Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/28

Այս էջը սրբագրված է

«ՏՆՏԵՍ», ժող․ տնտեսագիտության ամսօրյա հանդես։ Լույս է տեսել 1886– 1888-ին, Կ․ Պոլսում։ Տնօրեն–խմբագիրներ՝ Ե․ Տեմիրճիպաշյան, 0․ Հակոբյան։ Հրատարակվել է Կ․ Պոլսի Արմ․ տնտ․ միության նախաձեռնությամբ և օգնու– թյամբ՝ ընթերցողների լայն շրջաններին տնտեսագիտությանը ծանոթացնելու, առօրյա կյանքի ու կենցաղի հարցերն այդ տեսակետով լուծելու նպատակով։ Կազմակերպել է տնտեսագիտության ժող․ դասընթացներ, տպագրել նաև գեղարվեստական նյութերի (բանաստեղծություններ, առակներ են), թարգմանաբար ներկայացրել Լաֆոնթենի գործերը, արտատպություններ կատարել ժամանակի հայ մամուլից։

«ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ–ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ», Կ․ Մարքսի աշխատության խմբագրական վերնագիրը, հեղինակային վերնագիրը չի պահպանվել։ Գրվել է 1844-ի ամռանը, Փարիզում։ Աշխատությունը բաղկացած է երեք մասից (տետրերից, ձեռագրերից)․ 1-ին մասը 27 էջ է (1-27), 2-րդը՝ 4 (40-43), 3–ՐԴԸ՝ 41(1 – 43, երկու էջ էջակալումից պակասում է)։ Գրքում Մարքսը քննադատաբար անդրադարձել է բուրժ․ քաղաքատնտեսության, փիլ-յան, ուտոպիական սոցիալիզմի հիմնական գաղափարներին։ Հատկապես քննարկել է Ա․ Սմիթի, Դ․ Ռիկարդոյի, Զ․ Միլի, ժ․ Բ․ Սեյի հայացքներն աշխատավարձի, կապիտալի շահույթի, հողային ռենտայի, մասնավոր սեփականության, աշխատանքի բաժանման, փողի մասին են։ Համաձայն Մարքսի, բուրժ․ քաղաքատնտեսության հիմնական սխալն այն է, որ ելնում է սոսկ մասնավոր սեփականությունից, ենթադրում դրա հավիտենականությունը, դրա հիման վրա կառուցում վերացական օրենքներ, փոխանակ բացատրելու, իմաստավորելու օբյեկտիվ տնտ․ օրենքների և մասնավոր սեփականության փոխադարձ կապը։ «Տ․-փ․ ձ․»-ում առաջին փորձն է արված ցույց տալու կապիտ․ հասարակության ներքին հակասությունները, հիմնավորելու կապիտալիզմի կործանման անխուսափելիությունը։ Աշխատությունում Մարքսը հետազոտում է աշխատանքի որոշիչ դերը։ Փիլ․ հարցերի շարադրանքից նկատելի է, որ Մարքսը դեռ գտնվում է Լ․ Ֆոյերբախի ազդեցության ներքո, անգամ օգտվում է նրա տերմիններից, թեև մի շարք եզրակացություններով արդեն հաղթահարում է Ֆոյերբախի մարդաբանությունը և հայեցողականությունը։ Տրված է Գ․ Հեգելի փիլ-յան գնահատականը, բացահայտված են հեգելյան դիալեկտիկայի դրական կողմերը և, միաժամանակ, նրա «ոչ քննադատական պոզիտիվիզմի» արմատները։ «Տ․-փ․ ձ․»-ում կենտր. տեղ է գրավում օտարման պրոբլեմը։ Հայտնագործելով աշխատանքի օտարումը, նրա և մասնավոր սեփականության փոխպայմանավորվածությունը՝ Մարքսը հաղթահարեց բուրժ․ փիլյան և քաղաքատնտեսության շրջանակներում օտարման նախկին ըմբռնումների սահմանափակությունները։ Մարքսը քննադատում է պարզունակ կոմունիզմի հավասարարական բաշխման սկզբունքը, որը թեև ըմբոստանում էր մասնավոր սեփականության դեմ, սակայն իրականում քարոզում էր «համընդհանուր մասնավոր սեփականություն»։ Մասնավոր սեփականությունը, ինչպես բացատրում է Մարքսը, գռեհկացնում է մարդու պահանջմունքները, այլասերում, զրկում մարդկային բնույթից, աղքատացնում մարդու հոգևոր կյանքը, միայն հանրային սեփականությունն է ստեղծում նյութական նախադրյալներ անձնավորության համակողմանի զարգացման համար։ «Տ․-փ․ ձ․»-ի հրատարակումը (1932-ին) բուրժ․ փիլյան մեջ առաջ բերեց այսպես կոչված երկու Մարքսերի տեսությունը, որի հիմնական գաղափարը վաղ Մարքսի՝ իբրև առավելապես հումանիստի, փիլիսոփայի, և հասուն Մարքսի՝ զուտ տնտեսագետի, հակադրումն է։ «Բարոյական սոցիալիզմի» տեսաբանները հատկապես շեշտում են այն դրույթները, որոնք հետագայում շտկել է Մարքսը, այդ կերպ նրանք ձգտում են նսեմացնել «Կապիտալի» դերը, մեղադրել Մարքսին հումանիզմից էկոնոմիզմին անցման մեջ։ Իրականում «Տ․-փ․ ձ․» մարքսիզմի ձևավորման օրինաչափ փուլն են, պարունակում են մարքսիզմի հիմնադրույթների շարադրանքը։

Գրկ. О й з е р м а н Т․ И․, Формирование философии марксизма, [2 дораб․ изд․, М․, 1974]; Марксистская философия в XIX веке, кн․ 1, М․, 1979; Н а р с к и й И․ С․, Отчуждение и труд։ По страницам произведений К․ Маркса, М․, 1983․ Վ․ Միրզոյան

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ Պետպլանին առընթեր, Հայկ․ ՍՍՀ ժողտնտեսության զարգացման պլանավորման և տնտ․ ու սոցիալ․ պրոբլեմների ուսումնասիրման գիտ․ հիմնարկություն։ Հիմնադրվել է 1965-ին, Երևանում։ Դիրեկտորն է Մ․ Հ․ Ադոնցը (1965-ից)։ Ինստ-ի հիմնական խընդիրներն են՝ հանրապետության ժողտընտեսության զարգացման ու արտադրողական ուժերի տեղաբաշխման տնտ․–սոցիալ․ պրոբլեմների մշակումը, պլանավորման մեթոդաբանության, մեթոդների (այդ թվում՝ տնտեսամաթ․) և տնտ․ մեխանիզմի կատարելագործման, բնակչության հեռանկարային թվի ու կազմի կանխատեսման, աշխատանքային ռեսուրսների կազմավորման ու ռացիոնալ օգտագործման, սպասարկման ոլորտի ճյուղերի զարգացման, տնտեսաէկոլոգիական հարցերի ուսումնասիրությունը։

Ինստ-ը մշակել է մինչև 2000 թիվը ՀՍՍՀ արտադրողական ուժերի զարգացման և տեղաբաշխման սխեման, հանրապետության լեռնային և նախալեռնային շրջանների տնտ․ և սոցիալ․ զարգացման, ՀՍՍՀ–ի և նրա քաղաքների ու շրջանների դեմոգրաֆիական զարգացման հեռանկարները։ Պարբերաբար հրատարակվում են հանրապետության ժողտնտեսության և նրա ճյուղերի արդի վիճակի ու զարգացման ուղղությունների, արտադրության արդյունավետության բարձրացման մեթոդների ու մեխանիզմի կատարելագործման, էկոնոմիկայի մաթ․ մոդելավորման և այլ խնդիրների ուսումնասիրությանը նվիրված գիտ․ ժողովածուներ։ 1983-ին Տ․ և պ․ ի․ բաղկացած էր արտադրողական ուժերի զարգացման և տեղաբաշխման ամփոփ պրոբլեմների, պլանավորման և տնտ․ մեխանիզմի կատարելագործման, սոցիալ-տնտ․ հետազոտությունների և աշխատանքի էկոնոմիկայի, արդյունաբերության էկոնոմիկայի, տնտեսագիտական–էկոլոգիական հետազոտությունների և այլ բաժիններից, որոնք միավորված էին 22 սեկտորներում։ Ունի նաև ասպիրանտուրա, տնտ․ գիտ․ թեկնածուի աստիճան շնորհող մասնագիտացված խորհուրդ։ Լ․ Դավթյան

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Հայկական ՍՍՀ ԳԱ, սոցիալիզմի քաղաքատնտեսության և տնտ․ պրոբլեմների ուսումնասիրման գիտ․ հիմնարկություն։ Ստեղծվել է Երևանում, 1955-ին՝ ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության սեկտորի (կազմակերպվել է 1943-ին) հիմքի վրա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին սեկտորը մշակել է հանրապետության աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռը և արդ․ ձեռնարկությունների տարածքային տեղաբաշխման քարտեզը։ 1955-ին նորաստեղծ ինստ-ի դիրեկտորի պաշտոնակատար է նշանակվել Ա․ Հ․ Մարուխյանը․ 1960-ից դիրեկտորն է Ա․ Ա․ Առաքելյանը։ Կազմավորման շրջանում Տ․ ի․ բաղկացած էր քաղաքատնտեսության, տնտեսության պատմության, արդյունաբերության ու գյուղատնտեսության էկոնոմիկաների բաժիններից, հետագայում ստեղծվեցին նորերը։ Տ․ ի–ի ուսումնասիրությունների հիմնական ուղղությունը հասարակական արտադրության ինտենսիվացման, նրա արդյունավետության բարձրացման տեսական ու գործնական հարցերն են։ Առանձնահատուկ ուշադրություն է նվիրված մինչև 2005 թ․ բնակչության սեռատարիքային կազմի կանխատեսման, աշխատանքային ռեսուրսների օգտագործման առավել ռացիոնալ ուղիների մշակման, նյութական խթանման, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, տնտեսագիտ․ մտքի պատմության, հեռանկարում (1986–2005-ին) հանրապետության գիտատեխ․ առաջընթացի համալիր ծրագրի մշակման խնդիրներին ևն։ Այդ ուսումնասիրությունների արդյունքները լայնորեն ներդրվում են ժողտնտեսության պլանավորման ու գիտ․ կանխատեսման պրակտիկայում։

1985-ին Տ․ ի–ում զբաղված էր 95 մարդ, 49 գիտաշխատող, որից գիտ․ թեկնածու՝ 26, գիտ․ դ–ր՝ 6, ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ՝ 1, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս՝ 1։ Ինստ–ը բաղկացած է Քաղաքատնտեսության, Տնտեսագիտական մտքի պատմության, ժողովրդագրության ու աշխատանքային ռեսուրսների, Գիտատեխ․ առաջընթացի կանխատեսման, ռեգիոնալ կառավարման պրոբլեմների, Տնտ․ մեխանիզմի, Գիտության էկոնոմիկայի, Ագրարային պրոբլեմների, Բնական ռեսուրսների օգտագործման տնտ․ պրոբլեմների, Նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետության տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և ծրագրավորման բաժիններից։ Տ․ ի․ ունի նաև ընդհանուր գիտխորհուրդ, գիտության դ-րի և թեկնածուի գիտ․ աստիճան շնորհող մասնագիտացված