Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/324

Այս էջը սրբագրված չէ

կենտրոնը, ունեցել 105 տուն հայ բն․։ 1895-ի հայկ․ կոտորածների ժամանակ գյուղն զգալիորեն ավերվել է, բնակչու– թյունը խիստ նվազել։ XX դ․ սկզբին ուներ 40 տուն հայ բն․։ Գյուղում կար երեք եկե– ղեցի (XX դ․ սկզբին գործում էր մեկը՝ Ս․ Կիրակոսը), Կ․ Պոլսի միացյալ ընկե– րության ջանքերով բացված դպրոց։ Բնա– կիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՓԱՐՈՍ, աշտարակային տիպի նավա– գնացային կողմնորոշիչ, որը ծառայում է ափերը ճանաչելու, նավի դիրքը որոշե– լու և նավագնացային վտանգը կանխելու համար։ Փ–ները սարքավորում են լուսա– օպտիկական համակարգերով, ինչպես նաե ազդանշանման այլ տեխ․ միջոցնե– րով․ ձայնական (օդային կամ ստորջրյա), ռադիոտեխնիկական (տես Ռադիոփա– րոս), ռադիոձայնային։ Փ–ի լուսաօպտի– կական համակարգը բաղկացած է լույսի աղբյուրից (շիկացման էլեկտրական լամ– պեր, գազալուսային խողովակներ, իմ– պուլսային լամպեր են), օպտիկական ապարատից և լապտերային կառույցից։ Մովորաբար Փ․ կառուցում են ափի դուրս ցցված մասերին, ժայռերին, խութերին կամ ծանծաղուտներին, երբեմն էլ տեղա– կայում են խարիսխների վրա (լողացող Փ․)։ ճշգրիտ ճանաչման համար յուրա– քանչյուր Փ–ին վերապահում են որոշակի բնույթի լուսային, ձայնային և ռադիո– ազդանշաններ։ Փ–ի գործողության հեռա– վորությունն է․ լուսատուներինը՝ 20– 50 կմ, ռադիոփարոսներինը՝ 30–500 կմ և ավելի, օդային ձայնային ազդանշաննե– րով Փ–ներինը՝ 5–15 կմ, հիդրոձայնա– յիններինը՝ մինչե 25 կմ։ Փ–ներն օգտագործվել են դեռես հին անցյալում։ Հին աշխարհի «յոթ հրաշա– լիքներից» է մ․ թ․ ա․ 283-ին կառուցված՝ 143 մ բարձրության Ալեբսանդրյան կամ Փարոսյան մարմարաշեն լուսատու Փ․։

ՓԱՐՈՍ», երկօրյա թերթ։ ՀԿԿ Ստեփա– նավանի շրջկոմի և ժող․ դեպուտատների շրջանային ու քաղաքային սովետների օրգան։ Լույս է տեսնում 1931-ից (մինչե 1962-ը՝ «Մոցիալիստական անասնապա– հություն», 1963–65-ին՝ միացյալ4 Ստեփա– նավանի և Կալինինոյի շրջանների հա– մար)։ Լուսաբանում է կոմունիստական կուսակցության և սովետական կառավա– րության որոշումները, շրջանի տնտեսու– թյունների, արդ․ ձեռնարկությունների, շինարարական և սպասարկող կազմակեր– պությունների աշխատանքները։

ՓԱՐՈՍ», ազգային–հասարակական, գրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1910– 1912-ին, Պարտիզակում։ Խմբագիրներ՝ Տ․ Ալոճյան, Հ․ Մխալյան։ հրատարակվել է երիտասարդության մտավոր և բարոյա– կան զարգացմանը նպաստելու նպատա– կով։ Խուսափել է իրականության սուր խնդիրների արծարծումից, քաղ․ հարցա– դրումներից։ Պաշտպանել է արևմտահա– յության ազգ․ խնդիրները խաղաղ ճանա– պարհով լուծելու առաջարկները, նրա տնտ․ և մտավոր առաջընթացը կապել կրոնի հետ։

ՓԱՐՈՍ», երգիծական կիսամսյա պատ– կերազարդ հանդես։ Լույս է տեսել 1951 – 1952-ին, Բեյրութում։ Պատասխանատու խմբագիր՝ Պ․ Քիրեճյան։ Ֆելիետոնների ու պամֆլետների, զավեշտական պատմ– վածքների, բանաստեղծությունների և առակների միջոցով ծաղրել ; լիբանանա– հայ գաղթօջախի հոռի բալքերր։ Տպա– գրել է նյութեր՝ նվիրված հայապահպա– նությանը սփյուռքում, հայոց լեզվի անա– ղարտությունը խաթարողների դեմ։ «Փ․» ձաղկել է նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանում տիրող քաղ․ իրավիճակը, իմպեր․ երկրների գործելա– կերպը ռեգիոնում։ Վ․ Մաղարան

ՓԱՐՈՍ», շաբաթաթերթ, սպա եռօրյա թերթ։ Լույս է տեսել 1929–4 5-ին, Սոֆիա– յում, ապա՝ Պլովդիվում։ ]սմբագիրներ՝ Բ․ Մազլմյան, Տ․ Մարտիրո յյան, Տ․ Գո– չունյան, Հ․ Մարթայան։ Ունեցել է ռամ– կավար ուղղություն։ Լուսաբանել է Սովե– տական Միության, Բուլղարիայի հայ գաղ– թավայրերի հասարակական–քաղ․ կյան– քր, ներկայացրել Մովետական Հայաս– տանի տնտ․ և մշակութային վերելքը։

ՓԱՐՈՍ», բանասիրական տարեգիրք։ Լույս է տեսել 1872–76-ին Մոսկվայում (5 գիրք)։ Խմբագիր–հրատարակիչներ Մ․ Մսերյան, Զ․ Մսերյան (1874–76-ին)։ Պարբերականում հիմնականում տեղ են գտել բանասիրական–քննադա տակտն հոդվածներ, հրապարակումներ, մատե– նագիտական նյութեր ու այյլ տեղեկատը– վություններ։ հի– շատակման են արժանի Ալեք– սանդր Ա Հա– յոց կաթողիկոսի թուղթը Կղեմես ԺԱ պապին, Ներսես Աշտա– րակեցու անտիպ մի հոդված, Մանվել Կյու– մուշխանեցու կը– տակի բնագիրը։ «Փ․» հրապարա– կել է նաև Մ․Մսերյանի 1830-ական թթ․ գրած նամակները Խ․ Աբովյանին, Ա․ Նա– զարյանին և ժամանակի այլ գործիչնե– րին։ Բանասիրական նյութերը մեծ մա– սամբ առնչվում են Մ․ Մսելյանի գրական ժառանգության, նրա գործերի հեղինա– կային իրավունքների պաշտպանության (կապված էջմիածնի տպարանում մի քա– նի կրոն, գրքերի տպագրության հետ) հար– ցերին։ Մ․ Մխիթարյան

ՓԱՐՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ», պատկերազարդ հանդես։ Լույս էtտեսել 1879–81-ին, Մոսկվայում (1879-ին՝ տարեգիրք, 1880-ին՝ կիսամյա, 1881-ին՝ երկամսյա)։ Հրատարակիչ–խմբագիրներ՝ Զ․ Մսերյան (1879–80-ին), Մ․ Մսերյան։ Հանդիսա– նում է <Փարոս>- (Մոսկվա) շարունակու– թյունը։ Տպագրել է հայագիտությանը, գիտ․ նորություններին նվիրված նյութեր, մատենախոսություններ։ Գրական բաժ– նում տեղ են գտել Հ․ Պարոնյանի («Լու– սարար» ծածկանունով) «Նամակներ ի Կ․ Պոլսոյ» շարքի երեք հոդվածը, Ա․ Դո– ղեի պատմվածքները, Վոլտերին, Հ․ Այ– վազովսկուն, Մ․ էմինին նվիրված ակ– նարկներ։ Բանասիրության բաժնում հրա– տարակվել են Մ․ Մսերյանի վաղ շրջանի մի շարք նամակներ (Խ․ Աբովյանին, Հ․ Ալամդարյանին) և «Միրզայան Մա– նուկ պեյ, պատմություն վարուց նորա» մեծածավալ ուսումնասիրությունը։

ՓԱՐՁԷՆ, գետ Հայկական լեռնաշխար– հում, Արաքսի աջ վտակը։ Երկ․ մոտ 43 կմ է։ Սկիզբ է առնում Զորի լեռներից (Հայ– կական պարի համակարգ), հոսում է խոր ձորով դեպի հս․ և միախառնվում Արաք– սին։ Սնումը ձնաանձրևային է։

ՓԱՐՊԻ, գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շրջա– նում, Արագած լեռան հվ–արլ․ ստորոտին, շրջկենտրոնից 4 կւ1 հս–արմ․։ Ծխախոտա– գործական–անասնապահական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է նաև խաղողագործությամբ, բանջարաբուծու– թյամբ, կերային կուլտուրաների մշակու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույ– թի տուն, գրադարան, կապի բաժան– մունք, ավտոմատ հեռախոսակայան, կեն– ցաղսպասարկման տաղավարներ, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Փ–ի արմ․ կողմում գտնվում է Ծիրանավոր եկեղեցին (V դ․)՝ կառուցված մաքուր տա– շած բազալտից, կրաշաղախով։ Այն ունե– ցել է վերակառուցման մի քանի շրջան և մեգ է հասել բերդ–եկեղեցու տեսքով։ Եկեղեցու ուղղանկյուն դահլիճը արլ–ից ավարտվում է դրսից հնգանիստ, ներսից կիսաշրջանաձև աբսիդով։ Մուտքերը 2 են՝ հվ–ից ու արմ–ից։ Արմ․ ճակաւոի վեր– նամասում կան զույգ լուսամուտներ, շեշտված պայտաձև կամարներով։ Շքեղ է խորանի հարդարանքը՝ այն ունի բարդ Փարպի տրամատով ու ատամնաշարով ձևավոր– ված հորիզոնական գոտի, իսկ անկյուն– ները մշակված են որպես խոյակ։ Ծի– րանավորի նախնական փայտե ծածկը VI –VII դդ․ փոխարինվել է քարե թաղով, որի համար ներսից երկայնական պատե– րին կցել են երեք զույգ հզոր որմնամույ– թեր։ Նրանց միջև ձգվող կամարները և ծածկի թաղը երկկենտրոն են։ Հաջորդ խոշոր վերակառուցումը տեղի է ունե– ցել X դ․, որի ընթացքում եկեղեցին ողջ պարագծով շրջապատվել է հաստ,