Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/278

Այս էջը սրբագրված չէ

թ․ ա․ մուռ 786–764) Ու․ հասել է իր ռազ– մաքաղ․ հզորության բարձրակետին։ Հվ–ում գլխ․ հակառակորդի՝ Ասորեսաա– նի դեմ վճռական ռազմ, գործողություններ ձեռնարկելուց առաջ, Արգիշտի Ա նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկ– ճել է Երիախի (Երասխաձոր), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատար– զա (Գոդերձ կամ Գոդերձական տուն), Զաբախաե (Զավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ազգագավառ– ների» ըմբոստությունները, ամրապնդել կենտր․ իշխանության ազդեցությունը տե– րության հս․ շրջաններում։ Այնուհետև զենքն ուղղելով Ասորեստանի դեմ՝ Ար– գիշտի Ա նրան դուրս է մղել Հս․ Միջա– գետքից, Կոմմագենեից և Հս․ Ասորիքից, տիրել Միջերկրածովքի արլ․ և Փոքր Ասիայի հվ–արլ․ շրջաններով անցնող առևտր․ մայրուղիները։ Ըստ խորխորյան տարեգրության, Արգիշտի Ա Ասորեստա– նի դեմ առանձնապես համառ կռիվներ է մղել (մ․ թ․ ա․ 781–776-ին և 774-ին) հվ– արլ–ում՝ ցեղակից Մանա երկիրն Ու–ին միավորելու հետևողական ծրագրով։ Առա– ջավոր Ասիայում առաջնությունը զիջե– լու] Ու–ին, Ասորեստանը նրա դեմ մղել է սոսկ պաշտպանողական մարտեր։ Ու–ի ռազմաքաղ․ հզորացումը սերտորեն պայմանավորվել է հասարակական–տնտ․ կյանքի նոր վերելքով։ Արգիշտի Ա–ի օրով հիմնվել են Երերունի (Երևան) և Արգիշ– տիխինիչի (Արմավիր) բերդաքաղաքնե– րը, կառուցվել են մի շարք ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ ևն։ Ու–ի վերելքը շարունակվել է նաև Ար– գիշտի Ա–ի որդու և հաջորդի՝ Սարդու– րի Я-ի գահակալման տարիներին (մ․ թ․ ա․ մոտ 764–735)։ Հզորացնելով զին– ված ուժերը (մասնավորապես՝ արքունի զորագունդը)՝ Սարդուրի P արտաքին քա– ղաքականության մեջ հասել է նոր հա– ջողությունների, շուրջ 20 տարի պահպա– ՆՆլ իր անրությաՆ առաջՆությունը Մնր– ձավոր Արեեւքում։ Ասորեստանի Թգլատ– պալասար III թագավորին հաջողվել է Արփադ քաղաքի մոտ (Հս․ Ասորիքում) տեղի ունեցած ճակատամարտում (մ․ թ․ ա․ 743) պարտության մատնել Ու–ի և նրա դաշնակիցների միացյալ զորքերին, վե– րականգնել իր քաղ․ ազդեցությունը Հս․ Ասորիքում։ Իսկ մ․ թ․ ա․ 735-ին նա ներ– խուժել է Ու․ և պաշարել Տուշպան, բայց չկարողանալով գրավել այն, նահանջել է՝ ավերելով ու կողոպւոելով շրջակա ան– պաշտպան բնակավայրերը։ Ասորեստանի այդ ժամանակավոր հաջողությամբ չի խարխլվել Ու–ի հզորությունը․ Սարդուրի P-ի որդին՝ • Ռուսա Ա թագավորը (մ․ թ․ ա․ մոտ 735–714), Ու–ի գլխավորությամբ ստեղծված նոր ռազմ, խմբավորման մեջ ներգրավելով Մուշքինիի (Փռյուգիայում), Թաբալի կամ Թոբելի (Կապադովկիա– յում), Ւփլակկուի (Կիլիկիայում), Ւոստտեի (Մելիտինեի շրջանում) և Մանայի թագա– վորությունները, ինչպես նաև Մանային դրացի մի շարք իշխանություններ (Զի– գերտու, Կարալլու, Ալաբրիա, Անդիա, Ուիշդիշ), համառ պայքար է մղել Ասորես– տանի դեմ, ընդարձակելով ու ամրապնդե– լով տերության սահմանները։ Վանա լճի հս–արլ․ և Ուրմիա լճի հս–արմ․ շրջաննե– րում, հատկապես Արմարիլի (ընդգրկել է մոտավորապես հետագա Գառնի, Առբե– րանի և Աղիովիտ գավառների տարած– քը) և Բարի կամ Սանգիբուտու (հայկ․ Սանգավիթ, Գավեթան կամ Գաբիթյան) գավառներում Ռուսա Ա ավարտին է հաս– ցըրել դեռևս իր նախորդների օրով հիմն– ված և արքունի տան կրտսեր զարմերին պատկանող խոշոր տնտ․ համալիրը (բեր– դեր, տաճարներ, պալատներ, այգիներ, պարտեզներ, ջրամբարներ, ոռոգիչ առուներ, շտեմարաններ, ձիաբուծարան– ներ, փարախներ ևն)։ Վանա լճի արլ․ շրջանում հիմնադրվել է Ռուսախինիլի բերդաքաղաքը (տես Թոփրախ–կաչե), իսկ լճի հվ․ ափին՝ Ուեսի (Ուասի, Ուայաիս) կոչվող արքունի հզոր բերդը (Ռշտունիք գավառի Ռաոան բերդաքաղաքի տեղում)։ Մ․ թ․ ա․ 715-ին Ու–ի հս․ գավառներն ասպատակել են վաչկատուն կիմերները։ Ռուսա Ա–ի զորաբանակը ծանր կորուստ– ների գնով կանխել է նրանց առաջխաղա– ցումը դեպի երկրի խորքերը։ ճնշվել է նաև ծագած հակաարքունի խռովությունը, ձերբակալվել և մահապատժի են ենթարկ– վել խռովության պարագլուխները։ Ասո– րեստանի Սարգոն II թագավորը, որն իր լրտեսների միջոցով հետևել է մրցակից երկրում տիրող կացությանը, մ․ թ․ ա․ 714-ի ամռանը խոշոր ուժերով արշավել է Ու–ի ու նրա դաշնակիցների վրա։ Մանայի թագավորությանը և նրա դրացի իշխանու– թյուններին ընկճելուց հետո Սարգոն 11-ի բանակը պարտության է մատնել Ռու– սա P-ին, ներխուժել Ու․, ավերել ու կողոպ– տել Ուրմիա լճից հս–արմ․, ինչպես նաև Վանա լճից արլ․ և հվ․ ընկած գավառները (ըստ Սարգոնի արձանագրությունների, 7 գավառ՝ 430 բանակավայրերով)։ Ու–ի համար ամենածանր հարվածը եղել է «Մուսասիր քաղաքի» (բառացի՝ Օձավան կամ Վիշապավան) ավերումն ու բնակչու– թյան գերեվարումը (ավելի քան 6 հզ․ մարդ), նրա «համայնադից տաճարի» (պանթեոն) կործանումը, աստվածների ու թագավորների անդրիների, այնտեղ պահվող վիթխարի հարստությունների, հարյուր հազարավոր զենք ու զրահի ավարառությունը։ Մուսասիրի աղետը Ռու– սա Ա–ին մղել է անձնասպանության։ Այ– նուամենայնիվ Ասորեստանին չի հաջող– վել խորտակել Ու–ի հզորությունը։ Ռու– սա Ա–ի որդի Արգիշտի Բ (մ․ fo․ ա․ 714– մոտ 685), համախմբելով ուժերը, խափա– նել է Ասորեստանի զավթող․ ծրագրերը և կարճ ժամանակամիջոցում վերացրել Մարգոն II-ի ավերիչ արշավանքի հետե– վանքները։ Մ․ թ․ ա․ 713–712-ին Մարգոն II թեև ընկճել է Ու–ի անդրեփրւստյան դաշ– նակից երկրներին, սակայն շուտով նա արձանագրում է, որ Կոմմագենե երկրի թագաւ|որը Արգիշտի P-ի օգնությամբ դա– դարեցրել է հարկերի ու տուրքերի վճա– րումն Ասորեստանին։ Երզնկա քաղաքից մոտ 20 կմ արլ․ Արգիշտի P հիմնադրել է հզոր բերդաքաղաք (տես Աւթըն–թեփե), որը եղել է Ու–ի ռազմ, հենակայանը արմ–ում։ Արգիշտի P-ի ազդեցության ըն– դարձակ ոլորտների մասին վկայում է նաև Արտավետ (այժմ՝ Արդաբիլ) քաղա– քից ոչ հեռու, Մաբալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Մ․ թ․ ա․ 714-ի արշավանքից հետո ո"չ Մարգոն II, ո՝չ էլ նրա հաջորդը՝ Սինա– խերիբը (մ․ թ․ ա․ 705–681), հակառակ իրենց վարած ռազմատենչ ու նվաճող, քաղաքականությանը, ոչ միայն չեն հա– մարձակվել ռազմ, գործողություններ ձեռ– նարկել Ու–ի դեմ, այլև չեն կարողացել վերացնել նրա սպառնալիքները։ Արգիշ– տի P ծավալել է նաև շինարար, աշխա– տանքներ, զարկ տվել երկրի տնտեսու– թյանը։ Արճեշ քաղաքի մոտ նրա անունով հայտնաբերված արձանագրությունները հիշատակում են քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ Մ․ թ․ ա․ VII դ․ Առաջավոր Արևելքում քաղ․ իրավիճակը բարդացել է սկյութ, ցեղերի նոր արշավանքների հետևանքով։ Հետապնդելով կիմերներին՝ սակեր կոչ– վող սկյութ, ցեղամիությունը մ․ թ․ ա․ VIII դ․ վերջին կովկասյան լեռնանցքնե– րով (հիմնականում՝ Դարբանդի կիրճով) ներխուժել է հվ․ և բնակություն հաստա– տել Կուր գետի արլ․ ավազանի արգասա– բեր շրջաններում։ Վաչկատուն սակերը, աստիճանաբար ձուլվեցին հասարակա– կան զարգացման առավել բարձր մակար– դակի վրա գտնվող բնաշխարհիկ ցեղերին, յուրացնելով նրանց բարքերը, սովորույթ– ներն ու լեզուն։ Մ․ թ․ ա․ 680-ական թթ․ Ու–ի հս–արլ․ և արլ․ շրջաններում հիմնվեց մի նոր քաղ․ կազմավորում, որն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է Իշկուզա, Աշգուզա, հին եբր․ աղբյուրներում՝ Աշկե– նազ, իսկ հին հայկ․ աղբյուրներում՝ Աս– քանազ անվանումներով։ Հայ պատմագիր– ները (Մովսես իյորենացի, Մովսես Կա– ղանկատվացի և ուրիշներ) այդ քաղ․ կազ– մավորումը համարում են հայկ․, իսկ դրա հիմնադիր իշխանին անվանում Սկայորդի կամ Հուսակ։ Ըստ ասորեստանյան աղ– բյուրների, Իշկուզա–Աշգուզան սերտորեն համագործակցել է Հայկ․ լեռնաշխարհի մյուս թագավորություններին՝ Ու–ին և Մանային, ինչպես նաև կիսանկախ «Իաւ– բուշկիա քաղաքի երկրին» {Աղձնիք «աշ– խարհին») և «կուտիների երկրին» (Կոր– դուք կամ Կ ո ր ճ ա յ ք «աշխարհին»)՝ ընդդեմ Ասորեստանի։ Այդ ռազմաքաղ․ դաշնակցության շնորհիվ այնքան հզոր է եղել Ու․, որ այնտեղ մ․ թ․ ա․ 681-ին ապաստանած Սինախերիբ թագավորի հայրասպան որդիներ Ադրամելեքն ու Սարասարը վտանգազերծվել են Ասորես– տանի վրեժխնդրությունից։ Ուշագրավ է, որ Ասորեստանի արքայասպանների ապաստարան «Ուրարտու երկիրը» Հին կտակարանի եբր․ բնագրում հիշատակ– վում է «Արարադի երկիր», հուն․, լատ․ և արաբ, հին թարգմանություններում՝ «Ար– մենիա երկիր», հայ․ թարգմանությունում՝ «ի Հայս» անվանումներով (Թագսսորու– թեանց Դ, գլ․ ԺԹ, 31, 37, Եսայի, գլ․ Լէ, 38)։ Իսկ Մովսես ւ^որենացին գրում է, որ հայրասպան արքայազունները «փա– խան եկան մեզ մոտ» և Սկայորդի իշխանի խնամատարությամբ բնակվեցին «մեր աշ– խարհի հարավ–արևմուտքում», «Ասորես– տանին մերձակա սահմաններում»։ Ու–ի հետ տնտ․ և քաղ․ սերտ համագործակցու– թյան մեջ է եղել նաև Սկայորդուն հաջոր– դած և արդեն թագավոր օծված Պարույր