Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/325

Այս էջը սրբագրված չէ

ստորին մասում խոշոր որձաքարով, իսկ վերին մասում կոպտատաշ բազալ– տով շարված պատերով։ Պատերի մեշ հրազենի համար նախատեսված հրակ– նատներ կան՝ ավելացված ուշ միջնա– դարում։ Փ–ի արլ․ կողմում, բլրի վրա գտնվում է Թարգմանչաց քառախորան գմբեթավոր եկեղեցին (VII դ․)՝ շինված Փարպիի Թարգ– մանչաց քառախո– րան գմբեթավոր եկեղեցու (VII դ․) հատակագիծը Փարպիի Ծիրանավոր եկեղեցու (V դ․) խոյակ (խորանի հարավային կողմում) դարչնագույն սրբատաշ տուֆից։ Պատերը կանգուն են մոտ 2 մ բարձրությամբ։ Հա– տակագծում կիսաշրջանաձև խորանները ներսում միմյանց հպվում են կլոր որմ– նասյուներով։ Խաչաթևերն արտաքուստ ուղղանկյուն են։ Միակ մուտքը հվ–ից է։ Եկեղեցին միջնադարում հիմնովին վերա– նորոգվել է, որի արդյունքն է մուտքի քանդակազարդ բարավորը։ Փ–ի հին գե– րեզմանոցում կանգուն է Ս․ Գրիգոր եկե– ղեցին (XIII դ․), որը թաղածածկ դահլիճ է, հատակագծում ուղղանկյուն խորանով։ Փ–ում են ծնվել պատմիչ Ղազար Փար– պեցին, ակադեմիկոս Մ․ Գ․ Ներսիսյանը։ Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայ– կական ճարտարապետության պատմության, հ․ 2, Ե․, 1948։ Հասրաթյան Մ․, Հայաս– տանի արտաքուստ շեշտված աբսիդով միա– նավ հուշարձանները, <Լ^Գ>, 1976,tJSfet11։ Գրիգորյան Վ․, Հայաստանի վաղ միջ– նադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշար– ձանները, Ե․, 1982։ Ս․ Մանուկյան, Մ․ Հասրաթյան ՓԱՐԱ ԱԴԱՆ ՅԱՆ, Փարսադանով Բորիս Քրիստափորի (ծն․ 14․5․1925, Կիս– լովոդսկ), հայ սովետական կոմպոզիտոր և ջութակահար։ էստոն․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1960-ից։ 1948–53-ին Մոսկվայի հայ կուլ– տուրայի տան երաժշտ․ ստուդիայում պա– րապել է Գ․ իյ․ Լիտինսկու մոտ (կոմպո– զիցիա)։ 1950-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվ․ երաժշտ․ ուսումնա– րանը որպես ջութակահար, 1959-ին՝ Տալ– լինի կոնսերվատորիան՝ որպես կոմպոզի– տոր (Հ․ 6ա․ էլլերի դասարան)։ 1975-ից՝ էսա․ ՍՍՀ ֆիլհարմոնիայի գեղարվեստա– կան ղեկավար։ Գրել է «Աղ» օպերան (ըստ Ի․ է․ Բաբելի, 1972, Տալլին), «Ապ– րեցեք դարերււվ» ռեքվիեմը (1962), 8 սիմֆոնիա (1958–81), այդ թվում՝ սիմ– ֆոնիա–կոնցեր л մենակատար ջութակով (1977), «Աաաււնցի Գավիթ» սիմֆոնիկ պոեմը (1950), ջութակի (1955) և ֆլեյ– տայի (կամերային նվագախմբի հետ, 1978) կոնցերւղներ, կամերագործիքային անսամբլներ, ւոնատներ։ Փ ԱՐՍ ԱԴԱՆ ՏԱՆ Ռաֆայել Սերգոյի [23․11․1923, գ․ Շնող (ՀՍՍՀ Թումանյանի շրջանում)–29 8․1973, Երևան], հայ սո– վետական բժի^կ–պատմաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ վաստ․ բժիշկ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ավարւոել է Երևանի բժշկ․ ինստ–ը (1946)։ 1955-ից եղել էt«Մեդիցինսկի ռաբոտնիկ» («Медицинский работник») թերթի Հայաստանի թղթակից, 1956-ից՝ «Առողջապահություն» հանդեսի գլխ․խըմ– բագիր, միաժամանակ (1963–70) վարել է Երևանի բժիշկների կատարելագործ– ման ինստ–ի առողջապահության կազմա– կերպման և սոցիալական հիգիենայի ամ– բիոնը։ Փ–ի գիտ․ աշխատանքները հիմ– նականում վերաբերում են Հայաստանի բժշկագիտության պատմության և առող– ջապահության զարգացման ուսումնասի– րությանը։ Երկ․ Առողջապահությունը Սովետական Հա– յաստանում, Ե․, 1961 (համահեղինակ Նանաս– յան Ս․)։ Սովետական առողջապահության զարգացման հիմնական էտապները, Ե․, 1970։ Հայաստանի առողջապահության պատմու– թյուն (1828–1965), Ե․, 1973։

ՓԱՐՎԱՆՍ, լիճ Վրաց․ ՍՍՀ Բոգդանով– կայի շրջանում։ Մակերեսը 37,5 կմ2 է, միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույ– նը՝ 3,3 մ՝․ Գտնվում է Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 U բարձրության վրա։ Սնումը գերազանցա– պես ստորգետնյա է։ Բարձր մակարդակ ունենում է մայիսին։ Տատանման չափը մոտ 0,7 Վ է։ Սառցակալվում է նոյեմ– բեր–դեկտեմբերից ապրիլ։

ՓԱՐՓԱՐ (Fulica atra), կռունկանմաննե" րի կարգի հովվիկների ընտանիքի թըռ– չուն։ Մարմնի երկ․ մինչև 40 г/г/ է, զանգվա– ծը՝ 600–1000 գ։ Փետրավորումը մոխրա– գույնից մինչև սև է։ ճակատին ունի սպի– տակ, մերկ մաշկի հատված (կոշտուկ)։ Կտուցը կարճ է, ոտքերին կան ժանյակա– նման լողակներ։ Լավ լողում և սուզվում է։ Տարածված է Եվրասիայում, Հս․ Աֆրի– կայում և Ավստրալիայում։ ՀԱՍՀ–ում տա– րածված է ամենուր, որտեղ կան ճահճա– ցած և եղեգնապատ ջրեր։ Դնում է 6–9 (մինչև 15) ^ու, թխսում են և՝ արուն, և՝ էգը։ Սնվում է սերմերով, ջրային բույսե– րով, միջատներով, փափկամորթներով Որսորդության օբյեկտ է։ Մ․ Ադամ յան ՓԱՓԱ& Չարլզ Հրաչ [ծն․ 29․3․1918, Տրոյա (Նյու 6որք, ԱՄՆ)], հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ՀԱՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1974)։ ԱՄՆ–ի ազգային ԳԱ անդամ (1956), Ամերիկյան ֆիզիկ, ընկերության, մաթ․ ընկերության և էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ– ների ինստ–ի անդամ։ Ավարտել է Մասսա– չուսեթսի տեխնոլոգիական ինստ–ը (1941)։ Չ․ Հ․ Փափագ Ա․ Մ․ Փափազյան Փիլիսոփայության դոկտորի կոչումն ստա– ցել է Հարվարդի համալսարանում (1948)։ 1948–50-ին դասախոսել է նույն համալ– սարանում, 1950–52-ին՝ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։ 1952-ից՝ Կա– լիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ–ի պրոֆեսոր և անտենաների լաբորատո– րիայի վարիչ։ Աշխատանքները վերա– բերում են էլեկտրամագնիսական ճառա– գայթման, անտենաների տեսության և ռադիոալիքների տարածման հարցերին։ Մշակել է գրավիտացիոն դաշտում էլեկ– տրամագնիսական ալիքների տարածման տեսությունը, արտածել լիցքավորված մասնիկների շարժման ռելյատիվիստա– կան հավասարումը։ Օգտվելով Համ բար– ձում յան ի ինվարիանւոության սկզբուն– քից, լուծել է անհամասեռ միջավայրում ռադիոալիքների տարածման մի շարք խնդիրներ։ Երկ․ Теория распространения электромаг– нитных волн, пер․ с англ․, Е․, 1974․ Ֆ․ Կ ոստան յան

ՓԱՓԱՃՅԱՆ (ամուսնական ազգանունը՝ Պեզիրճյան) Արուսյակ (Մ ա– րիամ) Մեսրոպի (1841–27․4․1907, Կ․ Պոլիս), հայ առաջին պրոֆեսիոնալ դերա– սանուհին։ 1857–59-ին՝ Ս․ Հեքիմյանի թատերախմբի դերասանուհի։ 1861-1863- ին՝ < Արևե չ յան թաարոն>-ի առաջատար դերասանուհի։ 1863-ից խաղացել է <վաս– էցուրական թաարոն>-ոսՏ, 1866-ին Փ․ (Ս– էքշյանի հետ) ստեղծել է սեփական թատերախումբ։ Փ–ի գործունեությունը նը– պաստել է հայ երիտասարդության ազգ․ ինքնագիտակցության զարթոնքին։ Լա– վագույն դերերից են՝ Սանդուխտ (Թերզ– յանի «Սանդուխտ կույս»), Ռոքսանա (Պե– շիկթաշլյանի «Արշակ Բ»), Փառանձեմ (Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»), Սաֆո (Գրիլպարցերի «Սաֆո»), Բլանշ (Հյուգոյի «Արքայն զբոսնու»), Անտիգո– նե (Աոֆոկլեսի «Անտիգոնե»), Մերոպե • (Ալֆիերիի «Մերոպե»), Ֆրանչեսկա (Պե– լիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի)։ Հաջո– ղությամբ անձնավորել է նաև կատակեր– գական դերեր՝ էլիզա (Մոլիերի «Ագահը»), Պամելա (Գոլդոնիի «Պամելա»)։ Մ․ Նալ– բանդյանը, Հ․ Մվաճյանը և հայ այլ առա– ջադեմ գործիչներ բարձր են գնահատել Փ–ի գործունեությունը։ Մինչև 1887-ը ընդ– միջումներով հանդես է եկել տարբեր թատրոններում։ Քույրը՝ Աղավնի Փ․ (ամուսնական ազգանունը՝ վ ա լ ի տ ե– յ ա ն, 1844–1913, Կ․ Պոլիս), մասնակցել է Արուսյակ Փ–ի կազմակերպած, ապա նաև այլ թատերախմբերի ներկայացում– ներին։