Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/260

Այս էջը սրբագրված է

թյունը ապահովելու նպատակով գործում է Ու․ թ–ի պետ․ համակարգ, որը ֆինանսավորվում է պետ․ բյուջեից։ Կապիտ․ երկրների ուս․ հաստատությունների Ու․ թ․ գոյանում է պետության, մոնոպոլիաների, բարեգործական ընկերությունների, մասնավոր անձանց միջոցներից։ Պետ․ Ու․ թ․ տրվում է որոշակի պահանջներ բավարարող (այդ թվում՝ քաղ․ «բարեհուսություն», կրոն, դավանանք են) սակավաթիվ ուսանողների, առանձնահատուկ նշանակություն ունեցող մասնագիտությամբ սովորողներին, ինչպես նաև խիստ կարիքավորներին։ Ու․ թ․ տրվում է ուսանողների 30–40%–ին։ Թոշակ ստացողները ուսման վարձից չեն ազատվում։

 ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ուսանողների պայքարը հանուն իրենց շահերի պաշտպանության  , ինչպես նաև նրանց մասնակցությունը ընդհանուր քաղ․ պայքա– րին։ XIX դ․ 1-ին կեսին Արմ․ Եվրոպայի երկրներում ուսանողների հասարակական գործունեությունը դարձել էր հասարակական քաղ․ կյանքի կարեոր գործոն, իսկ 2-րդ կեսին արդեն ուսանողության առաջավոր ներկայացուցիչներն սկսել են անցնել բանվոր դասակարգի կողմը։ Ուսանողության մեծ մասը, սակայն, չէր մասնակցում բանվ․ շարժմանը, իսկ նրա որոշ շրջաններում տարածվում էին հետադիմական–նացիոնալիստական գաղափարներ։ Հատկապես XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին հեղափոխական–դեմոկրատական շարժմանը ակտիվորեն ներգրավվեց Ռուսաստանի ուսանող երիտասարդությունը։ XIX դ․ վերջին փորձեր են արվել ստեղծել միջազգային ուսանող, հեղափոխ․ շարժման միասնական կենտրոն։ Տարբեր երկրների սոցիալիստ, ուսանողների միջե կապեր հաստատելու և ամրապնդելու նպատակով սոցիալիստ ուսանողների ժնեի միջազգային կոնգրեսն (1893) ստեղծել Սոցիալիստ․ ուսանողների միջազգային քարտուղարություն։ Պատանեկան սոցիալիստ․ կազմակերպությունների Շտուտգարտի միջազգային կոնֆերանսում (1907) հիմնվել է Երիտասարդության սոցիալիստ, ինտերնացիոնալը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) շատ սոցիալիստ ուսանողներ վճռականորեն հանդես են եկել II Ինտերնացիոնալի ղեկավարների սոցիալշովինիզմի դեմ։ Հոկտեմբերյան հեղափոխության (1917) ազդեցությամբ համաշխարհային հեղափոխ․ վերելքն ուժեղացրել է ուսանողության շերտավորումը։ Նրա լավագույն ներկայացուցիչները մասնակցել են հեղափոխ․ պայքարին, հեղափոխ․ երիտասարդական առաջին կազմակերպությունների ստեղծմանը, որոնք միավորվել են Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալ մեջ։ Սակայն, կապիտ․ երկրների ուսանողների մեծ մասը կանգնել է բուրժ․ դիրքերում, նրանց մի մասը հանդես է եկել բուրժ․ պառլամենտարիզմի պաշտպանությամբ, մյուս մասը ենթարկվել է ծայրահեղորեն աջ, հետադիմական նացիոնալիստական տարրերի ազդեցությանը։ 1930-ական թթ․ կեսերին, հակաֆաշիստ, պայքարում տարբեր երկրների ուսանողների ուժերը միավորվելուն նպաստել են համաշխարհային ուսանողական միջազգային կոնգրեսը (Բրյուսել, 1934), սոցիալիստ ու կոմունիստ ուսանողության միջազգային կոնգրեսը (Փարիզ, 1937), ուսանողական այլ հավաքներ, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) էլ ավելի է ամրապնդվել տարբեր երկրների առաջադեմ ուսանողության ինտերնացիոնալ համերաշխությունը։ Հարյուր հազարավոր ուսանողներ, զենքը ձեռքներին, ռազմաճակատներում կամ Դիմադրության շարժման շարքերում պայքարել են ֆաշիզմի դեմ։ 1941-ի Լոնդոնի ուսանողական հանդիպումներում որոշվել է նոյեմբ․ 17-ը հայտարարել ուսանողների միջազգային օր՝ ի պատիվ չեխ ուսանողների 1939–ի նոյեմբ․ հակաֆաշիստ, ելույթների։ 1942-ին և 1943-ին ԱՄՆ–ում տեղի են ունեցել հակաֆաշիստ ուսանողների միջազգային կոնֆերանսներ։ 1946-ին Պրագայում կայացել է Ուսանողների միջազգային միության (ՈԻՄՄ) հիմնադիր կոնգրեսը։ Նորաստեղծ կազմակերպության մեջ միավորվել են 35 ազգ․ միություն (այդ թվում ՍՍՀՄ ուսանողական խորհուրդը), որոնք ներկայացրել են 2,5 մլն ուսանողների։ ՈԻՄՄ–ը ակտիվորեն պայքարում է հանուն խաղաղության, ընդդեմ պատերազմի, իմպերիալիզմի ու գաղութատիրության, բարձրագույն դպրոցի ռազմականացման, հանուն կրթության դեմոկրատացման, ուսանողների կյանքի ու ուսման պայմանների բարելավման։ Սոցիալիստ, երկրներում Ու․ շ․ տնտ․ ու մշակութ․ վերելքի, խաղաղության ու սոցիալ․ առաջընթացի համար աշխատավորության պայքարի անբաժան մասն է։ ՍՍՀՄ–ում և սոցիալիստ․ մյուս երկրներում ուսանող երիտասարդությունն անմիջական մասնակցություն է ունենում բուհերի կառավաոմանո․ հասարակական և ԴՀ մեծ աշխատանք է կատարում գիտատեխ․ ընկերություններում, ուսանողական գիտ․ ընկերություններում, կոնստրուկտորական բյուրոներում, ակտիվորեն մասնակցում է ժողտնտ․ համար կարեոր նշանակություն ունեցող օբյեկտների կառուցմանը (ուսանողական շինարարական ջոկատներ՝ ՍՍՀՄ–ում, բրիգադավարական շարժումը՝ Բուլղարիայում, «Ֆրոյնդշաֆտ» բրիգադները՝ ԴԴՀ–ում են)։ Միջազգային Ու․ շ․ խաղաղության, միջազգային անվտանգության, ժողովուրդների բարեկամության համար պայքարի ակտիվ մասնակից է։ Աշխարհի շատ երկրներում ուսանողները հանդես են գալիս միջուկային զենքի վերացման օգտին, պահանջում են վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով, նպաստում են ազգային–ազատագր․ շարժումների զարգացմանը, իրենց համերաշխությունն են հայտնում Նիկարագուայի, Սալվադորի, Չիլիի և այլ երկրների աշխատավորության հայրենասիրական պայքարին։ Գրկ․ Маркс К․ и Энгельс Փ․, О молодежи, М․, 1972; Ленин В․ И․, О молодёжи, М․, 1970; Всесоюзный слёт сту– дентов, М․, 1972; Баталов Э․ Я․, Фило– софия бунта, М․, 1973; Гусятников П․ С․, Революционное студенческое движе– ние в России 1899–1907, М․, 1971; Пешни- ков В․ В․, В․ И․ Ленин и студенческое движение в России, М․, 1973․
    ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ (ՈՒՇՋ)
ՍԱՀ Մ–ում, ամառային արձակուրդների շրջանում ժող․ տնտեսության շինարարական, ագիտացիոն պրոպագանդիստական, կուլտուր–մասսայական և շեֆական այլ աշխատանքներ կատարելու համար կամավոր միավորված ուսանողական աշխատանքային կոլեկտիվներ։ Առաջին ջոկատները կազմակերպվել են 1959-ին։ ՈԻՇՋ ապագա մասնագետներին օգնում են գործնականում կիրառելու բուհում ձեռք բերած գիտելիքները, հմտանալու կազմակերպական աշխատանքում, կուտակելու հաս․քաղ․ գործունեության փորձ, կոմունիստական վերաբերմունք ձեավորում աշխատանքի նկատմամբ։ Հայաստանում ՈԻՇՋ կազմակերպվել են 1965-ին։ Նույն տարում 200 հայ ուսանողներ աշխատել են Ղազախ․ ՍՍՀ Ուրալի մարզում։ 1984-ին Միության մարզերում, երկրամասերում և հանրապետության կառույցներում աշխատեք են 160 հզ․ հայ ուսանողներ, կատարել 510 մլն ռ․ շինարարական և այլ բնույթի աշխատանքներ։ ՀՍՍՀ ՈԻՇԶ–ի ուժերով շահագործման է հանձնվել 1278 օբյեկտ։ Ուսանողները մասնակցել են երկրի ժող․ տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի շարք կառույցների շինարարական աշխատանքներին (ԲԱՄ, Ստարի Օսկոլի մետալուրգիական գործարան, Էկիբաստուզի ջէկ, Բրատսկի հէկ, Արփա–Սեան ջրատար, Երեանի մետրոպոլիտեն, Մասիս–Նուռնուս, Իջևան–Հրազդան երկաթուղի, «Զվարթնոց» օդանավակայան, Ծիծեռնակաբերդի մարզահամալիր են)։ Մեծ է նրանց ավանդը Ռուսաստանի ոչսևահողային գոտու յուրացման գործում։ Շուրջ 1500 հայ ուսանողներ աշխատել են սոցիալիստ․ երկրների (Լեհաստան, Հունգարիա, Չեխոսլովակիա, ԴԴՀ են) շինարարություններում։ 1983-ին Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի ՈԻՇ ջոկատը Գագարին քաղաքում սոցիալիստական մրցության հաղթող է ճանաչվել և արժանացել ՀամԼԿԵՄ Կենտկոմի փոխան–ցիկ կարմիր դրոշի։ Հանրապետության ՈԻՇՋ ի 47 ղեկավարներ և մասնակիցներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով։                           Կ․ Պողոսյան
    ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՈՒՄՄ),
ուսանողական կազմակերպությունների միջազգային միավորում։ Հիմնադրվել է 1946-ին, Պրագայում, Ուսանողների համաշխարհային կոնգրեսում։ Կանոնադրության համաձայն ՈԻՄՄ–ի նպատակն է ուսանողների շահերի պաշտպանությունը, պայքարը հանուն խաղաղության և միջազգային անվտանգության, ընդդեմ իմպերիալիզմի, գաղութատիրության ու նեոգաղութատիրության, հետադիմության, ֆաշիզմի և ռասայականության, հանուն ազգ․ ազատագրության, սոցիալ․ առաջադիմության և կրթության դեմոկրատականացման։ 1984-ի վերջին ՈԻՄՄ–յան մեջ ընդգրկված էր 115 ուսանողական կազմակերպություն՝ 111 երկրից։ ՈԻՄՄ–ում սովետական ուսա–