Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/289

Այս էջը սրբագրված չէ

շարժման վրա։ 1920-ի սեպտեմբերին ըս– տեղծվեց Ուրուգվայի կոմունիստական կուսակցությունը (ՈԻԿԿ)։ 1926-ին դիվա– նագիտ․ հարաբերություններ հաստատ– վեցին ՄՍՀՄ–ի հետ։ Ու–ում հաստատված (1933) բռնապետական վարչակարգը 1935-ին խզեց դիվանագիտ․ հարաբերու– թյունները ՍՍՀՄ–ի հետ։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմի (1939–45) ժա– մանակ Ու–ի կառավարությունը 1942-ին խզեց հարաբերությունները «առանցքի» երկրների հետ։ 1942-ին ստեղծվեց Աշ– խատավորների համընդհանուր միություն արհմ․ կենտրոնը։ 1943-ին վերականգնը– վեցին դիվանագիտ․ հարաբերություննե– րը ՍՍՀՄ–ի հետ։ 1945-ի փետրվարին Ու․ պատերազմ հայտարարեց ֆաշիստ․ Գեր– մանիային և ճապոնիային։ Պատերազմի ժամանակ Ա ետպատերազմյան առաջին տարիներին ուժեղացավ ԱՄՆ–ի մոնոպո– լիաների ներթափանցումը Ու․։ 1952-ին Ու․ ռազմ, դաշինք կնքեց ԱՄՆ–ի հետ։ Հանրաքվեի (1951) հետևանքով փոփո– խություններ կատարվեցին սահմանա– դրության մեջ։ Պետության ղեկավարի ֆունկցիան սկսեց իրականացնել Ազգ․ կառավարական խորհուրդը։ 1958-ի պառ– լամենտական ընտրությունները հաղթա– նակ բերեցին Ազգ․ կուսակցությանը («Բլանկո»), որը գրեթե 100 տարի ընդդի– մության մեջ էր։ 1950–60-ական թթ․ ուժեղացավ դեմոկրատ, և բանվ․ շարժու– մը։ ՈԻԿԿ–ի նախաձեռնությամբ 1962-ին ստեղծվեց Ազատագրության ձախ ճակա– տը (ՖԻԴԵԼ), որի մեջ մտան ՈԻԿԿ և ձախ խմբավորումները։ 1966-ին անց– կացված հանրաքվեի հիման վրա պետ․ կառավարման կոլեգիալ ձևը փոխարին– վեց պրեզիդենտականով։ 1967-ին պրե– զիդենտ դարձավ «Կոլորադո» կուսակցու– թյան ղեկավարներից–0․ իյեստիդոն։ Սո– ցիալ–տնտ․ ճգնաժամի խորացումը նպաս– տեց գործադուլային շարժման ծավալմա– նը։ Համընդհանուր գործադուլը կանխե– լու նպատակով 1967-ի հոկտեմբերին կա– ռավար ութ յհւնն ընդունեց, այսպես կոչ– ված, անվտանգության արտակարգ մի– ջոցառումներ կիրառելու որոշում, որը գործեց (ընդմիջումներով) մինչև 1973-ը։ ՈԻԿԿ–ի կոչով 1971-ի փետրվարին կազ– մավորվեց Լայն ճակատը, որը միավորեց

ՖԻԴԵԼ–ը, ՈԻԿԿ, քրիստոնեա–դեմոկրա– տական կուսակցությունը, սոցիալիստ, կուսակցությունը և ձախ խմբավորումնե– րը։ Ներքաղ․ ճգնաժամի (1973-ի վւետըր– վար) հետևանքով երկրի տնտ․ և քաղ․ կյանքում զգալիորեն աճեց զինված ուժե– րի դերը, որոնք իրենց ձեռքում կենտրո– նացրին իրական իշխանությունը։ 1973-ի հունիսին պրեզիդենտ Խ․ Մ․ Բորդաբե– ռին (1972-ի մարտից) զինված ուժերի աջ թևի աջակցությամբ պետ․ հեղաշրջում կատարեց։ Արձակվեց պառլամենտը, ստեղծվեց Պետ․ խորհուրդ, արգելվեց քաղ․ գործունեությունը, վերացվեց սահմանա– դրությունը։ Սակայն հետադիմության դեմ գործադուլային պայքարը, դեմոկրատ, ուժերի ելույթները շարունակվեցին։ 1976-ի հունիսին, ներքաղ․ ճգնաժամի խորաց– ման պայմաններում, ռազմ, խունտան Բորդաբեռիին հեռացրեց իշխանությունից։ 1976-ի հուլիսին, խունտայի ընդունած հետադիմական օրենքի հիման վրա, պրե– զիդենտ ընտրվեց Ա․ Մենդեսը, բայց ռեալ իշխանությունը մնաց զինված ուժե– րի ղեկավարության ձեռքին։ Ձերբակալ– վեցին Լայն ճակատի, ՈԻԿԿ ղեկավար– ները։ Ռազմ, խունտայի փորձը4 1980-ի նոյեմբերին հանրաքվեի միջոցով հաս– տատել սահմանադրության հետադիմա– կան նախագիծ, հաջողություն չունեցավ։ Պետ․ խորհուրդը 1981-ի օգոստոսին պրե– զիդենտ նշանակեց պաշտոնաթող գեն․- լեյտենանտ Գ․ Ալվարեսին։ Ստեղծվեց, այսպես կոչված, անցման շրջանի կառա– վարություն։ 1984-ի նոյեմբերին, պրեզի– դենտական ընտրություններում, հաղթա– նակ տարավ «Կոլորադո» կուսակցության թեկնածու Ի*․ Մ․ Սանգինետտին։ Ու–ում բնակվում են (1986) շուրջ 14000 հայեր, որոնք հիմնականում կենտրոնա– ցած են Մոնտեվիդեոյում (տես Մոնւռե– վիղեո հոդվածի Հայերը Մոնտե– վ ի դ և ո յ ու մ մասը)։ VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները «Կոլորադո» (կամ Բատլիստա– կան) կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, կառավա– րող կուսակցությունն է, հիմնադրվել է XIX դ․, արտահայտում է խոշոր առևտրա– արդ․ և ֆինանս, բուրժուազիայի շահերը։ Մոնաեվիդեոյի ընդհանուր տեսքը