Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/309

Այս էջը սրբագրված չէ

գիր և վիմագիր տեղեկությունները վկա– յում են, որ Փ․ միջնադարում հայտնի է եղել Ս․ Գևորգ կամ Զորավանքի անա– պատով, Ս․ Նշան, Ս․ Եղիա Մարգարե, Ս․ Հակոբ–Հայրապետ, Ս․ Շմավոն, Ս․ Ստեփանոս եկեղեցիներով ու վանքե– րով, որոնցից այժմ կանգուն են Ս․ Շմա– վոն, Ս․ Եղիա Մարգարե, Ս․ Հակոբ–Հայ– րապետ եկեղեցիները։ Փ–ի Ս․ Շմավոն մեծաչափ եկեղեցին կառուցված է գյուղի արմ․ մասում, բարձրադիր բլրի հարթ տե– ղում։ Քառամույթ եռանավ բազիլիկ հո– րինվածքով եկեղեցին ունի երկու մուտք՝ հվ–ից և արմ–ից։ Արմ․ ճակատին կից կա– ռուցված է ընդարձակ գավիթ–սրահը։ Եկե– ղեցու նախկին շինությունը հիմնված է եղել մինչև XII դ․ և կրել է մի քանի նորո– գումներ։ Ըստ հվ․ մուտքի բարավորի արձանագրության, այժմյան շինությունը նորոգվել է 1680-ին։ Հատկապես ուշա– գրավ է Ս․ Հակոբ–Հայրապետ վանքը, որ գտնվում է գյուղից 1 կմ հս–արմ․։ Քառան– կյունի պարսպի մեջ ներառնված երբեմնի համալիրից պահպանվել է միայն քառա– մույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով Փառակայի Ս․ Հակոբ–^տայրասյետ եկեղեցին հարավ–արեելքից տաճարը։ Խաչաձև կտրվածքով գմբեթա– կիր սյուների վրա բարձրանում է բազմա– նիստ թմբուկով աղյուսածածկ գմբեթը։ Միակ մուտքը արմ՜ից է։ Հուշարձանը հարդարված է քանդակներով և զարդա– քանդակներով։tXIIt– XIII դդ․ հիմնված այս կառույցը, համաձայն արմ․ ճակատի մուտքի արձանագրության, վերանորոգ– վել է 1691 – 1701-ին։ Փ․ հայտնի է եղել որպես գրչօշախ, այստեղ գործած դըպ– րատների ու գրչատների ձեռագրերից մի քանիսը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Գրկ․ Ալի շան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Այվազյան Ա․, Փառակայի ճարտա– րապետական հուշարձանները, <ԲԵՀ>, 1979, №1; Айвазян А․, Памятники армян– ской архитектуры Нахичеванской АССР, Е․, 1981․ Ա․ Այվազյան

ՓԱՌԱՆՁԵւք (ծն․ թ․ անհա․– մոտ 369), Հայոց թագուհի։ Սյունիքի նախարար Անդովկ Սյունու դուստրը։ Մոր գծով Մա– միկոնյան տոհմից։ Նախ կնության է տըր– վել Տիրան թագավորի թոո Գնել Արշա– կունուն։ Վերջինիս սպանությունից հետո դարձել է Հայոց թագավոր Արշակ Я-ի կինը, հռչակվել «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»։ Ըստ Փավստոս Բու– գանդի, Փ․ արքունի երեց Մրջյունիկի մի– ջոցով թունավորել է տվել Արշակ P-ի երկրորդ կնոջը՝ հռոմեացի Ոլիմպիային (որոշ ուսումնասիրողներ կասկածելի են համարում այդ տեղեկությունը) և վերա– կանգնել «առաջին տիկնոջ» պատիվը։ Արշակ P-ի՝ Տիգբոն մեկնելուց և ձերբա– կալվելուց (368) հետո, երբ Հայաստանի վրա ծանրացել է պարսկ․ ներխուժման վտանգը, իր ձեռքն է վերցրել երկրի կա– ռավարումը։ Ռազմ, օգնության և բյուզ․ արքունիքում պատանդ պահվող որդուն՝ Պապին Հայոց թագավոր ճանաչելու խընդ– րանքով պատվիրակություն է ուղարկել Կոստանդնուպոլիս, իսկ ինքը 11 հզ․ ըն– տիր զորքով ու արքունի գանձերով ապաս– տանել Արտագերս ամրոցում (ըստ հույն պատմիչ Ամմիանոս Սարկելլինոսի, Պապը նույնպես սկզբում Արտագերսում է եղել և նրա պաշարումից հետո է հեռացել Բյուզանդիա)։ Շապուհ II-ի մեծաքանակ պարսկ․ զորքերի դեմ 14-ամսյա հերոսա– կան պաշտպանությունից (տես Արւոա– գերսի պաշտպանություն 368–369) հետո Փ․ ստիպված է եղել անձնատուր լինել։ Գերեվարվել է Պարսկաստան, որտեղ սպանվել է Շապուհ II-ի հրամանով։ Փ․, որպես գեղեցիկ, հպարտ և հայրե– նասեր հայուհու կերպար, մարմնավոր– վել է գեղարվեստ, գրականության (Րաֆ– ֆու «Սամվել», Ս․ Զորյանի «Հայոց բերդը», Պ․ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատ– մավեպերը) և երաժշտության (Տ․ Չուխաճ– յանի «Արշակ Р» օպերան) մեջ։ Գրկ․ Փավստոս Բ ու զ ա ն դ, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խ ո– ր և ն ա ց ի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։ Տրանտ Արմեն, Փառանձեմ թագուհի, Վնտ․, 1962։ Аммиан Марцелли, История, в․ 3, Киев, 1908․

ՓԱՌԱՆՁեՄ [իսկական ազգանունը՝ Ա ա– ղ ա թ և լ յ ա ն, օրիորդականը՝ Ա ա– հակյան, 16 (28)․12․1864, Թիֆլիս – 16(29)․12․1915, Թիֆլիս], հայ դերասանու– հի։ Առաջին ելույթներն ունեցել է Պ․ Ադամ– յանի խմբում՝ Ախալցխա, Ալեքսանդրա– պոլ կատարած հյուրախաղերի ժամանակ (1880)։ 1882-ին, Թիֆլիսի Հայոց դերասա– նական խմբի քայքայվելուց հետո, Փ․ հանդես է եկել Ս․ Սաֆրազյանի խմբում (Գանձակ, Բաքու, Աստրախան), ապա Գ․ Աբրահամյանի հետ՝ Միջին Ասիայում և Պարսկաստանում։ Խաղացել է նաև Սի– րանույշի, Գ․ Պետրոսյանի, Հ․ Աբելյանի, Օ․ Մայսուրյանի խմբերում։ 1891-ից աշ– խատել է Թիֆլիսի և Բաքվի մշտական խըմ– բերում, հաջողությամբ խաղալով բնու– թագրական և կատակերգական դերեր․ Շուշան, էփեմիա, Սալոմե, Խամփերի (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «Խաթաբալա»), Աանամ (Շիրվանզադեի «Նամուս»)] Շողակաթ, Շուշան (Պարոն– յանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Խանում (Ցագարելու «Խանում»), Աննա Անդրեևնա (Գոգոլի «Ռևիզոր»), Կուկուշ– կինա (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշ– տոն»), Գերտրուդ (Շեքսպիրի «Համլետ») ևն։ Բ․ Հովակիմյան

ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, սոցիալ․ և բարոյա– կան զգացմունք, որի հիմքում ընկած է շրջապատի հիացմունքը և նախանձը շար– ժելու նպատակով փառքի ու համընդհա– նուր ուշադրության արժանանալու ձըգ– տումը։ Փառատենչ մարդու բոլոր արարք– ները անհատապաշտական, եսասիրական բնույթ են կրում, նման մարդու համար սոցիալ․ նորմերն ու արժեքները ընդունե– լի են այնքանով, որքանով դրանք բավա– րարում են նրա սնապարծությունը։ Ինք– նասիրության չափազանցված զգացումը սոցիալ․ համապատասխան պայմաննե– րում կարող է վերածվել Փ–յան և դառնալ հակահասարակական երևույթների պատ– ճառ (տես Անհատի պաշտամունք)։ Մարդ– կությունը վաղուց ի վեր դատապարտել է Փ․, որի մարմնացումն է Հերոստրատոսը, նրա անվան հետ է կապվում «հերոստրատ– յան հռչակ» թևավոր խոսքը, որով բնու– թագրում են նույնիսկ հանցագործության գնով փառքի ձգտող մարդկանց։ Փ․ խորթ է կոմունիստական բարոյականությանը, որը դաստիարակում է համեստություն և արարքի հասարակական նշանակության գիտակցում։ Գ․ Սողհմոնյան

ՓԱՌԱՏՈՆ, ֆեստիվալ (ֆրանս․ fes– tival – տոնակատարություն, < լատ․ festivus – ուրախ, տոնական), մասսա– յական տոնակատարություն, որ ընդգըր– կում է երաժշտության, թատրոնի, կինոյի էստրադայի, կրկեսի բնագավառներում ձեռք բերված նվաճումների ցուցադրումը։ Սկզբնավորվել է հնագույն ժամանակնե– րից, որպես տարբեր բնույթի տոնակա– տարություն–մրցույթ, ստուգատես, օլիմ– պիադա։ XX դ․ տարածվել են միջազգա– յին Փ–երը։ Մեծ նշանակություն ունեն Երիտասարդ ու թյան և ուս ա– նողների համաշ խ^ա ր հ ա յ ի ն փառատոները, որոնք խաղաղու– թյան, ժողովուրդների անկախության, դե– մոկրատիայի և սոցիալ․ առաջընթացի հա– մար պայքարող երիտասարդության և ուսանողների ներկայացուցիչների ավան– դական, մասսայական միշազգային տո– ներ են։ 1947-ից անցկացվել են հիմնակա– նում «Հանուն խաղաղության ու բարեկա– մության», 1973-ից՝ «Հանուն հակաիմպե– րիալիստական համերաշխության, խա– ղաղության ու բարեկամության» լոզունգ– ներով։ Այդ Փ–երի ծրագրում են՝ պատվի– րակությունների հանդիպումներ, սեմի– նարներ, արդի հրատապ խնդիրների վե– րաբերյալ բանավեճեր, կոնֆերանսներ, միտինգներ, ցույցեր, ինչպես և գեղար– վեստական ելույթներ ու մարզական մի– ջոցառումներ։ Փ–ի նախապատրաստու– թյունը կազմակերպում են Միջազգային նախապատրաստական կոմիտեն, որն ստեղծվում է Փ–ից առաջ, և ազգ․ նախա– պատրաստական կոմիտեները, որոնք միավորում են տարբեր քաղ․ ուղղություն– ների պատկանող կազմակերպություններ։ Փ․ նախապատրաստելուն և անցկաց– մանը ակտիվորեն մասնակցում են Դեմո–