Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/330

Այս էջը սրբագրված չէ

են ունեցել Մեծ Բրիտանիայում չարտիս– տական շարժման գաղափարախոսության ձևավորման վրա։ Երկ․ Избр․ соч․, М․, 1959․ Գրկ․ Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 2, с․ 598–99, т․ 10, с․ 365; Громаков Б- С․, Политические и пра– вовые взгляды Пейна, М․, 1960․ ՓԵՆ&ԻԱՍ (Penzias), Պ և ն գ ի ա ս, Առնո Ալան (ծն․ 1933), ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1975)։ Ավարտել է Կոլումբիայի համալսարանը (1958)։ 1961-ից աշխատում է «Բել–Տելե– ֆոնի» լաբորատորիաներում։ Աշխա– տանքները վերաբերում են տիեզերական ֆիզիկային, ռադիոաստղագիտական տեխնիկային, արբանյակային կապին, կոսմոլոգիային։ Ռ․ Վիչսոնի հետ փորձ– նական եղանակով հայտնաբերել է (1965) մոտ 3K ջերմաստիճանի ռելիկտային ֆոնային ռադիոճառագայթումը Տիեզեր– քում (նոբելյան մրցանակ, 1978, Ռ․ Վիլ– սոնի հետ)։ 1973-ին հայտնաբերել է տիե– զերական դեյտերիումը։

ՓԵՆԻՆՅԱՆ ԼԵՌՆԵՐ (Pennine Chain), լեռներ Մեծ Բրիտանիայում։ Երկարու– թյունը մոտ 250 կմ է, բարձրությունը՝ 893 մ (Քրոս Ֆել լեռ)։ Կազմված է հիմ– նականում կրաքարերից և ավազաքա– րերից։ Գագաթնային մասում մակերևույ– թը սարավանդաձև է, արմ․ լանջերը՝ զա– ռիթափ, արլ․՝ մեղմաթեք։

ՓԵՆՋԱԲ (պարսկ․ փենջ–հինգ և աբ– ջուր, գետ), Փ ա ն ջ ա բ (հինգ գետերի երկիր), բնապատմ․ մարզ Հվ․ Ասիայում, Հնդկաստանի և Պակիստանի տարած– քում։ Գրավում է Ինդոս–Գանգեսյան հար– թավայրի հս․ մասը։ Արմ–ում է Թար անա– պատը։ Կազմված է գլխավորապես ալյու– վիալ նստվածքներից։ Ոռոգվում է Սաթ– լեջ, Ջելամ, Չինաբ, Ռավի և Բիաս գե– տերի համակարգով, որոնց միախառնու– մից առաջանում է ՓանշՆադ գեաը։ Գե– րակշռում են 150–350 մ բարձրություն– ները։ Կլիման չորային է, տաք։ Տարե– կան տեղումները 150–700 մւէ են։ Կուլ– տուրական լանդշաֆտը գրավում է տա– րածքի 70–90%–ը։ Խոշոր քաղաքներն են Լահորը (Պակիստան), Ամրիթսարը, Չան– դիգարհը (Հնդկաստան)։ Փ․ համաշխար– հային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է (տես Iսարապպայի քա– ղաքակրթություն)։ 1947-ին Փ․ բաժան– վեց Հնդկաստանի՝ Արլ․ Փ․, և Պակիստա– նի՝ Արմ․ Փ․, միջև։

ՓԵՆՋԱԲ, նահանգ Հնդկաստանի հս– արմ–ում, Մաթլեջ գետի ավազանում։ Տա– րածությունը 50,4 հզ․ կմ2 է, բն․՝ 16,7 մլն (1981)։ Վարչական կենտրոնը՝ Չանդի– գարհ։ Տնտեսությունն ունի ագրարային բնույթ։ Մշակվող հողերի 1/2-ը ոռոգվում է։ Մշակում են ցորեն, ընդավորներ, գա– րի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բրինձ, բամբակենի, շաքարեղեգ, թեյ։ Զբաղվում են անասնապահությամբ։

ՓԵՆՋԱԲԻ ԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Փ ա ն– ջաբի գրական ու թ յ ու ն, Հնդկաս– տանի Փենջաբ նահանգում և Պակիստանի տարածքի նշանակալի մասում ապրող փենջաբցիների գրականությունը։ Ամենա– վաղ շրջանի հուշարձանները վերաբերում են VIII –X դդ․, երբ իրենց հիմներն են ստեղծել Գորաքնաթը (IX կամ XI դ․), Զալանդհարինաթը, Չարպատը (890– 990) և հակաֆեոդ․ դիրքորոշման մյուս արտահայտիչները։ Այդ շրջանում են ըս– տեղծվել վարաները (վիպերգ․ ասքերը)։ Առաջին հայտնի բանաստեղծը սուֆի Ֆարիդն է (Ֆարիդ–ուդ–դին Մասուդ Գան– ջիշակար, 1173 կամ 1175–1265)։ Փեն– ջաբի ժողովրդի համախմբման ընթացքը և հակաֆեոդ․ շարժումների {սճն է արտա– հայտվել սիքերի սուրբ գրքում («Ադի– գրանթե», 1604)։ Փ․ գ–յան մեջ կարևոր տեղ է գրավում «Տասներ ւրդ գուրույի գիրքը» (1724), որտեղ ամփոփվել են սի– քերի գուրու (դաստիարակ) Գովինդ Մինգ– հի (1666–1708) գեղարվեստ, ու փիլ․ երկերը, ինչպես նաև նրա հետևորդների ստեղծագործությունները։ XVI11 դ․ և XIX դ․ 1-ին կեսի գրկ․ զարգացել է ազգ․ ինք– նագիտակցության բարձրացման և ֆեո– դալների դեմ պայքարի նշանաբանով․ այդ ժամանակի տրամադրություններն են ար– տացոլվել սուֆիների պոեզիայում (Բուլհ Շահ, 1680–-1752–58-ի միջև, Վարիս Շահ, 1735–84, Հաշիմ Շահ, 17Ց1–1821, Ահ– մեդ Շահ, 1768–1840 և ուրիշներ)։ XIX դ․ առաջին կեսին, անգլ․ գաղութարար– ների դեմ փենջաբցիների պայքարի հետ կապված, Փ․ գ–ում զարգացել է հայրենա– սիրական թեման (Մուհամադ Ցար), XIX դ․ կեսից ուժեղացել են ազատասիրական և դեմոկրատական մոտիվները։ XIX դ․ վեր– ջին – XX դ․ սկզբին շատ գրողներ հան– դես են եկել ոչ միայն փենջաբերենով, այլև ուրդու, հինդի և անգյ․ լեզուներով։ 20-ական թթ․ հեղափոխայան գրկ–յան ձևավորման սկիզբը դարձան Գադար ազգ․–հեղափոխ․ կուսակցության հրատա– րակումները։ 20–30-ական թթ․ զարգա– ցել են լրագրությունը, վեպի, պատմված– քի, հրապարակագրության ժանրերը։ 1926-ին առաջադեմ գրողները միավորվել են Փենջաբի գրական ընկերության, իսկ 1936-ից՝ Առաջադեմ գրողների համահնդ․ ասոցիացիայի մեջ։ 1947-ին Հնդկաստանի անկախություն ձեռք բերելուց և Պակիս– տանի երևան գալուց հետո էլ Փ․ գ․ շա– րունակեց մարտական ավանդույթները։ 1960–70-ական թթ․ աճել է գրկ–յան սո– ցիալ․ կշիռը, ուժեղացել է առաջադեմ գրողների պայքարը ընդդեււ մոդեռնիզմի, ինչպես նաև Փ․ գ․ կրոնահամայնքային սահմանափակության վիճակին վերա– դարձնելու՝ աջ հետադիմության փորձե– րի։ Հնդկաստանում Փ․ գ–յսն առաջատար ուղղությունը քննադատական ռեալիզմն է։ Պակիստանում հատկապես 1860– 1870-ական թթ․ Փ․ գ–յան մեջ աչքի են ընկել Մ․ Նիյազին, Ա․ Նագին, Մ․ Սոֆդա– րը, Մ․ Բհաթին, Զ․ Իքբալլւ, Ա․ էհսանը։

ՓԵՆՋԱԲԻ ԼԵԶՈՒ, տես Հնդկական Լե– զուներ։ ՓԵՆ&ԻՔԵՆՏ, Փանջիքանդ, քա– ղաք Տաջիկ․ ՄՍՀ–ում, Լենինաբադի մարգի Փենջիքենտ շրջանի կենտրոնը։ Այժմյան Փ–ի հվ–արլ․ ծայրամասում գտնվում են սողդիական համանուն քաղա– քի ավերակները։ Այն ՝Միջին Ասիայի մինչմահմեդական մշակույթի եզակի հու– շարձաններից է։ Քաղաքը գոյատևեւ է V–VIII դդ․, ծաղկման է հասել VII – VIII դդ․։ VIII դ․ 1-ին քառորդին Փ․ ավերել են արաբները, վերջնականապես ամայա– ցել է նույն դարի 2-րդ կեսին։ Հին Փ–ի միջուկը եղել է պարսպապատ, նեղ փո– ղոցներով ու հոծ թաղամասերով կառու– ցապատված շահաստանը, որի կենտրո– նում բացվել են 2 տաճար (V–VII դդ․)։ Փ–ում բացված որմնանկարները, կավե ու փայտե քանդակները Սողդիանայի մո– նումենտալ–դեկորատիվ արվեստի ցայ– տուն հուշարձաններ են։ Ոճով և բովան– դակությամբ Փ–ի արվեստը կապված է Միջին Ասիայի, Աֆղանստանի, Իրանի, Հնդկաստանի գեղարվեստ, մշակույթին։ Փ ԵՆ Ահ ԼՎԱՆ ԻԱ (Pennsylvania), նահանգ ԱՄՆ–ի հս–արլ–ում։ Տարածությունը 117,4 հզ․ կմ2 է, բն․՝ մոտ 11895 հզ․ (1983)։ Վար– չական կենտրոնը՝ Հարիսբերգ։ Մեծ քա– ղաքներն ու արդ․ կենտրոններ են Պիտս– բուրգը և Ֆիլադելֆիան։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Ապալաչյան լեռ– ները, հվ–արլ․ մասը՝ Մերձատլանտյան դաշտավայրը։ Կլիման բարեխառն է, խո– նավ։ Նավարկելի են Օհայո, Մասկուե– հաննա և Դելավեր գետերը։ Թուջի և պողպատի ձուլումով, կոքսի ու ցեմենտի արտադրությամբ երկրում գրավում է առա– ջին, քարածխի արդյունահանությամբ՝ եր– րորդ տեղը (հայտնի է Փ–ի անտրացիտի ավազանը)։ Կա նավթի, գազի, երկաթի հանքանյութի արդյունահանում։tXVIItդ․ 1-ին կեսին Փ–ի տարածքը կռվախնձոր է եղել անգլիացիների, հոլանդացիների ու շվեդների միջև։ XVII դ․ 60-ական թթ․ այն գրավել են անգլիացիները։ 1776-ին, Հս․ Ամերիկայի անկախության համար մղվող պատերազ– մի (1775–83) ժամանակ Ֆիլադելֆիայում հռչակվեց ԱՄՆ–ի կազմավորումը, և Փ․ դարձավ ԱՄՆ–ի առաջին 13 նահանգնե– րից մեկը։

ՓԵՇԱՎԱՐ, քաղաք Պակիստանի հս– արմ–ում, Բարա գեւռի ափին, Հս–արմ․ սահմանամերձ նահանգի վարչական կենտրոնը։ 268 հզ․ բն․։ Տրանսպորտա– յին կարևոր կետ է Աֆղանստան տանող ավտոճանապարհին, ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Գյուղատնտ․ շրջանի առևտր․ կենտրոն է։ Կա տեքս– տիլ, սննդի արդյունաբերություն, մե– տաղամշակություն, տնայնագործական արտադրություն։ Ունի համալսարան։ Հիմ– նադրվել է, հավանաբար, մ․ թ․ ա․ I հա– զարամյակում։ Հնում անվանվել է Պու– րուշապուրա։ I դ․ եղել է Քուշանական թագավորության մայրաքաղաքը, բուդ– դայական մշակույթի կենտրոն։

ՓԵՇՆԱԳՈՄԵՐ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Ալջավազ գա– վառում։ 1909-ին ուներ 163 հայ բնակիչ (18 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս– նապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչների մի մասը զոհ– վել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

ՓԵՇՏԻՍ՚ԱԼՃՅԱՆ, Փեշտըմալճյան Գրիգոր (1774, Կ․ Պոլիս – 24․12․1837, Կ․ Պոլիս), բառարանագիր, քերական, փիլիսոփա, մանկավարժ։ 1730-ից հայոց լեզու և կրոն է դասավանդել Միջագյուղի դպրոցում։ Այնուհետև նշանակվել է Մայր եկեղեցուն կից Մայր դպրատան ուսուցիչ