Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/266

Այս էջը սրբագրված չէ

նացվում են հաշվողական տեխնիկայի միջոցներով՝ թվանշանային կամ անալոգային հաշվողական մեքենաներով կամ էլ հիբրիդային հաշվողական համակարգերով։ Առավել մանրամասն է ուսումնասիրված պատկերների ճանաչման, նույնացման, ֆիլտրման և կառավարման Ու․ ա․ հ․։

ՈՒՍՈՒՑՈՒՄ, գիտելիքների, հմտությունների և կարողությունների հաղորդման ու յուրացման ճանաչողական պրոցես, մարդուն կյանքի և աշխատանքի նախապատրաստելու հիմնական միջոց։ Ու–ման ընթացքում իրականացվում են կրթության ու դաստիարակության նպատակները։ Գիտելիքների ձեռքբերման հիմնական ուղին Ու․ է4 տարբեր բնույթի ուս․ հաստատություններում։ Ու․ իրականացվում է նաև ընտանիքում, աշխատանքային միջավայրում, կենցաղում և այլ ոլորտներում։ Ու–ման կարեոր միջոցներից է նաև ինքնակրթությունը։ Ու–ման մարքս–լենինյան տեսությունը սկզբունքորեն տարբերվում է պեդոցենտրիստական բուրժ․ տեսությունից, որը քարոզում է հասարակության դասակարգային կառուցվածքից անկախ ապաքաղաքական Ու․։ Դասակարգային հասարակության մեջ Ու․ դասակարգային բնույթ է կրում, նրա նպատակն է հասարակության անդամների մեջ ձևավորել քաղ․, փիլ․, իրավական, բարոյական հայացքների որոշակի համակարգ։ Տիրապետող դասակարգերը գաղափարական նկատառումներով սահմանափակում են աշխատավորության ընդհանուր կըրթական մակարդակը։ Սոցիալիզմի պայմաններում նման սահմանափակում չկա։ Ու–ման բովանդակությունն ու բնույթը պայմանավորված են հասարակության նյութական և մշակութային զարգացման մակարդակով։ Մարդկային հասարակության զարգացման բոլոր փուլերում Ու–ման նպատակներն ու բովանդակությունը, նրա կազմակերպումն ու մեթոդները փոփոխել ъм աւյյալ Փուլի գաղափարներին հա– t/ապաաասխան (տես Մանկավարժություն)։ Արդի գիտատեխ․ առաջընթացի պայմաններում առաջացել է Ու–ման բովանդակության, ձևերի, մեթոդների և միջոցների մշակման անհրաժեշտություն, որոնք համապատասխան են սոցիալ․ նոր պահանջներին, ինչպես նաև սովորողների հնարավորություններին և պահանջմունքներին։ Ու–ման և դաստիարակության պրոցեսում ձևավորվում է անձնաւխրության աշխարհայացքը, բարոյական հատկանիշներին զուգընթաց զարգանում ընդունակությունները։ ՍՍՀՄ–ում և սոցիալիստ, մյուս երկրներում Ու–ման տեսության մեթոդաբանական հիմքը իմացության մարքս–լենինյան տեսությունն Է։ Տարիքայինին զուգահեռ Ու–վան ընթացքում երևան են գալիս անհատական առանձնահատկություններ, որոնք հաճախ տարիքայինից ավելի ցայտուն են արտահայտվում։ Ու–ման գործունեության ընթացքում իբրև հիմնական տարրեր հանդես են գալիս ճանաչողական գործողությունները (ըմբըռնողական, մտածողական, գործնական)։ Ու–ման պրոցեսը տարբեր դիրքերից են դիտում հոգեբաններն ու մանկավարժները։ Առաջինները ձգտում են Ու–ման տեսության մեջ ներդնել կիբեռնետիկայի և մաթ․ տրամաբանության հիմնական հասկացությունները, մասնավորապես ալգորիթմի հասկացությունը, իսկ մանկավարժները Ու–ման պրոցեսը մեկնաբանում են «մտավոր գործողությունների տեսության» լույսի տակ, ըստ որի գիտելիքները կարող են յուրացվել միայն գործողությունների որոշակի համակարգի իրականացմամբ՝ նախ նյութական, ապա «նյութականացված» ձևով, աստիճանաբար փոխակերպվելով ներքին, մտավոր գործողությունների։ Ու–ման ժամանակակից փուլում կարևոր նշանակություն են ստանում ծրագրավորված, դիֆերենցված (շերտավորված), պրոբլեմային դժվարության մակարդակով, օպտիմալացված Ու–ման ձևերը։ Դպրոցական ռեֆորմը (1984) պահանջում է Ու․ միացնել արտադրությանը, կաւոարելագործել սովորողների աշխատանքային դաստիարակությունը։ Ու–ման նպատակների համեմատ է որոշվում նրա բովանդակությունը, որն արտացոլված է ուս․ պլաններում ու ծրագրերում, դասագրքերում և այլ ձեռնարկներում։ Գոյություն ունեն Ու–ման կազմակերպման տարբեր համակարգեր՝ անհատական Ու․, անհատական–բրիգադային Ու․, դադասարանային Ու․, կուրսային Ու․, առարկայական–կուրսային Ու․, դասախոսական, սեմինարային Ու․ ևն, որոնք նպաստում են սովորողների իմացական ունակությունների դաստիարակմանն ու զարգացմանը։ Գրկ․ Сеченов И․ М․, Избр․ произв․, т․ 1, М․, 1952; Выготский Л․ С․, Избр․ психологические исследования, М․, 1956; Данилов М․ А․, Процесс обучения в советской школе, М․, 1960; Оконь В․, Основы проблемного обучения, М․, 1968; Скаткин М․ Н․, Совершенствование процесса обучения, М․, 1971; Щукина Г․ И․, Проблема познавательного интереса в педагогике, М․, 1971; Давидов В․ В․, Виды обобщения в обучении, 1УГ․, 1972 Проблемы социалистической педагогики, М․, 1973; Махмуто М․ И․, Проблемное обучение, М․, 1975; Бабанский К)․ К․, Поташник М․ М․, Оптимизация педагогического процесса, 2 изд․, перераб․ и доп․, Киев, 1984․

ՈՒՎԱՐՈՎ Ալեքսեյ Աերգեեիչ (1825–1884), ռուս հնագետ։ Կոմս Ս․ Ս․ Ուվարովի որդին։ Եղել է Ռուս, հնագիտ․ ընկերության, Մոսկվայի հնագիտ․ ընկերության և Պատմության թանգարանի (Մոսկվա) հիմնադիրներից, Ռուսաստանում հնագիտ․ համագումարների կազմակերպիչներից։ 1851–54-ին Վլադիմիրի ու Մոսկվայի նահանգներում պեղել է դամբարանաբլուրներ։ 1853–54-ին պեղումներ է կատարել Օլվիայում, իյերսոնեսում, Սկյութական Նեապոլսում։ Հայտնաբերել է հինքարեդարյան և Վոլով նորքարեդարյան կայաններ։ 1880-ի աշնանը հնագիտ․ ուսումնասիրություններ է կատարել Արմավիրում, որի որոշ կառույցներ համադրել է Գառնիի ամրոցի ու տաճարի, ինչպես նաև հայկ․ վաղ միջնադարյան մի շարք հուշարձանների հետ։ Ու․ չի նկատել Արմավիրի ուրարտ․ ծագումը։ Չնայած պեղումների սիրողական բնույթին, Ու․, իբրև գիտության կացմակերպիչ, զգալի դեր ունի ռուս, հնագիտության զարգացման գործում։ Նրա հիմնական աշխատությունն Է՝ «Ռուսաստանի հնագիտությունը։ Քարային ժամանակաշրջան» (հ․ 1–2, 1881)։ Մ․ Մեչքոնյան

ՈՒՎԵՐՏՅՈՒՐ, տես Նախերգանք։

ՈՒՏԱՄԱՐՈ Կիտագավա (1753–1806), ճապոնացի նկարիչ, փայտի վրա գունավոր փորագրանկարների վարպետ։ Հարել է Ուկիյո–է դպրոցին։ Ստեղծագործել է էդոյում։ Ստեղծեւ է արհեստավորների կյանքը պատկերող նկարներ, բնանկարներ, բուս, ու կենդան, աշխարհի պատկերներ («Գիրք միջատների մասին» փորագրանկարների ալբոմը, 1788 ևն), սակայն հռչակվել է Ցոսիվարա թաղամասի հեյշաներին նվիրված գործերով («Յոսիվարայի կանաչ տների տարեգիրք» փորագրանկարների ալբոմը, 1804)։ Հմտորեն օգտագործելով թղթի սպիտակ մակերեսի դեկորատիվ հնչեղությունը՝ կանանց դիմանկարներում Ու․ առանձնահատուկ նրբությամբ է արտահայտել բնորդի հոգեվիճակը։ Ու–ի բանաստեղծական արվեստը կարևոր դեր է խաղացել ճապոն, փորագրանկարների նկատմամբ XIX դ․ վերջին եվրոպացիների հետաքրքրությունն արթնացնելու գործում։ Պատկերազարդումը տես 272-րդ էջից հետո՝ ներդիրում։

ՈՒ ՏԱՆ (1909–1974), բիրմացի պետ․ գործիչ և դիվանագետ։ 1947–56-ին զբաղեցրել է կառավարական տարբեր պաշտոններ։ 1957–1961-ին՝ Բիրմայի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ–ում։ 1961-ի նոյեմբեր -1962-ի նոյեմբերին կատարել է ՄԱԿ–ի գլխ․ քարտուղարի պարտականությունները, 1962–71-ին՝ ՄԱԿ–ի գլխ․ քարտուղար։ Ու Տ․ հանդես էր գալիս խաղաղ գոյակցության քաղաքականությանն աջակցելու, վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելու օգտին։ Բազմիցս այցելել է ՍՍՀՄ։ Բիրմայի ետպատերազմյան տարիների պատմության, Ազգերի լիգայի վերաբերյալ գրքերի հեղինակ է։ Եղել է Մոսկվայի պեա․ համալսարանի և ԱՄՆ–ի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր։

ՈՒՏԱՐ ՊՐԱԴԵՇ, նահանգ Հնդկաստանի հս–ում, Գանգեսի և նրա վտակ Զամնայի ավազանում։ Տարածությունը 294 հզ․ կմ2 է, բն․՝ 110,9 մլն (1981)։ Վարչական կենտրոնը՝ Լակհնաու։ Նահանգի մակերևույթի մոտ 4/5-ը գրավում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրը, մնացած մասը՝ Հիմալայները։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Հաճախակի են երաշտները, ամառային հեղեղումները։ Ու․ Պ․- հողագործական շրջան է։ Գլխ․ ոռոգիչ կառույցներն են Վերին– ու Ստորինգանգեսյան և Սարդայի ջրանցքները։ Մշակում են բրինձ, ցորեն, ընդավորներ, գարի, կորեկազգիներ, կարտոֆիլ, շաքարեղեգ, ձիթաբույսեր, բամբակենի, ջութ։ Արդյունաբերության հիմքը գյուղատնտ․ հումքի վերամշակումն է։ Կարեվոր ճյուղերն են սննդի (գլխավորապես շաքարի, տալիս է Հնդկաստանում շաքարեղեգից ստացվող շաքարի ավելի քան 1/2-ը), կա շվի՜կ ոշիկի, տեքստիլ արդյունաբերությունը։ Կան թղթի, ծխախոտի, ճշգրիտ սարքերի, էլեկտրասարքավորումների (կառուցվել է ՍՍՀՄ աջակցությամբ)