Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/307

Այս էջը սրբագրված չէ

հեղաՓոխական, Հայաստանում սովետա կան իշխանության համար պայքարի մաս նակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Սովորել է Լազարյան ճեմարանում (Մոսկվա), 1910-ից՝ Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետում։ 1914-ին հեղափոխ․ գոր ծունեության համար հեռացվել է համալ սարանից։ 1915-ին, էքստեռն քննություն ներ հանձնելուց հետո, որպես բժիշկ զո րակոչվել է Արմ․ ռազմաճակատ։ 1917-ին Կարպատներում ծանր վիրավորվել է։ 1918-ին աշխատել է Մոսկվայում, ապա մեկնել է Պոլտորացկ (այժմ՝ Աշխաբադ), որտեղ կազմակերպել է կոմբջիջ, կապեր հաստատել տեղի ընդհատակյա բոլշևիկ յան կոմիտեի հետ։ Հեղափոխ․ գործու նեության համար Փ․ Պոլտորացկում բան տարկվել է, սակայն փախել է բանտից, եկել Թիֆլիս, որտեղից ՌԿ(բ)Կ Կովկաս յան երկրային կոմիտեի հանձնարարու թյամբ մեկնել է Ալեքսանդրապոլ։ Այստեղ Փ․ մասնակցել է Ալեքսանդրապոլի գավա ռի մի շարք գյուղերում կոմբջիջների ըս– տեղծմանը։ Մայիսյան ապստամբության (1920) օրերին եղել է Քյավթառլուի շրջա նային ռազմհեղկոմի անդամ։ Ապստամ բության ճնշումից հետո Փ․ ձերբակալվել և դաշնակցական դատարանի որոշմամբ գնդակահարվել է։ Փ–ի անունով է Փւսնիկ գյուղը։ Հ․ Օհանյան


ՓԱՆՈՑԱՆ Վրույր Մարտիրոսի [3(16)․9․ 1907, Ղարաքիլիսա –27․5․1977, Արտա– շատ], հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1929-ին՝ Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրո– վական), 1930–49-ին աշխատել է Ամո Խարազյանի անվ․ շրջիկ, 1949–51-ին՝ էջմիածնի թատրոններում։ 1951-ից՝ Ար– տաշատի Ամո Խարազյանի անվ․ թատրո նի դերասան։ Անձնավորել է կատակեր– գական–բնութագրական կերպարներ՝ Նա– զար (Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Բա– լաբեկ (Ն․ Զարյանի «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ»), Մինթոև (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), Իսայի (Սունդուկ– յանի «Խաթաբալա»), Շմագա, Սչաստլիվ– ցև (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», «Անտառ»), Սկապեն (Մոլիերի, «Սկա– պենի արարքներր»), Միկոլա (Ֆրանկոյի «Դողացված երջանկություն») ևն։ 1974-ից նկարահանվել է կինոյում։ Վ․ Գրիգորյան


ՓԱՆՈՍՅԱՆ Ալեքսանդր Գևորգի (1859, Կ․ Պոլիս–28․10․1919, Կ․ Պոլիս), հայ բանաստեղծ, դրամատուրգ։ Ավարտել է ծննդավայրի Նուբար–Շահնազարյան վարժարանը (1872), վարել կրթական–մը– շակութային գործունեություն։ Դրել է նաև ֆրանս․։ Փ–ի ռոմանտիկ շնչով գրված բա նաստեղծությունները տպագրվել են Կ․ Պոլսի ու Փարիզի ֆրանս․ պարբերա կաններում։ Մանկական բանաստեղծու թյունների առաջին՝ «Շողեր ու ցողեր» (1885) ժողովածուով Փ․ արևմտահայ իրա կանությունում ճանաչվել է իբրև շնորհա լի մանկագիր։ 1880-ական թթ․ հանդես է եկել բազմաժանր գործերով (բանաստեղ ծություն, առակ, երգիծ․ մանրապատում, գրաքննադատություն, հայ հասարակա կան կյանքը վերլուծող հոդվածներ), որոնց մի զգալի մասը ամփոփվել է «Այ– գեկութք» և «Ազատ քնար։ Հայրենաշունչ Ա․ 1ս․ Փանյան Հ․ Կ․ Փանոսյան գրվածքներ» (երկուսն էլ՝ 1908) ժող–նե– րում։ Փ․ գրել է նաև կատակերգություն ներ՝ «Թեկնածուներ» (1901), «Մագնիս» (1909, համահեղինակ՝ Սիպիլ), որոնք քանիցս բեմադրվել են Կ․ Պոլսում։ Ֆրանս, է թարգմանել Տ․ Չուխաճյանի «Զեմիրե» (բեմ․ 1891, Կ․ Պոլիս) օպերայի լիբրետոն, Մ․ Նալբանդյանի «Երգ ազատության», Մ․ Պեշիկթաշլյանի «Հայ քաջորդին», «Մահ քաջորդվույն» բանաստեղծությունները, Պ․ Դուրյանո, Դ․ Զոհրապի, Ա․ Չոպանյա– նի, Ե․ Տեմիրճիպաշյանի գործերից, որոնք տպագրվել են տարբեր պարբերականնե րում։ Երկ․ Հատընտիր բանաստեղծություններ, ԿՊ, 1919։ Գրկ․ Աղեքսանդր Փանոսյան․ հոբելյանի հիշատակ [ժրղ ], ԿՊ, 1919։ Ս․ Շւռիկյան


ՓԱՆՈՍՅԱՆ Դերասիմ Հարությունի (ծն․ 20․7․1930, Մոսկվա), հայ սովետական կենսաֆիզիկոս, կենսաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1975), պրոֆեսոր (1976), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1981)։ ՍՄԿԿ անդամ 1952- ից։ Հ․ Կ․ Փանոսյանի որդին։ 1953-ին ավարտել է Երևանի համալսարանի կենսբ․ ֆակուլտետը։ Աշակերտել է Խ․ Ս․ Կոշ– ւոոյանցին։ 1964–84-ին և 1986-ից՝ Երևանի համալսարանի կենսաֆիզիկայի ամբիո նի վարիչ, միաժամանակ (1977–78)՝ հա մալսարանի գիտ․ աշխատանքների գծով պրոռեկտոր, Երևանի անասնաբուծական– անասնաբուժական ինստ–ի ռեկտոր (1978-83)։ 1983–86-ին՝ ՀՍՍՀ ԴԱ փոր ձառական կենսաբանության ինստ–ի դի րեկտոր։ Հիմնական աշխատանքները վե րաբերում են նեյրոմեդիատորների կեն սաքիմիային և ֆիզիոլոգիային, քաղցկե ղային բջիջների կենսաքիմիային և կեն սաֆիզիկային, բուս, և կենդան, բջիջնե րի գենետիկական ապարատում հիստոն– ների ղերին, հորմոնների և այլ կենսբ․ ակտիվ նյութերի գործողության մեխա նիզմներին, ներբջջային կարգավորման հարցերին, կենսաակուստիկային ևն։ Երկ․ Մոլեկուլյար կենսաբանությունը և քաղցկեղի պրոբլեմը, Ե․, 1970։ Структура и функция гиЬтонов, Е․, 1978․


ՓԱՆՈՍՅԱՆ Կարապետ [1826, Կեսա– րիա –25․3(7․4)․1905, Կ․ Պոլիս], huiuui- րակական–քաղ․ գործիչ, խմբագիր, հրա պարակախոս, թարգմանիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1841-ին տեղափոխվել է Կ․ Պոլիս, զբաղ վել արհեստագործությամբ, շարունակել ուսումը տարբեր վարժարաններում։ Շըր– ջելով թուրքահպատակ արաբ, երկրների մեծ մասում և Արմ․ Հայաստանում՝ նվիր վել է թուրք, բռնատիրության ներքո հե– ծող ժողովուրդների ազատագր․ պայ քարին։ 1859-ին հիմնել է <Մյոմւատիի էրճիւսս* հայատառ թուրք, պարբերակա նը։ Մասնակցել է Սահմանադրական շարժ մանը, պայքարել հայ կղերաամիրայա– կան խավի և սուլթան, կառավարության դեմ, դարձել Կ․ Պոլսի «Բարեգործական ընկերություն հայոց»-ի, ապա՝ Մ․ Նաչ– բանդյանի հիմնած ընդհատակյա խմբակի անդամ։ Փ․ դարձել է Հ․ Սվաճյանի մար տական զինակիցը, Լոնդոնի ռուս, պրո պագանդիստների (Ա․ Դերցեն, Ն․ Օգար– յով) գաղափարների տարածողը պոլսա– հայ գաղութում։ 1862-ի օգոստ․ 1-ին Կ․ Պոլսում սուլթան, կառավարության դեմ ուղղված հայկ․ ցույցի ղեկավարնե րից էր, գաղտնի տպագրել և տարածել է թռուցիկներ։ Զեյթունի 1862-ի ապստամ բության օրերին դատապարտել է սուլթա նի ջարդարար, քաղաքականությունը, որի համար բանտարկվել է։ 1867-ին Փ․ ստանձ– նել է Կ․ Պոլսի Ս․ Փրկչի ազգային հիվան դանոցի հոգաբարձուի պաշտոնը։ 1866-ին հիմնադրել է <Մանզոււ1եի Էֆքյար> պար բերականը, որտեղ պաշտպանել է ար հեստավորության և գյուղացիության շա հերը։ Դրել էհակակղեր․ բնույթի հրապա րակախոս․ գրքույկներ։ Փ–ի գրական ժա ռանգությունը պատշաճորեն չի ուսում նասիրված։ Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ Կեսարիո, հ․ 2, Կահիրե, 1937։ Ղազար– յ ա ն Հ․ Մ․, Արևմտահայերի սոցիալ–տնտե– սական և քաղաքական կացությունը 1800 – 1870 թթ․, Ե․, 1967։ Հ․ Ղազարյան


ՓԱՆՈՍՅԱՆ Հարություն Կարապետի (14․08․1906, գ․ Չիֆթլիկ, Արևմտյան Հա յաստանի Սեբաստիայի վիլայեթ –13․04․ 1973, Երևան), հայ սովետական մանրէա բան, սովետահայ մանրէաբանության հիմ նադիրներից։ ՀՍՍՀ ԴԱ թղթակից անդամ (1956), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1966)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Երևա նի համալսարանի գյուղատնտ․ ֆակուլ տետը (1928), աշխատել տեղում։ 1947– 1971-ին եղել է Հայկ․ գյուղատնտեսական ինստ–ի բույսերի ֆիզիոլոգիայի և մանրէ աբանության ամբիոնի վարիչ։ Միաժա մանակ 1939-ին ՍՍՀՄ ԴԱ հայկական մաս նաճյուղի կենսաբանության ինստ–ում ըս– տեղծել է մանրէաբանական խումբ (1942-ից՝ սեկտոր), որը 1961-ից վերած վել է ՀՍՍՀ ԴԱ մանրէաբանության ինստ–ի, և որի դիրեկտորն էր Փ․ մինչև 1963-ը։ Դիտական աշխատանքները հիմ նականում վերաբերում են պալարաբակ տերիաների ազդեցությանը ընդավորների բերքատվության վրա, ազոտաբակտերի տարածմանը և ազոտի ասիմիլացման ըն դունակությանը, աղուտների կենսաբա նությանը ևն։ Առաջինն է նկարագրել ծծումբ և հրաքար օքսիդացնող որոշ բակ տերիաներ, փշատենու պալարաբակտե րիաները, հայտնաբերել է ծիրանենու վնասատու մանրէներից մեկը։ Ուսում նասիրել է ազոտաբակտերի և այլ խմբե րի միկրոօրգանիզմների, բույսերի և հո ղային մանրէների փոխհարաբերություն ները, հայտնաբերել ազոտաբակտերի ակ տիվացնողները և մշակել դրանց կիրառ ման պայմանները։ Փ–ի ղեկավարությամբ ուսումնասիրվել են Սևանա լճի և ջրից ազատված տարածությունների ֆոսֆորա–