Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/31

Այս էջը սրբագրված է

են թողել տնտեսագիտության մեջ ձևավորված «Շթանդորթային» տեսությունները։ Տ․ ա–յան ձևավորման համար վճռական նշանակություն ունեցավ տնտեսագիտության զարգացումը, հատկապես Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի կողմից հասարակական զարգացման և աշխատանքի բաժանման օրենքների հայտնագործումը։ Հիմնարար նշանակություն ունեցան Վ․ Ի․ Լենինի տնտեսագիտ․ աշխատությունները։ ժող․ տնտեսության տերիտորիալ կառուցվածքի վրա ակտիվ ներգործության ուժ ստացան ՍՍՀՄ տնտ․ շրջանացմանը նվիրված Պետպլանի 1920-ական թթ․ մշակումները։ Նկատի ունենալով Տ․ ա–յան կարևոր նշանակությունը՝ Վ․ Ի․ Լենինի ցուցումով Ռուսաստանի Տ․ ա․ մտցվեց երկրի բոլոր բուհերի ուս․ պլանների մեջ։

ժամանակակից Տ․ ա–յան ձևավորման գործում ակնառու ներդրում ունի Ն․ Ն․ Բարանսկին։ Հայաստանում Տ․ ա–ի զարգացման մասին տես ՀՍՍՀ հատորի համապատասխան բաժինը։

Գրկ․ Б а р а н с к и й Н․ Н․, Экономическая география, Экономическая картография, 2 изд․, М․, 1960; С а у ш к и н Ю․ Г․, Введение в экономическую географию, 2 изд․, М․, 1970; Ն ու յ ն ի, Экономическая география, история, теория, методы, практика, М․, 1973․ Լ․ Վալեսյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ, արտադրության ձեռք բերված արդյունքների (արտադրանքի ու նյութական ծառայությունների ձևով) և աշխատանքի ու արտադրության միջոցների ծախսումների հարաբերակցություն։ Սոցիալիզմի պայմաններում Տ․ ա–յան բարձրացումը էկոնոմիկայի զարգացման կարևորագույն ցուցանիշն է (տես Սոցիալիստական արտադրության տնտեսական արդյունավետություն)։ Կապիտալիզմի ժամանակ ձեռնարկատիրոջ համար ծախսերն ունեն իր կողմից կանխավճարված հիմն. ու շրշանառու կապիտալի, իսկ արդյունքները՝ շահույթի ձև։ Կապիտ․ ֆիրմաների կառավարման պրակտիկայում ծախսերի ու ձեռք բերված արդյունքի համեմատումն օգտագործվում է առավելագույն շահույթ կորզելու նպատակով։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԱԿ–Ի, ՄԱԿ–ի գլխավոր մարմիններից։ Ստեղծվել է 1946-ին և բաղկացած է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կողմից 3 տարով ընտրված 54 անդամ–պետություններից, որոնց մեկ երրորդը վերընտրվում է տարին մեկ։ Խորհրդի հիմնական նպատակն է՝ Գլխ․ ասամբլեայի ղեկավարությամբ իրականացնել ՄԱԿ–ի կոնկրետ խնդիրները միջազգային տնտ․ և սոցիալ․ համագործակցության ասպարեզում․ ստեղծել կայունության և բարեկեցության պայմաններ, որոնք անհրաժեշտ են ազգերի միջև խաղաղ ու բարեկամական հարաբերություններ հաստատելու համար (ՄԱԿ–ի կանոնադրություն, հոդված 55)։ Այդ նպատակով Խորհուրդը լիազորված է․ ուսումնասիրություններ կատարել, զեկուցագրեր կազմել ու հանձնարարականներ տալ Գլխ․ ասամբլեային, ՄԱԿ–ի անդամներին ու ՄԱԿ–ի մասնագիտացված հաստատություններին, կազմել համաձայնագրերի նախագծեր, օգնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին և նրան տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիա ևն։ Խորհուրդը ղեկավարում է 6 ֆունկցիոնալ (վիճակագրական, ազգաբնակչության, սոցիալ․ զարգացման, մարդու իրավունքների, կանանց իրավունքների, նարկոտիկ միջոցների հարցերով) և 5 ռեգիոնալ (Եվրոպայի, Ասիայի և Խաղաղ օվկիանոսի, Լատ․ Ամերիկայի, Աֆրիկայի և Արմ․ Ասիայի) հանձնաժողովների, ինչպես նաև սոցիալ–տնտ․ հարցերով մի շարք մշտական կոմիտեների գործունեությունը։ Ամեն տարի գումարվում է Խորհրդի 2 հերթական նստաշրջան։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՖՈՆԴԵՐ, դրամական միջոցներ, որոնք հիմնականում շահույթի հաշվին գոյանում են արտադր․ միավորումներում (ձեռնարկություններում), տնտհաշվարկային կազմակերպություններում, մինիստրություններում (գերատեսչություններում)՝ արտադրանքի թողարկումն ավելացնելու, աշխատանքի արտադրողականությունը և արտադրության արդյունավետությունը բարձրացնելու գործում աշխատավորական կոլեկտիվների նախաձեռնությունը և կոլեկտիվ ու անձնական շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով, կազմում են նյութական ն բարոյական խթանման միասնական համակարգի բաղկացուցիչ մասը։ Տ․ խ․ ֆ–ի գոյացումը և օգտագործումը պետ․ և կոոպերատիվ ձեռնարկություններում ու կազմակերպություններում, չնայած ընդհանուր օրինաչափություններին, տարբեր են․ առաջիններում դրանք պետ․ սեփականություն են, գոյանում են պետ․ միշոցների (հիմնականում շահույթի) հաշվին, դրանց գոյացման և ծախսման կարգն ու չափերը սահմանում են պետ․ մարմինները, իսկ երկրորդներում՝ խմբային սեփականություն են, գոյացման և օգտագործման կարգը, հատկացումների և վճարումների չափերը հաստատում են կոոպերատիվները՝ հաշվի առնելով վերադաս մարմինների հանձնարարականները։ Տ․ խ․ ֆ․ ընդգրկում են՝ նյութական խրախուսման ֆոնդը, սոցիալ–կուլտուրական միջոցառումների ու բնակարանային շինարարության ֆոնդը, արտադրության զարգացման ֆոնդը։ Վ․Ներկարարյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ս ո ց ի ա լ ի զ մ ի պ ա յ մ ա ն ն ե ր ու մ, հասարակական արտադրության զարգացման օբյեկտիվ պրոցեսների ճանաչման ու կանխատեսման ձև․ քանակական ու որակական վերլուծությունների հիման վրա ժողտնտեսության, նրա առանձին ճյուղերի ու բնագավառների ապագա զարգացման ուղղությունների և միտումների գիտ․ հետազոտությունների համակարգ։ Տ․ կ-ների մշակումը ժողտնտ․ պլանավորման պրոցեսի կարևոր փուլ է, նրա օրգ․ բաղադրամասը, պլանային առաջադրանքների գիտ․ հիմնավորման միջոց։

Սոցիալիզմի պայմաններում Տ․ կ–ները տնտ․ ու սոց․ զարգացման պլանների նպատակը, խնդիրները և դրանք իրականացնելու տնտ․ միջոցառումները որոշելու, վերջիններիս հերթականությունն ու ժամկետները սահմանելու (պլանը կազմելու) հետազոտական ու վերլուծական հիմքն են։ Տ․ կ–ման հիմնական խնդիրն է․ բացահայտել մարդկանց անընդհատ աճող նյութական և հոգևոր պահանջմունքների առավել լրիվ բավարարմանը հասնելու օպտիմալ ուղիները, միջոցներն ու պահանջվող ռեսուրսները և գիտականորեն հիմնավորել պլանային յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար սահմանվող առաջադրանքները։ Տ․ կ–ների անհրաժեշտությունը, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ սոցիալիստ. հասարակարգում մարդկանց պահանջմունքների դինամիկ աճը բնութագրվում է ոչ միայն այդ պահանջմունքների ծավալի սովորական մեծացմամբ և կառուցվածքի բարդացմամբ, այլև դրանց բավարարման տարբերակների բազմաթիվությամբ։ Տ․ կ–ների միջոցով բացահայտվում են այդ տարբերակները, տրվում դրանցից յուրաքանչյուրի գնահատականը և հնարավոր հետևանքները։ Տ․ կ–ները համալիր բնույթ ունեն, ընդգրկում են ժողտնտեսության կառավարման ու պլանավորման բոլոր մակարդակներն ու տնտ․ զարգացման տեսանկյունները։

Տ․ կ–ները բնութագրում են նաև պլանի առանձին ցուցանիշների դինամիկան մոտ ապագայում և երկարաժամկետ հեռանկարում։

Դրանց միջոցով լուծվում է երկմիասնական կարևոր խնդիր, մի կողմից, հենվելով այսօրվա իրական պրոցեսների և զարգացման միտումների վրա, տրվում է մոտ կամ հեռավոր ապագայի բնութագիրը, մյուս կողմից, հաշվի առնելով հեռանկարային կանխատեսումները, լուծվում են տնտ․ զարգացման ժամանակակից խնդիրներն ու պրոբլեմները։ Տ․ կ–ները հնարավորություն են տալիս բացահայտել հասարակական արտադրության զարգացման ապագան ձևավորող գործոնները և հանձնարարականներ մշակել այդ գործոնների վրա ակտիվորեն ներգործելու ուղղությամբ։

Գրկ․ Методология прогнозирования экономического развития СССР, М․, 1971; А н ч и ш к и н А․ И․, Прогнозирование роста социалистической экономики, М․, 1973; В и ш н е в С․ М․, Основы комплексного прогнозирования, М․, 1977․ Լ․Թամազյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ, արտադրանք թողարկողների ու սպառողների միջև մատակարարման անվանացանկը, ծավալը և ժամկետները կարգավորող հարաբերություններ։ ՍՍՀՄ–ում Տ․ կ․ սահմանում են տարբեր մակարդակների պետ․ պլանավորող մարմինները։ Դրանք պետք է հումքով և համալրող իրերով ապահովեն սպառող ձեռնարկությունների անխափան աշխատանքը և մատակարարող ձեռնարկությունների սարքավորման ռացիոնալ բեռնավորումը։ Տ․ կ․ լինում են ու ղ ղ ա կ ի՝ որ նախատեսում են արտադրանք թողարկողների ու սպառողների անմիջական փոխգործողություն, կամ մ ի ջ ն ո ր դ ա վ ո ր վ ա ծ մատակարարող–իրացնող կազմակերպությունների ծառայությունների օգտագործմամբ։ Ս․ Մելքումյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ, արտադրական հարաբերությունների, դրանց տարբեր դրսևորումների, կողմերի և գծերի