Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/301

Այս էջը սրբագրված չէ

Ա․ Կրավչենկո․ «աորադիվարիուսը իր ար– վեստանոցում», փայտագրություն (1926) մության ակնարկն ու նրա գեղարվեստա– կան առանձնահատկությունների բնորո– շումը տես Փորագրություն հոդվածում։ Գրկ․ Павлов И․ Н․, Маторин М․ В․, Техника гравюры на дереве и лино– леуме, 2 изд․, М․, 1952․

ՓԱՅՏԱձԱՆԴՎԱԾ, դեֆիբրերով կամ դե– ֆիբրաաորով փայտի մշակումից ստաց– վող թելքավոր զանգված, թղթի, ստվա– րաթղթի, փայտաթելքավոր սալերի ար– տադրության կիսաֆաբրիկատ։ Մշակման եղանակից կախված՝ Փ․ լինում է սպի– տակ (ստացվում է լրացուցիչ մշակման չենթարկված փայտից), գորշ (ստացվում է կաթսաներում ճնշման տակ նախապես շոգեմշակված փայտից), քիմ․ (ստացվում է կծու նատրիումի, նատրիումի միասուլ– ֆիդի կամ երկկարբոնատի լուծույթներով մշակված փայտից)։ Փ–ի լայն կիրառումը բացատրվում է նրա էժանությամբ, թաղան– թանյութի, լաթային կիսախյուսի համե– մատ, ինչպես նաև թղթի տպագրական հատկությունները (հարթություն, անթա– փանցիկություն, ներկը ներծծելու հատ– կություն) բարձրացնելու ունակությամբ։ Թերություններն են․ համեմատաբար փոքր մեխանիկական ամրությունը, ան– բավարար սպիտակությունը, ինչպես նաև արևի լույսի, խոնավության և շերմության ներգործության դեպքում այդ հատկու– թյունների անկայունությունը։

ՓԱՅՏԱԹԵԼՔԱՎՈՐ ԵՎ ՓԱՅՏԱՏԱՇԵՂԱ– ՅԻՆ ՍԱԼԵՐ, 1․ ֆ այ տաթելքավոր սալեր, կոնստրուկտիվ փայտանյութ, որն ստացվում է փայտի (կամ բուսա– կան հումքի) մանրումով և* ճեղքումով ստացված թելքավոր զանգվածից սալերի ձուլմամբ, մամլմամբ և չորացմամբ։ Տար– բերում են փայտաթելքավոր սալերի ար– տադրության թաց (առանց կապակցա– նյութերի ավելացման) և չոր (մանրած փայտին ավելացվում են 4–8% սինթե– տիկ խեժեր), ինչպես նաև թելքավոր զանգ– վածի արտադրության՝ ջերմամեխանիկա– կան, մեխանիկական և քիմիամեիսսնի– կական եղանակներ։ Փայտաթելքավոր սալերի ամրությունը, ինչպես նաև խո– նավության, կրակի, միշատների և միկրո– օրգանիզմների նկատմամբ կայունությու– նը բարձրացնելու համար թելքավոր զանգ– վածին ավելացնում են խեժեր, ջրամերժ նյութեր, հակապիրեններ, հականեխիչ1 ներ։ Փայտաթելքավոր սալերը բաժան– վում են մեկուսիչ, մեկուսիչ–հարդարիչ, կիսաամուր, ամուր և գերամուր խմբերի և ունենում են հետևյալ չափերը, երկա– րությունը՝ 1|200-3600, լայնությունը՝ 1000–1800, հաստությունը՝ 3–8 մմ։ Կի– րառվում են բնակելի և արդյունաբերա– կան շինարարության (տանիքի, միջհար– կային ծածկերի, պատերի ջերմամեկու– սացում, շենքերի հարդարում ևն), կա– հույքի արտադրության մեշ։ 2․ Փայտատաշեղային սա– լեր, պատրաստում են փայտի մասնիկ– ները (փայտի տաշեղները) կապակցա– նյութերի (օրինակ, միզանյութա– և ֆե– նոլմրշնալդեհիդային խեժերի) հետ տաք եղանակով մամլմամբ։ Ըստ մամլման եղա– նակի տարբերում են հարթ մամլմամբ (միա–, եռա–,[ հնգա– և բազմաշերտ) և էքստրուզիոն (միաշերտ՝ հոծ կամ սնա– մեշ) սալեր։ Թողարկում են չերեսապատ– ված և շպոնով, սինթետիկ թաղանթով երեսապատված։ Հարթ մամլմամբ ստաց– վող սալերի չափերն են․ երկարությունը՝ 2500–3500 և ավելի, լայնությունը՝ 1220– 1750 և ավելի, հաստությունը՝ 10–25 մմ, էքստրուզիոն սալերինը՝ երկարությունը՝ 2500, լայնությունը՝ 1250, հաստությունը՝ 15–52 մմ։ Կիրառվում են կահույքի ար– տադրության և շինարարության մեշ։

ՓԱՅՏԱԿԱՐԱՆ, Կասպք, Կասբք, Կ ա զ բ ք, Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը Կուր և Երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում, Կասպից ծովի արմ․ ափին։ Հս–ից Կուր գետով սահմանակից էր Աղվանից թագավորությանը, հս– արմ–ից՝ Մեծ Հայքի Սյունիք, Արցախ և Ուտիք, արմ–ից՝ Վասպուրական նահանգ– ներին, հվ–ից՝ Ատրպատականին, իսկ արլ–ից ողողվում էր Կասպից ծովով։ Ըստ հին հայկ․ «Աշխարհացոյց»-ի, Փ–ի գա– վառներն են Հրաըոտ–պերոժը, Վարդա– նակերտը, Ձոթնփորակյան բագինքը, Քոեկյանը, Ռոտ–ի–Բաղան (Բաղան–ռոտ), Առոսը, Պիճանը (տես Սոոս–Պիժան), Հանին, Աթշի–Բագավանը (Բագավան), Սպանդարան պերոժը, Որմիզդպերոժը, Ալևանը։ Փ–ի բնական սահմաններն են․ հս–ում՝ Երասխ և Կուր գետերը, հվ–ում՝ Հայկական (միշին դարերում՝ Սիահ–կուհ, ներկայումս՝ Ղարադաղի լեռներ) և Կաս– պից (ներկայումս՝ Թալիշի լեռներ) լեռ– նաշղթաները, արլ–ում՝ Կասպից ծովը։ Փ–ի հս․ շրջանները զբաղեցնում ԷՄուղանի դաշտի մեծ մասը (արաբ, աղբյուրներում հայտնի է նաև Բաղասական դաշտ անու– նով), Կուրի գետաբերանից հվ․ ընկած տարածքը՝ Սալիանի հարթությունը, Կաս– պից ծովի առափնյա շրջանը (Փ–ի հվ–արլ․ մասը)՝ Լենքորանի ցածրավայրը։ Թա– լիշի լեռնաշղթային զուգահեռ ձգվում է Պեշտասարի, իսկ վերջինից հս–արլ․՝ Բու– րովարի լեռնաշղթան։ Կասպից ծովի մա– կերեսի իջեցումների և բարձրացումների հետևանքով Փ–ի տարածքը ենթարկվել է նշանակալից փոփոխությունների։ Մ․ թ․ ա․ Ill–I դդ․ Կասպից ծովի ափագիծը գտնվել է Սալիան քաղաքից արմ․, որտեղ պահ– պանվել են Կուրի և Երասխի հին դելտա– ների հետքերը, իսկ VI –VII դդ․՝ ներկա ափագծից զգալիորեն դեպի արլ․ ընկած շրջանում։ Փ–ի ընդերքն առանձնապես հարուստ չէ հանքային հարստություննե– րով։ Հանդիպում են շինարար, կավեր, ավազ, զանազան տեսակի քարեր, հս–արլ․ մերձափնյա շրջանում՝ նավթ։ Փ–ի լեռնա– յին շրջաններում, մասնավորապես Թա– լիշում, կան բազմաթիվ հանքային աղ– բյուրներ, մեծամասամբ՝ ջերմուկներ։ Օդի հունվարի միջին ջերմաստիճանը Փ–ի մեծ մասում կազմում է 3°С, լեռնային շրջաններում՝ –3–6°С, հուլիսինը՝ մե– ծամասամբ 27°С, ավելի լեռնային շրջան– ներում՝ 10–20°С։ Տեղումները հս․ տա– փաստանային շրջաններում կազմում են 200–300 մմ, նախալեռնային և լեռնային շրջաններում՝ 600–1600 մմ։ Թալիշի շըր– ջանն ունի մերձարևադարձային կլիմա։ Լեռնային հատվածները հարուստ են ան– տառներով, որտեղ հանդիպում են բազ– մաթիվ արժեքավոր ծառատեսակներ (կաղնի, հաճարենի, բոխի, երկաթի ծառ, շագանակատերև կաղնի, լորենի, ձելկվա, թխկի, կովկասյան արմավենի, կարմրա– ծառ կամ գեղձի, տոսախ ևն)։ Հարուստ է նաև կենդան, աշխարհը (ընձառյուծ, խոզուկ, վարազ, ջրարջ, այծյամ, կզաքիս, ճահճակուղբ, վիթ, գայլ, աղվես, նապաս– տակ, ավազամուկ, փասիան, ցախաքլոր, քարակաքավ, չիլ կաքավ, աղավնի, սա– լամբ, թառափ, ղութխի, սպիտակ սաղ– մոն, ծովատառեխ, մանրաձուկ, շիղա– ձուկ, կուտում, ձիաձուկ, բրամ, ծածան, գայլաձուկ, վոբլա, լոքո, երկայնաձուկ, քարալեզ ևն)։ Ըստ «Աշխարհացոյց»-ի, Փ․ հնում հայտնի էր բամբակով և ինքնա– բույս (վայրի) գարով։ Դարեր շարունակ եղել է Հայոց արքունիքի հարմարավետ ձմեռանոց, հաճախ էլ գրավել օտար նվա– ճողների ուշադրությունը։ Հնագույն ժա– մանակներից սկսած Փ–ի տարածքում կառուցվել են ջրանցքներ և ամբարտակ– ներ, որոնց շնորհիվ ոռոգելի են դար– ձել ընդարձակ հողատարածություններ։ Արաբ․, սելջուկյան և հաջորդող արշա– վանքների հետևանքով ոռոգման կառույց– ները, որոնց հետքերը նշմարվում են Մու– ղանի դաշտում, ավերվել են։ Սովետական իշխանության տարիներին կրկին ծավալ– վել է լայն ջրանցքաշինություն, որի շնոր– հիվ յուրացվել է Մուղանի դաշտը։ Փ–ի տարածքում մարդը հաստատվել է հնագույն ժամանակներից։ Մ․ թ․ ա․ V դ․ հույն պատմիչ Հերոդոտոսը Փ–ի տարած– քում և շրջակայքում հիշատակում է կասպերի ցեղային միությունը, որի ա– նունը փոխանցվել է նահանգին և Կաս– պից ծովին։ Որպես Մեծ Հայքի թագա– վորության ծայր արլ․ նահանգ, Փ․ ռազ– մաքաղ․ մեծ կարևորություն է ստացել հս․ կովկասյան լեռնականների դեմ մըղ– վող պայքարում։ Հավանաբար հայ Ար– շակունիների օրոք հիմնադրվել է արքու– նի քաղաք Փայտակարանը, որը շու– տով վերածվել է թագավորության արլ․ սահմանագծի կարևոր ռազմ, հենակետի։ «Աշխարհացոյց»-ի համաձայն, այն գտնը–