Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/337

Այս էջը սրբագրված չէ

ընդհանուր ժողովն է, որն ընտրում է բյուրո։ Բաժանմունքը հրավիրում է գիտ․ նստաշրջաններ, կոնֆերանսներ և տարե– կան ժողովներ․ 1984-ին Երևանում հրա– վիրել է «Փաստարկման փիլ․ պրոբլեմնե– րը» թեմայով համամիութենական գիտ․ կոնֆերանս․ 1982-ից հրատարակում է «Տարեգիրք»։ Բաժանմունքի բյուրոյի նա– խագահն է Գ․ Ա․ Բրուտ յանը։ Ա․ Ոսկանյան

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒ–

ԹՅՈՒՆ, 1․ լայն առումով, փիլ․ ուսմունք մարդու առաջացման, նրա բնույթի, բնու– թյան ու հասարակության մեջ ունեցած տեղի ու դերի, կյանքի իմաստի մասին։ Անտիկ բնափիլ–յան մեջ մարդը պատկե– րացվել է որպես տիեզերական միասնա– կան կարգին ու օրենքին ենթակա էակ, համընդհանուր կեցության բաղկացուցիչ մաս, միկրոկոսմոս։ Մարդաբանական պրոբլեմատիկան հատուկ ուսումնասիրու– թյան առարկա են դարձրել սոփեստները, ե, հատկապես, Սոկրատեսը։ Միջնադա– րում գերիշխել են քրիստոնեական մար– դաբանության սկզբունքները։ Վերածննդի շրջանում (Պիկո դելլա Միրանդոլա, Ջ․ Բրունո, Ն․ Կուզանացի) ջատագովվել են մարդու ստեղծագործական հնարավո– րությունները, ազատությունը, ամբողջա– կանությունն ու ներդաշնակ զարգացումը։ Նոր ժամանակում շրջադարձային են եղել մտածողության, որպես մարդու գոյու– թյան հավաստի եղանակի, հոգու ու մարմնի մարդաբանական դուալիզմի մա– սին Ռ․ Դեկարտի ուսմունքը, XVII – XVIII դդ․ մեխանիստական մատերիալիզ– մի բնապաշտական մարդաբանությունը (Թ․ Հոբս, ժ․ Լամետրի, Պ․ Հոլբախ, Դ․ Դիդրո, Կ․ Հելվեցիուս), մարդու, որ– պես կենդանի ամբողջի և բնության բաղ– կացուցիչ մասի, վերաբերյալ Ցո․ Դ․ ներ– դերի, 6ո․ Վ․ Գյոթեի, գերմ․ ռոմանտիզմի փիլ․ պատկերացումները։ Գերմ․ դասա– կան փիլ–յան մեջ մի կողմից առաջադըր– վել է մարդու պատմականության գաղա– փարը, մյուս կողմից՝ մարդը համարվել է հոգևոր գործունեության սուբյեկտ, բա– ցարձակ ոգու օբյեկտիվացման արտա– հայտություն (Դ․ Հեգել), կենդանի, զգա– յական, մարմնական էակ, որոշակի ան– հատականություն, իրական «Ես» (Լ․ Ֆո– յերբախի մարդաբանական մատերիալիզ– մը)։ Իռացիոնալիզմի, կյանքի փիլ–յան մեջ առանցքային նշանակություն է տըր– վում մարդու կամքին, ինտուիցիային, անհատական կյանքին։ Պերսոնալիզմի և էկզիստենցիալիզմի իմաստասիրման հիմն, առարկան մարդն է՝ հատկապես անձնավորության և անհատի պրոբլեմը։ Մարքսիզմը, հերքելով մարդու ըմբըռն– ման իդեալիստական, իռացիոնալիստա– կան և բնապաշտական տեսակետները, մարդուն համարում է կենսաբանականի և սոցիալականի դիալեկտիկական միաս– նություն, հասարակական–աշխատանքա– յին գործունեության արդյունք և սուբյեկտ։ Հայ փիլ․ մտքի պատմության մեջ նկատ– վում են Փ․ մ–յան տարբեր ըմբռնումներ։ Վաղ և զարգացած ֆեոդալիզմի շրջաննե– րում այն կրել է միջնադարյան իդեալիս– տական և քրիստոնեական մարդաբանու– թյան ազդեցությունը։ Սակայն ազգ․, քաղ․, դավանաբանական, մշակութային ինք– նության պահպանման նկատառումներով արժեքավորվել է հայրենիքի անկախու– թյան համար պայքարող, բարոյական վեհ հատկանիշներով օժտված անհատը, ջա– տագովվել են մարդու իրական կյանքը, ստեղծագործական ունակությունները ևն (Մեսրոպ Մաշտոց, Կորյուն, Եզնիկ Կող– բացի, Եղիշե և ուրիշներ)։ Միաժամանակ, շարունակելով ա|ւտիկ ավանդույթը, մար– դը ըմբռնվել է որպես բնության, համընդ– հանուր կեցության բաղկացուցիչ մաս, ընդգծվել է կենդանու և մարդու ընդհան– րությունն ու տարբերությունը, վարքի ու գործունեության հասարակական բնույթը (Եզնիկ Կողբացի, Եղիշե, Դավիթ Անհաղթ, Հովհաննես Սարկավագ, Հովհաննես Եր– զընկացի, Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ)։ Հատուկ արժեյյ են ներկայացնում պավ– լիկյան և թոնդրակյան գաղափարախոսու– թյունների, Գրիգոր Նարեկացու և «Սա– սունցի Դավիթ» էպոսի մարդաբանու– թյունն ու հումանիզմը։ XVIII դ․ 2-ը4 կեսի լուսավորիչները (Հ․ էմին, Մ․ Բադրամյան, Շ․ Շահամիր– յան) հիմնավորել են մարդու ազատու– թյան, հավասարության, անհատի և հա– սարակության փոխհարաբերության օրենս– դրական կարգավորման, մարդու բնա– կան էությանը համապատասխան նոր հա– սարակարգի կառուցման անհրաժեշտու– թյունը։ XIX դ․ որոշակիորեն առանձնաց– վել է Փ․ մ–յան պրոբլեմատիկան (մարդը որպես բնության բաղկացուցիչ մաս, հո– գևոր, բնական, աշխատանքային, հասա– րակական–բարոյական էակ ևն), ստեղծ– վել է յուրօրինակ ուսմունք մարդու մա– սին, որին բնորոշ է լուսավորականությու– նը (Խ․ Աբովրսն, Ա․ Փափովիչ, Ն․ Զորա– յան, Ա․ Հայկունի, Գ․ Չիլինկիրյան, Ս․ Վիչենյան, Ս․ Նազարյան և ուրիշներ) և հեղափոխական դեմոկրատիզմը (Մ․ Նալբանդյան)։ Մարդու պրոբլեմին անդրադարձել են նաև Մ․ Մամուրյանը, Գր․ Արծրունին, Ղ․ Աղայանը և ուրիշներ։ 2․ XX դ․ 1-ին կեսի բուրժ․, մասնավո– րապես, գերմ․ փիլ–յան հոսանք։ Որպես բուրժ․ հասարակության ճգնաժամի ծը– նունդ Փ․ մ․, ընդգծելով մարդկային ար– ժեքների կորստհ, անհատի կործանման փաստը, հավակնում է բացահայտել մարդ– կային կեցության իսկական էությունը, սակայն մնում է իդեալիզմի և բնապաշտու– թյան շրջանակներում, հակադրվում մարք– սիզմին։ Փ․ մ․ սկզբնավորել են Մ․ Շեչերը և Հ․ Պչեսները։ Փ․ մ–յան մեջ տարբե– րում են կենսբ․ (Ա․ Գելեն, Ա․ Պորտման, Կ․ Լորենց), մշակութային (է․ Ռոտհակեր, Մ․ Լանդման), կրոն․ (Հ․-Է․ Հենգստեն– բերգ) և այլ ուղղություններ։ Գրկ․ Խրլոպյան Գ․, Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե․, 1978։ ժամանակակից բուրժուական փիլիսոփայու– թյուն, Ե․, 1983։; Мысливченко А․ Г-, Человек как предмет философского позна– ния, М․, 1972; Григорьян Б․ Т․, Фи– лософия о сущности человека, М․, 1973; Ն ու յ ն ի, Философская антропология․ Критический очерк, М․, 1982; Н а в а с а р- д я н Р․ Г․, Формирование марксистской концепции человека, Е․, 1976․ Ս․ Սարգսյան

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՏԵՏՐԵՐ», Վ․ ի․ Լենինի փիլ․ ուրվագծերը, փիլ․ գրքերի կոնսպեկտները, դրանց վերաբերյալ նո– թերն ու դիտողությունները, որոնցում ար– ծարծված են մարքսիստական փիլ–յան, հատկապես մատերիալիստական դիա– լեկտիկայի, իմացաբանության, դիալեկ– տիկական տրամաբանության, փիլ–յան պատմության, մեթոդաբանության արմա– տական հարցեր։ Այդ նյութերի մեծ մասը հրատարակվել է 1929–30-ին, իսկ 1933– 1947-ին դրանք հինգ անգամ լույս են ըն– ծայվել առանձին գրքով՝ «Փ․ տ․» վերնա– գրով։ «Փ․ տ․» կազմել են Վ․ Ի․ Լենինի Երկերի 4-րդ հրտ․ 38-րդ հատորը (հայ․ հրտ․ 1962) և 5-րդ հրտ․ (Երկ․ լիակտ․ ժող․) 29-րդ հատորը (հայ․ հրտ․ 1981)։ «Փ․ տ․» ամբողջությամբ վերցրած վերա– բերում են առաջին համաշխարհային պա– տերազմի ժամանակաշրջանին, երբ գըր– վել են հիմնական նյութերը։ Գրանցում արծարծված գաղափարները նշանավորե– ցին մարքսիզմի փիլ–յան զարգացման մի նոր աստիճան, հանդիսացան Լենինի կող– մից մշակվող իմպերիալիզմի և սոցիա– լիստ․ հեղափոխության տեսության փիլ․- մեթոդաբանական հիմքը, մարքսիզմի փիլ․ ռևիզիայի քննադատության տեսա– կան ելակետը։ «Փ․ տ․»-ի առաջին բաժինը կազմում են Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի «Սուրբ ընտանիք․․․», Լ․ Ֆոյերբախի «Դա– սախոսություններ կրոնի էության մասին», Արիստոտելի «Մետաֆիզիկա» և այլ աշ– խատությունների կոնսպեկտները, բայց կենտրոնական տեղը, անշուշտ, գրավում են Հեգելի «Տրամաբանության գիտու– թյան», «Փիլիսոփայության պատմության դասախոսությունների» և «Պատմության փիլիսոփայության դասախոսությունների» կոնսպեկտները։ Դրանք ծավալուն դուրս– գրումներ են՝ Լենինի նշումներով, դիտո– ղություններով, նկատառումներով, տե– սական դրույթներով՝ երբեմն բավակա– նին մանրամասն շարադրված։ Այս բաժնի կարևորագույն նյութերից են տեքստն ընդ– միջող ուրվագրերը, առանձնապես՝ ինք– նուրույն աշխատության արժեք ներկա– յացնող «Դիալեկտիկայի հարցի շուրջը» ֆրագմենտը։ Երկրորդ բաժնում խմբա– վորված են փիլ․ և բնագիտ․ գրքերի, հոդ– վածների, գրախոսությունների մասին Լենինի նոթերը, որոնք պարունակում են արժեքավոր դրույթներ ու գնահատական– ներ բնագիտության փիլ․ հարցերի ու բուրժ․ փիլ–յան վերաբերյալ։ Երրորդ բաժ– նի մեջ մտնում են հատվածներ Գ․ Վ․ Պլե– խանովի, 6․ Դիցգենի, Ա․ Ռեյի, 6․ Մ․ Ստեկլովի և ուրիշների փիլ․ գրքերից՝* Լենինի նշումներով ու դիտողություննե– րով։ «Փ․ տ․»-ի հիմնական թեման դիա– լեկտիկան է։ Վերլուծելով և ըստ արժան– վույն գնահատելով Հեգելի դիալեկ– տիկան՝ Լենինը նշում է, որ «Հեգելը հաս– կացությունների դիալեկտիկայի մեջ հան– ճարեղորեն կռահել է իրերի (երևույթ– ների, աշխարհի, բ ն ու թ յ ա ն) դիա– լեկտիկան» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 29, էշ 216)։ Լենինը ձևակերպում է մատե– րիալիստական դիալեկտիկայի որոշարկումները և առանձնացնում նրա տարրերը, բնութագրում է դիալեկտիկայի կատեգորիաների համակարգը՝ դրանց ծա–