Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/288

Այս էջը սրբագրված չէ

ՈՒՐՈՒԳՎԱՅ (Uruguay), Ու ր ու գ վ ա յ ի Արևելյան Հանրապետ ու– թ յ ու ն (Republica Oriental del Uru– guay) Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ •t288 II․ Պետական կարգը t 288 III․ Բնությունը t 288 IV․ Բնակչությունըtt 288 V․ Պատմական ակնարկ ․․․․․․ 288 VI․ Քաղաքական կուսակցություն– ները և արհմիությունները 289 VII․ Տնտ ես ա աշխարհագրական ակ– նարկ t 290 VIII․ Բժշկա աշխարհագրական բնու– թագիրը ․․․․t 290 IX․ Լուսավորությունը ․․․․ ․․․ 290 X․ Մամուլը, ռադիոն, հեռուստա– տեսությունը ․․․t 291 XI․ Դրականությունը t 291 XII․ ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 291 XIII․ Երաժշտությունը ․․․t 291 XIV․ Թատրոնը t 29շ I․ Ընդհանուր տեղեկություններ Ու․ պետություն է Հվ․ Ամերիկայում։ Սահմանակից է Արգենտինային և Բրազի– լիային։ Տարածությունը 186,9 հզ․ կմ2 է, բն․ 3,03 մլն (1984)։ Մայրաքաղաքը՝ Մոն– տեվիդեո։ Վարչականորեն րաժանվում է 1Э դեպարտամենտի։ II․ Պետական կարգը Պետության գւուխը պրեզիդենտն է, որն ընտրվում է ուղղակի համընդհանուր ընտրությունների միջոցով։ Ազգ․ ասամբլեան մշակելու է նոր սահ– մանադրության նախագիծ։ Մինչ այդ, անց– ման շրջանում, ուժի մեջ է 1967-ի սահմա– նադրությունը։ Այդ ընթացքում որպես խորհրդակցական մարմին գործում է Ազգ․ անվտանգության խորհուրդը, բարեփոխ– ված կազմով (5 քաղաքացիական գործիչ և զինված ուժերի 3 ներկայացուցիչ)՝ պրեզիդենտի ղեկավարությամբ։ III․ Բնությունը Ու–ի տերիտորիան զբաղեցնում է Բրա– զիլական սարահարթի հվ–արլ․ ցածրա– դիր մասը։ Ռելիեֆը առավելապես բլրա– հարթավայրային է, Ատլանտյան օվկիա– նոսի առափնյա մասը՝ ցածրադիր։ Աեդո լավային սարավանդը զառիկող լանջերով իշնում է դեպի Ուրուգվայ գետի և նրա վտակՌիո Նեգրոյի հովիտը։ Մարավանդի արլ–ում Կուչիլյա դե Աեդո սանդղափուլն է (բարձրությունը՝ 473 մ)։ Ծայր արլ–ում, Ատլանտյան օվկիանոսի ափերի երկայն– քով տարածվում է ճահճապատ դաշտավայ– րը։ Հվ–ում մեկուսացած Պան դե Ասուկար լեռն է (բարձրությունը4 501 մ, երկրի ամե– նաբարձր կետը)։ Ու–ի ասվածքը կազմ– ված է մետամորֆացած գրաէփտային ին– տրուզիաներից, մինչքեմբրիի ապարնե– րից։ Կան երկաթմանգանա; ին, ոսկու, արծաթի, կապարի, պղնձի, կիսաթանկ– արժեք քարերի, գրանիտի, մարմարի և գորշ ածխի հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային օվկիա– նոսային է։ Հունվարի միջի1 ջերմաստի– ճանը 22–24°C է, հուլիսին^՝ 10–12°C։ Տարեկան տեղումները 1000–1200 ւէւէ են։ Գետային ցանցը խիտ է, (․ետերը ջրա– ռատ են։ Գլխավոր գետերն են Ուրուգ– վայն ու Ռիո Նեգրոն, որի մէւջին հոսան– քում կան հէկեր U ջրամբար։ Հողաբուսական ծածկույթում տիրապե– տում են պրերիաների կարմրավուն–սե հողերը՝ կամպոս–լիմպոս ււավաննանե– րով։ Գետահովիտների երկսյնքով տա– րածվում են մշտականաչ սրահային ան– տառներ։ Հվ–ում թփուտային սա վաննա– ներ են, արլ–ում՝ արմավենու պուրակներ։ Առափնյա վայրերում ավազների ամրաց– ման համար տնկում են Մ1ճի, բարդի, էվկալիպտ։ Բնորոշ են զրահակիրնեյ ը, պարկա– մուկը, ճահճակուղբը։ Շատ կան ջրլող թռչուններ։ Առափնյա ջրերը հարուստ են ձկներով։ Նշանավոր են Ռուզվելտ և Պաս– սո դել Պուերտո ազգային պարկերը։ IV․ Բնակչությունը Բնակչության գերակշռող ււասը արուգ– վայցիներ են, XVI –XVIII դդ․ Արմ․ Եվրո– պայից եկած վերաբնակներ ր հետնորդ– ները։ Կան նաև մետիսներ, նեգրեր, մու– լատներ։ Ու․ Լատինական Ամերիկայի առավել «սպիտակ» երկրներ ւց Է։ Պաշտո– նական լեզուն իսպաներենն Է, տիրապե– տող կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակչու– թյան միջին խտությունը 1 il2 վրա մոտ 16 մւսրդ Է։ Ւ»ոշոր քաղաքներն են Մոն– տեվիդեոն, Սալտոն, Պայսանդուն, Ռիվե– րան․ Մերսեդեսը։ V․ Պատմական ակնարկ Ու–ի տարածքում հնագույ^ւ ժամանակ– ներից բնակվել են գուարանէ խմբի հընդ– կացի ցեղեր, որոնք գտնվել են նախնա– դարյան համայնական կարգի տարբեր փուլերում։ XVI դ․ 2-րդ կեսէւն իսպանա– ցիները, որոնք դարի սկզբին (առաջին անգամ 1515-ին) թափանցկլ էին Ու–ի տարածք, այստեղ հիմնել են մի շարք ամ– րոցներ։ 1617-ին ժամանակակից Ու–ի տա– րածքը մտել է իսպ․ Լա Պլատա նահան– գապետության մեջ՝ Արլ․ ափ անունով, 1776-ին՝ Լա Պլատա փոխարքայության մեջ։ Իսպ․ գաղութների անկախության պատերազմի (տես Իսպանահսն գաղութ– ների անկախության պատերազմ Աւէերի– կայում 1810–1826) ժամանս կ գաղութա– յին հարստահարման դեմ ոտշի ելավ նաև Արլ․ ափի բնակչությունը։ 18] 1-ի ւքայիսին ազատագր․ բանակը Խ․ Ի*․ Արւոիգասի գլխավորությամբ Լաս Պիեդրասի մոտ հաղթեց իսպ․ զորքին։ 1814-ին Արլ․ ափն ազատագրվեց։ 1815-ին ժող․ ասամբլեան Արտիգասին հռչակեց Արլ․ նս հանգի (այս– պես սկսեց կոչվել Արլ․ ափո) ժողովրդի առաջնորդ։ Արտիգասն սկսեց իրականաց– նել ագրարային ռեֆորմ, ըսս|ւ որի հակա– հեղափոխականների հողերը հանձնվում էին մանր անասնապահներին (գաուչո– ներին), հնդկացիներին և ազատ նեգրե– րին։ 1816-ին Բրագիլիայից Արլ․ նահանգ են ներխուժել պորտուգ․ զորքերը և 1817-ին օկուպացրել այն։ 1821-ին Արլ․ նահանգը Սիսպլատինյան նահանգ անու– նով միացվել է Բրազիլիային։ 1825-ին ուրուգվայցի հայրենասերները №․ Ա․ Լա– վալիեխայի ղեկավարությամբ Արգենտի– նայից ներխուժել են Սիսպլատինյան նա– հանգ, ապստամբություն բարձրացրել։ Ուրուգվայցիների և արգենտինացիների համատեղ պայքարի հետևանքով Արլ․ նահանգը անկախ է հռչակվել (1825-ի օգոստ․ 25) Պորտուգալիայից և Բրազի– լիայից ու միացվել Արգենտինային։ Սա– կայն ազատագր․ պայքարը շարունակվել Է։ 1828-ի օգոստ․ 27-ին Արգենտինան և Բրազիլիան ճանաչել են Արլ․ նահանգի անկախությունը և հրաժարվել նրա տա– րածքին հավակնելուց։ 1830-ի հուլիսի18-ին Մոնտեվիդեոյում գումարված Ազգ․ կոնգ– րեսն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության առաջին • սահմանա– դրությունը։ Բուրժուակալվածատիրական տարբեր խմբավորումների միջև իշխանության հա– մար պայքարի ընթացքում, 1830-ական թթ․, ձևավորվել են բուրժուազիայի «Կոլո– րադո» և հողատերերի «Բլանկո» կուսակ– ցությունները։ 1839–51-ին տեղի է ունե– ցել, այսպես կոչված, Մեծ պատերազմ, որն սկսվել է ուրուգվ․ և արգենտ․ զորքերի միջև ընդհարմամբ։ Պատերազմին, Ու–ի կողմում, միջամտել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան (վերջինս մի– ջամտել է Ու–ի ներքին գործերին)։ 1855-ին բրագիլական զորքերը դուրս են եկել Ու–ից։ Պատերազմի հետևանքով երկիրն ավերվել Է։ Պրեզիդենտ Բեռնարդո Պ․ Բե– ոոն (1860–64) ստեղծել է ազգ․ միասնու– թյան կառավարություն, եկեղեցուն զըր– կել արտոնություններից, սկզբնավորել երկաթուղիների կառուցումը, վերացրել մաքսատուրքերը և ձեււնարկել ուրուգվ․ արտահանությանը նպաստող միջոցա– ռումներ։ 1864–70-ին Ու․ ներքաշվել է Պարագվայի դեմ պատերազմի մեջ։ XIX դ․ վերջին արագացել է կապիտալիզմի զար– գացումը, ձևավորվել է բանվոր դասա– կարգը։ 1875-ին ստեղծվել է առաջին բանվ․ կազմակերպությունը՝ Աշխատավորների միջազգային միավորումը (1885-ից՝ Ու–ի աշխատավորների ֆեդերացիա)։ 1896-ին հիմնվել է սոցիալիստ, կուսակցությունը (մինչև 1904-ը կոչվել է Բանվ․ սոցիալ․ կկնտրոն)։ 1903-ին պրեզիդենտ է դարձել «Կոլորադո» կուսակցության ղեկավար №․ Բատլիե ի Օրդոնիեսը, որն իրակա– նացրել է մի շարք դեմոկրատ, վերափո– խումներ․ սահմանվել է 8-ժամյա բանվ․ օր, համընդհանուր ընտրական իրավունք, օրենք կենսաթոշակների մասին, եկեղե– ցին անջատվել է պետությունից։ Բատլիեի օրոք ուժեղացել է ԱՄՆ–ի կապիտալի ազ– դեցությունը՝ դուրս մղելով անգլ․ կապի– տալը։ Առաջին համաշխարհային պատե– րազմի (1914–18) սկզբին Ու․ պահպանել է չեզոքության, իսկ 1917-ին խզել դիվա– նագիտ․ հարաբերությունները Գերմա– նիայի հետ։ Ռուսաստանում Հոկտեմբեր– յան հեղափոխության հաղթանակը մեծ ազդեցություն ունեցավ Ու–ի հեղափոխ․