ՈՒՀԱՆ, քաղաք Չինաստանում։ Հուբեյ նահանգի վարչական կենտրոնն է։ Կազ– մավորվել է 1953-ին, Հանկոու, Հանյան և Ուչան քաղաքների միավորումից։ 3,23 մլն բն․ (1982)։ Գտնվում է Հանշույ Ա Ցանցզի գեաերի միախառնման տեղում*․ Կարևոր տրանսպորտային հանգույց է, գետային խոշոր նավահանգիստ, ունի օդանավակայան։ Կան մետալուրգիական կոմբինատ, սննդի, թեթև արդյունաբերու– թյան ձեռնարկություններ, վագոնաշինու– թյուն, նավաշինություն, գյուղատնտ․ մե– քենաշինություն, էլեկտրատեխ․, քիմ․ և ցեմենտի արդյունաբերություն։ Արտադըր– վում են ծանր և տեքստիլ արդյունաբերու– թյան համար հաստոցներ, կաթսաներ, դարբնոցամամլիչային սարքավորումներ, մետաղե կառուցվածքներ, գնդառանցքա– կալներ։ Ու–ում է ՉԺՀ ԳԱ մասնաճյուղը։ Ունի ԳՀԻ–ներ, համալսարան, բուհեր։ 1957-ին Ցանցզիի վրա կառուցվել է երկ– հարկանի կամուրջ։ Ու․ հին քաղաք է։ Մ․ թ․ ա․ 1027–256-ին այստեղ կազմավոր– վել է ավան։ Մ․ թ․ 220–280-ին ժամանա– կակից Ու–ի տեղում կատարվել է ինտեն– սիվ քաղաքաշինություն։ XIII –XIV դդ․, Ցուան դինաստիայի օրոք, Ու․ դարձել է Հուբեյ նահանգի վարչական կենտրոնը։ 1938–45-ը Ու․ զավթել են ճապոնական զորքերը։ Ազատագրել է Չինական ժողո– վըրդա–ազատագրական բանակը, 1949-ին։
ՈՒՂԱՆՅ, էստակադ, վերգետնյա (վերջրյա) կամրջային կառույց, որը նա– խատեսված է տրանսպորտային միջոցնե– րի (հետիոտների) բացթողման, ինժենե– րական կոմունիկացիաների անցկացման, բեռնման–բեոնաթափման աշխատանքնե– րի ապահովման համար ևն։ Բաղկացած է մի շարք հենարաններից և թռիչքային շինություններից։ Ու–ի կառուցման համար որպես շինանյութ ծառայում են երկաթ– բետոնը, պողպատը կամ փայտը։ Կախ– ված նշանակումից, նյութից և տեղային պայմաններից՝ կիրառում են Ու–ի հեծա– նային, շրջանաձև, կամարաձև և այլ կոնստրուկցիաներ։
ՈՒՂՍՆՅՈՒՅՅ, վ ի ա դ ու կ, խոր ձորի, լեռնային կիրճի, ճահճային գետահովաի վրայով գցված՝ սովորաբար մեծ երկարու– թյան և բարձր հենարաններով կամուրջ։ Ու․ երբեմն կառուցում են բարձր լիրա– թմբերի փոխարեն, երբ վերջիններիս պատրաստումը տեխնիկապես և տնտեսա– պես աննպատակահարմար է։ Հենարան– ների բարձրության աստիճանական մե– ծացմամբ Ու–ները տարբերվում են ուղանց– ներից, որոնց հենարանների բարձրու– թյան փոփոխությունն աննշան է։ Ու–ները լինում են քարաշեն, բետոնե, երկաթբե– տոնե, մետաղե, ըստ կառուցվածքի՝ բազ– մաթռիչք կամարակապ, սակավ՝ հեծա– նային։ Քարաշեն Ու–ները հայտնի էին դեռևս Հին Հռոմում։ XIX դ․ վերջից քարե Ու–ները փոխարինվեցին մետաղե և եր– կաթբետոնե Ու–ներով։ Գրկ․ Փինաջյան Վ․ Վ․, Ավետիս– յ ա ն Ա․ Մ․, Կամրշաշինության զարգացումը Սովետական Հայաստանում, Ե․, 1983։
ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ, ճանապարհորդի գրա– ռումները՝ ուղևորության, այցելած երկըր– ների ու բնակչության, կենցաղի և հասա– րակական կյանքի վերաբերյալ։ Ու–ները բազմաբնույթ են (նկարագրող․, տեղե– կատու, գիտաճանաչող․, փիլ․, գեղար– վեստ․, արկածային ևն), կապված հեղի– նակի նպատակադրման հետ։ Անտիկ շըր– ջանի Ու–ները (Հերոդոտոսի, Ստրաբոնի, Տակիտոսի և այլոց գործերը) հիմնակա– նում ունեն պատմաաշխարհագր․, միջնա– դարինը (Մարկո Պոլոյի, Ա․ Կարպինիի, Վ․ Ռուբրուքի և այլոց երկերը)՝ առևտրա– ճանապարհորդական բնույթ։ Ծովային ճանապարհների և նոր աշխարհամասի վե– րաբերյալ մեծ թվով Ու–ներ (Ք․ Կոլումբո– սի նավամատյանը, Ամերիգո Վեսպուչիի նամակները, Ա․ Պիգաֆետայի օրագիրը են) ստեղծվեցին աշխարհագր․ մեծ հայտ– նագործությունների ժամանակաշրջանում (XV–XVI դդ․)։ XVII –XVIII դդ․ Ու–ները ստացան ծովային և ցամաքային արշա– վախմբերի (Ջ․ Կուկի, ժ․ Ֆ․ Լապերուզի, Վ․ Ի․ Բերինգի և ուրիշների) գրառումների և հաշվետվությունների բնույթ։ XIX դ․ գերակշռող էին ուղևորությունների փաս– տագր․ նկարագրությունները (Չ․ Դարվի– նի, Ֆ․ Նանսենի, Ռ․ Ամունդսենի, Ն․ Միկ– լուխո–Մակլայի և այլոց երկերը) և գրա– կան «ճանապարհորդական նոթերը» (Ցո․ Վ․ Գյոթեի «Իտալական ճանապար– հորդություն», Ա․ Ն․ Ռադիշչևի «ճանա– պարհորդություն Պետերբուրգից Մոսկվա», Ա․ Ա․ Պուշկինի «ճանապարհորդություն դեպի Արզրում» ti այլ գործեր)։ «ճանա– պարհորդական նոթերը» աստիճանաբար ընդգրկեցին հասարակական կյանքի հրա– տապ հարցերն ու երևույթները, դառնա– լով հրապարակախոսության տեսակ։ XX դ․ գերակշռող դարձավ վավերագր․ Ու․ (Թ․ Հեյերդալի, Ա․ Բոմբարի և այլոց եր– կերը)։ Ու․, որպես գրակ․ միջոց, հին ժամա– նակներից օգտագործվել է նաև գեղար– վեստ․ գրականության մեջ (Հոմերոսի և Վերգիլիոսի գործերում, իսլանդ․ և իռ– լանդ․ սագաներում, արաբ․ «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթների ժողովածուում, ասպետ, վեպերում և այլ երկերում)։ Երե– վակայական Ու․, որպես գրական պատու– մի եղանակ, XVI –XVII դդ․ իրենց փիլ․ և սոցիալ–ուտոպիստ․ վեպերում կիրառել են,Թ․ Մորը, Ֆ․ Բեկոնը, Ս․ դը Բերժըրա– կԸ, XVIII դ․՝ Դ․ Դեֆոն, Ջ․ Սվիֆթը և ուրիշները։ XIX դ․ գեղարվեստ․ Ու․ կի– րառում է գտել ռոմանտիզմի ներկայացու– ցիչներ Զ․ Բայրոնի («Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը»), Հ․ Մելվիլի («Մո– բի Դիկ») գործերում և արկածային գրա– կանությունում (Ռ․ Ատիվենսոնի, Հ․ Հագ– գարդի, ժ․ Վեռնի, Մայն Ռիդի և ուրիշ– ների երկերը)։ XX դ․ գեղարվեստ․ Ու–յա– նը բնորոշ է վավերագր․ հենքը (Ս․ Ցվայ– գի վիպակները, Վ․ Արսենևի «Դերսու Ուզալա» վեպը և այլ գործեր)։ Գեղար– վեստ․ Ու․ մեծ կիրառում ունի նաև գի– տաֆանտաստիկ գրականության մեջ։ Հայաստանի վերաբերյալ առաջին ուղե– գրական գործերը կարելի է համարել Հերոդոտոսի (մ․ թ․ ա․ V դ․) «Պատմության» և Քսենոփոնի (մ․ թ․ ա․ IV դ․) «Անաբա– զիսի» համապատասխան հատվածները։ Միջնադարյան Հայաստանն իրենց Ու–նե– րում ընդգրկել են արաբ․, XIII դարից՝ եվրոպ․ ճանապարհորդները (Վ․ Ռուբ– րուք, Մարկո Պոլո, Ռ․ Կլավիխո, Ա․ Տեկ– աանդեր, Ա․ Կոնաարինի, Ցա․ աորեյս, ժ․ Թավերնիե, Ա․ Ռոդես, ժ․ Շարդեն, ժ․ Վիլոտ, ժ․ Թուրնֆոր և ուրիշներ)։ Ուղեգրական բնույթ ունի նաև Հ․ Լինչի «Հայաստան» երկհատոր աշխատությու– նը։ Սովետական Հայաստանի վերաբեր– յալ Ու–ներ են գրել Մ․ Շահինյանը, Վ․ Գրոսմանը, Ա․ Բիտովը և շատ ուրիշ– ներ։ Հայ իրականությունում Ու–յան ժանրը երևան է եկել XIII դ․։ Հեթում պատմիչը (XIII դ․), լինելով Կիլիկյան Հայաստանի դեսպանը և հայկ․ զորքերի հրամանա– տարը մոնղ․ իլխանությունում, իր տեսած 14 արլ․ երկրների (Չինաստան, Հնդկաս– տան, Եգիպտոս, Մոնղոլիա ևն) վերաբեր– յալ գրել է տեղեկատու բնույթի «Պատմու– թիւն թաթարաց» երկը։ Մարւոիրոս Երզըն– կացին (XV դ․) և Սարգիս Աբեղան (XYI դ․) գրել են Արմ․ Եվրոպա կատարած իրենց ճանապարհորդությունից ստացած տպա– վորությունները։ Զաքարիա Ագուչեցու (XVII դ․) «Օրագրությունը» և Հովհաննես Ջուղայեցու (XVII դ․) «Հաշվետումարը» ունեն առետրաճանապարհորդ․ բնույթ։ Դասական Ու–յան նմուշ է Սիմեոն Լեհա– ցու (XVII դ․) «Ուղեգրությունը»։ XIX դ․ հայ Ու–յան լավագույն երկերից են Մ․ Թա– ղիադյանի «ճանապարհորդութիւն ի Հայս», Մ․ Րժշկյանի «ճանապարհորդու– թիւն ի Լեհաստան», Ն․ Սարգիսյանի «Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս», Գ․ Սրփսնձտյանքւ «Թորոս Աղբար», Մ․ Մի– րախորյանի եռահաաոր «Նկարագրական ուղևորություն» գործերը։ Գրկ․ Հակոբյան Հ․, Ուղեգրություն– ներ, հ․ 1, 6, Ե․, 1932–34։ Полиевктов М․ А․, Европейские путешественники XI11 – XVI11 вв․ по Кавказу, Тифлис, 1935; Хен- ниг Р․, Неведомые земли, пер․ с нем․, т․ 1–4, М․, 1961–63; Путешествия и геогра– фические открытия в XV–XIX вв․, М․–Д․, 1965․
ՈՒՂԵԾՐԱԿԱՅԱՆ, օդաչուավոր և ավտո– մատ տիեզերական թռչող ապարատ, որը տևականորեն գործում է երկրաշուրջ, լուս– նաշուրջ և միջմոլորակային ուղեծրերում։ Տիեզերագնացների Ու․ հասցնելն ու հեր– թափոխումն իրականացվում է տրանսպոր– տային տիեզերանավերով։ Ու․ օգտագործ– վում է բազմաթիվ գիտական և կիրառա– կան խնդիրների (տիեզերական տարածու– թյան, Երկրի և այլ մոլորակների ուսում– նասիրում, աստղաֆիզիկական հետազո– տություններ, ֆիզիկա տեխնիկական, բժշկակենսաբանական փորձեր, օդերե– վութաբանական դիտարկումներ, տարբեր տեխնոլոգիական պրոցեսների իրակա– նացում ևն) լուծման համար։ Մինչև 1986-ի մայիսը ուղեծիր են դուրս բերվել <Սա– յուտ> (7), <Սքարաբ> (1) և «Միր» (ՍՍՀՄ, արձակվել է 1986-ի վւետր․ 20-ին) Ու–ներ։
ՈՒՂԵԾՐԱՅԻՆ ՄՈՄԵՆՏ, միկրոմաս– նիկի շարժման քանակի մո– մենտ, մեխանիկական համակարգի վիճակը նկարագրող ֆիզիկական մեծու– թյուն։ Դասական մեխանիկայում այն սահմանվում է որպես մասնիկի г շառա– վիդ–վեկտորի և p=mv շարժման քանակի վեկտորական արտադրյալ՝ L=[rp]։ Ու․ մ․ ադիտիվ մեծություն է՝ համակարգի մո–