Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/246

Այս էջը սրբագրված չէ

թը միացվում է կամ եռանկյունաձև կամ աստղաձև։ Ըստ տրանսֆորմատորի երկ– րորդային փաթույթի ենթափաթույթների թվի տարբերում են եռաֆազ հոսանքի 3-, 6-, 12-, 18- և այլ ֆազանի միակիսա– պարբերական և կամրջակային Ու–ներ։ Ա․ Սիւ1ոնյան

ՈՒՂՂԻՉ–ԱՇԽԱՏԱՆՔ ԱՏԻՆ ԳԱՂՈՒԹ, ուղ– ղիչ–աշ խատան քային հիւՈււսրկի հիմնա– կան տեսակ ՍՍՀՄ–ում, որտեղ ւցաաիժը կրում են ազատազրկման դատապարտ– ված չափահաս դատապարտյալները։ Ոլ–ա․ գ–ները կոչված են լուծելու դատա– պարտյալների աշխատանքային դաստիա– րակության, հանրակրթական և մասնա– գիտական ուսուցման4, քաղաքական–դաս– տիարակչական աշխատանքի խնդիրներ ևն։ Պատժի կրումը անհատականացնելու, տարբեր կատեգորիայի դատապարտյալ– ների նկատմամբ պատժի տարբեր միջոց– ներ կիրառելու համար ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1985-ի դեկտ․ 5-ի հրամանագրով հանրապետությունում նախատեսված են Ու–ա․ գ–ների հետևյալ տեսակները՝ անզգուշությամբ հանցագոր– ծություններ կատարած անձանց գաղութ– բնակավայրեր, դիտավորյալ հանցագոր– ծություններ կատարած անձանց գաղութ– բնակավայրեր, հաստատապես ուղղման ճանապարհ բռնած անձանց գաղութ–բնա– կավայրեր, ընդհանուր ռեժիմի գաղութներ,, ուժեղացված ռեժիմի գաղութներ, խիստ ռեժիմի գաղութներ, հատուկ ռեժիմի գա– ղութներ։

ՈՒՂՂԻՉ–ԱՇԻԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, սոցիալիստական իրավունքի ճյուղ, որի նորմերը կարգավորում են քրեական պատ– ժի կրման և ուղղիչ–աշխատանքային ներ– գործության միջոցների (տես Ուղղիչ աշ– խատանքներ) գործադրման հետ առընչ– վող հասարակական հարաբերություննե– րը։ Ու–ա․ ի–ի ընդհանուր հիմքերն ամ– րապնդված են ՍՍՀ Միության և միութե– նական հանրապետությունների ոււլդիչ– աշխատանքային օրենսդրության հիմունք– ներով։ Պատիժների կիրառման կարգն ու պայմանները սահմանվում են միութենա– կան հանրապետությունների ուղղիչ–աշ– խատանքային օրենսգրքերով (տես Ուղ– ղիչ–աշխաաանքային օրենսգիրք ՀՍՍՀ) և ՄՄՀ Միության այլ օրենքներով։ Ու– ա․ ի–ի հիմնական նպատակը պատժի հետ դաստիարակչական աշխատանքը զուգորդելու միջոցով հանցագործություն– ների կանխումն ու վերացումն է։ Ու–ա․ ի․ սերտորեն առնչվում է քրեական և քրեա– կան դատավարական իրավունքների հետ, որոնք ծառայում են հանցագործություն– ների դեմ մղվող պայքարին։ Այն առընչ– վում է նաև ուղոիչ աշխատանքային ման– կավարժության և հոգեբանության հետ, որքանով պատժի հետ զուգորդվում է նաև հոգեբանական և մանկավարժական ներ– գործությունը։ *tԻ․ Արաբ յա՛ս

ՈՒՂՂԻՉ–ԱՇՒԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿ, ՍՍՀՄ–ում պետ․ հատուկ մարմին, որի վրա դրված է ազատազրկում նախատեսող պատժի կիրառումը։ Ուղղիչ–աշխատանքա– յին օրենսդրության հիմունքներով նա– խատեսված է Ու–ա․ հ–ի երեք տեսակ՝ ուղղիչ–աշխատանքային գաղութներ, բան– տեր և դաստիարակչական–աշխատանքա– յին գաղութներ։ Ազատազրկման դատա– պարտված չափահասները, որպես կա– նոն, պատիժը կրում են ուղղիչ–աշխատան– քային գաղութներում կամ բանտերում, անչավւահասները, մինչև 18 տարեկան դառնալը՝ դաստիարակչական–աշխատան– քային գաղութներում։ Ու–ա․ հ–ի տեսակը որոշվում է դատավճռով։ Ի․ Արաբյան

ՈՒՂՂԻՁ–ԱՇՒԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՍՍՀ, օրենսդրական, համակարգված ակտ, որը կարգավորում է ՀՍՍՀ–ում պատ– ժի կիրառման և կրման ընդհանուր սկըզ– բունքները, ազատազրկման, աքսորի, ար– տաքսման, առանց ազատազրկման ուղ– ղիչ աշխատանքների, պարտադիր աշ– խատանքի ներգրավումով պայմանական դատապարտվածների նկատմամբ ձեռ– նարկվող ուղղիչ աշխատանքային ներգոր– ծության կարգն ու պայմանները, այդ պատիժները կիրառող մարմինների աշ– խատանքային գործունեությունը։ ՀՍՍՀ առաջին Ու–ա․ օ․ ընդունվել է 1934-ին։ Գործող օրենսգիրքն ընդունվել է 1971-ի հուլիսի 7-ին՝ ՍՍՀ Միության և միութենա– կան հանրապետությունների ուղղիչ–աշ– խատանքային օրենսդրության հիմունքնե– րի (1969) հիման վրա և ուժի մեջ է մտել 1972-ի հունվ․ 1-ից (հետագայում կատար– ված լրացումներով և փոփոխություննե– րով)։ Օրենսգրքի I հատվածում սահման– ված են դատավճռով նշանակված պատժի կիրառման և կրման սկզբունքներն пь ընդ– հանուր դրույթները, II հատվածում՝ ազա– տազրկման ձևով նշանակված պատիժներն ի կատար ածելու պայմաններն ու կարգը, II–Ա հատվածում՝ դատապարտյալին պարտադիր կարգով աշխատանքի ներ– գրավումով ազատազրկման դատապարտ– ման և դատապարտյալին պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրից պայմանական ազատումն ի կատար ածելու կարգն ու պայմանները, III հատվածում՝ աքսորի, արտաքսման և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների ձևով նշանակված պատիժներն ի կատար ածելու կարգն ու պայմանները, IV հատվածում՝ պատիժը կրելուց ազատելու հիմքերը, ազատազըրկ– ման վայրից ազատված անձանց օգնու– թյուն ցույց տալու, նրանց նկատմամբ վերադիտում ու հսկողություն իրականաց– նելու կարգը, V հատվածում՝ դատապարտ– յալների ուղղման և վերադաստիարակ– ման գործին հասարակայնությանը մաս– նակից դարձնելու կարգն ու պայմանները։ Ի․ Արաբյան

ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ առանց ազատազրկման, ըստ սովետա– կան քրեական իրավունքի պատժատե– սակ, որը նշանակում է դատարանը երկու ամսից երկու տարի ժամկետով, և որի ըն– թացքում դատապարտյալի աշխատավար– ձի 5–20% գանձվում է հօգուտ պետու– թյան։ Դատապարտյալը պատիժը կրում է իր աշխատանքի վայրում կամ պատիժը տնօրինող մարմինների որոշմամբ՝ նույն բնակավայրի այլ մասում։ Ու․ ա․ նշանա– կում են այն դեպքում, երբ օրենքի սանկ– ցիայում նախատեսված է միայն այդ պատ– ժատեսակը, կամ երբ սանկցիան երկընտ– րելի է, սակայն, հաշվի առնելով հանցա– գործության բնույթն ու ամբաստանյալի անձը, դատարանը նպատակահարմար է գտնում դատապարտյալի նկատմամբ կի– րառել հասարակությունից մեկուսացում չպահանջող պատժատեսակ։ ՚ Ու․ ա–ով դատապարտվածների իրավունքները որո– շակիորեն սահմանափակվում են․ նրանք չեն կարող ազատվել աշխատանքից սե– փական նախաձեռնությամբ, չեն օգտվում հերթական արձակուրդի, հավելյալ աշ– խատավարձի իրավունքից ու այլ արտո– նություններից, Ու․ ա–ի ժամանակահատ– վածը չի մտնում ընդհանուր և անընդհատ ստաժի մեջ։ Եթե դատապարտյալը Ու․ ա․ կատարել է բարեխղճորեն, դատարանն իրավասում է հասարակական կազմակեր– պությունների կամ աշխատանքային կո– լեկտիվի միջնորդությամբ ուղղիչ աշխա– տանքների ժամանակը մտցնել դատա– պարտյալի ընդհանուր ստաժի մեջ։ Եթե դատապարտյալը խուսափում է Ու․ ա–ից, դրանք տնօրինող մարմինների միջնոր– դությամբ դատարանն իրավունք ունի փոխել նրա աշխատանքի տեղը։ Նոթ վայ– րում Ու․ ա–ից չարամտորեն խուսափող անձի նկատմամբ նշանակված Ու․ ա․ դա– տարանը կարող է փոխարինել ազատա– զրկմամբ նույն ժամկետով։ Քրեական իրավունքում կիրառվող Ու․ ա․ պետք է տարբերել վարչական իրավախախտման համար նախատեսված Ու․ ա–ից։ Ի․ Արաբյան

ՈՒՂՂՅԱԿՆԵՐ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ինքնաթիռի աերոդինամիկական մակերևույթներ, որոնք նախատեսված են կայունությունը և կառավարելիությունն ապահովելու հա– մար։ Սովորաբար գտնվում են ֆյուզելաժի պոչամասում, երբեմն էլ՝ ցռուկամասում։ Իրենց կառուցվածքով ուղղյակները նման են ինքնաթիռի թևին՝․ Տարբերում են հ ո– րիզոնական (նկ․ 1, ա)՝ երկայնա– Նկ․ 1․ ա․ ինքնաթիռի հորիզոնական, բ․ ուղ– ղաձիգ ուդդյակներ, /․ կայունարար, 2․ բարձ– րության ղեկ, 3․ ողնուց, 4, ուղղության ղեկ Նկ․ 2․ սլաքաձև ուղղյակներ կան կայունությունը և թռիչքի բարձրու– թյան կառավարումն ապահովող (կայու– նարար և բարձրության ղեկ) և ու ղ ղ ա– ձիգ (նկ․ 1, բ)՝ թռիչքի ուղղությունը պահպանող և փոփոխող (ողնուց և ուղղու– թյան ղեկ) Ու․ ի․։ Սլաքաձև թևով ռեակ– տիվ ինքնաթիռների ուղղյակները նույն– պես սլաքաձև են (նկ․ 2)։