Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/295

Այս էջը սրբագրված չէ

կումը, քիմիան (սինթետիկ սպիրտ, ռե– տինատեխ․ իրեր են), մեքենաշինությունը (մոտորաշինական, կաբելի, էլեկտրա– տեխ․, նավթարդյունահանության սարքա– վորումների, հեռախոսային ապարատու– րայի, գրամեքենաների և այլ գործարան– ներ)։ Կան փայտամշակման, թեթև ե սննդի արդյունաբերություն, ջէկեր։ Ունի 7 բուհ (այդ թվում համալսարան), ՍՍՀՄ ԳԱ Բաշկիր, մասնաճյուղի ԳՀԻ–ներ, 22 միջնակարգ մասնագիտական ուս․ հաս– տատություն, 4 թանգարան, 4 թատրոն, դասական ոճի (XIX դ․) շենքեր։ Հիմնա– դրվել է 1574-ին, քաղաք է 1586-ից։ Պար– գևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխու– թյան շքանշանով (1974)։ ՈհՖՖԻՏԻ (tJffizi – գրասենյակներ), պետ․ պատկերասրահ Ֆլորենցիայում։ Տեղավորված է կառավարական գրասեն– յակների համար կառուցված շենքում (1560–85, ճարտ–ներ՝ Զ․ Վազարի և Բ․ Բուոնտալենտի)։ Մեդիչի տոհմին պատ– կանող ստեղծագործությունների հավաքա– ծուի հիման վրա կազմավորված Ու․ հիմ– նադրվել է մոտ 1575-ին։ Սկզբում այնտեղ պահպանվելւ են նաև բնագիտ․ և այլ հու– շարձաններ, որոնք XVIII դ․ վերջին – XIX դ․ փոխադրվել են այլ թանգարաններ՜․ Ու․ ունի XIII–XVIII դդ․ իտալ․ գեղանկար– չության՝ աշխարհում ամենահարուստ հա– վաքածուն (հատկապես մեծ տեղ են գրա– վում Վենետիկի և Ֆլորենցիայի դպրոցնե– րի գործերը)։ Այնտեղ պահվում են Ջոտտո– յի, Բոտտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Զորջոնեի, Տիցիանի և այլ վարպետների աշխատանքները։ Հիանա– լի նմուշներով է ներկայացված անտիկ, ֆրանս․, գերմ․, նիդերլանդ․, հոլանդ, և ֆլամանդական արվեստը։ Եզակի է եվ– րոպ․ նկարիչների (այդ թվում՝ Հ․ Այվա– զովսկու) ինքնանկարների՝ Ու–ում գտնը– վող հավաքածուն։