Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/287

Այս էջը սրբագրված չէ

Ու–ի նվաճումները պայմանավորված են ախտորոշման, այդ թվում անոթագրու– թյան և ոադիոիզոտոպային արդյունավետ մեթոդների կիրառմամբ։ Բարձր մակարդա– կի է հասել վերականգնողական (տրանս– պլանտացիոն) վիրաբուժական Ու․ (միզա– ծորանների և միզապարկի փոխարինումը աղեգալարների հատվածներով, պոլիմե– րային պրոթեզներով, միզածորանի պատ– վաստումը միզապարկի մեջ նոր տեղում կամ աղիքի լուսանցքի մեջ ևն)։ Երիկամի առաջին հաջող փոխպատվաստումը (կեն– դանի դոնորից) իրականացրել են Դ․ Հյու– մը (ԱՄՆ, 1953), Բ․ Պետրովսկին (ՍՍՀՄ, 1965), դիակային երիկամի փոխպատվաս– տումը՝ Ն․ Լոպատկինը և Ցու․ Լոպուխինը (ՍՍՀՄ, 1966)։ Ու–ի հետ սերտորեն առընչ– վում են նաև նեֆրոլոգիան ու սեքսոպա– թոլոգիան։ Ու–ի ժամանակակից գիտական խնդիրներով են զբաղվում Մ․ Քեմպբելը, Ֆ․ Հինմենը, Ու․ Լիդբետերը (ԱՄՆ), Զ․ Ֆերգյուսոնը (Մեծ Բրիտանիա), Ա․ Քյուսը (Ֆրանսիա), Կ․ Ալկենը (ԳՖՀ), Ֆ․ Դե Ջիրոնկոլին (Իտալիա), Մ․ Մեբելը (ԳԴՀ), Վ․ Զվարան (ՉՍՍՀ) և ուրիշներ։ 1907-ին ստեղծվել են Ուրոլոգների միջազգային, 1973-ին՝ Ուրոլոգների եվրոպական ըն– կերությունները։ 1923-ին Ռ․ Ֆրոնշտեյնի նախաձեռնությամբ հիմնվել են ուրոլոգ– ների Մոսկովյան, 1929-ին՝ Համամիութե– նական, իսկ 1965-ին, Ա․ Գասպարյանի նախաձեռնությամբ՝ Համառուսաստան– յան ընկերությունները։ Ու–ի խնդիրները լուսաբանվում են ՍՍՀՄ–ում հրատարակ– վող «Ուրոլոգիա ի նեֆրոլոգիա» [«Уроло– гия и нефрология», 1923-ից, մինչև 1965-ը անվանվել է «Ուրոլոգիա» («Урология»)], ինչպես նաև արտասահմանյան մի շարք ամսագրերում։ Հայաստանում 1920-ական թթ․ ուրոլո– գիական հիվանդների բուժօգնությունը կազմակերպել են Հ․ Քեչեկը, Հ․Միրզա– Ավագյանը, Ռ․ Ցոլյանը, Մ․ Կարապետյա– նը։ 1940-ին Հ․ Քեչեկի նախաձեռնությամբ Վ․ Ի․ Լենինի անվ․ հանրապետական կլի– նիկական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի հիման վրա կազմակերպվել է առաջին ուրոլոգիական բաժանմունքը (25 մահճակալանոց), որը գործել է մինչև 1954-ը։ 1960-ին Ա․ Միդոյանի նախաձեռ– նությամբ Ռ․ Յոլյանի անվ․ JSP 3 կլինի– կական հիվանդանոցում բացվել է ուրո– լոգիական կլինիկա։ 1970-ին Երևանի բժշկ․, իսկ 1980-ին՝ բժիշկների կատարե– լագործման ինստ–ներում հիմնվեցին Ու–ի ամբիոններ։ 1963-ից գործում է ՀՍՍՀ ուրոլոգների գիտական ընկերությունը։ Ներկայումս Հայկական ԱԱՀ–ում ստեղծ– վել է ուրոլոգիական մասնագիտացված բաժանմունքների լայն ցանց (Երևանում, Լենինականում, Կիրովականում, Սևա– նում, Ղափանում, Աբովյանում)՝ 605 մահճակալով, պոլիկլինիկական ցանցում գործում է 39 ուրոլոգիական կաբինետ։ Ա․ Միդոյան

ՈՒՐՎԱԳԻԾ, առարկայի արտաքին գծա– գրությունը, նրա ձևն արտաբերող գիծը։ Արտահայտիչ Ու–երը պատկերին հաճախ հաղորդում են առանձնահատուկ լակո– նիզմ, գրաֆիկականություն և ռիթմիկու– թյուն։

ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐ, ուրվանկար, ստվերանկար, սիչուեէո, լայն առու– մով՝ ինչպես բնության մեջ, այնպես Էլ արվեստում առարկայի բնորոշ ընդհա– նուր աղոտ գծագրությունը, արտապատ– կերը, որ նման է նրա ստվերին՝ ստվերա– նկարը։ Նեղ առումով Ու․ գրաֆիկական տեխնիկայի ոեսակ Է՝ ֆիգուրների և առարկաների հարթային միատոն պատ– կերումը։ Նկարված (տուշով կամ ճերմա– կով) կամ թե թղթից կտրված ու որևէ ֆոնի վրա փակցված Ու․ ստեղծում է հոծ, ուր– վագծով եզրափակված, մուգ կամ բաց մա– կերես՝ կոնտրաստային ֆոնի վրա։ Ու–ի արվեստը հնուց հայտնի է Չինաստանում (դեռևս պահպանում է իր ավանդույթնե– րը), ճապոնիէսյում և Ասիայի այլ երկըր– ներում։ Եվրոպայում տարածվել է XVIII դարից, սիրված ժանրեր են դարձել կի– սադեմ դիմանկարները, կենցաղային փոք– րիկ տեսարանները, պատկերազարդում– ները, նատյուրմորտները (Ֆ․ 0․ Ռուն– գեն, Ա․ Մենցելը, Պ․ Կանևկան Գերմա– նիայում, Ֆ․ Պ․ Տոլստոյը, Ե․ Մ․ Բեմը, Գ․ Ի․ Նարբուտը Ռուսաստանում)։ Սովե– տական շրջանում Ու–ի տեխնիկայով աշ– խատել են Ե․ Ս․ Կրուգլիկովան, Ն․ Վ․ Իլյինը և ուրիշներ։ Գրկ․ Кузнецова Э․, Искусство си– луэта, [Л․, 1970]․

ՈՒՐՏԻՏ (Կոլա թերակղզու Լուվր–Ուրտ լեռան անվամբ), ալկալային ինտրուզիվ ապար։ Կազմված է հիմնականում նեֆե– չինից (80–9(0%)։ Քիչ տարածված ապար Է։ Ու․ առաջացնում է փոքր, հաճախ շեր– տաձև մարմիններ մյուս ալկալային ա– պարների մեջ։ Կրասնոյարսկի երկրա– մասում գտնվող նեֆելինով հատկապես հարուստ Ու–ները ալյումինի ստացման կարևոր հումք են։ ՈՒՐՑ (Thymus), շրթնածաղկավորների ըն– ՚ տանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփիկների ցեղ։ Տերևները հակադիր են, փոքր, կոշտ, պսակը սպիտակ է կամ բաց մանուշակագույն։ Ցողունը գետնա– մերձ Է, խիստ ճյուղավոր, 10–30 սմ բարձ– րությամբ, հիմքում՝ փայտացած։ Ամբողջ բույսն ունի հաճելի հոտ։ Հայտնի է Ու–ի շուրջ 400 (ՍՍՀՄ–ում՝ 150) տեսակ՝ տա– րածված Եվրասիայի և Հս․ Աֆրիկայի բարեխառը գոտում։ ՀԱԱՀ–ում հանդի– պում է Ու–ի 10 (Անդրկովկասում՝ 38) տե– սակ՝ տարածված լեռնային և նախալեռ– նային շրջանների քարքարոտ, անմշակ լանջերին, երբեմն հոծ զանգվածներ է առաջացնում։ ՀԱՍՀ–ում առանձնապես լայն տարածված են անդրկովկաս– յան Ու, և Կոչի Ու․։ Արժեքավոր եթերայուղատու բույս Է, օգտագործվում է որպես դեղաբույս և համեմունք։ Ա․ Բարսեղյան

ՈՒՐՑԱԳԵՂՁ, թիմ ու ս (thymus, glan- dula thymus), ողնաշարավոր կենդանի– ների և մարդու ներզատիչ գեղձ։ Գտնվում է կրծքի խոռոչում, կրծոսկրի կոթի և մա– սամբ մարմնի ետևում։ Ունի երկու բիլթ, որոնք հաճվւխ լինում են տարբեր մեծու– թյան և իրար հետ միացած են փուխր շա– րակցական հյուսվածքով։ Դեպի վեր Ու․ մի փոքր դփրս է գալիս պարանոցի վրա, իսկ դեպի վար լայնանալով պառկում է սրտի մեծ Անոթների առջևում։ Ու․ ման– կապատանեկան հասակի գեղձ Է, նրա գոյությունը պահպանվում է մինչև սե– ռական հասունացումը, ուստի բացար– ձակ չաՓերի է հասնում 14–16 տարեկա– նում (35–40 գ)։ Այնուհետև սկսում է աստիճանաբար ետաճել և 60–70 տարե– կանում դառնում է 5–6 գ։ Գեղձի կեղևա– յին նյութում կան ավշային տարրերի կույտեր, իսկ միջուկային նյութում՝ հա– տուկ բջջակույտեր, որոնք կոչվում են Հասսալի մարմնիկներ։ Ու․ լիմֆոցիտներ առաջացնող օրգան Է։ Հավանաբար արտադրում է նաև հոր– մոն, որն ազդում է աճի և ոսկրերում կրա– յին աղերի կուտակման վրա։ Ու․ սերտո– րեն կապված է սեռական գեղձերի հետ՝ արգելակելով նրանց վաղաժամ հասունա– ցումը։ Հազվադեպ, Ու․ իր ֆունկցիայով պահպանվում է նաև չափահասների մոտ, նման դեպքում նկատվում է սեռական թերզարգացում, օրգանիզմի դիմադրողա– կանության և իմունակենսաբանական ունակությունների անկում, որոնք ուղեկց– վում են նաև ավշային համակարգի ուժեղ զարգացմամբ (անվանում են թիմիկոլիմ– ֆատիկ վիճակ)։ Այսպիսի հիվանդներին հակացուցված են առանձին դեղանյութեր, ինչպես նաև նարկոզը։ Ա․ Սարաֆյան

ՈՒՐՅԱԼԱՆՋ, գյուղ ՀՍՍՀ Արարատի շըր– ջանում, Արածոգետի վերին հոսանքի շրջանում, շրջկենտրոնից 24 կմ հվ–արլ․։ Ուրցալանջ Միավորված է Լուսաշողի անասնապահա– կան սովետական տնտեսության հետ։ Ունի ակումբ, բուժկայան։ Գյուղի շրջա– կայքում պահպանվել են ամրոց, գերեզ– մանոց, խաչքարեր (XII –XIV դդ․)։ Բնա– կիչների նախնիները եկել են Խոյից, Սալմաստից, 1828-ին։

ՈՒՐՈՒԳՎԱՅ (Uruguay), գետ Հարավա– յին Ամերիկայում։ Կազմվում է Մեռա դու Մար լեռնաշղթայից սկիզբ առնող Պելո– տաս և Կանոաս գետերի միախառնումից։ Կտրում է Րրազիլական սարահարթը, ստո– րին հոսանքում առաջացնելով Էստուար՝ միախառնվում Պարանա գետին և թափ– վում ԼաՊլատա ծոցը։ Երկարությունը 2200 կմ է, ավազանը՝ 307 հզ․ կմ2։ Գլխավոր վտակներն են Իբիկուին և Ռիո Նեգրոն։ Առաջացնում է սահանքներ, ջրվեժներ։ Սնումը անձրևային է, տարեկան միջին ծախսը՝ 5500մ3/վքւկ։ Գետային նավերի համար նավարկելի է մինչև Սալաո և Կոնկորդիա քաղաքները, ծովային նա– վերի համար՝ մինչև Պայսանդու քաղաքը։ Ու–ի ափերին են Կոնկորդիա (Արգենտի– նա), Սալտո, Պայսանդու, Ֆրայ Բենտոս (Ուրուգվայ) նավահանգիստները։