րեայի, ոսկերչական իրերի և հուշանվերների արտադրությունը։ Զարգացած է թղթի, պոլիգրաֆ․, կահույքի և սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունն ու շինարարական ինդուստրիան։ Ձեռնարկությունների մեծ մասը տեղաբաշխված է Փ–ի արմ․ և հս․ արվարձաններում։ Փ–ում է կենտրոնացած երկրի բանկերի կեսը։ Փ․ առաջատար դեր ունի երկրի արտաքին և ներքին առետրում։ Այստեղ կանոնավորապես անց են կացվում տոնավաճառներ։ Ամեն տարի Փ․ են այցելում միլիոնավոր օտարերկրյա տուրիստներ։ Փ․ Ֆրանսիայի տրանսպորտային գլխ․ հանգույցն է, այստեղով անցնում են միջազգային կարևորագույն ճանապարհներ, 11 ճառագայթաձև երկաթուղիներ Փ․ կապում են բոլոր տնտ․ շրջանների, խոշոր նավահանգիստների, 2 շրջակա ճանապարհներով՝ Մեծ Փ–ի հետ։ Սենի և նրա վտակների ջրանցքների համակարգով Փ․ կապվում է Հռենոս, Ռոն և Լուար գետերի, ինչպես նաև հս․ շրջանների հետ։ Գլխ․ նավահանգիստը ժենվիլիեն է։ Փ․ միջազգային օդագնացության խոշոր հանգույց է։ Գլխ․ օդանավակայաններն են՝ Օռլին, Լը Բուրժեն,«Շարլ ղը Գոլը»։ Փ․ ունի ճյուղավորված մետրոպոլիտեն։ ճարտարապետությունը։ Փ․ դարերի ընթացքում կերպավորվել է տարբեր ճարտ․ ոճերի ազդեցության ներքո, սակայն, գլխավորապես համաչափ կառուցապատման և տարածական հորինվածքների ներդաշնակ միասնության շնորհիվ, պահպանել է գեղարվեստական ամբողջականությունը։ Տակավին միջնադարից քաղաքը, որի պատմ․ կորիզը Սիտե կղզին է, կառուցապատվել է օղաշառավղային սկզբունքով։ Հատակագծի հիմքը կազմում են՝ հս–ից հվ․, Սիտեով անցնող՝ Սեբաստոպոլ, Ստրասբուր, Սեն Միշել բուլվարների և արլ–ից արմ․, Սենին (երկու ափերը Մեծ Փ–ում միացնում են 60-ից ավելի կամուրջ)զուգահեռ՝ Սենտ Անտուան, Սենտ Օնորե փողոցների գծերը։ Շառավղային մայրուղիները հատվում են բուլվարների լայն օղակներով, որոնք ընկած են նախկին ամրոցապարիսպների տեղում։ Պատմականորեն Փ–ում առաջացել է 3 կենտրոն, որոնց շուրջն աճել և կազմավորվել է քաղաքը․ Սիտե կղզին (III դարից), Սենի ձախ և աջ ափերը։ V–XIII դդ․ կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել է քաղաքի պաշտպանական ամրությունների օղակը, մեծաքանակ մենաստանների շուրջը կազմավորվել են նոր թաղամասեր։ Փ–ի տնտ․ և մշակութային աճը կապված է ռոմանական (XI – XII դդ․) և գոթական (XII դ․ կես –XVI դ․) ոճերի ծաղկման հետ։ XIII դ․ Փ․ նմանվել է հսկայական շին․ հրապարակի։ Շինարարությունը նման թափով վերսկսվել է XVI–XVII դդ․՝ կանոնավոր հատակագծումով։ Այս ժամանակաշրջանում են կազմավորվել Փ–ի ամենահիմնական կլասիցիստական անսամբլները՝ Վոգեզների (1606–12, ճարտ․ Ն․ դը Շատիյոն), Վանդոմի (1685–1701) և Հաղթանակի (1685–86, երկուսն էլ՝ ճարտ․ Ժ․Արդուեն–Մանսար) հրապարակները, ստեղծվել քաղաքաշինական առումով կարևոր օբյեկտներ (Պոն Նյոֆ կամուրջը, 1578– Փարիզ․ Ասավածամոր տաճարը (1163 – 1257) Փարիզ, էյֆելյան աշտարակը (1889, ինժեներ Ա․ Գ․ էյֆել) Փարիզ․ ՑՈԻՆԵՍԿՕ–ի շենքը 1606, ճարտ․ ժ․ Բ․ Դյուսերսո, «Անմեղների շատրվանը», 1547–49, քանդակագործ՝ ժ․ Գուժոն, Սեն Դընի դարպասը, 1672, ճարտ․ Ֆ․ Բլոնդել, «Մեծ բուլվարները», 1670-ական թթ․)» պալատներ (Լուվր, Տյուիլրի, 1564-ին սկսել է ճարտ․ Ֆ․ Դելորմը, Լյուքսեմբուրգ, 1615–20, ճարտ․ Ս․ դը Բրոս, Պալե–Ռոյալ, 1629–1636, ճարտ․ ժ․ Լեմերսիե), հասարակական շենքեր (Սորբոն, սկսվել է 1629-ին, եկեղեցին՝ 1635–54, երկուսն էլ՝ ճարտ․ ժ․ Լեմերսիե]), մենաստաններ, եկեղեցիներ, մենատուն–հյուրանոցներ ևն։ XVIII դ․–XIX դ․ 1-ին կեսի քաղաքաշինական գլ]յս․ աշխատանքներից են՝ Լյուդովիկոս дV-ի (այժմ՝ Համաձայնության, 1753–75, քարտ․ ժ․ Ա․ Գաբրիել) և Կառուզել՝ հաղթակամարով (1806, ճարտ–ներ՝ Շ․ Պերսիե, Պ․ Ֆոնտեն) հրապարակները, Փ–ի ուղեկալները (1784–89, ճարտ․ Կ․ Ն․ Լեդու)։ 1853–96-ին լայն թափ է ստացել քաղաքաշինական վերակազմությունը, ստեղծվել են տրանսպորտային կարևոր ճանապարհներ, հրապարակներ՝ ճառագայթող ուղղընթաց փողոցներով (Հանրապետության հրապարակը, 1854–1862), պուրակներ և անտառապուրակներ [Բուլոնյան (1852–58), Վենսենյան (1859–60) անտառները]։ XIX դ․ 2-րդ կեսին –XX դ․ սկզբին կառուցվել են շենքեր էկլեկտիկ ոգով («Գրանդ–Օպերա», 1861–75, ճարտ․ Շ․ Գառնիե, Մոնմարտր բլուրը պսակող Սակրե Կյոր բազիլիկը, սկսվել է 1875-ին, ճարտ․ Պ․ Աբադի, օծվել է 1919-ին) և «մոդեռն» ոճով (մետրոպոլիտենի մուտքերը, մոտ 1900, ճարտ․ Հ․ Գիմար)։ 1920–30-ական թթ․ շինարարություն է կատարվել Փ–ի արվարձաններում (բնակելի համալիրներ՝ Լե–Պրե– Սեն–Ժերվե, 1929, Պանտեն, 1930–33, Դրանսի, 1934), ուր, հատկապես 1950- ական թթ․ կառուցվել են խոշոր բնակելի զանգվածներ՝ Բոբինյի, Բանյո, Մասի– Անտոնի, Սարսել, Բանյոլե ևն, 1960–1970-ական թթ․՝ Կրետեյ, Նանտեր, իսկ կենտրոնական մասերը «նորացվել» են առանձին շենքերի ներկառուցմամբ [ՑՈԻՆԵՍԿՕ–ի (1953–57, ճարտ․ Մ․ Լ․ Բրյոյեր, Բ․ Զերֆյուս, ինժ․ Պ․ Լ․ Ներվի), ֆրանս․ կոմկուսի Կենտկոմի (1966–71, ճարտ․ Օ․ Նիմեյեր) շենքերը]։ Քաղաքաշինական հարցերի կոմպլեքս լուծման օրինակներից է հասարակական–գործա– րար կենտրոնը Լա Դեֆանս հրապարակի մոտ (բաղկացած է 20 երկնաքերից, սկըս– վել է 1964-ին, ճարտ–ներ՝ Ռ․ էրբե, Ո*․ Օզել, Ռ․ Կամելո, ժ․ դը Մայի, Բ․ Զերֆյուս և ուրիշներ)։ Բարձրահարկ նորակառույցների և շրջապատի միջև առաջացած խըզ– ման պատճառով Փ–ի ճարտ․ կերպարը մասամբ կորցնում է իրեն բնորոշ ամբողջա– կանությունը։ Քաղաքի աճը սահմանա– փակելու նպատակով կառուցվում են քա– ղաք–արբանյակներ։ Փ–ի գլխավոր անսամբլներից են․ Սիտե կղզու վրա՝ Արդարադատության պալատը (1783–86, ճարտ–ներ՝ Պ․ Դեմեզոն, ժ․ Դ․ Անտուան)՝ ներգրավում է Կոնսիերժերի պալատը (Սկսվել է XIV դ․), ժամացույցի աշտարակը (1370, Փ–ի I քաղաքային ժամացույցի ձևավորումը՝ մոտ 1585, քանդակագործ ժ․ Պիլոն) և Սենտ–Շապել մատուռը (1243–48, վիտ– րաժները՝ XIII –XV դդ․), Փարիզի Աստվածամոր տաճարը (1163–1257)։ Սենի ձախ ափին Հաշմանդամների տունն է (1671 – 1676, ճարտ․՝ Լ․ Բրյուան)՝ Սեն Լուի դեզ ինվալիդ տաճարով (1680–1706, ճարտ․ ժ․ Արդուեն–Մանսար, այստեղ է Նապոլեոն I կայսեր դամբարանը), Պանթեոնը (1758–90, ճարտ․ ժ․ ժ․ Սուֆլո), Մարսյան դաշտը (ժամանակակից հատակագիծը՝ 1908–28)՝ էյֆելյան աշտարակով (1889, բարձրությունը՝ 306 մ, ինժ․ Ա․ Գ․ էյֆել), Սենի աջ ափին՝ Շայո պալատը (1936, ճարտ–ներ՝ Լ․ Ազեմա և ուրիշներ), Մադլեն հրապարակը՝ Լա Մադլեն տաճարով (սկսվել է 1806-ին, ճարտ․ Պ․ Վինյոն, օծվել՝ 1842-ին), դը Գոլի (նախկին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/317
Այս էջը սրբագրված չէ