Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/245

Այս էջը սրբագրված չէ

եկեղեցին՝ ուղղափառ։ Ու–յան զարգացման ընթացքում առաջացել են 15 ինքնագլուխ (ավաոկեֆալ) եկեղեցիներ, որոնք «ըստ պատվի» աստիճանակարգվում են հետևյալ կերպ․ Կ․ Պոլսի, Ալեքսանդրիայի, Ան– տիոքի, Երուսաղեմի, ռուս․, վրաց․, սերբ․, ռում․, բուլղ․, Կիպրոսի,Հելլադայի (հուն․), ալբանական, լեհ․, չեխոսլով․ և ամեր․։ Սինայի, ֆին․ և ճապոն, ուղղափառ ինք– նավար եկեղեցիները գտնվում են համա– պատասխանաբար Երուսաղեմի, Կ․ Պոլսի և ռուս, եկեղեցիների իրավասության ներ– քո։ Ուղղափառ եկեղեցիները համաձայ– նեցնում են ընղհանուր եկեղեց․ նշանա– կության հարցերը (1961-ից համաուղղա– փառ խորհրդակցություններ են հրավիր– վում Հռոդոս կղզում), մասնակցում են էկումենյան շարժմանը։ Ուղղափառ եկե– ղեցիների քաղ․ կողմնորոշումները որոշ– վում են այն երկրների սոցիալ․ պայ– մաններով, որոնցում նրանք գործում են։ ՍՍՀՄ–ում գործող եկեղեցիները չեզոք դիրք ունեն սովետական իշխանության նկատմամբ, պայքարում են հանուն խա– ղաղության։ Ու–յան դավանաբանությունը, որը ձևա– կերպված է Նիկիայի ւոիեզերական ժո– ղով 325-ում ընդունած և Կ․ Պոլսի I տիեզե– րական ժողովում (381) լրացված հավա– աո հանգանակում, հիմնվում է Աստվա– ծաշնչի և Ս․ ավանդությունների (առաշին յոթ տիեզերական ժողովների որոշում– ներ, եկեղեցու հայրերի ստեղծագործու– թյուններ են) վրա։ Ու․ մերժում է հետա– գա տիեզերաժողովներում կաթոլիկական եկեղեցու ընդունած որոշումները և դոգ– մաները․ չի ընդունում սուրբ երրորդու– թյան դոգմայում «և որդուց» («filioque») հավելումը, Հռոմի պապի գերագահու– թյան և անսխալականության, քավարա– նի, Մարիամ Աստվածածնի «անարատ հղիանալու» և Մարիամի <երկինք համ– բարձվելու» դոգմաները, ինդուչգենցիա– ները են։ Ու–յան, ինչպես և կաթոլիկու– թյան, ծիսական հիմքում ընկած են յոթ խորհուրդները, որոնց կատարման մեջ կան որոշ տարբերություններ։ Ու–յան գլխ․ ժամերգությունը պատարագն է, պաշտա– մունքը կատարվում է ազգ․ լեզուներով։ Ու–յան պաշտամունքի անբաժանելի տար– րերից է պասը։ Ուղղափառ եկեղեցիների մեծ մասի օրացույցը կազմվում է հուլյան տոմարով։ Քահանաները պետք է ամուս– նացած լինեն (ընդ որում մեկ անգամ)։ Ու․ գլխավորապես տարածվել է Արլ․ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Հավատացյալ բնակչության մեջ ուղղա– փառները մեծամասնություն են կազմում Հունաստանում, Հարավսլավիայում, Ոու– մինիայում, Բուլղարիայում, Կիպրոսում։ ՍՍՀՄ–ում Ու–յան հետևորդները գերակըշ– ռում են ՈՍՖՍՀ–ի, Ուկրաինայի, Բելո– ռուսիայի, Վրաստանի հավատացյալների շրջանում։ Հայ և բյուզ․ միջեկեղեց․ հարաբերու– թյունները սկսվել են IV դ․։ 506–ի Դվինի եկեղեց․ ժողովում հայ եկեղեցին ընդու– նեց միաբնակությունը (տես Միաբնակ– ներ), որը դարձավ տարաձայնություննե– րի պատճառ։ Բյուզ․ որոշ կայսրեր (Մավ– րիկիոս, Կոստաս II և ուրիշներ) փորձել են միության հարցը լուծել բռնությամբ, մյուսները (Հերակլիոս, Մանուիլ I Կոմ– նենոս և ուրիշներ)՝ զիջումներով։ Հայ կրոն, և պետ․ գործիչները (Ներսես Շնոր– հալի, Ներսես Լամբրոնացի և ուրիշներ) գտնում էին, որ միությունը պետք է իրա– գործել ոչ թե բյուզ․ եկեղեցու հովանու ներքո, այլ յուրաքանչյուրի ինքնուրույ– նությունը պահպանելու պայմանով։ XIII դարից սկսած առաջին դիրք են մղվել հայ– կաթոլիկական հարաբերությունները։ Գրկ․ Ներսես Շնորհալի, Հայսա– տանյայց եկեղեցու հավատքի սահմանները, «էջմիածին», 1969, №2։ Каждая А․ П․, Возникновение и сущность православия, М․, 1968; Титов В․ Е․, Православие, 2 изд․, М․, 1974; Арутюнов а-Ф и д а н я н В․ А․, Армяне-халкидониты на восточных границах Византийской империи (XI в․), Е․, 1980․ Ա․ Սարգսյան

ՈՒՂՂԻՉ հ ո ս ա ն ք ի, փոփոխական հո– սանքը հաստատուն հոսանքի փոխակեր– պող հարմարանք։ Պարզագույն դեպքում փոփոխական հոսանքն ուղղվում է էլեկ– տրական վենտիչով։ Ըստ կիրառվող վեն– տիլների տեսակների Ու–ները լինում են էլեկտրա կոնտակտային, կենոտրոնային, գազատրոնային, տիրատրոնային, սնդի– կային, կիսահաղորդչային և տիրիստո– րային։ Ուղղման սխեմաները լինում են մ ի ա– կիսապարբերական և երկ– կիսապարբերական (տրանս– ֆորմատորի միջին կետը՝ «զրոն», դուրս բերված և կամրջակային)։ Ու–ի բոլոր սխեմաներն իրենց ելքում տալիս են հաս– տատուն ուղղության բաբախող լարում– ներ (հոսանքներ), որոնց բաբախման հաճախականությունը որոշվում է ուղղման սխեմայի տեսակով։ Բաբախումները վե– րացնեյու համար Ու–ի ելքում միացնում են ինդուկտիվա–ունակային կամ ռեզիստի– վա–ունակային զտիչներ (տես Էչեկտրա– կան զտիչ)։ Ու–ի հիմնական տարրերն են տրանս– ֆորմատորը (Տր), վենաիլը (Վ), հարթող զտիչը (С) և բեռնվածքը (Rp, սպառիչ)։ ա փոփոխական լարումը տրանսֆորմա– տորի միջոցով փոխակերպվում է սպառի– չի սնման համար անհրաժեշտ հաստատուն Ս = լարման մեծությամբ որոշվող Ս2 փո– փոխական լարման, որը տրվում է վենտի– լին։ Ս2 լարման դրական կիսաալիքում, երբ վենտիլը բաց է, բեռնվածքով հոսում է I հոսանք, և միաժամանակ լիցքավորվում է С կոնդենսատորը։ Ս2-ի բացասական կիսաալիքում վենտիլը փակ է, կոնդեն– սատորը լիցքաթափվում է բեռնվածքի վրա։ Այսպիսով, բաբախող հոսանքը հարթվում, միջինացվում է։ Միակիսապարբերական ուղղման սխե– ման (նկ․ 1, ա) օգտագործվում է փոքր հզո– րության Ու–ներում և այն դեպքում, երբ չի պահանջվում ուղղված հոսանքի հար– թեցման բարձր աստիճան։ Այս սխեմայի հիմնական առավելությունը պարզությունն է և քիչ թվով վենտիլները, թերությունը՝ ուղղված հոսանքի մեծ բաբախումները և վենտիլի բարձր հակադարձ լարումը (ունակային զտիչի դեպքում)։ Երկկիսապարբերական ուղղման սխե– մայում (նկ․ 1, բ) կիրառում են երկրորդա– յին փաթույթի միջին կետով տրանսֆոր– մատոր։ Վւ և Վ2 վենտիլներից յուրաքան– չյուրն աշխատում է ա լարման մեկ կի– սապարբերության ընթացքում, երբ նրան– ցից որևէ մեկի համար համապատասխան Սշ–ը դրական է։ Վենտիլների հաջորդա– կան աշխատանքի շնորհիվ բեռնվածքում ստեղծվում է հաստատուն ուղղության բա– բախող հոսանք՝ ա լարման հաճախակա– նությունից երկու անգամ մեծ հաճախակա– նությամբ, որի շնորհիվ հեշտանում է հար– թումը։ Երկկիսապարբերական ուղղման կա– մըրջակային սխեմայում (նկ․ 1, գ) օգտա– գործված տրանսֆորմատորը նախորդի Նկ․ 1․ միաֆազ հոսանքի ուղղման սխեմաներ, ա․ միակիսապարբերական, բ․ երկկիսապար– բերական՝ զրոն դուրս բերված, գ․ երկկիսա– պարբերական՝ կամրջակային համեմատ ունի երկու անգամ փոքր գա– լարների թվով երկրորդային փաթույթ։ ա (Ս2) լարման յուրաքանչյուր կիսապար– բերության ընթացքում միաժամանակ աշ– խատում են երկու վենտիլ։ Ուղղված լար– ման և հոսանքի միջին արժեքները, ինչ– պես նաև բաբախումների մեծությունն ու հաճախականությունը նույնն են, ինչ որ նախորդ սխեմայում։ Ու–ների նկարագրված սխեմաներն օգ– տագործվում են փոքր հզորության սպա– ռիչներում (կենցաղային ռադիոսարքա– վորումներում, ավտոմատիկայի համա– կարգերում ևն)։ Գոյություն ունեն Ու–ներ, որոնցում հոսանքի ուղղումից բացի կա– տարվում է ուղղված լարման բազմապատ– կում ։ Բազմապատկումով սխեմաները (նկ․ 2) սովորաբար կիրառում են բարձրա– Նկ․ 2․ Ուղղված լարման բազմապատկման սխեմա․ Ս0-ուղղված լարման միջին արժե– քը, Տր–տրանսֆորմատոր, C–կոնդենսա– տոր, Դ–դիող, Ut–սնող ցանցի լարում վոլտ տեղակայանքներում, որոնք նա– խատեսված են էլեկտրական մեկուսա– ցումների փորձարկման համար, ինչպես նաև ռենտգենյան տեղակայանքներում, էլեկտրոնային օսցիլոգրաֆներում ևն։ Եռաֆազ շղթաներում հզոր էլեկտրա– սարքերի սնման համար օգտագործում են եռաֆազ Ու–ներ։ Այդպիսի Ու–ներում տրանսֆորմատորի առաջնային փաթույ–