լիսի միջին ջերմաստիճանն ամենահս․ շրջաններում 9– 10°C է, ամենահվ․ շրջան– ներում՝ 19–20°C։ Տեղումների բաշխման վրա մեծ ազդեցություն ունի ռելիեֆը։ Ու–ի արմ․ լանջերին տարեկան տեղում– ները 150–300 մմ–ով ավելի են, քան նույն լայնության արլ․ լանջերին։ Մերձբևեռային և Հս․ Ու–ների մերձ– ջրբաժանային մասում տարեկան տեղում– ները մինչև 1000 մմ են (ամենաշատը Ու–ում), որտեղ էլ ձնածածկույթի հաստու– թյունը հասնում է մինչև 90 սմ–ւ։ Հվ․ Ու–ի լեռնաշղթաների մասում և արմ․ լանջին տարեկան տեղումները 650–750 մմ են, արլ․ լանջին և հս․ շրջաններում՝ 500– 600 մմ, հվ–ում՝ մինչև 300–400 մմ։ Ցն– դումներ լինում են գլխավորապես ամռա– նը։ Գետերը պատկանում են Հս․ սառուց– յալ օվկիանոսի (Պեչորա, Տոբոլ, Իսեւո, Տուրա, Լոզվա, Հս․ Սոսվա) և Կասպից ծովի (Կամա, Ուրալ) ավազաններին։ Արմ․ լանջի գետերը (հատկապես Հս․ Մերձբևեռային Ու–ում) ավելի ջրառատ են։ Սնումը ձնաանձրևային է։ Առավել խոշոր լճերը գտնվում են Միջին և Հվ․ Ու–ների արլ․ լանջերին (Տավատույ, Ար– գազի, Ուվիլդի, Տուրգոյակ ևն) ։ Ամենա– խոր լիճը Մեծ Շչուչյեն է (մինչև 136 մ)։ Բևեռային Ու–ում կան սառցադաշտային ծագման ոչ մեծ, Միջին Ու–ի արմ․ լանջին՝ կարստային լճեր։ Գետերն ու լճերն օգ– տագործվում են ջրամատակարարման և տրանսպորտի համար։ Կամա, Բելայա, Չուսովայա գետերը նավարկելի են ստո– րին հոսանքներում։ Շատ գետեր լաստա– ռաք և լի են։ Ու–ում արտահայտված են տափաստա– նային, անտառային և մերկասարերի (գո– լեցային) լանդշաֆտները։ Առավել տա– րածված են անտառային լանդշաֆտները, որոնք արմ–ում ներկայացված են եղևնու և եղրևանու մութասեդնատերևավոր լեռ– նատայգային անտառներով, արլ–ում՝ սո– ճու, կվենու և կեչու լուսավոր անտառնե– րով։ Հվ․ Ու–ում տիրապետում են անտա– ռատափաստանային ու տափաստանային լանդշաֆտը, բարձրությունների վրա՝ մամռաքարաքոսային տունդրան և քա– րացրոնները։ Ու–ում բնական լանդշաֆտ– ների պահպանության համար ստեղծված են Պեչորա–Իյյիչի, Վիսիմի, Իլմենի և Բաշ– կիրական արգելոցները։ Քարտեզը տես 240-րդ էջից հետո՝ ներ– դիրում։
ՈՒՐԱԼ (մինչև 1775-ը՝ Ցսփկ), գետ Բաշ– կիրական ԻՍՍՀ–ում, ՌՍՖՍՀ Չելյաբինս– կի, Օրենբուրգի և Ղազախ․ ՍՍՀ Ուրալսկի ու Գուրևի մարզերում։ Երկարությունը 2428 կմ է, ավազանը՝ 231 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Հվ․ Ուրալի Ուրալթաու լեռնա– շղթայից, թափվում Կասպից ծով։ Սնումը հիմնականում ձնային է։ Գարնանային և աշնանային վարարումների ժամանակ ջրի մակարդակը բարձրանում է մինչև 9– 10 մ։ Ջրի տարեկան միջին ծախսը Կուշու– մի մոտ 400 մ3/վրկ է (առավելագույնը՝ 14000 մ3/վրկ)։ Սառցակալում է նոյեմբե– րից մարտ։ Խոշոր վտակներն են Սակմա– րան, Օրը,Իլեկը։ Ու–ի վրա կառուցվել են ջրամբարներ և հէկ։ Կա ձկնորսություն։ Նավարկելի է։ Ու–ի ափերին են Մագ– նիտոգորսկ, Օրենբուրգ, Գուրև և այլ քաղաքներ։
ՈՒՐԱԼ–ԱԼԹԱՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Щ- թայան չեղուներ։
ՈՒՐԱԼՍԿ (մինչև 1775-ը՝ в Ш ի ց կ ի), քաղաք, Ղազախ․ ՄՍՀ Ուրալի մարզի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ է Ուրալ գետի աջ ափին։ Ունի երկաթուղա– յին կայարան, օդանավակայան։ 192 հզ․ բն․ (1985)։ Տնտ․ և մշակութային խոշոր կենտրոն է։ ԿաԱ սննդի և թեթև արդյունա– բերության, մեքենաշինական, մեխանի– կական, ամրս1նների, շինմոնտաժային սարքավորման, վերանորոգման, կահույ– քի, շինանյութերի արտադրության ձեռ– նարկություններ, ջէկ։ Ունի մանկավարժ, և գյուղատնտ․ ինստ–ներ, տեխնիկումներ, ուսումնարաններ, պատմահայրենագիտ․ թանգարան, դրամատիկ, թատրոն։ Հիմ– նադրվել է 1584-ին, այժմյան տեղում՝ 1613-ին։ 1773–75-ին եղել է Ե․ Ի․ Պուգա– չովի ղեկավարած գյուղացիական պատե– րազմի ապստամբական կենտրոններից։ 1932-ից՝ Արմ–Ղագախստանյան, 1962-ից Ուրալսկի մարզի վարչական կենտրոնն է։
ՈՒՐԱԼՍԿԻ ՄԱՐԶ, Ղազախական ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1932-ի մարտի 10-ին։ Գտնվում է հանրապետության հս–արմ․ մասում, Ուրալ գետի միջին հո– սանքի ավազանում։ Տարածությունը 151,2 հզ․ կմ2 է, բն՝․ 603 հզ․ (1983)։ Կենտ– րոնը՝ Ուրալսկ։ Վարչականորեն բաժան– ված է 16 շրջանի։ Ունի 3 քաղաք, 6քտա։ Բնությունը։ Ու․ մ․ զբաղեցնում է Մերձկասպյան դաշտավայրի հս․ մասը։ Հարթավայր է, տարածված են ընդարձակ ավազային զանգվածները, երբեմն աղի լճերով բռնված իջվածքներն ու սորերը (աղուտները)։ Հս–ում մարզի սահմաննե– րի մեջ են մտնում Օբշչի Սիրթի ճյուղա– վորությունները (Իչկա լեռ, 259 մ)։ Կլիման խիստ ցամաքային է, տաք, չոր ամառներով, ցուրտ, սակավաձյուն ձմեռներով։ Հուլիսի միջին ջերմաստիճա– նը 24–26°C է, հունվարինը՝ –11°Շ–ից մինչև –14°գ։ Տարեկան տեղումները 300–180 մմ են։ Բնորոշ են ուժեղ քամինե– րը (ձմռանը՝ բքեր, ամռանը՝ խորշակ– ներ)։ Վեգետացիոն շրջանը 150–170 օր է։ Գետերը պատկանում են Կասպից ծովիան– հոսք ավազանին։ Խոշոր գետը Ուրալն է։ Կառուցվել են Կուշումի, Դոնգելեկի և այլ ջրամբարներ ու ամբարտակներ։ Շատ կան լճեր, որոնց մեծ մասը ամռանը ծանծա– ղում է։ Անուշահամ մեծ լճերից են Կամըշ Սամարսկին, Իտմուրընկոլը, Ռիբնի Սա– Կրրրա* աղի լիերից՝ Շալկարը և Արալ– սորը։ Մարզի հս․ մասը մտնում է տափաս– տանային զոնայի, հվ․ մասը՝ կիսաանա– պատային զոնայի մեջ։ Հողաբուսական ծածկույթում գերակշռում են մուգ շագա– նակագույն և շագանակագույն հողերը (աղուտային բծերով), ավելի հվ․՝ աղու– տային հողերը փետրախոտաշյուղախո– տային, փետրախոտաօշինդրային և օշին– դրահացազգիների բուսածածկույթով։ Գե– տահովիտներում տիրապետում են հա– ցազգի մարգագետինները։ Անտառները պահպանվել են գլխավորապես Ուրալ գետի ողողատում և Սիրթերում։ Կենդա– նիներից տարածված են կրծողներ, գի– շատիչներ (գայլ, աղվես ևն), հազվադեպ հանդիպում են սմբակավորներ (վիթ, ջեյրան)։ Շատ են սողուններն ու թռչուն– ները։ Գետերն ու լճերը հարուստ են ձըկ– ներով։ Բնակչությունը։ Բնակվում են ղազախ– ներ (մոտ 50%), ռուսներ (38%), ուկրաի– նացիներ (6%), թաթարներ (2%) և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 4 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 41% (1983)։ Առավել խիտ է բնակեցված մարզի հս․ մասը և Ուրալ գետի հովիտը։ Քաղաքներն ենՈւրալսկը, Ակսայը, Չա– պաևը։ Տնտեսության առաջատար ճյուղը գյու– ղատնտեսությունն է՝ հացահատիկային հողագործությունն ու արոտային անաս– նապահությունը։ էներգետիկան հիմն– ված է բնական գազի, քարածխի և մազու– թի վրա։ էներգիայի մի մասն էլ ստացվում է Պովոլժիեից։ Օգտակար հանածոներից կան բնական գազ (Ուրալսկից հս․) և շի– նանյութեր։ Արդյունաբերության առավել զարգացած ճյուղերը կապված են գյու– ղատնտ․ արտադրության հետ։ Արդյու– նաբերության ճյուղերն են մեքենաշինու– թյունը, մետաղամշակումը, սննդի և թեթև արդյունաբերությունը։ Տեղական հումքի բազայի վրա գործում են յուղի գործա– րաններ, մսի կոմբինատներ, ալրաղաց– ներ։ Կա ձկնարդյունաբերություն, մե– խանիկական, վերանորոգման և այլ գոր– ծարաններ։ Զարգանում է շինանյութերի արտադրությունը։ Գյուղատնտ․ հողահան– դակների (13,92 մլն հա) մեջ գերակշռում են արոտավայրերը (ավելի քան 10,4 մլն հա)։ Ցանքատարածությունները կազմում են 2,02 մլն հա, խոտհարքները՝ 1,5 մլն հա (1983)։ 1983-ին մարզում կար 106 սովետական և 36 կոլեկտիվ տնտեսու– թյուն։ Ուրալսկում գործում են գյուղատնտ․ փորձակայան, անասնաբուծական գիտա– հետազոտական փորձակայան։ Վարելա– հողերի 74,3%–ը զբաղեցնում են հացահա– տիկային կուլտուրաները (գարնանացան ցորեն, կորեկ, գարի, վարսակ), 24,5%-ը՝ կերային կուլտուրաները։ Հողագործու– թյան զարգացմանն արգելակում է չորա– յին կլիման։ Կառուցված են ավելի քան 2 հզ․ կմ երկարությամբ ջրանցքներ։ Գոր– ծում են Ուրալ–Կուշումի համակարգը, Վոլգա–Ուրալ ջրանցքը (460 կմ)։ Ոռոգո– վի հողերը կազմում են 20,8 հզ․ հա։ 1983-ին մարզում կար 2213 հզ․ մանր եղ– ջերավոր, 463,7 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 70,5 հզ․ ձի, 27 հզ․ խոզ։ Երկաթուղիների երկարությունը 416 կմ է, ավտոճանապարհներինը՝ 8871 կմ, որից 1800 կմճ կոշտ ծածկով (1983)։ Նավարկու– թյուն կա Ուրալ գետի վրա։ Մարզի տա– րածքով է անցնում Միջին Ասիա–Կենտ– րոն գլխավոր գազամուղը։ 1982–83 ուս․ տարում մարզում կար 459 հանրակրթական դպրոց, 21 պրոֆ․ տեխ․ ուսումնարան, 9 միջնակարգ մաս– նագիտական ուս․ հաստատություն, 316 նախադպրոցական հիմնարկ։ 1983-ին մարզում գործում էին 541 մասսայական գրադարան, 3 թանգարան, մարզային դրամատիկական թատրոն, 611 կինոսարք, 491 ակումբային հիմնարկ, 57 արտադըպ– րոցական և 488 հիվանդանոցային հիմ–