Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/308

Այս էջը սրբագրված չէ

բակտերիաները։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատ– վո նշան» շքանշաններով։ Երկ․ Գյուղատնտեսական միկրոբիոլոգիս^ Ե․, 1962։ Մթնոլորտային ազոտի կենսաբանա– կան ֆիքսացիան Հայկական ՍՍՀ հողերում, Ե․, 1975։ Микробиологическая характери– стика солончаков Армянской ССР в связи с вопросами их освоения, Е․, 1948․

ՓԱՆՈՍՅԱՆ Սմբատ (ծն․ 1909, Թիֆլիս), հայ գրող։ Վաղ հասակում զրկվել է ծնող– ներից։ 1920-ին ապաստանել է Նահր էլ Օմարի որբանոցում, որը 1922-ին տեղա– փոխվել է Երուսաղեմ։ Ավարտել է Նիկո– զիայի (Կիպրոս) Մելգոնյան կրթական հաստատությունը (1930)։ Տպագրվել են Փ–ի պատմվածքները («Անարձագանք քայլեր», 1949, «Սերը, որ գին չուներ», 1968, ժող–ներ), «Որ մրրկավ էին զատ– ված» (1943) վեպը, «Հայկական վերք» (1959) երգիծական վիպակը ևն։ Փ․ իր ստեղծագործություններում պատկերել է գաղթական հայի կյանքը, արտացոլել արաբ, իրականությունը։ Գ․ Սևան ՓԱՆ&ԱԲՑԻՆԵՐ, վւենջաբցիներ, պատմաաշխարհագրական Փենջաբ մար– զի (այժմ՝ Հնդկաստանի Փենջաբ և Խար– յանա, ինչպես նաև Պակիստանի Փեն– ջաբ նահանգների տարածքը) հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ 77 մլն (1983)։ Մեծամասնությունը խոսում է փեն– ջաբի լեզվով, մնացածը՝ հնդու լեզվով (Հնդկաստանում), լենդի բարբառներով և ուրդու լեզվով (Պակիստանում)։ Հնդկաս– տանում մեծ մասը դավանում է հնդուիզմ, Պակիստանում՝ մահմեդականություն։ Մ․ թ․ ա․ III հազարամյակից Փ․ հայտնի են որպես բարձր մշակույթի (խարաւցւցայի քաղաքակրթություն) ստեղծողներ և հզոր պետությունների (Տակսիլա ևն) հիմնա– դիրներ։ Փ–ի հիմնական զբաղմունքը հո– ղագործությունն է։ Զարգացած են ջուլ– հակությունը, բրուտագործությունը և փայ– տի գեղարվեստական փորագրությունը։ Գրկ․ Народы Южной Азии, М․, 1963․ ՓԱՇԱ (թուրք․ ра?а), Օսմանյան կայս– րությունում քաղաքացիական և զինվ․ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող տիտղոս։ 1826-ից շնորհվել է մինիստր– ներին և բարձրաստիճան զինվորականնե– րին։ Հանրապետական Թուրքիայում այն տրվել է գեներալներին, իսկ 1934-ի ռե– ֆորմով վերացվել է։ Օսմ․ կայսրությու– նում վիլայեթների կառավարիչներն ունեին Փ–ի տիտղոս, և հաճախ վիլայեթն էլ անվանվել է փաշալըք (փաշայու– թյուն)։ Օսմ․ կայսրության փլուզումից (1918) հետո Փ․ տիտղոսը գործածվել է Եգիպտոսում (մինչև 1952-ը) և Իրաքում (մինչև 1958-ը)։ Ա․ Փափազյան

ՓԱՇԱԳԵՂ, Փ ա շ ա գ յ ու ղ, գյուղ Արև– մտյան Հայաստանում, Սեբաստիայի վի– լայեթի համանուն գավառի Թոնուս գա– վառակում, արգավանդ հարթավայրում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 2000 (300 տուն) հայ բնակիչ։ Գյուղն ուներ եկեղեցի և դպրոց։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան Ա․ Փաշայանը Օսեւիի ղերում (Սունղուկյանի «Քանդած օջախ»)

ՓԱՇԱՏԱՆ Սրտավազդ Բարդուղիմեոսի (Բ ա գ ր ա տ ի) [1(14)․11․1910, Բաքու – 4․9․1973, Լենինական], հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1956)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1928–ՅՕ–ին սո– վորել է Թիֆլիսի «Հայարտան» դրամա– տիկական ստուդիայում, աշակերտել Ա․ Բուրշալյանին, Ս․ Քավւանակյանին։ Ավարտելուց հետո աշխատել է Թիֆլիսի Հայ դրամայի, 1931-ին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), 1932-ին՝ Երևա– նի Գորկու անվ․ բանվ․, 1933-ին՝ կրկին Թիֆլիսի Հայ դրամայի, 1934-ից՝ Լենի– նականի Մռավյանի անվ․ թատրոննե– րում։ Մարմնավորել է ավելի քան 150 կերպար՝ հայկ․, ռուս․, եվրոպ․ ժամա– նակակից և դասական դրամատուրգիա– յից։ Լավագույններից են՝ Դողուն (Լավ– րենյովի «Բեկում»), Զերժինսկի (Կապլե– րի և Զլատոգորովայի «Լենին»), Վասկա Պեպել (Գորկու «Հատակում»), Պարա– տով (Ա․ Օստրովսկու «Անօժիտը»), Ֆաբ– րիցիո (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրու– հին»), Արթուր (Վոյնիչի «Բոռը»), Դոմե– նիկո (Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտու– րանո»), Գոշ (Միքայելյանի -«Գոշ»), Պահ– լավունի (Դեմիրճյանի «Երկիր հայրենի»), Օսեփ (Սունդուկյանի ««Քանդած օշախ»)։ Փ․ ռեալիստական ուղղության, ռոման– տիկ–հերոսական ոճի դերասան էր։ Նկա– րահանվել է կինոյում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Գրկ․ Բարսեղյան Ա․, Սրտավազդ Փաշայան, Ե․, 1963։ Սրտավազդ Փաշայան, (Ժող․, կազմ․ Ռ․ Փաշայանը), Ե․, 1979։ Ա․ Հունանյան

ՓԱՇԱՏԱՆ Բենուր Ալեքսանդրի (ծն․ 13․2․ 1959, գ․ Ազավրեթ, Ախալքալաքի շրշան, Վրաց․ ՍՍՀ), հայ սովետական ըմբիշ (դասական ոճ)։ ՍՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1982)։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկ․ ինստ–ը (|l985)։ ԱՍՀՄ երիտասարդական (1977–*79), համաշ– խարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթւեկիր (1982), ՄՄՀՄ (1982–83), ԱՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպա– յի (1981–82), աշխարհի (1982–83) չեմ– պիոն, «Բարեկամություն –84» մրցաշա– րի հաղթող։ 1983-ի աշխարոի առաջնու– թյունում արժանացել է «լավագույն ըմ– բիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Վ․ Աուսքեւյան

ՓԱՇԱՅՈՒԹՅՈՒՆ, նահանգ կամ մարզ (էյալեթ, վիլայեթ) Օսման, կայսրությու– նում՝ փաշայի կառավարության ներքո։

ՓԱՇՎԱՔ, Փ աշվանք, Բ ա շ վ ա ն ց, գյուղ Վանի վիլայեթի Կարճկան գավա– ռում, Վանա լճի հվ․ ափին։ XX դ․ սկըգ– բին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Գյուղի եզրին, փոքր բարձունքի վրա պահպանվել է Քառասնից եկեղեցու (VI դ․) արլ․ հատ– վածը։ Եկեղեցին (կառուցված սրբատաշ բազալտից) ունեցել է թաղածածկ դահլի– ճի հորինվածք, երկայնական պատերին կից հինգ զույգ հզոր որմնամույթերով և նրանց միջև ձգվող լայն կամարներով։ Շեշտված պայտաձև հատակագծով խո– րանի երկու կողմում ուղղանկյուն ավան– դատներ են։ Պահպանված միակ մուտքը հս–ից է։ XIV դ․ վերակառուցման ժամա– նակ կիսով չափ կրճատվել է եկեղեցու երկարությունը։ Արժեքավոր է եկեղեցու Փաշվաքի Քառասնից եկեղեցու (VI դ․) որմ– նամույթի իմպոստը հարդարանքը՝ որմնամույթերի իմպոստ– ները և խարիսխներն ունեն վաղ միջնա– դարի հայկ․ ճարտ–յանը բնորոշ երկրա– չափական զարդաքանդակներ։ Հատկա– պես ուշագրավ է հս․ որմնամույթերից երկրորդի իմպոստի մշակումը, քանդակ– ված է շրջանի մեջ ներառնված վարդերի և շուշանների հյուսվածք, կողքին՝ թևերը բաց, ճանկերի մեջ ալիքաձև ժապավեն բռնած թռչուն։ Գրկ․ Cuneo P․, Le Basiliche du Tux, Xncorgin, Pasvack, Hogeacvank, Roma, 1973․ Մ․ Հասրաթ յան ՓԱՌ, բրոնզափառ, պատինա (իտալ․ patina), տարբեր երանգների (կա– նաչից մինչև դարչնագույն) թաղանթ, որ բնական միջավայրի ներգործությամբ կամ փառապատման, այսինքն՝ տաքացնելու կամ օքսիդացնող նյութերով մշակելու հետևանքով առաջանում է պղնձե, բրոն– զե և արույրե առարկաների մակերեսին։ Փառապատումը կատարվում է արվեստի ստեղծագործությունը կոռոզիայի քայքա– յումից պաշտպանելու համար, ինչպես և օգտագործվում է դեկորատիվ նպատակ– ներով («հնության երանգ» տվող Փ–ի արժանիքը առաջին անգամ գիտակցել են Հին Հռոմի արվեստագետները)։ Փա– ռապատում է համարվում նաև ոչ պղնձի համաձուլվածքից կերտվածքների (օրի– նակ, գիպսի քանդակները) բրոնզագույ– նով ներկումը՝ բրոնզափառ։

ՓԱՌԱԿԱ, պատմ․ Գողթն գավառի նշա– նավոր ավան (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Փառակա գյուղ)։ Գտնվում է Բստաձորի (կամ Գիլան ձորի) միջին մասում, գեղեց– կադիր բլրակի վրա։ Պահպանված ձեռա–