Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/319

Այս էջը սրբագրված չէ

նը, Գ․ Գասպարյանը և շատ ուրիշներ, Հայաստանի պարի պետ․ անսամբլը, Կո– միտասի անվ․ քառյակը, Թ․ Ալթունյանի անվ․ երգի–պարի անսամբլը են։ 1970-ին Փ–ի Դեկորատիվ արվեստների թանգա– րանում բացվել է «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահան– դեսը։ Փարիզահայ արվեստագետներից շատերն էլ ելույթ են ունեցել Երևանի բեմերում ու համերգասրահներում (Շ․ Ազ– նավուր, Ռ․ Պետրոսյան, Լ․ Դուրյան), կազմակերպել անհատական ցուցահան– դեսներ (Դառզու, Ա․ Պերպերյան, Ռ․ ժե– րանյան և ուրիշներ)։ Տես նաև Ֆրանսիա, Հայերը Ֆրանսիայում մասը։ Ռ․ Սահակյան Գրկ․ Ֆրանսահայ տարեգիրք 1927, Փարիզ, 1928։ Մխիթարյան Ա․, Ֆրանսերենով արտահայտվող հայ արվեստագետներ, Փա– րիզ, 1969։ Մ ո ր ու ա Ա․, Փարիզ, Ե․, 1976։ Бирюков В․ П․, Париж, М․, 1968; Сытин В․ А․, Париж-город разный․ Очер– ки, М․, 1973; Ар кин Д․, Париж․ Архи– тектурные ансамбли города, [М․], 1937; Пилявский В․ И․, Лейбошиц Н․ Я․, Париж, Л․, 1968 ; Париж, пер․ с франц․, М․, 1976; Barroux R․, Paris des origines a nos Jours et son role dans l’histoire de la ci– vilisation, P․, 1951; Boudet I․, Histoire de Paris et des parisiens, P․, 1957; W i 1- helm I․, Paris au cours des siecles, [P․, 1961]; Ziegler G․, Paris et ses revolu– tions, P․, 1970; Boinet A․, Les eglises parisiennes․ Moyen age et Renaissance, P-, 1958; Hautecoeur L․, Paris, v․ 1–2, P․, 1972․

ՓԱՐԻԶ», շաբաթական, ապա կիսամսյա լրատու պարբերական։ Լույս է տեսել 1860–63-ին, Փարիզում։ Խմբագիր–տնօ– րեն՝ Ա․ Մուրադյան, պատասխանատու հրատարակիչ՝ Վ․ Լանգլուա։ «Հայրենա– սեր» (Նիկոմեդիա, 1850–53) պարբերա– կանի շարունակությունը։ Տարածվել է Արմ․ Հայաստանում և Թուրքիայի խոշոր քաղաքներում, Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Ֆրան– սիայում, ԱՄՆ–ում և այլուր։ Հիմնակա– նում անդրադարձել է արևմտահայ հա– սարակական, տնտ․ և առևտր․ կյանքի հարցերին։ Կարևորել է Ազգ․ սահմանա– դրության մշակման անհրաժեշտությունը։ Հանդես է եկել երկրագործությունը, հատ– կապես բամբակի մշակումը, զարգացնե– լու առաջարկով և, որպես ժողովրդի կեն– սամակարդակի բարձրացման ուղի՝ ջա– տագովել առևտուրը այլ երկրների հետ։ Առանձին համարներ է նվիրել Արմ․ Հայաստանի ներքին կացությանը, լուրեր հաղորդել թուրք, բռնությունների դեմ հայերի ինքնապաշտպանական ելույթ– ների վերաբերյալ։

ՓԱՐԻԶԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1944, Փա– րիզի ժող․ զանգվածների ազատագրական, հակաֆաշիստ, ապստամբությունը երկ– րորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ, օգոստ․ 19–25-ին՝ 1940-ին Ֆրանսիան օկուպացրած գերմա– նաֆաշիստ․ զավթիչների և նրանց հետ գործակցող ֆրանս․ բուրժուազիայի դա– վաճան խմբերի դեմ։ Փ․ ա․ 1944-ին ծա– վալված ֆրանս․ Դիմադրության շարժման բարձրակետն էր՝ սովետական բանակի վճռական հաղթանակների, ինչպես նաև 1944-ին Ֆրանսիայում ափ իջած անգլո– ամեր․ դաշնակիցների զորքերի հաջողու– թյան պայմաններում։ Սկսվել է կոմկուսի կոչով։ Անմիջական ղեկավարն էր Ազա– տագրության Փարիզի կոմիտեն, կոմու– նիստ Ա․ Տոլլեի գլխավորությամբ։ Փա– րիզի շրջանի ներքին բանակի հրամանա– տարն էր թանվոր–կոմունիստ գնդապետ Ռոլ–Տանգի1։ Փողոցային համառ մար– տերի հետննւնքով ֆրանս․ հայրենասեր– ներին հաջւղվեց օգոստ․ 24-ին ազատա– գրել գրեթե ւսմբողջ Փարիզը։ Օգոստ․ 24-ի երեկոյան քաղաք մտավ ֆրանս․ տանկա– յին դիվիզիայի առաջին ստորաբաժա– նումը, որը օգնեց փարիզցիներին գրո– հելու զավթիչների ռազմ, վերջին հենա– կետերը։ Օգոստ․ 25-ին Փարիզը վերջնա– կանապես Ազատագրվեց, գերմանա ֆա– շիստ ․ զորքերը անձնատուր եղան։ Փ․ ա․ խանգարեց նահանջող գերմանաֆաշիստ․ զորքերին 1|ենտրոնանալ Փարիզում և օգտվել Փարիզի կամուրջներից Սենը գետանցելու համար, փրկեց Փարիզը ավերվելուց, նրա բնակիչներին՝ զանգ– վածային ոչնչացման վտանգից, արագաց– րեց ամբողջ Ֆրանսիայի ազատագրումը։ Փ․ ա–յան ժամանակ հատկապես ցայտուն դրսևորվեց բանվոր դասակարգի և կոմ– կուսի վճոափսն դերը հայրենիքի ազատա– գրության համար ֆրանս․ ժողովրդի պայ– քարում։

ՓԱՐԻԶԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԵ–

ԶՈՒՆԵՐԻ ԴՊՐՈՅ, արևելագիտական ուսումնական հաստատություն, հիմնա– դրվել է 1795-ին։ 1968-ին միացվել է Սորբոնին։

ՓԱՐԻԶԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՆԻՍՅԱՆ

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1848, զանգվածային զինվ․ ապստամբություն հունիսի 23– 26-ին, «․․․ առաջին մեծ քաղաքացիական պատերազմը պրոլետարիատի և բուր– ժուազիայի միջև» (Վ․ Ի․ Լենին, Երկ․ լիակտ․ ժող;, հ․ 38, էջ 379)։ Ապստամբու– թյան պատճէսռը բուրժ․ ռեակցիայի հար– ձակումն էր 1848-ի Փետրվարյան հեղա– փոխությամբ (տես Ֆրանսիական բուր– ժուա–դեմոկրաաական հեղափոխություն 1848) աշխատավորների ձեռք բերած դե– մոկրատական իրավունքների և ազատու– թյունների դեմ։ Ապստամբության անմի– ջական առիթ է հանդիսացել կառավարու– թյան հրահւմնգը ազգ․ արհեստանոցները (որոնցում աշխատում էր ավելի քան 100 հզ․ մարդ) փակելու և դրա հետևանքով աշխատանքը կորցրած 18–25 տարեկան չամուսնացած բանվորներին բանակ, իսկ մյուսներին՝ գավառ հողային աշխատանք– ների ուղարկելու վերաբերյալ․ Կառավա– րության պրովոկացիոն քաղաքականու– թյունը առաջ բերեց բանվորների ընդվզու– մը։ Հունիսի! 23-ին Փարիզի բանվորները բարիկադներ բարձրացրին, ապստամբու– թյունն ընդգրկեց Փարիզի արլ․ և հս–արլ․ բանվորական թաղամասերը, ինչպես նաև արվարձանները։ Ապստամբների ընդ– հանուր թիվը 40– 50 հզ․ մարդ (այլ տվյալ– ներով՝ 60 հզ․) Էր, ղեկավարում էին ազգ․ արհեստանոցների «բրիգադավարներն» ու «պատգամավորները», քաղ․ ակումբների գործիչները, ազգ․ գվարդիայի բանվորա– կան արվարձանների ջոկատների հրա– մանատարները։ Միասնական ղեկավար կենտրոնի բացակայությունը և տարբեր թաղամասերի ապստամբական ջոկատ– ների միջև անբավարար կապը խանգա– րեցին հարձակողական գործողություն– ների ընդհանուր պլանի իրականացմանը։ Ապստամբները պահանջում էին ձերբա– կալել կառավարության անդամներին, պայքարել գործազրկության դեմ, պահ– պանել ազգ․ արհեստանոցները, առաջ էին քաշում պրոլետարական լոզունգներ։ Վախեցած ապստամբության թափից՝ Ազգ․ ժողովը հունիսի 24-ին դիկտատորական լիազորություններ տվեց ռազմ, մինիստր գեն․ Լ․ Է․ Կավենյակին։ Գավառից Փա– րիզ բերվեցին զորքեր, որը մեծ գերա– կշռություն տվեց կառավարությանը ապըս– տամբական ուժերի նկատմամբ։ Հունիսի 26-ին ապստամբությունը դաժանությամբ ճնշվեց։ Ապստամբության պարտության կարևոր պատճառներից մեկն էլ այն Էր, որ Փարիզի բանվորներին չաջակցեցին գյուղացիները և մանր բուրժուազիան։ Միայն որոշ խոշոր արդ․ քաղաքներում (Ամիեն, Դիժոն, Բորդո ևն) տեղի ունե– ցան ապստամբների հետ աշխատավոր– ների համերաշխության ցույցեր։ Կ․ Մարք– սը և Ֆ․ Էնգելսը ընդգծել են ապստամբու– թյան պատմ․ մեծ նշանակությունը։ Հու– նիսյան ապստամբությունը հանդիսացավ Եւյրոպայում 1848–49-ի հեղափոխության զարգացման բարձրակետը։ Այն նպաստեց պրոլետարիատի դասակարգային ինքնա– գիտակցության աճին։ Ապստամբության ճնշումը հանգեցրեց բուրժ․ հակահեղա– փոխության ուժեղացմանը Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում։

ՓԱՐԻԶԻ ԻԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1946, միջազգային կոնֆերանս, որ հրա– վիրվել է երկրորդ համաշխարհային պա– տերազմում (1939–45) հաղթանակած հա– կահիտլերյան կոալիցիայի պետություն– ների և Եվրոպայում ֆաշիստ․ Գերմանիա– յի նախկին դաշնակիցների (Իտալիա, Ռու– մինիա, Բուլղարիա, Հունգարիա և Ֆին– լանդիա) միջև հաշտության պայմանա– գրերի նախագծերը քննարկելու համար։ Տեղի է ունեցել հուլիսի 29 –հոկտ․ 15-ին, Փարիզում։ Կոնֆերանսի աշխատանքնե– րին մասնակցել են ՍՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ավստրալիան, Բելգիան, Բելոռուս․ ՍՍՀ, Բրազիլիան, Եթովպիան, Լեհաստանը, Կանադան, Հարավսլավիան, Հարավ–Աֆ– րիկյան Հանրապետությունը, Հնդկաս– տանը, Հունաստանը, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Չեխոսլո– վակիան, ուկր․ ՍՍՀ։ Բանավեճերին մաս– նակցելու իրավունքով հրավիրվել են Ալ– բանիայի, Ավստրիայի, Եգիպտոսի, Իրա– նի, Իրաքի, Կուբայի և Մեքսիկայի ներ– կայացուցիչները։ Փ․ խ․ կ–ում սովետական պատվիրակությունը պաշտպանեց բոլոր ժողովուրդների ազգ․ անկախությունը և վճռաբար մերժեց արմ․ պետությունների (ամենից առաջ՝ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիա– յի) փորձերը՝ իրենց իրավունք վերապա– հելու միջամտել Գերմանիայի նախկին դաշնակիցների, մասնավորապես Բուլ– ղարիայի, Ռումինիայի և Հունգարիայի (որտեղ հաղթանակել էին ժողովրդադե– մոկրատական կարգերը) ներքին գործե– րին։ Սովետական պատվիրակության հաս– տատակամ դիրքորոշման շնորհիվ կոն–