Գրես)։ Գեղարվեստական ֆիլմեր է թողարկում նաե Օղեսայի գեղարվեստական ֆիլմե– րի ստուդիան (ռեժիսորներ՝ վ․ Նովակ, 0ա․ Լուպի Ա ուրիշներ)։ Կիեում գործում են Ուկր․ վւաստա վավերագրական ֆիլմերի և գիտամասսայական ֆիլմերի ստուդիա– ները։ Առաջատար գործիչներից են․ վա– վերագրական կինոյում՝ Ի․ Գրաբովսկին, Ա․ Կոսինովը, Ա․ Ֆեոդորովը, գիտամաս– սայական կինոյում՝ Ֆ․ Սոբոլեը, Ի․ Ստա– վիսկին, Ե․ Գրիգորովիչը, մուլտիպլիկա– ցիոն կինոյում՝ Ի․ Գուրվիչը, Ա․ Գրաչյո– վան, Վ․ Գախնոն և ուրիշներ։ Ուկր․ ճա– նաչված դերասաններից են՝ Ս․ Սվաշեն– կոն, Ս․ Շկուրատը, Կ․ Ստեպանկովը, Ն․ Գրինկոն, Ի․ Գավրիլյուկը, Ա․ Լեֆ– տիյը, Ի․ Միկոլայչուկը, Ն․ Նաումը, Ն․ Օլյալինը։ Կինոյի կադրեր է պատրաս– տում Կիեի Ի․ Կարպենկո–Կարիի անվ․ թատերարվեստի ինստ–ի կինոյի ֆակ–ը։ Կինոգիտությամբ զբաղվում է ՈԻՍՍՀ ԳԱ Մ․ Ռիլսկու անվ․ արվեստագիտու– թյան, ֆոլկլորի U ազգագրության ինստ–ի կինոբաժինը։ 1957-ին ստեղծվել է Ուկ– րաինայի կինեմատոգրաֆիստների միու– թյունը։ Լ․ Գորկան XX․ Հայերը Ուկրսփնայում Ու․ հայերին ծանոթ էր վաղ (դեռես Կիևյան Ռուսիայի) ժամանակներից։ Առետր․ նպատակներով նրանք հաճախեն եկել Ու․, այդ մասին է վկայում Դվինում պատրաստված (VIII – X դդ․) դրամների հայտնաբերումը Կիեում։ ՀայԱ․ սկզրնադ– բյուրնեբի օգնությամբ նույնպես ճշգրտվել է Կիեի հիմնադրման ժամանակը (Զենոբ Գլակի «Պատմություն Տարոնոյ» երկի մեջ պահպանվել է Կուար քաղաքի ստեղծման մասին առասպելը, որի նմանությունը Կիեի հիմնադրման վերաբերյալ Նեստոր տարեգրի աշխատության մեջ եղած ա– ռասպելին ակնհայտ է)։ Արդեն XI դ․ Կիեում կար հայ համայնք (տես Կին, Հայերը Կիեում մասը)։ Ու․ եկած հայերի մեծ մասը հաստատվել է Ու–ի արմ–ում․ երկար ժամանակ գտնվելով լեհ․ տիրապետության ներքո՝ նրանք ան– վանվել են լեհահայեր, որոնց մասին տես Լեհաստան, Հայերը Լեհաս– տան ու մ մասը։ Հայկ․ մեծ համայնք– ներ են եղել Լվովում (տես հոդվածի Հայերը Լվովում մասը) և Կա~ մենեց–Պոդոչսկում (ուր հայերը հաստատ– վել էին XIII –XIV դդ․), ՄոգիԱով–Պոդուս– կում (XVIII դ․ սկզբից)։ XV–XVI դդ․ գա– ղութներ են հիմնվել Սնյատինում, Չեռ– նովցիում, Ցազլովեցում (Յաբչունովկա), Խոտինում, Բարում, Կաբացիվցիամ, XVII դ․՝ Բերեժանիում, Զոչոչնում, Ստա– նիսլավում (այժմ՝ Իվանո–Ֆրանկովսկ), Տիսմենիցայում, Գալիչում, Ստուդենիցա– յում, Լիսեցում, ժվանեցում, Բրոդիում, Բուչաչում, Հորոդենկայում, Դուբրովի– ցայում (Բարոկ), Պոդհայցիում, XVIII դ․՝ Սատանովում, Տոլչինում, Ցուզեֆգրա– դում, Ռաշկովում, Օբերսփնում։ Բացի այդ, հայ բնակիչներ կային ժիւոոմիրում, Կա– նևում, Չերկասիում, Վիննիցայում, Ուժ– գորոդում, Կրեմենեցում և այլուր։ Հայե– րը զբաղվել են արհեստներով, առետրով, երկրագործությամբ։ Ունեցել են ներքին ինքնավարություն՝ իրենց վարչական մար– միններով, հայկ․ դատարաններ, որոնք ղեկավարվում էին Սխիթար Գոշի Դատաս– տանագրքի հիման վրա կազմված և տե– ղական պայմաններին հարմարեցված դա– տաստանագրքով (տես Լե հա հայոց դա– տաստանագիրք), կազմակերպել են համ– քարություններ։ Ծավալել են շինարարա– կան լայն աշխատանքներ, կառուցել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, ռազմ, ամրություններ, ջրմուղներ (որոն– ցից շատերը պահպանված են ցայսօր), հիմնել են հիվանդանոցներ, տպարան (տես Լվովի հայկական տպագրություն), ստեղծել գրադարաններ, թատրոն։ Զարգացել է հայ մշակույթն ու դպրու– թյունը, եղել են բանաստեղծներ, գրողներ, պատմաբաններ, բնագետներ, բժիշկներ, նկարիչներ, քանդակագործներ, որոնք զգալի դեր են խաղացել ոչ միայն հայ հա– մայնքների, այլև տվյալ վայրերի մշա– կութային և գիտական կյանքում։ Ու–ի հայ գրչության կենտրոններում ստեղծ– ված պատմություններն ու ժամանակա– գրությունները առատ տեղեկություններ են հաղորդում նաև այդ վայրերում տեղի ունեցած պատմ․ կարևոր իրադարձություն– ների մասին։ Քաջ ծանոթ լինելով արլ․ երկրներին, հայ վաճառականների մենա– շնորհն էր Արևելքի հետ կատարվող առևտուրը, այդ ճանապարհին նրանք հա– ճախ կատարում էին նաև դիվանագիտ․ առաքելություններ։ Շատ հայեր մասնակ– ցել են ուկր․ ժողովրդի ազատագր․ պայ– քարին։ Զապորոժյան սեչոււք, Ոււ/աէւոււք, Չերկասիում դեռևս XVI դ․ նրանք մտել են կազակական զորամիավորումների մեջ և կռվել թուրք–թաթար․ հորդաների դեմ, ոմանք էլ եղել են Բոգդան Խմելնիցկու զորքերում։ Հայերը երկար ժամանակ կարողացան պահպանել իրենց ազգ․ նկարագիրը Արմ․ Ու–ում։ Սակայն օտար միջավայրը աս– տիճանաբար ձուլում և կլանում էր նը– րանց։ Ուծացման այդ գործողությանը մեծապես նպաստեց նաև հայերի բռնի կաթոլիկացումը XVII դ․։ Այնուհետև հայ բնակչությունը տեղահանվեց օսմ․ հրո– սակների ներխուժման (1672) հետևան– քով։ Թուրք, բռնատիրությունը (մինչև 1699-ը) սասանեց արդեն զգալիորեն թու– լացած գաղութների հիմքերը, ապազգայ– նացումն ընթացավ ավելի ուժեղ թափով։ Ամենից երկար հայերը դիմացան Գալի– ցիայում։ Լվովի հայ կաթոլիկ արքեպիս– կոպոսությունը գործեց մինչև 1939-ը։ 1927-ից այն հրատարակում էր լեհ․ պատ– կերազարդ ամսագիր «Սուրբ Գրիգորի պատվիրակը», լույս էր տեսնում նաև «Գրիգորիանա» քառամսյա հանդեսը։ Բե– րեժանիի հայ գաղութը գոյատևեց մինչև 1940-ական թթ․։ Կուտին միակ վայրն Էր, որտեղ հայերենը որպես խոսակցական լեզու պահպանվել էր մինչև վերջերս։ ժամանակակից Ու–ի տարածքի մեջ մտնող Ղրիմի հայերի մասին տես Ղրիմ, Հայերը Ղրիմ ու մ մասը, Օդեսա, Աքքերման հոդվածները։ 1906-ի տվյալդ ներով Իոսրկովի, Եկատերինոսլավի (այժմ Դնեպրոպեարովսկ), իյերսոնի (ներ– առյալ Օդեսան), Տավրիկյան (Ղրիմ) նա– հանգներում բնակվում էր 5666 հայ։ XIX դ․ սկսած Ու–ի բուհերում, հատկա– պես Կիևի, Ւոսրկովի և Օդեսայի համալ– սարաններում կրթություն են ստացել հար– յուրավոր հայ երիտասարդներ։ Նրանք մասնակցել են հեղափոխ․ շարժումներին, կազմակերպել մարքսիստական խմբակ– ներ։ Դրանցից էին Ի․ Լալայանցը, Ա․ Մե– լիքյանը, Հ․ Զարգարյանը, Ա․ Մալխաս– յանը, Լ․ Կնունյանցը, Ա․ Բեկզադյանը, Ս․ Ավետիսյանը։ Նրանք կապ են հաստա– տել Ու–ի մյուս քաղաքների, ինչպես և Ռուսաստանի, Անդրկովկասի հեղափոխ․ կազմակերպությունների հետ, վերադառ– նալով Կովկաս՝ ծավալել են հեղավւոխ․ գործունեություն։ 1915–20-ական թթ․ հայերի նոր, զանգ– վածային գաղթ կատարվեց Ու․։ Հազա– րավոր փախստական հայեր հաստատ– վեցին Կիևում, Ի»արկովում, Օդեսայում, Նիկոլաևում և այլուր։ 1918-ից հետո Ու․ գաղթած հայերի թիվը կազմում էր շուրջ 100 հզ․։ Հայ գաղթականների գործերով զբաղվում էին դեռևս 1917-ին Սովետական Ռուսաստանի Ազգությունների գործերի ժողկոմատին կից ստեղծված Հայկ․ գոր– ծերի կոմիսարիատի՝ Կիևի, խարկովի, Օդեսայի բաժանմունքները, ինչպես նաև այլ վայրերում նշանակված կոմիսարիա– տի լիազորներն ու հատուկ Էմիսարները։ Ու–ի հայերի վիճակը վատացավ ուկր․ ռադայի տիրապետության և Դենիկինի զորքերի հարձակման ժամանակ, կոմի– սարիատի տեղական մարմինները ցըր– վեցին, բռնագրավեցին նրանց գույքն ու էՏիշոցնհրը, ձերբակալեցին ու գնղակա– հարեցին կոմիսարներին։ Ու–ում սովե– տական իշխանության վերականգնման համար պայքարին մասնակցեցին շատ հայեր, մարտերում աչքի ընկան հայերից կազմված գումարտակը (հրամանատար՝ Ի․ Մարտիրոսյան), զորավարներ Գայի, Գ․ Ոսկանյանի և Գ․ Իսախանյանի գըլ– խավորած զորամիավորումները։ Ու–ում սովետական իշխանության վերականգ– նումից հետո հայ գաղթականների գոր– ծերը դարձյալ հանձնվեցին Հայկ․ գոր– ծերի կոմիսարիատի ներկայացուցիչնե– րին։ Սովետական Ու–ի կառավարաթյա– նը միլիոնավոր ռուբլիների նպաստ տվեց հայերին, տեղավորեց աշխատանքի, ապա– հովեց բնակարանով ու հողով։ Բացվե– ցին հայկ․ դպրոցներ (Ւոսրկովում մի քանի տարրական և Ավերդլովի անվ․ միջնակարգ դպրոցը), մանկապարտեզ– ներ, գրադարաններ, ակումբներ՝ թատե– րական և երաժշտական խմբակներով։ Հրատարակվեցին թերթեր ու ամսագրեր․ «Կոմունիստ» (Կիև, 1919), «Հոսանք» (Օդեսա, 1918–19), «Կոմունայի զանգ», «Կոմունայի ձայն» (Աիմֆերոպոլ, 1921), ավելի ուշ՝ «Սոցարշավ» (Խարկով, 1933– 1935) ևն։ Կիևում հիմնադրված Արևելքի ժողովուրդների տանը գործում էին զա– նազան ազգ․ սեկցիաներ, այդ թվում և