կրաաական երիտասարդության համաշ– խարհային ֆեդերացիան (ԴԵՀՖ) և Ուսա– նողների միշազգային միությունը։ Երի– տասարդության և ուսանողների համաշ– խարհային 1-ին Փ․ տեղի է ունեցել Պրա– գայում (1947-ի հուլիսի 25-ից օգոստ․ 16-ը, մասնակցել են 71 երկրից 17 հզ․ մարդ), 2-րդը՝ Բուդապեշտում (1949-ի օգոստ․ 14–28-ին, 82 երկրից 11 հզ․ մարդ), 3-րդը՝ Բեռլինում (1951-ի օգոստ․ 5–19-ին, 104 երկրից 26 հզ․ մարդ), 4-րդը՝ Բուխարես– տում (1953-ի օգոստ․ 2–16-ին, 111 երկ– րից 30 հզ․ մարդ), 5-րդը՝ Վարշավայում (1955-ի հուլիսի 31-ից օգոստ․ 14-ը, 114 երկրից 31 հզ․ մարդ), 6-րդը՝ Մոսկվա– յում (1957-ի հուլիսի 28-ից օգոստ․ 11-ը, 131 երկրից 34 հզ․ մարդ), 7-րդը՝ Վիեննա– յում (1959-ի հուլիսի 26-ից օգոստ․ 4-ը, 112 երկրից 18 հզ․ մարդ), 8-րդը՝ Հելսին– կիում (1962-ի հուլիսի 27-ից օգոստ․ 5-ը, 137 երկրից 18 հզ․ մարդ), 9-րդը՝ Սոֆիա– յում (1968-ի հուլիսի 28-ից օգոստ․ 6-ը, 138 երկրից 20 հզ․ մարդ), 10-րդը՝ Բեռլի– նում (1973-ի հուլիսի 28-ից օգոստ․ 5-ը, 140 երկրից 30 հզ․ մարդ), 11-րդը՝ Հավա– նայում (1978-ի հուլիսի 29-ից օգոստ․ 7-ը, 145 երկրից 18,5 հզ․ մարդ), 12-րդը՝ Մոսկ– վայում (1985-ի հուլիսի 27-ից օգոստ․ 3-ը, 157 երկրից 50 հզ․ մարդ)։ Թատերական Փ–երը թատերար– վեստի նվաճումների ստուգատեսներ (մրցույթներ, օլիմպիադաներ) են։ Սկզբնավորվել են Հին Հունաստանի Օլիմպիական խաղերից, միջնադարյան տրուբադուրների, միննեզինգերների և այլոց մրցություններից։ Եվրոպայում տա– րածվել են XVIII դարից (Շվեյցարիս!)։ Սկզբում Փ–երը կրել են հանդիսավոր թափորի, շքերթի բնույթ, ավելի ուշ՝ դար– ձել թատերականացված մասսայական ներկայացումներ՝ կապված որոշակի իրա– դարձությունների հետ (Բայրոյթյան Փ․՝ նվիրված Ռ․ Վագների օպերաներին, 1882-ից ամեն տարի կազմակերպվում են Բայրոյթում, Բավարիա։ Շեքսպիրյան ներ– կայացումների Փ․ 1886-ից՝ Ստրատֆորդ օն էյվոնում, Երևանում՝ 1944, 1981, 1984)։ Թատերարվեստը ներկայացվում է նաե «Պրագայի գարուն» (հիմն․ 1946-ին), էդին– բուրգի թատրոնի և երաժշտության (1947-ից), Ավինյոնի (Ֆրանսիա, 1947-ին, հիմն, է ժ․ Վիլարը), «Դուբրովնիկի ամա– ռային խաղեր» (Հարավսլավիա, 1950-ից), «Ֆլորենցիայի երաժշտ․ մայիս» (1933-ից) Փ–երում։ 1960-ից կանոնավոր կեր– պով կազմակերպվում են մանկական (ԳԴՀ–ում՝ 1966-ից, Բուլղարիայում՝ 1968, 1972, Հարավսլավիայում՝ 1971) և տիկնի– կային (Ռումինիայում՝ 1958, 1960, 1965, Լեհաստանում՝ 1962, Չեխոսլովակիայում՝ 1964, Հունգարիայում ՝ 1971 ,Ֆրանսիայում՝ 1972) թատրոնների Փ–եր։ Անց են կացվել մյուզիկհոլլի (Փարիզ, 1957), կրկեսային արվեստի (Վարշավա, 1957), ծաղրածու– ների (Միլան), կրկեսային հումորի (Սո– ֆիա, երկուսն էլ՝ 1965), մնջախաղի ար– տիստների (Բեռլինում՝ 1970, Պրագա– յում՝ 1971) միջազգային Փ–եր։ ՍՍՀՄ–ում կազմակերպվել են բազմաթիվ մրցույթ– ներ (գլխավորապես պիեսների)։ 1930-ին Մոսկվայում, կայացել է ՍՍՀՄ ժողովուրդ– ների թատրոնների և արվեստի համա– միութենական օլիմպիադան։ 1936-ից անց են կացվում արվեստի և գրականության տասնօրյակներ (տես Տասնօրյակ, Ինք– նագործունեություն գեղարվեստական)։ 1930-ական թթ․ կեսից կազմակերպվել են բացառապես թատերարվեստին նվիրված Փ–եր․ դրանցից են՝ Մոսկվայի միջազգա– յին թատեր․ Փ․ (1933, 1934, 1935, 1936, 1937) են։ Մի շարք համամիութենական Փ–եր նվիրվել են սովետական պետության նշանավոր տարեթվերին (Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակին, 1970, ՍՍՀՄ կազ– մավորման 50-ամյակին, 1972, ևն)։ 1960- ական թթ․ կեսից կազմակերպվում են" «Մոսկովյան աստղեր», «Ռուսական ձը– մեռ», լենինգրադյան «Մպիտակ գիշեր– ներ» և այլ Փ–եր, ուր ելույթ են ունենում դրամատիկական և երաժշտ․ թատրոննե– րի, էստրադայի, կրկեսի արտիստներ։ ՍՍՀՄ–ում կանոնավոր անց են կացվում կրկեսային (1944-ից), էստրադային (1939- ից), արվեստների մրցույթ–ստուգատեսներ։ 1985-ին, Մոսկվայում տեղի է Ունեցել բա– լետի արտիստների V միջազգային մըր– ցույթը են։ Կինոփառատոները կինոար– վեստի ստեղծագործությունների ստուգա– տեսներ, ստեղծագործական մրցություն– ներ են, անց են կացվում կինեմատոգրա– ֆիստների ստեղծագործական համագոր– ծակցության, փորձի փոխանակման, լա– վագույն ֆիլմերը, կինեմատոգրաֆիայի հետագա զարգացման միտումները երևան հանելու նպատակով։ Երբեմն կինոփա^ ռատոնը անվանվում է կինոտասնօրյակ, կինոշաբաթ, կինոյի օր, կինոշար։ Կազ^ մակերպվում են ազգ․ արտադրության, որևէ երկրի լավագույն ֆիլմերի, սիրողա– կան կինոյի և այլ կինոփառատոներ։ ՍՍՀՄ–ում տարածված են․ միութենական հանրապետությունների կինոարվեստի Փ–եր, թեմատիկ ցուցադրումներ՝ կապված հասարակական–քաղ․ նշանակալի իրա– դարձություններին, հիշարժան տարեթվե– րին։ 1958-ից կազմակերպվում են համա– միութենական կինոփառատոներ (11-րդը՝ Երևանում, 1979-ին, 18-րդը՝ Մինսկում, 1985-ին), ուր ցուցադրվում են բոլոր միու– թենական հանրապետությունների կինո– ստուդիաներում ստեղծված ֆիլմերը։ 1-ին Միջազգային կինոփառատոնը !կայացել է 1932-ին, Վենետիկում։ Մոսկվայում առա– ջին կինոփառատոնը կազմակերպվել է 1935-ին։ Միջազգային կինուոառատոնե– րը լայն մասսայականություն են ձեռք․ բերել 1940-ական թթ․ 2-րդ կեսից, անց են կացվում Եվրոպայի, Հս․ և Հվ․ Ամերիկա– յի, Ասիայի և Աֆրիկայի, Ավստրալիայի, բազմաթիվ երկրներում։ Սովորաբար լա– վագույն ֆիլմերին և ստեղծողներին տըր– վում են մրցանակներ, դիպլոմներ։ Պրո– դյուսերների միջազգային ասոցիացիան (հիմն․ 1933), որի խնդիրներից է նաև պահ– պանել կինոփառատոնի անցկացման կա– նոնները, ըստ միջազգային կինոփառա– տոների նշանակալիության սահմանել է դրանց մի քանի կարգ։ «Ա» կարգին են պատկանում Վենետիկի (հիմն․ 1932), Կաննի (1946), Կառլովի Վարիի (1950), Արմ․ Բեռլինի (1951), Ման Սեբաստիանի (1953), Մոսկվայի (վերսկսվել է 1959-ից) կինոփառատոները։ Համաշխարհային կի– նոարվեստի խոշորագույն ստուգատես– ներից է Միջազգային կինոփառատոնը Մոսկվայում (2 տարին մեկ անգամ, վեր– ջինը՝ 1985-ին), որն անց է կացվում «Հա– նուն մարդասիրական կինոարվեստի, ժո– ղովուրդների միջև խաղաղության և բա– րեկամության» նշանաբանով։ Մրցույթին մասնակցում են գեղարվեստական, վա– վերագրական, գիտամասսայական և ման– կական ֆիլմեր։ Սոցիալիստ, երկրներում կինոփառատոները առաջադեմ կինոար– վեստի ստուգատեսներ են։ Միջազգային կինոփառատոներում սովետական ֆիլմե– րը բազմաթիվ մրցանակներ են շահում, հանդիսատեսին գրավելով կյանքի պատ– կերման ճշմարտացիությամբ, բարձր վար– պետությամբ։ Երաժշտական Փ–երը համերթ– ների և երաժշտ․ ներկայացումների շարեր են, որոնք միավորված են ընդհանուր անվանումով, միասնական ծրագրով։ Երաժշտ․ Փ–երը տարբեր են իրենց տևա– կանությամբ (մի քանի օրից մինչև կես տարի) և բովանդակությամբ։ Գոյություն ունեն մենագրական (միևնույն կոմպոզի– տորի երաժշտությանը նվիրված), թեմա– տիկ (որոշակի ժանրի, դարաշրջանի կամ ոճական ուղղության նվիրված), կատարո– ղական արվեստին նվիրված Փ–եր։ Կազ– մակերպվում են պետ․ և տեղական իշխա– նությունների, ֆիլհարմոնիաների և երա– ժըշտ․ ընկերությունների, կապիտ․ երկըր– ներում՝ նաև ֆիրմաների և մասնավոր անձանց կողմից։ Անց են կացվում կանո– նավոր կերպով (ամեն տարի, 2–4 տարին մեկ անգամ) կամ որևէ հանդիսավոր իրա– դարձության առթիվ։ Սովորաբար կազ– մակերպվում են երաժշտ․ ավանդույթնե– րով փառաբանված կամ նշանավոր երա– ժիշտների կյանքին և գործունեությանը առնչվող քաղաքներում։ Երաժշտ․ Փ–երը սկզբնավորվել են Մեծ Բրիտանիայում (Լոնդոն, 1709) և կապված են եղել եկե– ղեց․ երաժշտության հետ։ XVIII դ․ 2-րդ կեսից անց են կացվել կենար․ Եվրոպայի շատ երկրներում, գլխավորապես Գերմա– նիայում։ Տարածում են գտել XX դ․, հատ– կապես՝ 1940-ական թթ․ կեսից։ Դրանցից առավել խոշորագույնները նպաստում են երաժշտ․ արվեստի պրոպագանդմանը, ժողովուրդների միջև մշակութային կապե– րի զարգացմանը։ Երբեմն Փ–երի շրջանակ– ներում անց են կացվում միջազգային երաժշտ․ մրցույթներ (տես Մրցույթներ երաժշտական)։ Բուրժ․ երկրների որոշ Փ–եր մատչելի չեն լայն շրջաններին և կրում են էլիտային բնույթ։ Առավել հայտ– նի միջազգ․ երաժշտ․ Փ–երից են՝ Զալց– բուրգի Փ․, «Վիեննական երաժշտ․ շա– բաթներ» (Ավստրիա), էդինբուրգի (Մեծ Բրիտանիա), «Բուդապեշտի երաժշտ․ շա– բաթներ» (Հունգարիա), «Բեռլինի փա– ռատոնային օրեր» (ԳԴՀ), Դանիայի թա– գավորական երաժշտ․ Փ․, «Ֆլորենցիայի երաժշտ․ մայիս», «Երկու աշխարհների փառատոն» (Իտալիա), Նիդերլանդների երաժշտ․ Փ․, «Վարշավայի աշուն» (Լեհաս– տան), Զ․ էնեսկուի անվ․ Փ․ (Ռումինիա), «Սիբելիուսի շաբաթ» (Ֆինլանդիա), Բայ– րոյթի Փ․ (ԳՖՀ), Բեզանսոնի Փ․ (Ֆրան– սիա), «Պրագայի գարուն» (Չեխոսլովա– կիա) ևն։ 1960–80-ական թթ․, հատկապես
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/310
Այս էջը սրբագրված չէ