Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/255

Այս էջը սրբագրված չէ

պենհագենի (1950–51), Քեմբրիջի (1951 – 1953, 1955–56) համալսարաններում, Կա– լիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ–ում (1953–55)։ 1956-ից կենսաբանություն է դասավանդել Հարվարդի համալսարա– նում (1961-ից՝ պրոֆեսոր)։ 1962-ից ԱՄՆ–ի պրեզիդենտի խորհրդատուն է գիտու– թյան գծով։ 1968-ից՝ Քոլդ–Սփրինգ–Հար– բորի (Նյու Ցորքի նահանգ) քանակական կենսաբանության լաբորատորիայի դի– րեկտոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են ԴՆԹ–ի կաոուցված– քի, ՌՆԹ–ի դերի (տես Նոէկւեինւսթթոէ– ներ) ուսումնասիրությանը սպիտակուցի կենսասինթեզի ժամանակ։ 1953-ին, Ֆ․ Բրիքի հետ միասին, առաջարկել է ԴՆԹ–ի տարածական կաոուցվածքի մո– դել («կրկնակի պարույր»), որի շնորհիվ հնարավոր դարձավ առաջ քաշել վարկած ԴՆԹ–ի ինքնավերարտադրման (ռեպլի– կացիա) մասին։ Ուսումնասիրել է նաե վիրուսների կառուցվածքը և դրանց դերը չարորակ նորագոյացությունների առա– ջացման ժամանակ։ Նոբելյան մրցանակ (1962, Ֆ․ Քրիքի, Մ․ Ուիչկինսի հետ միա– սին)։ Երկ․ Двойная спираль, М․, 1969․

ՈՒՈԼՊՈԼ (Walpole) Ռոբերտ, կոմս Օ ր– ֆ ո ր դ (1676–1745), անգլ․ պետ․ գոր– ծիչ։ 1701-ին ընտրվել է պառլամենտում վիգերի, կուսակցությունից։ 1706-ին մտել է կառավարության կազմի մեջ։ 1715-ին, Հաննովերյան դինաստիայի գահին նըս– տելուց հետո, Ու․ դարձել է գանձատան կանցլեր, իսկ 1721-ին գլխավորել է կառա– վարությունը։ Անց է կացրել լենդլորդերի և բուրժուազիայի շահերը պաշտպանող քաղաքականություն։ Ու–ի օրոք աննախա– դեպ չափերի է հասել քաղ․ կաշառակերու– թյունը։ Ու․ հրաժարվել է գաղութային պատերազմների քաղաքականությունից, որն առաջացրել է բուրժուազիայի առավել էքսպանսիոնիստական շրջանակների դժգոհությունը։ Իսպանիայի դեմ սկսված (1740) պատերազմում կրած անհաջողու– թյան պատճառով Ու․ պաշտոնաթող է եղել (1742)։ ՈհՈԼՏՈՆ (Walton) Էռնեստ Թոմաս Սին– տոն (ծն․ 1903), իռլանդացի ֆիզիկոս, Իռլանդիայի ԴԱ անդամ։ Սովորել է Դուբ– լինի և Քեմբրիջի համալսարաններում։ 1927–34-ին աշխատել է Կավենդիշի լա– բորատորիայում, 1934-ից՝ Դուբլինի հա– մալսարանում (1946-ից՝ պրոֆեսոր)։ Աշ– խատանքները վերաբերում են միջուկա– յին ֆիզիկային, արագացուցչային տեխ– նիկային և տիեզերական ճառագայթների ֆիզիկային։ Ջ․ Դ․ Կոկրոֆաի հետ նա– խագծել ու կառուցել է (1932) պրոտոննե– րի առաջին արագացուցիչը (կասկադային գեներատոր) և իրականացրել առաջին միջուկային ռեակցիան՝ լիթիումի թիրա– խը ռմբակոծելով մինչե 700 Մէվ էներգիա– յի պրոտոններով։ Նոբելյան մրցանակ (1951, Ջ․ Կոկրոֆտի հետ)։ ՈՒՈ4ԵՐ (Walker) Քրիստոֆեր (ծն․ 1942), անգլ․ պատմաբան։ 1971-ից ձեռնարկել է ժամանակակից Հայաստանի պատմության ուսումնասիրությունը, ճանապարհորդել է Հայաստանում (այցելել է Երևան, էջ– միածին, Լենինական, նաև Վան, Կարս, Անի)։ Հայաստանի վերաբերյալ հոդված– ներ է հրապարակել անգլ․ մամուլում, ինչպես նաև հայ–թուրք․ պատմ․ առնչու– թյուններին նվիրված հրապարակումներ ամեր․, եվրոպ․ գիտա–քաղ․ ամսագրե– րում։ Նշանակալից է «Հայաստան։ Ազգի վերապրումը» (1980) գիրքը, որը գրված է արխիվային հարուստ նյութերի հիման վրա (բաղկացած է 9 գլուխներից), բացա– հայտում է ու մերկացնում երիտթուրքե– րի հակահայկական քաղաքականության մութ ծալքերը։ Կովկասագետ Դ․ Մ․ Լան– գի հետ հրատարակել է «Հայերը» (1976) Գ1,քՈ1յ1ա։ кtԿիրակոս,ա–ս ՈՒՈՏ ԹԱՅԼԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1381, հակաֆեոդ․ գյուղացիական խոշոր ապստամբություն միջնադարյան Անգլիա– յում։ Բռնկել է ապրանքադրամական հա– րաբերությունների զարգացմամբ գյուղա– ցիական լայն շրջանների տնտ․ վիճակի վատթարացման, վարձու աշխատանքի ընդլայնման և դաժան «բանվորական օրենսդրության» կիրառման, Ֆրանսիա– յի դեմ Հարյուրամյա պատերազմ 1337– 1453-ի աղետալի հետևանքների, ինչպես նաև 1348–49-ին Անգլիայում տարածված ժանտախտի համաճարակի հետևանքով։ Ապստամբությունն սկսվեց 1381-ի մայի– սին, հվ–արլ․ էսսեքս և Քենտ կոմսու– թյուններում և արագորեն տարածվեց երկ– րի մեծ մասում։ Ապստամբության գլուխ կանգնեցին գյուղական արհեստավոր Ուոտ Թայլերը (որի անունով էլ անվան– վում է ապստամբությունը) և «ընչա– զուրկ քահանա» Ջոն Րոչը։ Հունիսի 14-ին Լոնդոնի Սայլ էնդ արվարձանում տեղի ունեցավ գյուղացիների հանդիպումը թա– գավոր Ռիչարդ II-ի հետ, որին ներկա– յացրին իրենց պահանջները (Մայլենդ– յան ծրագիր)։ Նրանք պահանջում էին ճոր– տատիրական իրավունքի և կոռի վերա– ցում, կայուն, ոչ մեծ դրամական ռենտա– յի սահմանում, առևտրի ազատություն և ներում ապստամբներին։ Թագավորը հար– կադրված բավարարեց ապստամբների պահանջները, որից հետո գյուղացիների մի մասը (առավելապես ունևոր և միջին) հեռացան Լոնդոնից։ Սակայն բազմաթիվ (չբավարարված) չքավոր գյուղացիներ պահանջեցին նոր հանդիպում թագավորի հետ։ Հունիսի 15-ին Սմիթֆիլդում (առևտր․ հրապարակ քաղաքի հս․) թագավորի հետ տեղի ունեցած երկրորդ հանդիպման ժամանակ ապստամբները ներկայաց– րին իրենց նոր՝ Սմիթֆիլդյան ծրագիրը, որն ավելի արմատական էր։ ճորտատի– րական իրավունքի և կոռի վերացման պահանջներից բացի, գյուղացիները պա– հանջում էին վերադարձնել ֆեոդալների կողմից զավթած համայնական հողահան– դերը, վերացնել «բանվորական օրենս– դրությունը», բռնագրավել և գյուղացինե– րին բաժանել եկեղեցական գույքը, ինչ– պես նաև վերացնել արտոնությունները և հավասարեցնել դասերը (ինչը ծրագրին տալիս էր քաղ․ բնույթ)։ Սակայն, Սմիթ– ֆիլդյան բանակցությունների ընթացքում Ուոտ Թայլերը նենգաբար սպանվեց, որից հետո ապստամբությունը պարտություն կրեց։ Զոն Բոլը և ապստամբության շատ շարքային մասնակիցներ մահապատժի ենթարկվեցին։ Չնայած պարտությանը, ապստամբությունը նշանակալիորեն արա– գացրեց ճորտատիրական կախումից անգլ․ գյուղացիների արդեն սկսված ազատա– գրումը և կոռային սիստեմի վերացումը։ Գ․ Քիչիմշյան

ՈՒՈՐԴԵՆ (Worden) Ալֆրեդ (ծն․ 1932), ԱՄՆ–ի տիեզերագնաց օդաչու, ռազմածո– վային ուժերի գնդապետ։ ԱՄՆ–ի ռազմ, ակադեմիան ավարտելուց (1955) հետո ստացել է ռազմ, գիտությունների բակա– լավրի, իսկ Միչիգանի համալսարանն ավարտելուց (1963) հետո՝ ավիացիայի և տիեզերական տեխնիկայի մագիստրոսի աստիճան։ Ծառայել է ԱՄՆ–ի ավիացիոն տարբեր զորամասերում։ ԱՄՆ–ի տիեզե– րագնացների խմբում է 1966-ից։ 1971-ի հուլիսի 26-ից օգոստ․ 7-ը, Դ․ Սկուոի և Ջ․ Իրվինի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլլոն–15» տիեզերանավով։ Ու․ լուսնաշուրջ ուղեծ– րում մնացել է 145 ժ 15 ր, առաջինը (Երկ– րից 315 հզ․ կմ հեռավորության վրա) դուրս եկել բաց տիեզերք (18 ր տևողու– թյամբ)։

ՈՒՈՐՖ (Whorf) Բենջամին Լի (1897– 1941), ամեր․ լեզվաբան, հնագետ։ Հե– տազոտել է լեզվի և մտածողության խըն– դիրը, ուսումնասիրել ամեր․ հնդկացիա– կան և սեմական լեզուները։ Ձևակերպել է լեզվաբանական հարաբերականության հիպոթեզը (Սեպիր–Ուորֆի հիպոթեզ)։ Ու․ առաջինն է լեզվում սահմանազատել ակնհայտ և թաքուն քերականական կար– գերը։ Ու–ի հայացքներին անդրադարձել է Դ․ Բրուտյանը, որը Սեպիր–Ուորֆի հիպոթեզին հակադրել է լեզվաբանական լրացչության սկզբունքը։ Երկ․ The Phonetic Value of Certain Cha– racters in Maya Writing, Camb․ (Massachu– setts), 1933; Language Thought and Reality, 2 ed․, Camb․ (Massachusetts), 1966․ Գրկ․ P ր ու in յ ա ն Գ․ Ա․, Փիլիսոփայու– թյուն և լեզու, Ե․, 1972։

ՈՒՉԷԼԼՈ (Uccello, իսկականը՝ դի Դ ո– ն ո, di Dono) Պաոլո (1397–1475), իտա– լացի նկարիչ։ Քւ1ատրոչենտոյի շրջանի Ֆլորենցիայի դպրոցի ներկայացուցիչ։ Կրել է Դոնատելլոյի, Ֆ․ Բրունելլեսկիի, Մազաչչոյի և Լ․ Դիբերտիի (որի արվես– տանոցում սովորել է 1407–14-ին) ազդե– ցությունը։ Ֆլորենցիայից բացի ստեղծա– գործել է Վենետիկում (1425–30), Պա– դուայում (մոտ 1447) և Ուրբինոյում (1465–68)։ Գոթական ձևերի նկատմամբ հակումը Ու–ի ստեղծագործության մեջ արտասովոր կերպով զուգորդվել է նոր ռեալիստ, արվեստի պրոբլեմներով հրա– պուրվելու հետ։ Ձգտելով գեղարվեստա– կան կերպարների ու գիտ․ տվյալների օր– գանական միավորմանը, Ու․ ուսումնա– սիրել է բույսերը, գազաններին, թռչուն– ներին, տարածությունը կազմակերպել է մաթեմատիկական հեռանկարի օրենքնե– րով։ Ու–ի գործերից են՝ ժամանակակից– ների հերոսական դիմանկարներ [«Կոն– դոտյեր Զ․ Ակուտո» (Ֆլորենցիայի տա– ճարի որմնանկար, 1436)], Սան Ռոմա– նոյի ճակատամարտի դրվագներով 3 դի– նամիկ, հնչեղ գույներով նկարները, որոնք նոր ժամանակների եվրոպ․ արվեստի մարտանկարչության ժանրի նախօրինակ– ներից են (1450-ական թթ․ կես, Ազգ․