«Աստղի») հրապարակը՝ հաղթակամա– րով [բարձրությունը՝ 50 մ, լայնությունը՝ 45 մ, 1806–37, ճարտ․ ժ․ Ֆ․ Շալգրեն, «Մարսելյեզ» ռելիեֆը՝ 1833–36, քանդա– կագործ Ֆ․ Ռյուդ, թաղի ներքո՝ Անհայտ զինվորի գերեզմանը (1921)՝ հավերժական կրակով]։ Փ–ի կարևորագույն հուշակոթող– ներից են՝ Վանդոմյան սյունը (1806–10, ճարտ–ներ՝ ժ․ Բ․ Լեպեր, ժ․ Դոնդուեն), Կոմունարների պատը Պեր Լաշեզ գերեզ– մանատանը (1909, քանդակագործ Պ․ Մո– րո–Վոտիե), հուշահամնյլիրներից՝ Դիմա– դրության նահատակներին (Մոն–Վալե– րիեն բլրի վրա, 1960–61), Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվածներին (Աստվածամոր տաճարի կողքին, 1961, ճարտ․ ժ․ Ա․ Պենգյուսոն)։ Ուսումնական հաստատությունները, գիտ․և մշակութային հիմնարկները։ Փ–ում են գտնվում Փարիզի համալսարանը (Սոր– բոն), Կոլեժ դը Ֆրանսը, Ազգ․ պոլիտեխ․, Փ–ի կաթոլիկ ինստ–ները, Բարձրագույն գործնական, Բարձրագույն նորմալ, Տեխ․ կրթության ազգ․ բարձրագույն դպրոցնե– րը, ավելի քան 40 այսպես կոչված անկախ ինաո–ներ, 2 կոնսերվատորիա (դրամա– տիկ արվեստի և երաժշտության), Լուվրի, Գեղեցիկ արվեստների բարձրագույն և այլ դպրոցներ, ինչպես նաև Ֆրանսիայի ինսաիաոււոը՝ իր 5 ակադեմիայով, ֆրանս․ գյուղատնտ․, ճարտ․, վիրաբուժ․, ծովային, լատ․ աշխարհի, Ազգ․ բժշկ․, ֆրանս․ անասնաբուժ․ ակադեմիաները, գիտ․ հետազոտությունների ազգ․ կենտ– րոնը և ԴՀ այլ ինստ–ներ ու գիտության բոլոր բնագավառների գծով գիտ․ ընկե– րություններ։ Արժանահիշատակ են Ֆրան– սիայի Ազգ․ արխիվները։ Խոշորագույն գրադարաններից են․ Ազգ․ գրադարանը, ինչպես նաև ակադեմիաների, համալսա– րանների, ԴՀԻ–ների և գիտ․ ընկերություն– ների ավելի քան 50 գրադարան։ Աշխարհի խոշորագույն թանգարաններից են․ Լուվ– րը, Կառնավաէե (Փարիզի պատմություն), ժամանակակից արվեստի, Ռոդենի, Բա– նակի, Գիմե (Ասիայի մի շարք երկրների մշակույթի պատմության), բնապատմու– թյան ազգային ևն, Բալզակի, Հյուգոյի հուշաթանգարանները, Վ․ Ի․ Լենինի տուն–թանգարանը։ Հայերը Փարիզ ու մ։ Հայերը (հիմնականում վաճառականներ) Փ–ում բնակություն են հաստատել XV դ․։ 1672-ին Պասկալ (Հարություն) անունով մի հայ Աեն ժերմեն թաղամասում բացել է Ֆրան– սիայում առաջին սրճարանը։ Մինչև XVIII դ․ վերջը Փ–ում հայերը փոքրաթիվ ու չկազմակերպված մի համայնք էին։ 1798-ին Փ–ում հիմնադրված Արևելյան կենդանի լեզուների դպրոցում կազմա– կերպվել է հայագիտ․ ամբիոն, որի առաջին վարիչը մինչև 1827-ը Հակոբ–Շահան Զրպետյանն էր։ 1846-ից Սերում սկսել է գործել Սամուել Մուրատ վարժարանը, նույն թվականից (մինչև 1862-ը)՝ Արամ– յան տպարանը, որտեղ տպագրվել է Մ․ Նալբանդյանի «Երկրագործությունը որ– պես ուղիղ ճանապարհ» աշխատությունը։ 1840-ական թթ–ից Փ․ է ձգտել ուսումնա– տենչ հայ երիտասարդությունը (հիմնա– կանում հետևել են բժշկությանը․ 1843– 1914-ին ավարտել է 122 հայ երիտասարդ), Մուրատյան վարժարանի շենքը (1849) Միսաթ Մանուշյա– նի մահարձանի բացումը Փարիզի Իվրիի գերեզմա– նաւոանը (1978 թ․) որն անմասն չի մնացել ֆրանս․ մայրա– քաղաքի հասարակական–քաղ․ կյանքից։ Հայերը մասնակցել են հեղավւոխ․–դե– մոկրատ․ շարժումներին, մասնավորա– պես 1848-ի բուրժ․ հեղավւոխությանը Гит․ Ոսկան (Ռսկանյան Աոեփան) և ուրիշներ]։ 1849-ին Փ–ում հիմնվել է «Արա– րատյան ընկերությունը» (Ն․ Ռուսինյան և ուրիշներ), որը պրոպագանդում էր հայ ժողովրդի ազգ․–ազատագրության գաղա– փարը։ 1855-ին լույս են տեսել առաջին պարբերականները՝ <ւԱրևեԱ> և «Մասյաց Աղավնի» (ցայսօր Փ–ում լույս է տեսել 175 անուն պարբերական)։ XIX դ․ վերջից Փ–ում ստեղծվել են հասարակական կազ– մակերպություններ՝ «Հայկազէան ուսում– նասիրաց ընկերությունը» (18/9), «Աշխա– տավորական միությունը» (1904), ֆրան– սահայ տիկնանց միությունը (1913) ևն, որոնք կազմակերպել են համայնքի ազգ․ կյանքը։ 1902-ին Փ–ի կենտրոնում կառուց– վել է առաջին հայկ․ եկեղեցին (U․ Հով– հաննես)։ Փ–ի հայ համայնքը առավել աշ– խուժացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, մասնավորապես 1920-ական թթ․ կեսից, երբ Մւծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների մի մասը, հասնելով Մարսել, տարածվել է երկրով մեկ, բնակություն հաստատել նաև Փ–ում և նրա մերձակայքում։ Հայերը բանվորներ էին, արհեստավորներ, կային և մտավորականներ։ Փ–ում հայերի թվի աճին զուգընթաց ավելացել ես և հասա– րակական, կրթական կազմակերպություն– ները․ հիմնվել են Մարի Նուպար ուսանո– ղական տունը, Հայ բժշկական միությունը, Հայ չափահաս երկսեռ որբերի միությունը, ֆրանսահայ գրողների ընկերությունը, ՀՄԸՄ Փ–ի մասնաճյուղը (1920-ից), «Հա; նախկին ռազմիկների միությունը> (1922-ից), ՀՕԿ–ի մասնաճյուղը (1925-ից)․ Փ․ է տեղափոխվել Դպրոցասեր տիկնանց վարժարանը, 1922–42-ին Փ–ում էր գտնը– վում ՀԲԸՄ վարչական կենտրոնը։ 1926-ին կազմակերպվել է Հայ արվեստագետնե– րի «Անի» խմբակցությունը (որի անդամ– ներից էին նկարիչներ Շ․ Ադամյանը, Հ․ Ալխազյանը, Վ․Մախոխյանը, էդգար Շա– հինը, քանդակագործ Հ․ Դյուրջյանը)։ Փ․ դառնում է հայ մշակույթի կենտրոններից։ Երկար տարիներ Փ–ում են ապրել և ստեղծագործել Ա․ Չոպանյանը, Ավ․ Իսա– հակյանը, Շիրվանզադեն, Ե․ Քոչարը, Ա․ Ւոսչատուրյանը։ 1926–28-ին Փ–ում էր Մ․ Աարյանը, որի ստեղծագործություն– ների առաջին ցուցահանդեսը բացվեց 1926-ին (երկրորդը՝ 1980-ին, նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ)։ Իրենց նպաստն էին բերում հայ մշակույթին (և ոչ միայն հայ) պրոֆ․ Հ․ Սվաճյանը, պրոֆ․ Շ․ Տետեյանը, աշխարհագրագետ– քարտեզագետ Զ․ Ի՚անզատյանը, պատ– մաբան Ն․ Ադոնցը, գրողներ Զ․ Եսայանը, Շ․ Շահնուրը, Վ․ Շուշանյանը, Վ․ Մալեզ– յանը, Զ․ Որբունին, Բ․ Թոփալյանը, քան– դակագործ Դ․ Կամսարականը, նկարիչ Լ․ Թյությունջյանը, դերասաններ Ա․ Շահ– խաթունին, Մ․ Մաքսուտյանը և ուրիշներ։ Փ–ի հայերը երախտապարտ և հավատա– րիմ են եղել իրենց հյուրընկալած երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Նրանք ակտի– վորեն մասնակցեցին երկրորդ համաշխար– հային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ մարտնչող ֆրանս․ Դիմադրության շարժմանը։ Բանաստեղծ կոմունիստ Մ․ Մանուշյանը գլխավորեց ինտերնա– ցիոնալ պարտիզանական ջոկատներ և գնդակահարվեց ֆաշիստների կողմից։ 1942–45-ին հակաֆաշիստ, գործունեու– թյուն ծավալեց հայ հայրենասերների Հայ ազգային ճակաա կազմակերպությու– նը։ Ետպատերազմյան տարիներին ստեղծ– վեցին ֆրանսահայ երիտասարդական միությունը (ԺԱՖ, 1946-ին), ֆրանսահայ մշակո՛ւթային, միությունը (19Հ9-ին), շա– րունակում են լույս տեսնել պարբերա– կաններ, իրենց գործունեությունն են աշ– խուժացնում հասարակական, մշակու– թային և այլ կազմակերպությունները։ Ստվարանում է փարիզահայ համայնքը (ի հաշիվ Մերձավոր Արևելքի երկրներից գաղթածների)։ 1985-ին Փ–ում՝ իր շրջա– կա քաղաքներով (Ալֆորվիլ, Բանյո, Կլա– մար, Շավիլ, Իսի լը Մուլինո, Բուա–Կո– լոմբ, Անիեռ, Առնովիլ, Վերսալ ևն) հաշվ– վում էր շուրջ 80 հզ․ հայ։ Փ–ում են ապրում և ստեղծագործում հայազգի արվեստագետներ (որոնց ստեղ– ծագործությունները նպաստում են ֆրանս․ և հայ մշակույթի զարգացմանը) Ա․ Թրուա– յան, Վ․ Քաչան, Ռ․ Մելիքը, Ա․ Ադամովը (մահ․ 1970), Դ․ Արութը, Դառզուն, ժան– սեմը, Շարթը, Անրի Վեռնոյը, Ռ․ Վարդը, Ա․ Սափրիչը, Դ․ Ասլանը, Շ․ Ազնավուրը, Դ․ Կառվարենցը, Ա․ Մեսումենցը, Ա․ Պար– թևյանը, Լ․ Դուրյանը, ժ․ Սերգոյանը, Ռ․ Պետրոսյանը, Մ․ Միրիմանովան և շատ ուրիշներ։ Սերտ են Սովետական Հայաստանի և փարիզահայության կապերը։ Փարիզա– հայ կազմակերպությունների հրավերով Փ–ում համերգներով հանդես են եկել սո– վետահայ արվեստագետներ Ա․ Ւաւչաաըր– յանը, Ա․ Բաբաջանյանը, Զ․ Դոլուխանյա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/318
Այս էջը սրբագրված չէ