Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/294

Այս էջը սրբագրված չէ

քերի թվական գերակշռությունը չընկճեց կենաց և մահու պայքարի ելած հայերին։ Զինված աղջիկների երեք ջոկատ՝ օրիորդ– ներ Խանըմ Քեթենճյանի, Մարիա Չիլին– կիրյանի և Կիմչյանի գլխավորությամբ, իրենց խիզախ գործողություններով ոգե– շնչում էին հայ մարտիկներին։ Հայ կա– նայք կռվում էին «առասպելական հերոս– ների նման» (Ա վ և տ յ ա ն Մ․, Հայ ազա– տագրական ազգային հիսնամյա (1870– 1920) հուշամատյան և զոր․ Անդրանիկ, 1954, էշ 330)։ Կռվում հերոսացան նաև բազմաթիվ պատանիներ (Նազարեթ Պա– դալյան, Հարություն Թենեքեշյան և ուրիշ– ներ)։ Թշնամին, տալով զգալի կորուստներ, հարկադրված դադարեցրեց մարտը։ Օրեց– օր նոսրանում էին նաև հայ մարտիկների շարքերը, սպառվում էին զինամթերքն ու պարենը։ Ծնկից ծանր վիրավոր Մկըր– տիչ Ցոթնեղբայրյանին վւոխարինել էր հիվանդ Հարություն Ռաստկելենյանը։ Հայերը գերադասում էին մեռնել զենքը ձեռքին, քան հանձնվել ոսոխին։ Տեսնե– լով, որ ճակատային գրոհով չի կարողա– նում ընկճել հայերի դիմադրությունը, Ֆախրի փաշան որոշեց սեղմել պաշար– ման օղակը։ Հոկտ․ 10-ին հայոց թաղա– մասը երեք կողմից վերցվեց խաչաձև թնդանոթային կրակի տակ։ Մ․ Ցոթնեղ– բայրյանը պատգարակով դիրքից դիրք էո անցնում, ոգեշնչում կռվողներին։ Ֆախրի փաշան նրա մոտ ուղարկեց Ուրֆայի գորգագործարանատեր, գերմանացի Մ․ էքարդին, որը, հայ քաջորդուն խոս– տանալով կյանք, պահանջեց դադարեց– նել կռիվը և հանձնվել։ Արտահայտեյով հայերի արդարացի զայրույթը՝ Մ․ Ցոթ– նեղբայրյանը էքարդին պատասխանեց․ «Եթե ձեր մեջ քաղաքակիրթ և քրիստոն– յա մարդու զգացում կա, փրկեցեք անա– պատներուն մեջ կոտորվող անմեղ հայ Ժողովուրդը» (Հուշամատյան Մեծ եղեռնի, 1965, էշ 804)։ Հոկտ․ 12-ին ավելի սաստ– կացավ կրակը, որն անմիջականորեն ղե– կավարում էր թուրք, սպայակույտի հրա– մանատար, գերմանացի գնդապետ ֆոն էքսֆեյլը։ Հաջորդ օրը թշնամին թնդա– նոթաձգությամբ անխնա ա վերեց հայկ․ թաղամասը, որտեղ գտնվող ամերիկ․ միսիոներությունը (Մ․ Լեսլիի գլխավո– րությամբ) սպիտակ դրոշ պարզեց։ Օգ– տագործելով առիթը՝ թուրքերը ներխու– ժեցին այնտեղ, սակայն դարանած հայ մարտիկները հանկարծակի հարձակումով թշնամուն պատճառեցին մեծ կորուստ– ներ։ Այնուամենայնիվ, հայերի դրությունը օրավուր ծանրանում էր․ պակասել էր կռվող ուժը, սպանվել էր Հ․ Ռաստկելեն– յանը։ Դեպքերին ականատես դանիացի միսիոներ Քարեն Եփփեն գրել է․ «Հայկա– կան թաղի ինքնապաշտպանությունը չի կրնար ավելի երկար դիմադրել թշնամու գերազանց ուժին դիմաց։ Դիրքերը իրար ետևե կռմբակոծվին, խմբապետները կըս– պանվին և կվիրավորվին։ Արձակված ռումբերեն կճեղքվի Մայր եկեղեցվո պատը, որտեղ շատեր ապաստան են գտած։ Ռումբերը կվիրավորեն նաև հա– յերու վերջին խմբապետը, որ արյունլվա գետին իյնալէ վերջ, իր վերջին ուժերը կհավաքե ու կաղաղակե իր ընկերնե– րուն, որ տոկա՝ն, դարձյալ տոկան» (Սահակյան Ա․, նշվ․ աշխյ, էջ 857– 858)։ Տեսնելով, որ այլևս հնարավոր չէ ճեղքել թշնամու պաշարման օղակը, հա– յերը որոշեցին մարտնչել մինչև արյան վերջին կաթիլը և ոչինչ չթողնել նրան։ Հոկա․ 20–23-ին շարունակելով մաքա– ռումը, հայերը ոչնչացրին իրենց ունեց– վածքը՝ տները, կահ՜կարասին, իրերը ևն։ Հոկտ․ 23-ին թուրքերը խուժեցին հայկ․ թաղամասը։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը (հատկապես՝ ծե– րեր, կանայք, երեխաներ), որ պատսպար– վել էր թաքստոցներում, սրի քաշվեց։ Այդ օրհասական ժամին, երբ հազարապետ Օսման բեյի մոտ բերեցին տղամարդու հագուստով ծպտված գերի հայուհիների, բեյը հրամայեց մերկացնել նրանց։ Սա– կայն աղջիկներից մեկը ճարպկորեն հա– նեց թաքցրած ատրճանակը և դիմահար կրակոցներով ոչնչացրեց գազանաբարո Օսմանին։ Մեկ ուրիշ հայուհի, պատսպա– րանից մի քանի օր շարունակ հրացանա– ձգությամբ կռվեց ջարդարարնւերի դեմ, իսկ երբ թնդանոթներով ավերելէւվ թաքըս– տոցը, թուրքերը մտան այնտեղ, հայտնա– բերեցին աղջկա դիակը՝ մի ձեճքը կտըր– ված ռումբից, մյուսում՝ սեղմած հրա– ցանը։ Բոլոր գնդակներն արձակելով թըշ– նամու վրա՝ վերջինով ինքնասպան եղավ 30-ամյա Մ․ Ցոթնեղբայրյանը։ Նրա հետ միասին կռվում էին Սարգիսն ու Եղիսա– բեթը (Մկրտիչի եկբայրն ու կինը), Սար– գիս, Ներսես, Հովհաննես, Խանըմ Ո–աստ– կելենյանները և շատ ուրիշներ։ Դաժան հաշվեհարդարի ենթարկելով գերված հայ մարտիկներին՝ թուրք, իշխանություննե– րը կախաղան բարձրացրին 120 մարդու, որոնց մեջ էր նաև վիրավոր Սարգիս Ցոթ– նեղբայրյանը։ Ուրֆայի հայերի 25-օրյա ինքնապաշտ– պանությունը իսկական դյուցազնամարա էր, որ թուրք ջարդարարներին զգալի կորուստ պատճառեց (2000 սպանված)։ Կատաղած Ֆախրի փաշան այն ժամանակ ասել է․ «Ի՛՛նչ կլինի մեր վիճակը, եթե այս ծանր օրերին մի քանի Ուրֆաներ մեր դեմ այսպես ծառանային» (Ա ր զ ու մ ա ն– յ ա ն Մ․, Հայաստան 1914–1917, 1969, է2 453)։ Թուրք, արյունոտ խրախճանքից հետո Ուրֆայի հայության բեկորները տարած– վեցին Դեյր Էզ–Զոր և Հալեպ։ Նրանց մեջ էին նաև Ուրֆայի մերձակա հայաբնակ Կարմուջ գյուղի (800 ընտանիք)՛ կենդանի մնացած բնակիչները։ Այնտեղ հայերի կոտորածը կազմակերպեց Ջումդա էֆեն– դին։ Առաջին համաշխարհային պատերազ– մում Թուրքիայի պարտությունից հետո (1918–20) ողջ մնացած ուրֆացի հայերը (մոտ 6000 մարդ) վերադարձան իրենց ծննդավայրը, սակայն քեմալական հա– լածանքների պայմաններում հարկադըր– ված եղան մինչև 1923-ը հեռանալ Սիրիա (Հալեպ, Դամասկոս), Ֆրանսիա, Ամերի– կա, իսկ մի մասն էլ ներգաղխեց Սովետա– կան Հայաստան։ Աշտարակի շրջանում ստեղծվել է Նոր Եդեսիա ավանը, որտեղ կառուցվել է Ու․ հ–ի զոհերին նվիրված հուշարձան։ Գրկ․ Սահակյան Ա․, Դյուցազնական Ուրֆան և իր հայորդիները, Բեյրութ, 1955։ Որբերյան Զ․, Ուրֆայի վերջին օրերը 1915-ին (դյուցազներգություն), Բեյրութ, 1961։ Հուշամատյան Մեծ եղեռնի, Բեյրութ, 1965։ Ա ր զ ու մ ա ն յան Մ․, Հայաստան 1914– 1917, Ե․, 1969։ Մ․ Արզոսէանյան

ՈՒՓԼԻՍՑԻԻԵ («Տիրակալի ամրոց»), վի– մափոր քաղաք Վրաց․ ՍՍՀ Դորիի շրջա– նում, Կուր գետի ձախ ափին։ Ստեղծվել է մ․ թ․ ա․ I հազարմյակի 1-ին կեսին, ան– տիկ շրջանում ու վաղ միջնադարում եղել կենտր․ Քւսրթւիի անառիկ ամրոց– քաղաքներից մեկը, IX դարից՝ Վրաստա– նի կարևոր քաղաքներից, որոշ ժամա– նակ՝ մայրաքաղաքը։ XIII դ․ Ու․ ավերել են մոնղոլները, այն կորցրել է իր պաշտ– պանական նշանակությունը և վերածվել գյուղական բնակավայրի։ Հովհաննես Դրասխանակերտցին և «Քարթլիի մատ– յանը» պատմում են X դ․ Ու–ին տիրանա– լու համար մղվող պայքարի մասին․ Սըմ– բատ Խոստովանողը ետ է գրավել այն Ափխազքի թագավոր Կոստանդինից, իսկ նույն դարի վերջին քառորդում Ու–ին տի– րացել է Բագրատ IV-ը (ի թիվս այլ աղ– բյուրների, այդ մասին է վկայում Աթե– նիի Սիոնի հայերեն արձանագրություն– ներից մեկը)։ Ու–ում հայերը հաստատվել են Սմբատ Խոստովանողի թագավորու– թյան տարիներից։ Հետագա դարերում, ներգաղթերի պատճառով, հայոց թիվը ստվարացել է։ XV դ․ սկզբներին այստեղ են ապաստանել Սյունիքի Սմբատ իշ– խանն ու նրա որդի Բեշքենը՝ բազմաթիվ հայ ընտանիքների հետ։ Հավանաբար XIV դ․ է կառուցվել Ու–ի հայկ․ Ս․ Նշան եկեղեցին, որն ավերվել է 1920-ի երկրա– շարժի ժամանակ։ Մ․ Բրոսեն տեսել ու նկարագրել է այդ կառույցը, որի պատին ագուցված խաչքարերից մեկի բեկորը պահպանվել է՝ շինարարական արձանա– գրության պատառիկով։ Ըստ դրա, 1585-ին Ու–ում ոմն մահտեսի Մկրտիչ կառուցել է ժայռափոր ուղղանկյուն խորանովՍ․ Աստ– վածածին եկեղեցին։ Այժմ Ու․ գյուղը վե– րաբնակեցված է Կուրի աջ ափին՝ Քվախ– վրկի հայաբնակ գյուղի արմ․ շարունա– կության վրա։ Գրկ․ Мурадян П․ М․, Армянская эпиграфика Грузии (Картли и Кахети), Е․, 1985, с․ 63–70․ Պ․ Մուրադյան ՈՒՖԱ, գետ Ուրալում և Նախաուրալում՝ Չելյաբինսկի, Սվերդլովսկի մարզերում և Բաշկիրական ԻՍՍՀ–ում, Բելայա գետի (Վոլգայի ավազան) աջ վտակը։ Երկարու– թյունը 918 կւ1 է, ավազանը՝ 53,1 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Ուրալթաու լեռնաշղթա– յում Ուֆիմսկոյի լճից։ Սնումը ձնային է։ Ջրի միջին տարեկան ծախսը 388 մ3/վրկ է, առավելագույնը՝ 3740 մ3/վրկ, նվազա– գույնը՝ 55 մ3/վրկ։ Նավարկելի է 305 կմ։ Լաստառաքելի է։ Սառցակալում է նոյեմ– բերից ապրիլ։ Ու–ի ափին են Կրասնո– ուֆիմսկ և Ուֆա քաղաքները։ Կա հէկ։ ՈՒՖԱ, Բաշկիրական ԻՍՍՀ մայրաքաղա– քը։ Գտնվում է Բելայա գետի ափին, նրա մեջ թափվող Ուֆա և Դյոմա գետերի գե– տաբերանների մոտ։ Երկաթուղային, գե– տային, խողովակաշարային, ավտոմոբի– լային և օդային տրանսպորտային հան– գույց է, արդ․ խոշոր կենտրոն։ 1064 հզ․ բն․ (1985)։ Զարգացած է նավթավերամշա–