ՈՒՐՂԱՆՋՅԱՆ Տիգրան Դառնիկի [25․12․ 1924, ք․ Սու–շեհրի (Սեբաստիայի վիլա– յեթում)–11․10․1984, Երևան], հայ սո– վետական նյարդաֆիզիոլոգ։ Բժշկ․ գիտ, դ–ր (1967)։ ՍՄԿԿ անդամ 1960-ից։ Ավար– տել է Երևանի բժշկ․ ինստ–ը (1949)։ 1950-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Լ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստ–ում, 1968-ից՝ կենտրոնական նյարդային համակարգու– թյան ֆունկցիաների կոմպենսատոր հար– մարվողականության լաբորատորիայի վա– րիչ, միաժամանակ (1975-ից) դիրեկտորի տեղակալ գիտական աշխատանքների գծով։ Ու–ի գիտական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդա– յին համակարգի վնասված ֆունկցիաների մեխանիզմների (նյարդահումորալ կար– գավորման) պարզաբանման հասակային և տեսակային առանձնահատկություննե– րին, ողնուղեղային շոկին, ենթակեղևա– յին գոյացությունների ու սիմպաթիկա– ադրենալային համակարգի դերի պարզա– բանման, ինչպես նաև նյարդային համա– կարգի պլաստիկության հարցերին։ Ու․ գլխուղեղի ուսումնասիրության միջազգա– յին կազմակերպության անդամ է (1982)։ Երկ․ Возрастные особенности компенса– торного восстановления функций, Е-, 1973․
ՈՒՐՄԻԱ (Կապ ու տ ա ն), անհոսք աղի լիճ Իրանի հս–արմ–ում։ Երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5,8 հզ․ կմ2, խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50 հզ․ կմ2։ Գտնվում է տեկտոնա– կան իջվածքում, 1275 մ բարձրության վրա։ Գարնանը մակարդակը բարձրա– նում է։ Աղիությունը 150–230°/օօ է, ափերին տեղ–տեղ կան աղուտներ։ Ու․ են թափվում բազմաթիվ գետեր (խոշո– րագույնը Ջահատուն է)։ Գետերի դելտա– ները հաճախ ճահճացած են։ Լճում կա 60 կղզի (գլխավորապես հվ․ մասում)։ Զկներ չկան, կան միայն մանր խեցգետ– նանմաններ։ Նավարկելի, է։ Արմ․ ավւի մոտ են Ուրմիա, Շահպար քաղաքները;
ՈՒՐՄԻԱ, Որմի ա, Ու ռ մ ի, քաղաք Իրանի հս–արմ–ում, Ուրմիա լճից արմ․։ Արմ․ Ադրբեջան օստանի վարչական կենտ– րոնն է։ 164 հզ․ բն․ (1976)։ Խաղողագոր– ծության և գինեգործության կենտրոն է։ Կա շաքարի, ծխախոտի, չոր մրգերի, գոր– գագործական և տնայնագործական ար– տադրություն։ Ունի համալսարան։ Եղել է Մեծ Հայքի Պարսկահայք նա– հանգի Թրաբի գավառի կենտրոնը։ Հա– յաստանի 387-ի բաժանման ժամանակ միացվել է Պարսկաստանին։ Ու․ շարու– նակել է մնալ հայաբնակ, սակայն դա– րերի ընթացքում այնտեղ հաստատվել են ասորիներ, պարսիկներ, թաթարներ, հրեաներ։ Ու․ խիստ տուժել է 1791-ի երկ– րաշարժից։ 1906-ին Ու–ում բնակվել են 60, 1914-ին՝ 70 տուն հայ։ Նրանք զբաղ– վել են արհեստագործությամբ (ունեցել են սննդի և թեթև արդյունաբերության տնայնագործական բնույթի ձեռնարկու– թյուններ) ու առևտրով, ինչպես նաև այ– գեգործությամբ, պարտիզպանությամբ և բրնձի մշակությամբ։ 1889–91-ին կա– ռուցվել է հայկ․ եկեղեցի, որին կից գոր– ծել է գիշերօթիկ դպրոց։ Ու–ի հայերը սերտ կապերի մեջ էին մերձակա Գյարդուբադ, Բաբարի, Նախիջևանթափա, Իսալու, Ռա– հավա հայկ․ գյուղերի հետ։ 1926-ին վերանվանվել ԷՌեզայե, 1979-ի հեղափո– խությունից հետո կրկին՝ Ու․։ Վերջին տվյալներով այժմ Ու–ում և մերձակա գյու– ղերում բնակվում է 4 հզ, հայ։ Ու–ի մեր– ձակայքում պահպանվել են կավակերտ կրկնակի պարիսպներով պատած միջ– նադարյան բերդի փլատակնիր։ «*․ Հակոբյան
ՈՒՐՄԻԱ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկ– րամասի Կուրգանինսկի շրջանում, շըրջ– կենտրոնից 33 կմ հս–արլ․։ Բնակչությու– նը՝ հայեր, չերքեզներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է արևածաղկի, հացահատիկա– յին և բանջարաբոստանային կուլտուրա– ների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դըպ– րոց, գրադարան, ակումբ–կինո, բուժկա– յան, կապի բաժանմունք։
ՈՒՐՄԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, տես Խոյի բարբառ։
ՈՒՐՈԲԻԼԻՆ, տես Լեղաւցիգմենաներ։
ՈՒՐՈԼՈԳԻԱ (< հուն, otjporv – մեզ և ․․․ չոգիա), կլինիկական բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է տղպմարդկանց միզասեռական, կանանց՝ միզային հա– մակարգի ֆիզիոլոգիական և ախտաբա– նական վիճակը, հիվանդությունների պատճառագիտությունը, կլինիկան, մշա– կում բուժման և կանխարգելման մեթոդ– ներ։ Ու․ հիմնականում զբաղվում է երիկամա– յին անբավարարության, նեֆրոգեն հի– պերտոնիայի, ուրոօնկոլոգիայի, հեմո– Դիալիզի, երիկամի փոխպասեվաստման, մանկական Ու–ի, ֆթիզիոուլրոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, նյարդային հիվանդությունների հետ կապ– ված ուրոլոգիական խնդիրներով, անո– թային և տրանսպլանտացիոն վիրաբու– ժության մեթոդների կիրառման հարցե– րով։ Ուրոլոգիական հիվանդությունների մասին տեղեկություններ կան դեռևս հնա– գույն աղբյուրներում։ ^Հայտնի Է, որ մի– զապարկի քարերը հեռացվում էին շեքա– հատումով, կատարում էին միզապարկի կաթետերացում և քարաջարդում։ Գիտա– կան Ու․ ձևավորվել է XIX պ․։ Առաջին անգամ, 1869-ին, Գ․ Զիմոնը (Գերմանիա) հաջողությամբ հեռացրել է հիվանդ երի– կամը։ Այնուհետև Ու–ի ասպարեզում հա– ջողությունների են հասել Ֆրանսիայում։ Ու–ի նվաճումները պայմանաւորված են միզապարկադիտակի (Մ․ Նիտցե, 1879, Գերմանիա), ռենտգենյան ճառագայթների հայտնագործմամբ և քիմիայի նվաճումնե– րով, որոնք հնարավորություն ստեղծեցին կիրառելու ռենտգենակոնտրաստային հետազոտության մեթոդները։ fti․, որպես ինքնուրույն գիտություն, վիրաբուժու– թյունից անջատվել է XX դ․, երբ մշակվե– ցին և կիրառվեցին ախտորոշման ու բուժ– ման նորագույն մեթոդներ՝ գրւնամիցա– պարկադիտում՝ քրոմոցիստոսէ ոպիա (Ֆ․ Ֆյոլկեր և Է․ Ցոզեֆ, Գերմանիա, 1903), վերընթաց պիելոգրաֆիա (Ա․ Լիխտեն– բերգ և Ֆ․ Ֆյոլկեր, 1906, Գերմանիա), գերաճի ենթարկված շագանակագեղձի տրանսուրետրալ ԷլեկտրամասԷահատում (Ջ․ Մակարտի, 1926, ԱՄՆ), արտազատա– կան ուրոգրաֆիա (Մ․ Չիկ, Ա․ Լիխտեն– բերգ և ուրիշներ, 1929, Գերմանիա)։ Ռուսաստանում Ու–ի զարգացումն սկըս– վել է XVIII դ․։ Միզապարկից քարի հե– ռացման առաջին վիրահատությունը կա– տարվել է Մոսկվայի Լևֆորտովյան հոս– պիտալում (այժմ՝ զինվ․ գլխ․ հոսպիտալ)։ XIX դ․ Ու–ի զարգացումը պայմանավոր– ված է Ի․ Բույալսկու (ստեղծել է ուրոլո– գիական նոր գործիք և առաջարկեւ միզապարկի վիրահատությունների նորա– գույն մեթոդներ), Ն․ Պիրոգովի (նկարա– գրել է միզասեռական օրգանների տեղա– գրական անատոմիան) աշխատանքներով։ 1863-ին Օդեսայում բացվել է Ռուսաստա– նում առաջին մասնագիտացված ուրոլո– գիական բաժանմունքը, որը 3-րդն էր Եվրոպայում (ղեկավարում էր Թ․ Վդովի– կովսկին)։ Առաջին ուրոլոգիական բա– ժանմունքը բացվել է Փարիզում (Հեկկեր հիվանդանոցում), երկրորդը՝ Լոնդոնում (Սուրբ Պետրոսի հոսպիտալում)։ 1866-ին Մոսկվայի համալսարանին կից հիմնվել է միզասեռական օրգանների հիվանդու– թյունների բաժանմունք, ուր կարևոր ներ– դրումներ ունեն Ի․ Մատյուշենկովը, Ֆ․ Սի– նիցինը, Ա․ Մարտինովը, Ի․ Զիռնեն, Պ․ Բոգդանովը, Ռ․ Ֆրոնշտեյնը։ XIX դ․ վերջին ուրոլոգիական բաժանմունքներ են բացվել Պետրոգրադում, Կիևում, Խար– կովում, Կազանում։ Ռուսաստանում գի– տական Ու–ի հիմնադիր Ս․ Ֆյոդորովը մշակել է երիկամի և շագանակագեղձի ադենոմայի հեռացման նոր մեթոդներ, Ռուսաստանում առաջինն է ներդրել մի– գապարկադիտման և միզածորանների կաթետերացման մեթոդները, երիկամնե– րի ֆունկցիոնալ փորձերը, ինչպես նաև ստեղծել վիրաբույժ–ուրոլոգների դպրոց։ 1907-ին նրա նախաձեռնությամբ Պետեր– բուրգում կազմակերպվել է Ռուսաստան– յան ուրոլոգիական ընկերությունը։ XX դ․ սկզբին Բ․ {սոլցովը առաջարկել է միզուկի խուղակների և միզուկի նեղա– ցումների վիրահատման, ինչպես նաև միզապարկի ուռուցքների հեռացման նոր մեթոդներ։ Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո Ու․ ձևավորվեց որպես ինքնուրույն գիտություն, խոշոր գիտական կենտրոններում և բազմաթիվ քաղաքնե– րում ստեղծվեցին ուրոլոգիական կլինի– կաներ ու բաժանմունքներ։ Բժշկ․ և բժիշկ– ների կատարելագործման ինստ–ներում հիմնվեցին Ու–ի ամբիոններ ու դասընթաց– ներ։ Ու–ի ԳՀԻ–ներ են գործում Թբիլիսի– ում, Կիևում, Մոսկվայում և այլուր։ Սովե– տական վիրաբույժներ Ա․ Վիշնևսկին, Պ․ Սոլովյովը, Ա․ Ռուսա կովը, Վ․ Ռուսակո– վը մշակել են վիրահատման նոր եղանակ– ներ՝ միզուկի նեղացումների և պաւոըռ– վածքների Ժամանակ։ ՍՍՀՄ–ում, 1933-ին, Ցու․ Վորոնոյն աշխարհում առաջինը կա– տարեց դիակային երիկամի փոխպատ– վաստման փորձը։ Ուրոլոգիական ծառա– յության կազմակերպման բարձր մակար– դակը հնարավորություն տվեց Հայրենա– կան պատերազմի տարիներին մարտական շարքեր վերադարձնել վիրավորների 61,9%–ը և ուրոլոգիական հիվանդների 66,1%-ը։ Հայրենական Ու–ի զարգացմա– նը նպաստել են Վ․Միշի, Ռ․ Ֆրոնշտեյնի, Ն․ Լեժնևի, Վ, Գորաշի, 6ա․ Գոտլիբի, Ա․ Ֆրումկինի, Ա․ Ծուլուկիձեի, Ա․ Պի– տելի, Ա․ Աբրահամյանի և այլոց աշխա– տանքները։