Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/316

Այս էջը սրբագրված չէ

էր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը ազատա– գրվեց Փարիզի ապստամբություն J944-ի հետևանքով։ Պատերազմից հետո Փ․ բան– վորական և դեմոկրատական շարժման խոշորագույն կենտրոն է։ 1949-ին Փ–ում (միաժամանակ և Պրագայում) կայացավ Խաղաղության կողմնակիցների 1-ին հա– մաշխարհային կոնգրեսը։ 1950–60-ական թթ․ տեղի են ունեցել միտինգներ ի պաշտպանություն հանրապետության, համընդհանուր գործադուլներ են։ Փ–ի արդ․ արվարձանները և քաղաքամերձ բնակավայրերը, որտեղ կենտրոնացած են արդ․ պրոլետարիատի հսկայական զանգ– վածներ, կազմում են Փ–ի «Կարմիր գո– տին»։ Փ․ միջազգային դիվանագիտական և հասարակական կյանքի կենտրոն է, մի շարք միջազգային կազմակերպություն– ների (ՑՈԻՆԵՍԿՕ ևն) նստավայրը, ինչ– պես նաև միջազգային տարբեր համաժո– ղովների, կոնֆերանսների, հանդիպում– ների վայր։ Տնտեսությունը։ Փարիզյան տնտ․ շըր– ջանում է կենտրոնացած երկրի տնտեսա– պես ակտիվ բնակչության 22%–ը, վերա– մշակող արդյունաբերության զգալի մասը։ Արդյունաբերության զարգացումը պայ– մանավորված է կապիտալի եամակենտ– րոնացմամբ, որակյալ բանվորական ուժի առկայությամբ, տրանսպորտային հար– մար կապերով և սպառողակաէւ շուկայի ծավալով։ Ծանր արդյունաբերությունը ներկայացված է («Կրայսլեր»,! «Թոմսոն "տաուսթոն» ֆիրմայի Էլեկփրաւոեխ․, «Դանլոպ» են) խոշոր ձեռնարկություն– ներով։ Կան նաև (հատկապես թեթև ար– դյունաբերության մեջ) արհեստավորա– կան տիպի մանր ձեռնարկություններ։ Փարիզյան շրջանը սպառում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը։ էլեկտրաէներգիայի մի մասը Փ․ ստանում է այլ շրջաններից, գազը՝ Լա– կից, Ալժիրից և Նիդերլանդներից։ Արդ– յունաբերութ․ գլխ․ ճյուղերն ես մեքենա– շինությունը, մետաղամշակումը (հատկա– պես ավտոմոբիլաշինությունը), էլեկտրա– տեխ․ և էլեկտրոնային, քիմ․, կարի, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Տարեկան թողարկվում է ավելի քան 2 մլն ավտոմոբիլ (Ֆրանսիայում արտադրվոդ ավտոմոբիլների 79%-ը, խոշոր գործա– րաններն են «Ռենո»-ն և «Սիւորոեն»-ը)։ Զարգացած են ինքնաթիռաշինությունը (տալիս է ազգ․ արտադրանքի մոտ կեսը), հաստոցաշինությունը (համազգային ար– տադրանքի մոտ 40%–ը), ճշգրիտ մեխա– նիկայի և օպտիկական ապրանքների ար– տադրությունը, ռազմ, արդյունաբերու– թյունը և մեքենաշինության ոչ մետաղա– տար ճյուղերը։ Փ–ի գործարանները մե– տաղ ստանում են գլխավորապես Լոթա– րինգիայից, Լիոնի և Հս․ տնտ․ շրջաննե– րից։ Քիմ․ արդյունաբերության հիմնա– կան ճյուղերն են ռետինի, նուրբ քիմիա– յի, պլաստմասսայի արտադրությունը։ Թեթև արդյունաբերության մասնագի– տացած ճյուղը կարի արտադրությունն է։ Փ․ միջազգային նորաձևության օրենս– դիրն է։ Այստեղ է թողարկվում երկրում արտադրվող պատրաստի հագուստի ավե– լի քան 30%–ը։ Համաշխարհային համ– բավ ունի Փ–ի արդուզարդի, գալանւոե–