ներիս հատուկ են անմիջական հուզական ապրումը, երևակայությունը, հավատը, ավանդապահությունը, ապա Փ․ ամբողջ գիտության հետ կազմում էտեսական մտածողության բնագավառը, այսինքն՝ խորհրդածությամբ միջնորդավորված անդրադարձը աշխարհին (աշխարհի դի– տարկումը որպես օբյեկտի), գաղափար– ների ու պատկերացումների պատմ․ փո– փոխականությունը, դրանց փաստարկու– մը։ Բայց գիտությունը և Փ․, մերձենալով իբրև տեսական մտածողության դրսևո– րումներ, այսուհանդերձ ունեն որոշակի տարբերիչ առանձնահատկություններ։ Ամեն մի փիլ․ ուսմունք անպայման բա– ցորոշ ձևակերպում է կամ ներքուստ են– թադրում է փիչիսոփայության հիւՈւական հաբցի լուծում․ մատերիաչիզմի համար բնությունը կառավարվում է և ամբողջո– վին բացատրվում է ինքն իրենով, իրեն ներհատուկ օրենքներով, և այդ դեպքում ոգեկանը ներկայանում է միայն իբրև բնության զարգացման արգասիքը, իսկ իդեաչիզմը կեցությունն ածանցում է մտա– ծողությունից, բնությունը՝ ոգուց։ Շատ կարևոր է, որ Փ–յան հիմնՂսկան հարցի մյուս՝ իմացաբանական կողմը (աշխար– հի ճանաչելիության հարցը) նույնպես բե– րում է աշխարհայացքային հարցադրման այս կամ այն լուծման։ Բացի աշխարհայացք լինելուց, Փ․ մարդ– կային ճանաչողության համար կատարում է մեթոդաբանական ֆունկցիա (տես Մե– թոդաբանությունУ որոշելով աշխարհի նկատմամբ մոտեցման ընդհանուր սկըզ– բունքները, մտածելակերպը (տես Դիա– էեկւոիկա, Մետաֆիզիկա)։ Փ–յան առարկայի բնութագրության հա– մար կարևոր է, որ պատմականորեն Փ–յան ներսում գոյացել են հարաբերակա– նորեն ինքնուրույն բնագավառներ, որոնք առանձին տեսություններ են կազմում խիստ ուրույն իմաստով, այն է՝ հ ա ր ց ա– դրումների ընդհանր ու– թ յ ա մ բ, բայց ենթադրում են դրանց տարբեր, որպես կանոն հակադիր, երկ– ընտրական լուծումներ։ Այդ բնագավառ– ներից մեկը աշխարհի ընդհանրական էության, կառուցվածքի, օրինաչավւու– թյունների, կեցության սկզբնւսհիմքերի մասին մշակված մտահայեցողական ուս– մունքներն են (բնափիչիսովւայություն, գոյաբանություն, մետաֆիզիկա), որոնք, սակայն, միայն պատմ․ հետաքրքրություն են ներկայացնում, թեպետ կան դրանց նաև ժամանակակից տարբերակները, գի– տության զարգացման ներկա մակարդա– կում իրականության այս կամ այն հատ– վածի, կտրվածքի, այս կամ այն խնդրի անմիջական ուսումնասիրությունը կարող է կատարվել միայն մասնավոր գիտ․ տեսության կառուցման միջոցով, փորձի ու տեսության այն ներքին չափա– նիշներով, որոնք մշակվել են գիտության զարգացման ընթացքում։ Իսկ Փ․ կարող է աշխարհին անդրադառնալ միայն միջ– նորդավորված կերպով՝ կոնկրետ գիտ․ տեսությունների միջոցով։ Փ–յան ներքին բաժանման մեջ մյուս, խիստ որոշակիորեն առանձնացող, բնա– գավառը իմացաբանությունն է, որը քըն– նում է աշխարհի ճանաչելիության հարցը և այդ կապակցությամբ նկարագրում է ճանաչողության ընթացքը, աստիճաններն ու ձևերը, միջոցներն ու եղանակները, գիտելիքի կառուցվածքը, մակարդակներն ու ձևերը ևն՝ վկայակոչելով կոնկրետ գիտ․ հետազոտությունների տվյալները։ Փ–յան ներքին բաժանման մեջ մյուս բնագավառը կազմում են մարդուն, մարդ– կային հասարակությանը, պատմությա– նը վերաբերող փիլ․ ուսմունքները՝ տար– բեր անվանումներով և տարբեր ընդգըր– կումներով՝ «մարդու մասին ուսմունք», «քաղաքացու մասին ուսմունք», «ոգու Փ․», «պատմության Փ․», «սոցիալ․ Փ․», «մշակույթի Փ․» ևն։ Մարդու խնդիրն առ– հասարակ հանյգուցային է Փ–յան համար։ Այն փիլ․ հարցադրումների հիմնական աղբյուրներից է, և ավելին, այն մեծ մա– սամբ նույնիսկ միջնորդավորել է փիլ․ գաղափարների ներհոսը մյուս հիմնական աղբյուրից՝ ճանաչողությունից (գիտու– թյունից)։ Պատմական մատերիալիզմը, ինչպես և գիտական կոմունիզմը նոր փուլ են նշանավորում այս ամբողջ բնագավա– ռում։ Վերջապես, ւիիլ․ հետազոտություն– ների ինքնուրւււյն բնագավառ է Փ–յան պատմությունը, որտեղ փիլ․ հարցադրում– ներն առաջադրվում և քննարկվում են Փ–յան ինքնանդրադարձման միջոցով։ Փ–յան պատմությունը միաժամանակ պատմ․ ժամանակաշրջանները, դրանց գա– ղափարախոսությունն ու մտավոր մշակույ– թը բնորոշող հիմնական միջոցներից է։ Փ–յան ներքին բաժանմամբ գոյացած հիշյալ բնագավառներից բացի, կան մի շարք բուն իմաստով մասնավոր գի– տություններ, Որոնք էականորեն հարում են Փ–յանը և կոչվում են փիլ․ գիտություն– ներ՝ բարոյագիտությունը, գեղագիտու– թյունը, սոցիպոգիան, կրոնի և աթեիզմի պատմությունն ու տեսությունը, գիտա– բանությունը։ Այս շարքում պետք է դաս– վեն նաև ձևական տրամաբանությունը և մշակութաբանությունը (տես Մշակույթ) մի կարևոր վերապահումով, այն է՝ իրենց ընդհանուր տեսական մասով։ Փ–յան կուսակցականության մարքսիս– տական սկզբունքի համաձայն, ինչպես ամբողջ Փ–յանո, այնպես էլ փիլ․ գիտու– թյուններին բնորոշ է պատմամշակութա– յին և հասարակական–դասակարգային պայմանավորվածությունը, ուստի և, ընդ– հանուր հարցադրումների և ընդհանուր դրական բովանդակության հետ միասին, սկզբունքորեն տարբեր մեկնաբանու– թյունների առկայությունը, որոնք, վեր– ջին հաշվով, հասարակական–տնտ․, դա– սակարգային հակամարտության գաղա– փարական արտահայտությունն են։ Այս հանգամանքը, իհարկե, չի բացառում Փ–յան հարաբերականորեն ինքնուրույն պատմ․ ներքին զարգացումը։ XIX դ․ կեսին պատմ․ ասպարեզ իջավ մարքսիստական Փ․՝ դիաչեկտի– կական մատերիաչիզմը և պատմական մատերիաւիզմխ։ Նրա ձևավորման հասա– րակական–տնտ․ հիմքը կապիտ․ արտա– դրաեղանակին բնորոշ հակասություննե– րի հասունացումն էր և պրոլետարիատի՝ որպես ինքնուրույն քաղ․ ուժի հանդես գա– լը պատմ․ ասպարեզում։ Լինելով հետևո– ղական հեղփփոխական^ դասակարգի՝ պրոլետարիատի, գիտ․ աշխարհայացքի տեսական հիմքը՝ մարքսիստական Փ․ պատմականորեն կոչված էր վերհանելու հասարակական զարգացման օբյեկտիվ օրինաչափությունները, որոնց իմացու– թյունը հիմք դարձավ մարդկության ապա– գայի վերաբերյալ գիտ․ տեսության՝ գիտ․ կոմունիզմի, մշակման համար։ Մարքսիս– տական Փ–յան ձևավորման համար նախա– դրյալներ եղան բնագիտության նվաճում– ները և առհասարակ գիտության զարգաց– ման նոր աստիճանը, որոնք պայմանա– վորեցին բնագիտության մեջ դիալեկտի– կայի ներթափանցումը և էապես փոխեցին գիտության ու Փ–յան փոխհարաբերու– թյունները։ Մարքսիստական Փ․ իսկա^ կան հեղաշրջում նշանավորեց Փ–յան պատմության մեջ։ Այդ հեղաշրջման հիմ– քը պատմության մատերիա– լիստական ըմբռնումն է, որի գաղափարը հիմնական գծերով արտա– հայտված էր արդեն Կ․ Մարքսի և Ֆ․ էն– գելսի «Գերմանական գաղափարախոսու– թյուն» աշխատության մեջ, և որը հստա– կորեն ձևակերպված է Կ․ Մարքսի Քաղա– քատնտեսության քննադատության շուր– ջը* աշխատության առաջաբանում և մարմնավորված է <Կապիտաչում>։ Պատ– մության մատերիալիստական ըմբռնումը և, համապատասխանաբար, պատմակա– նության ու պրակտիկայի սկզբունքների մուծումը Փ–յան մեջ հնարավորություն տվեցին մատերիալիստորեն մեկնաբա– նելու դիալեկտիկան, դիալեկտիկան ստա– ցավ կոնկրետ պատմ․ հիմնավորում և իրական պատմ․ բովանդակություն՝՝ դրա– նով իսկ հանդես գալով ոչ միայն որպես մեթոդ, այլև որպես իրականության տե– սություն։ Նույն սկզբունքների հիման վրա նախորդ մատերիալիզմի մեխանիս– տական–մետաֆիզիկական սահմանափա– կության հաղթահարումը հնարավորու– թյուն տվեց լուծելու իմացաբանական այն դժվարությունները, որոնք մինչ այդ անկարող էր լուծել մատերիալիզմի ար– տացոլման տեսությունը և որոնք հան– գեցնում էին սուբյեկտիվ իդեալիզմին ու ագնոստիցիզմին։ ժամանակի ոգուն հա– մապատասխան, մարքսիստական Փ․ նույնպես մերժեց դասական Փ–յան գո– յաբանական նկրտումները, բայց, ի տար– բերություն նորագույն բուրժ․ Փ–յան, պահ– պանեց Փ–յան աշխարհայացքային ֆունկ– ցիան։ Դիալեկտիկական և պատմ․ մատե– րիալիզմի հիմնավորման և զարգացման մեջ էական դեր խաղաց էնգելսի «Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական դասական վւի– էիսոփայության վախճանը» աշխատու– թյունը։ Փ–յան ամբողջ համակարգի զար– գացման և բնագիտության փիլ․ հարցերի դիալեկտիկամատերիալիստական վեր– լուծության մեջ ուղենիշ եղավ <Անտի– Դյուր}ւնգը>, որին հարում է նաև հետագա– յում հրատարակված <Բնության դիաչեկ– տիկան»։ Պատմության մատերիալիստա– կան ըմբռնումը ծայրահեղ տնտ․ դետեր– մինիզմի ոգով մեկնաբանելու դեմ լրջա– գույն կռվան եղան էնգելսի կյանքի վեր– ջին տարիներին գրած նամակները պատմ․ մատերիալիզմի մասին։ Մարքսիստական Փ–յան մեջ նշանակալի ներդրում արեց Գ․ Վ․ Պլեխանուլը։ Մարքսիստական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/339
Այս էջը սրբագրված չէ