Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/280

Այս էջը սրբագրված չէ

լեզու (ինչպես Սարդուրի Ա–ի օրով՝ աք– քադ․ լեզուն) և արքունի գրատան (պա– լատ․ վիմագիրների) նեղ շրջանակում օգտագործվել սոսկ պաշտոն, արձանա– գրություններ կազմելու նպատակով։ Իսկ երկրի բնակչության համար (առավել ևս բազմաթիվ ցեղերի ու ցեղային լեզու– ների առկայության պայմաններում) այն մնացել է օտարոտի ու անմատչելի։ Հա– յաստանում արքունի պաշտոն, արձանա– գրություններն օտարամուտ լեզուներով (արամեերենով, հունարենով) կազմելու սովորույթը շարունակվել է նույնիսկ հայ ժողովրդի կազմավորման ավարտից և ընդհանրական հայոց լեզվի հաղթանա– կից հետո։ Միասն․ պետականության մեջ համախմբված Հայկ․ լեռնաշխարհի ցե– ղերը, անտարակույս, հաղորդակցվել են գերիշխող «աշխարհի»՝ Այրարատի ոս– տանիկ հարւրենով, որը պետ․ արքունիքի պարտադրմամբ ձեռք է բերել ընդհանրա– կանի իրավունք։ «Միջնաշխարհի» ոս– տանիկ հայերենը «եզերական աշխարհ– ների» ցեղերին պարտադրելու մասին է վկայում նախնյաց պատմությունից Մով– սես Ի»որենացու բերած այն հնավանդ տե– ղեկությունը, ըստ որի՝ Մրամ թագավորը Կապադովկիայի արլ․ շրջանը (հետագա Առաջին Հայք նահանգը) միավորելուց հետո «հրաման տայ բնակչաց աշխարհին՝ ուսանել զխօսս և զլեզուս հայկական»։ Այդ քաղաքականության հետևանքով ընդ– հանրական լեզուն աստիճանաբար դար– ձել է տիրապետող, և այն յուրացրած ցե– ղային մյուս լեզուները կա՝մ անհետացել են, կա՝մ էլ պահպանելով իրենց որոշ առանձնահատկությունները՝ վերածվել հիմնալեզվի բարբառների ու ենթաբար– բառների։ Ընդհանրական հիմնալեզուն հաղթանակել է գերազանցապես տիրա– պետող կրոն, հավատքի՝ խալդի գերա– գույն աստծո պաշտամունքի արմատավոր– ման սահմաններում։ Արևելագետ Կ․ Ֆ․ Vtmtfuru-^աուպտը, բացահայտելով Ու–ի միակենտրոն թագավորության աստվա– ծապետական բնույթը, նկատել է, որ խալդապաշտ ցեղերը հանրային ինքնա– ճանաչման են հասել հենց այդ աստծո անունով։ Համակրոն ու համալեզու ցեղե– րի գերագույն աստվածը ճանաչվել է նաև նրանց նախահայրն ու ընդհանուր անվա– նադիրը։ Այդ պատկերացման հիման վրա էլ հյուսվել, է մեկ նախնի աստվածությու– նից Ու–ի («Արարադայ» երկրի) բնակիչ– ների սերման մասին ավանդավեպը կամ դիցածննդաբանական առասպելը։ Ար– գիշտի Ա–ի տարեգրության մեջ զուգահե– ռաբար Աստիուծի (աստուած, բահագին կամ վահագին) հորջորջվող Խալդին իր անձնավորած գաղափարով, դիցաբան, հյուսվածքով, անվամբ և դարաշրջանով (ակնհայտորեն՝ Ու–ի և Աշշուրա–բաբել․ տերության թշնամ․ հակասությունների ժամանակաշրջանում) հիմնովին նույնա– նում է Հա;^-Աստուած–Վահագնին։ Այդ դիտակետից էլ միանգամայն պարզորոշ է դառնում հին պատմագիրների (Անա– նուն, Մովսես 1սորենացի, Անանիա Շի– րակունի, Ջվանշեր, Վանական Վարդա– պետ և ուրիշներ) երկերում հատվածա– բար պահպանված հայոց հնավանդ ծնըն– դախոսական առասպելի իմաստը։ Ու․- Արարատյան կենսունակ և միասն․ պե– տականության ընդերքում միաձույլ ժո– ղովրդի ինքնագիտակցության հասած (առնվազն մ․ թ․ ա․ VII–VI դդ․) բնակիչ– ները խալդի–Հայկի անունով իրենց ան– վանել են «հայք», «հայկազեանք», իսկ իրենց հայրենի բնակության աշխարհը («զերկիրն Արարադայ»)՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան։ Ու–ի բովում հայ ժողովրդի վերջնական կազմավորման մասին են խոսում նաև դրացի հին ժողովուրդներից մ․ թ․ ա․ VI դ․ հայերին ու Հայաստանին տված այն ընդհանրական անվանումները, որոնք առնչվում են նրա մեջ կանխավ ձուլված այս կամ այն էթնիկ, խմբին։ Ըստ Աքեմեն– յան արքայատան եռալեզու արձանագրու– թյունների, Իրանում բնակվող մարերը, պարսիկները և ելամացիները, հայերին ու Հայքին անմիջաբար շփվելով Մանա «աշխարհով», նրա անվանումը՝ Ար–Մի– նա, Քար–Մինիյա ևն արտաբերություննե– րով, մ․ թ․ ա․ VI դ․ ընդհանրացնում էին հայ ժողովրդի ու Հայաստանի (աքքադ․՝ Ու–ի) վրա։ Մարերի ու պարսիկների մի– ջոցով էլ հիշյալ անվանումը (Արմենիա, Արմանա, Արմոնա, Արմենի, Ռեմանա և այլ ձևերով) տարածվել է Փոքր Ասիայի, Հունաստանի և այլ երկրների ժողովուրդ– ների մեջ։ Հերոդոտոսի վկայությամբ՝ Հե– կատեոս Միլետացու (մ․ թ․ ա․ մոտ 546– 480) կազմած աշխարհացույցում համայն Հայկ․ լեռնաշխարհը ներկայացվել է Ար– մենիա անվանումով։ Ըստ գրավոր այլ աղբյուրների, հայոց Կորդուք–Կորճայք «աշխարհից» անմիջաբար հվ․ բնակվող սեմական որոշ ժողովուրդներ (քաղդեա– ցիներ, հին արաբներ, ասորիներ) Հա– յաստանն անվանել են Կարդա կամ Կար– դու։ Այդ հնագույն վկայությունները հաս– տատում են, որ Ու․–Արարատյան տերու– թյան սահմանները հիմնովին համընկել են ոչ միայն Հայկ․ լեռնաշխարհի բնական, այլ նաև նրանում կազմավորված հայ ժո– ղովրդի էթնիկ, սահմաններին։ Ու․–Արա– րատյան պետության ձևավորման և զար– գացման բազմադարյան պատմությունը Հայկ․ լեռնաշխարհում բնակվող ցեղերի համախմբման, միաձուլման և հայ ժողո– վըրդի կազմավորման զուգաժամանակյա պատմությունն է։ Ու–ի տնտես ու թյան վերելքն առավելապես պայմանավորվել է Հայկ․ լեռնաշխարհի հարուստ մետաղահանքե– րի արդյունահանմամբ և մետաղյա (հատ– կապես՝ երկաթյա) աշխատանքային գոր– ծիքների լայն տարածմամբ։ Մետաղա– գործ․ արտադրանքի զարգացման բարձր մակարդակի մասին հիմնավոր պատկերա– ցում են տալիս ինչպես մի շարք հնավայ– րերից (Կարմիր բլուր, Արին–բերդ, Ար– մավիր, Թոփրակ–կալե, Ալթըն–թեփե ևն) հայտնաբերված մետաղյա բազմազան ու կատարելագործված գործիքները, զենքե– րըն ու զրահները, կենցաղային իրերը, կերպարվեստի նմուշներն ու պերճանքի առարկաները, այնպես էլ սեպագիր աղ– բյուրների տվյալները։ Ըստ Սարգոն 11-ի արձանագրությունների, մ․ թ․ ա․ 714-ի արշավանքի ժամանակ ասորեստանցինե– րը միայն Մուսասիրի տաճարից կողոպ– տել են մետաղյա 25212 վահան, 305412 սուր, 1514 նիզակ, 607 կաթսա, 108 ա ձու– լածո բրոնզ, մոտ 10 ա արծաթ և 2 տ ոսկի, Ու–ի մի շարք արքաների, քրմապետների, աստվածների բրոնզե զանգվածեղ անդ– րիներ (միայն Արգիշտի Ա–ի անդրին կշռել է 2 ա, իսկ Ռուսա Ա–ի անդրին զե– տեղվել է բրոնզաձույլ ձիակառքի վրա), երևակայական էակների ու կենդանինե– րի արձաններ, բազմաթիվ ոսկյա ու ար– ծաթյա վահաններ, սրեր, անոթներ, զար– դեր ևն։ Բոլոր այդ կոթողներն ու կերտ– վածքները ձուլվել են տեխնիկ, բարձր մակարդակով և գեղարվեստ, վարպետու– թյամբ։ Ու–ի վարպետները հմտորեն տի– րապեւոել են նաև մետաղյա իրերը ոսկու շերտով պարուրելու, փորագրմամբ, քան– դակմամբ և դրոշմմամբ գեղազարդելու, քարը մետաղի հետ զուգակցելու տեխնի– կային։ Զարգացած մետաղագործության հիման վրա նոր ծավալ են ստացել ար– հեստները, ընդարձակվել է փոխանակու– թյունը, կատարելագործվել ռազմ, և շի– նարար․ տեխնիկան։ Երկաթյա աշխատանքային գործիքների (հատկապես՝ գութանի) լայնորեն կի– րառությունը երկրագործության մեջ, ինչ– պես նաև պետ․ հիմքերի վրա դրված ոռոգ– ման լայն համակարգի ստեղծումը մեծա– պես նպաստել են արտադրող, ուժերի զարգացմանը, յուրացվել են նոր ցանքա– դաշտեր, բարելավվել է հողամշակումը։ Մեպագիր աղբյուրների և հնագիտ․ հետա– զոտությունների տվյալների համաձայն՝ Ու–ում մշակվել են խաղողի մի շարք տե– սակներ, մրգատու ծառեր։ Մի շարք հնա– վայրերում բացվել են հարյուրավոր կա– րասներով (յուրաքանչյուրը՝ 800–1200 լիտր տարողությամբ), գավերով, ըմպա– նակներով և այլ անոթներով հարուստ մառաններ, որոնք վկայում են ոչ միայն զարգացած բրուտագործության, այլև գի– նեգործության, գարեջրագործության և ձի– թահանության մասին։ Լեռնային ևtնա– խալեռնային շրջաններում առավելապես զարգացած են եղել անասնապահությունն ու անասնաբուծությունը։ Հեծյալ զորամա– սերին ու ռազմակառքերին վարժեցված ձիեր մատակարարելու համար պետ․ իշ– խանությունը հովանավորել և խրախուսել է ձիաբուծությունը։ Սարգոն II-ի արձանա– գրություններում Սուբի գավառը (Ուր– միա լճից հս․) հիշատակվում է որպես Ու–ի արքունիքի ձիաբուծարան։ Ձիասպորտա– յին մրցության մասին վկայում է Մենուայի այն արձանագրությունը, ըստ որի՝ Ար– ծիբի (Արծիվ) անունը կրող ձիով նա ցատ– կել է 22 կանգուն (մոտ 11,4 й) երկարու– թյուն։ Մեպագրերում տեղեկություններ կան նաև Ու–ում օգտագործվող (ամբար– տակների կառուցման աշխատանքներում, գումակներում ևն) միասապատ և երկ– սապատ ուղտերի մասին։ Գյուղատնտ․ մթերքների և արհեստա– գործ․ արտադրանքների ավելցուկների հիման վրա զգալիորեն ծավալվել է ներ– քին և արտաքին ապրանքափոխանակու– թյունը։ Պեղածո բազմաթիվ նյութեր հաս– տատում են, որ Ու․ տնտ․ սերտ կապերի մեջ է եղել Փոքր Ասիայի, Միջերկրածով– քի, Միջագետքի, Իրանի, Հս․ Կովկասի և այլ երկրների հետ։ Մ․ Կատվաչյան