Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/343

Այս էջը սրբագրված չէ

վեհորեն հանդիսավոր պատկերներ, որոնց հերոսները ներքուստ դրամատիկական են, արտաքուստ՝ հանգիստ, ռոմանտիկ ու կենցաղային հատկանիշներով։ Գործե– րից են՝ «Նատյուրմորտ»-, «Երեք իշխան– ների խրախճանքը», «Բակապան» {երեքն էլ՝ Վրաց․ ՍՍՀ արվեստի թանգարան, Թբիլիսի), «Ձկնորսը ժայռերի մեջ» (Տրետ– յակովյան պատկերասրահ, Մոսկվա), տե– սարաններ Ցուժին–Աումբատովի «Դավա– ճանություն» պիեսից (Դ․ Կակաբաձեի հա– վաքածու, Թբիլիսի), «Բեգոյի ընկերա– խումբը» (Կ․ Սիմոնովի հավաքածու, Մոսկ– վա)։ Պատկերազարդումը տես 352-րդ էշից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Нико Пиросманашвили․ Альбом․ Вступ․ ст․ Ш․ Амиранашвили, М․, 1967․

ՓԻՐԶԱՄԱԼ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարգի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հվ–արլ․։ Միավորված է Նախիջնանիկի սովետական տնտեսու– թյան հետ։ Ունի միջնակարգ դպրոց, գրա– դարան, մշակույթի տուն, կապի բաժան– մունք, կենցաղսպասարկման տաղավար։ Փ–ում և շրջակայքում պահպանվել են միջնադարյան խաչքարեր, մահարձաններ։

ՓԻՐՈՒԶ (<պարսկ․ *firusa), միներալ։ Քիմ․ կազմը՝ СиА1б[Р04]4(0Н)8-4Н20։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլի– նային է։ Սովորաբար առաջացնում է հոծ գաղտնաբյուրեղային զանգվածներ, կե– ղեիկներ, երակիկներ։ Կարծրությունը՝ 5–6, խտությունը՝ 2600–2800 կգ/մ3։ Փայլը՝ մոմի։ Աչքի է ընկնում շատ գեղե– ցիկ երկնագույն կամ կանաչավուն–երկ– նագույն երանգով։ Փ–ի առավել խոշոր հանքավայրը գտնվում է Իրանում։ ՍՍՀՄ– ում հայտնի է Միջին Ասիայում, Հայկա– կան ՍՍՀ–ում, Ղազախստանում։ Կիրառ– վում է գեղարվեստական և ոսկերչական առարկաների արտադրության մեջ։

ՓԻՐՈՒԶՅԱՆ Արամ Սերգեյի (ծն․ 10․2․ 1907, Բաքու), սովետական պետ․ աշխա– տող։ Տնտ․ գիտ․ թեկնածու։ ՍՄԿԿ ան– դամ 1929-ից։ Ավարտել է Սվերդլովսկի գունավոր մետաղների արդ․ ակադեմիան (1935) և ՍՄԿԿ ԿԿ–ին կից Բարձրագույն կուսակցական դպրոցը (1945)։ Աշխատան– քային գործունեությունը սկսել է Ալավեր– դու պղնձաձու[ական գործարանում, 1918-ից։ Մինչև 1938-ը փականագործից հասել է գործարանի դիրեկտորի պաշտո– նի։ 1937-ին նշանակվել է ՀԿ(բ)Կ ԿԿ–ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1938-ին՝ ՀՍՍՀ ժողկոմ– խորհի նախագահ։ 1943-ին նշանակվել է ՍՍՀՄ կառավարությանն առընթեր ՀՍՍՀ ժողկոմխորհի մշտական ներկայացուցիչ, միաժամանակ՝ ՀՍՍՀ ժողկոմխորհի նա– խագահի տեղակալ։ 1945–48-ին Փ․ ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրն էր և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նա– խագահի տեղակալը, 1948-ից՝ ՀՍՍՀ Մի– նիստրների խորհրդի նախագահի առա– ջին տեղակալը։ 1952-ից ստանձնել է նաև ՀՍՍՀ սննդի արդյունաբերության մի– նիստրի պաշտոնը։ 1953-ից՝ ՀՍՍՀ պա– րենային ապրանքների արդյունաբերու– թյան, 1955-ից՝ ՀՍՍՀ թեթև, սննդի, մսի– կաթի և ձկան արդյունաբերության, 1957-ից՝ ՀՍՍՀ առևտրի մինիստր։ 1961 – Ա․ Ս․ Փիրուզյան Լ․ Ա․ Փիրուզյան 1967-ին Փ․ եղել է ՍՍՀՄ կառավարության առեար․ ներկայացուցիչը Հունաստանում։ 1967-ից ՍՍՀՄ սննդարդյունաբերության մինիստրության տեխ․ խորհրդի նախա– գահի տեղակալի է և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի գիտխորհրդի անդամ։ 1938– 1952-ին եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյու– րոյի անդամ։ Եղել է ՄՄՀՄ I–III և ՀՍՍՀ I –V գումարումների Գերագույն սովետ– ների դեպուտատ։ Մասնակցել է ՍՄԿԿ XVIII և XIX համագումարներին։ Պար– գևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազ– մի I աստիճանի, «Պատվո նշան» (2) շքա– նշաններով։

ՓԻՐՈՒԶՅԱՆ Լև Արամի (ծն․ 16․7․1937, Ալավերդի), հայ սովետական կենսաֆի– զիկոս։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Երե– վանի բժշկ․ ինստ–ը (1961)։ 1964-ից աշխա– տում է ՍՍՀՄ ԳԱ քիմ․ ֆիզիկայի ինստ–ում, 1965-ից՝ լաբորատորիայի, 1970-ից՝ բժշկ․ կենսաֆիզիկայի բաժնի վարիչ, միաժամանակ (1972–84)՝ քիմ․ միացությունների կենսբ․ փորձարկում– ների ԳՀԻ–ի ղիրեկտոր, 1980-ից՝ Մոսկ– վայի ֆիզիկատեխ․ ինստ–ի կենսաֆիզի– կայի ամբիոնի վարիչ։ Փ–ի գիտ․ աշխատանքները հիմնակա– նում վերաբերում են օրգանիզմում ախ– տաբանական պրոցեսների առաջացման, դրանց զարգացման և վերացման հարցե– րի, կենսբ․ օբյեկտների վրա արտաքին ֆիզիկ, և քիմ․ գործոնների (մագնիսական և էլեկտրական դաշտ, ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններ, լազերային ճա– ռագայթներ ևն) ազդեցության մոլեկուլա– յին և բջջային մեխանիզմների ուսումնա– սիրությանը։ Փ–ի և աշխատակիցների հե– տազոտությունների շնորհիվ ձևավորվել է գիտ․ նոր ուղղություն՝ ժամանակակից բժշկ․ կենսաֆիզիկան։ Փ․ ամեր․ աստղա– գնացության (1971) և կենսաաստղագնա– ցության միջազգային (1980) ակադեմիա– ների իսկական անդամ է։ Պարգևատրվել է Աշխատանքպյին կարմիր դրոշի (1975) և Հոկտեմբերյան հեղափոխության (1981) շքանշաններով, ԺՏՆՑ–ի ոսկե մեդալով։ Երկ․ Действие физиологически активных соединений на биологические мембраны, М․, 1974; Пероксидазосомы, М․, 1977 (համա– հեղինակ) ։ՓԻՐՈՒԶՅԱՆ Մերգո (Սերգեյ) Ասլանի (1872, Հաղպատ –1918, Բաքու), բանվոր հեղափոխական, Անդրկովկասում հեղա– փոխ․ շարժումների մասնակից։ Կոմու– նիստական կուսակցության անդամ 1903-ից։ Պատանի հասակից ընդգրկվել է ս․-դ․ շարժման մեջ։ 1903-ի ամռանը մտել է Հաղպատի լենինյան–իսկրայական կազ– մակերպության շարքերը և մասնակցել տեղի գյուղացիների 1903-ի նոյեմբերյան հակացարական ելույթին։ Աշխատելով Ալավերդու պղնձաձուլական գործարա– նում՝ Փ․ մասնակցել է Ալավերդում բոլ– շևիկյան կազմակերպության ստեղծմանը, 1905-ի նոյեմբերյան, 1906-ի օգոստոսյան գործադուլներին, ՌՍԴԲԿ Բորչալուի կազ– մակերպության 1906–07-ի կոնֆերանս– ներին, ընտրվել գործադուլային կոմի– տեների կազմում, որի համար հեռացվել է աշխատանքից և աքսորվել Լոռուց։ 1906-ից աշխատել է Բաքվի Բալախանիի նավթահանքերում, սերտ կապերի մեջ է եղել Ստ․ Շահումյանի, Պ․ Ջափարիձեի, Ս․ Ա․ Փիրուզյան Մ․ Մելիքյանի հետ, 1914-ին ձերբակալ– վել է, սակայն բանվորների պահանջով ազատ արձակվել։ Փ․ Բաքվի կոմունայի ստեղծման ու ամրապնդման առաջա– մարտիկներից էր։ Կոմունայի անկումից հետո մի խումբ բանվորների հետ կազ– մակերպել է զենքի պահեստների պաշտ– պանությունը, որի ընթացքում և զոհվել է։ Հ․ ՄեւՒքյան

ՓԻՐՈՒՄՅԱՆ Գևորգ Նիկողայոսի [6(18)․ 10․1881, Թիֆլիս –10․11․1954, Թբիլիսի], հայ սովետական դերասան։ Վրաց․ ՍՍՀ ժող․ արտիստ (1947)։ Սովորել է Ներսիս– յան դպրոցում։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1898-ին, Թիֆլիսում, 1898–99-ին խաղացել է «Ավճալյան լսարան»-ի, 1901-ին՝ Հավլաբարի, 1902-ին՝ Մուրաշ– կոյի, 1909-ին՝ Զուբալովի ժող․ տան, ժող․ թատրոններում, 1910–15-ին՝ Հայոց դրամատիկ, ընկերության թատերախըմ– բում։ Կազմակերպել և ղեկավարել է հայ– վրաց․ դրամատիկ․ (1904–08) և արևեյ– յան օպերետի (1915 – 18) թատերախմբե– րը։ Փ․ եղել է Թիֆլիսի Հայպետդրամայի հիմնադիրներից (1921), ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ Հանդես է եկել (նաև վրացերեն) դրամատիկ, և բնութա– գրական դերերով։ Լավագույններից են՝ Կակուլի, Զիմզիմով, Գիժ Մոզի, Մասիս– յանց, Իսայի (Սունղուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «խաթաբալա»), Սուրեն, Սաղաթել, Հայրապետ (Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս»), Օգսեն (Պա– րոնյանի «Պաղտասար աղբար»), Շմագա (Ա․ ՕաՈրովսկու «Անմեղ մեղավորներ»), Լուկա (Գորկու «Հատակում»), Բեսո (6ու– Ժին–Սումբատովի «Դավաճանություն»)։ Բ․ Հովակիմրսն

ՓԻՐՈՒՄՅԱՆ (Փիրումով) Դանիելբեկ ԱԲի– սողոմի [22․11․1861, գ․ Նախիջևանիկ (այժմ՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանում)–